news.am: Թաթարստանում ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է ՌԴ Պետդումայի ագրարային հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Այրատ Հայրուլինը:
«Նախնական տեղեկություններով՝ Հայրուլինը զոհվել է, եւս 2 մարդ, որոնք գտնվել են ուղղաթիռում, այժմ հիվանդանոցում են ծայրահեղ ծանր վիճակում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
ՌԴ ԱԻՆ-ը ավելի վաղ հայտնել է ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետեւանքով մեկ զոհի մասին՝ չնշելով զոհվածի անունը:
comment.count (0)