ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Ռուսաստանում վարորդական իրավունքների չճանաչումը ՀՀ վարորդների վրա դեռ չի տարածվի․ ՀՀ դեսպան |shantnews.am|

Ռուսաստանում վարորդական իրավունքների չճանաչումը ՀՀ վարորդների վրա դեռ չի տարածվի․ ՀՀ դեսպան |shantnews.am|

shantnews.am։ Ռուսաստանում գործող օրենսդրությունը 2017 թվականից արգելում է օտար պետությունների վարորդական իրավունք ունեցողների արգելում է մեքենա վարելով աշխատել ՌԴ տարածքում, բացառությամբ այն երկրների, որոնց երկրորդ պետական լեզուն ռուսերենն է։ Սրա հետևանքով Հայաստանում վարորդական իրավունք ստացած վարորդները խնդրի առաջ են կանգնած։ Այս մասին ՀՀ ԱԺ հանձնաժողովներից մեկում անցկացված քննարկման ժամանակ հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ Նա ասաց, որ ներքին կարգով այս հարցը ամեն տարի լուծվում է։ Մասնավորապես 2017 թվականին, ապա նաև 2018 և 2019 թվականներին ՀՀ ոստիկանապետի և Ռուսաստանի ներքին գործերի նախարարների համաձայնությամբ այդ սահմանափակումը չի տարածվում Հայաստանի վրա։Սակայն, ըստ Տողանյանի, հարցը վերջնական լուծում չի ստանում։ Եվ խնդիրներից մեկն էլ այն է, որ ԵԱՏՄ ներսում մյուս պետությունները համաձայնության չեն գալիս, քանի որ Հայաստանից բացի, մյուսները խնդիրներ չունեն այս հարցում։ Ղազախստանը, Ղրղզստանը և Բելառուսը ներառված են բացառությունների շարքում և այնտեղի վարորդական իրավունքներով հնարավոր է աշխատել Ռուսաստանում։
09:12 - 03 սեպտեմբերի, 2019
Քննությունը հաստատել է՝ հայրը խոշտանգել եւ բռնության է ենթարկել Խաչատուրյան քույրերին |news.am|

Քննությունը հաստատել է՝ հայրը խոշտանգել եւ բռնության է ենթարկել Խաչատուրյան քույրերին |news.am|

news.am։ ՌԴ ՔԿ աշխատակիցները Խաչատուրյան քույրերի փաստաբաններին են հանձնել նրանց հոր դեմ քրեական գործ հարուցելու մերժման մասին վճիռը, որում ասվում է, որ հայրը խոշտանգել եւ բռնության է ենթարկել աղջիկներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քույրերից մեկի պաշտպան Սերգեյ Պարշինին:«ՌԴ Քննչական կոմիտեի հետաքննությունն ապացուցել է Խաչատուրյան քույրերի ցուցմունքի ճշմարտացիությունը: ՔԿ աշխատակիցները պաշտոնապես վճիռը հանձնել են փաստաբաններին, որում նշվում են աղջիկների նկատմամբ բարոյական եւ սեռական բռնության փաստերը: Իսկ մերժման պատճառը պարզ է. մեղադրյալը մահացած է: Խաչատուրյան քույրերի պաշտպանները հույս ունեն, որ փաստերը կօգնեն ապացուցել, որ աղջիկները գործել են ինքնապաշտպանության անհրաժեշտության շրջանակում, եւ նրանց դեմ քրեական հետապնդումը կդադարեցվի»,- ասել է նա: Նա հիշեցրել է, որ 2019թ. մայիսին Խաչատուրյան քույրերն իրենց հոր դեմ քրեական գործ հարուցելու մասին դիմում են գրել: Նախաքննական ստուգումն անցկացվել է ՌԴ ՔՕ 117, 132, 133 հոդվածներով (խոշտանգում, սեռական բնույթի բռնի գործողություններ եւ սեռական բնույթի գործողությունների պարտադրանք):Հիշեցնենք, որ 2018թ. հուլիսի 27-ի երեկոյան Մոսկվայի Ալտուֆեւյան խճուղու տան մուտքում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի ու կրծքավանդակի բազմաթիվ կտրող-ծակող վնասվածքներով։ Քննության տվյալներով՝ նրան սպանել են երեք քույրերը անձնական թշնամանքի պատճառով, նրանց մեղադրանք է ներկայացվել։Անցած տարվա սեպտեմբերին մայրաքաղաքի Բասմանյան դատարանը ազատ է արձակել երեք քույրերին քննչական մեկուսարանից, որտեղ նրանք անցկացրել էին երկու ամիս՝ բավարարելով նրանց խափանման միջոցը փոխելու քննչական մարմնի միջամտությունը։
05:24 - 21 օգոստոսի, 2019
Ռուսաստանում ուժի մեջ են մտել մրգեր և բանջարեղեն ներմուծելու նոր կանոնները |shantnews.am|

Ռուսաստանում ուժի մեջ են մտել մրգեր և բանջարեղեն ներմուծելու նոր կանոնները |shantnews.am|

shantnews.am: Օգոստոսի 19-ից ուժի մեջ են մտնում ՌԴ կառավարության որոշմամբ հաստատված կարանտինային ֆիտոսանիտարական վեհակսկողության կանոնները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի մաքսատան աշխատակիցները պետական սահմանի մի քանի անցակետերում սկսելու են ստուգել ուղեբեռներում ծաղիկների և մրգերի առկայությունը: Նոր կանոնների համաձայն՝ ստուգվելու են նավերի, ինքնաթիռների, գնացքների ուղևորների, ինչպես նաև անձնակազմի անդամների ուղեբեռները: Ստուգման են ենթարկվելու նաև ավտոմեքենաները:Ֆիտոսանիտարական բարձր վտանգ պարունակող արտադրանքը (այդ թվում՝ թարմ վարունգը և լոլիկը, ձմերուկը, սեխը, ծաղկեփնջերի համար նախատեսված ծաղիկները) կարելի է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով անցկացնել առանց ֆիտոսանիտարական հավաստագրերի միայն այն դեպքում, եթե այդ ապրանքն ուղարկվում է փոստով կամ գտնվում է ուղևորների ձեռքի ուղեբեռում:Այդ դեպքում նման ապրանքների քանակը չպետք է գերազանցի 5 կգ-ը: Առանց հավաստագրերի չի կարելի տեղափոխել նաև սերմերը, սերմային նյութը և կարտոֆիլը:Բացի այդ, ֆիտոսանիտարական հավաստագիր հարկավոր չէ 3 փունջ ծաղկի կամ ոչ ավելի քան 15 ծաղկի ներմուծման ժամանակ: «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի քարտուղար Յուլյա Մելանոյի խոսքով՝ շարքային քաղաքացիների համար «ոչինչ չի փոխվել», իսկ կառավարության որոշմամբ հաստատված կանոնները գործում են արդեն 2 տարի:
08:48 - 19 օգոստոսի, 2019
Ռուսաստանը հայտարարել է, որ միջուկային զենք կրելու կարողություն ունեցող երկու ռմբակոծիչ է տեղափոխել արևելք

Ռուսաստանը հայտարարել է, որ միջուկային զենք կրելու կարողություն ունեցող երկու ռմբակոծիչ է տեղափոխել արևելք

Ռուսաստանը հայտարարել է, որ միջուկային զենք կրելու կարողություն ունեցող երկու ռմբակոծիչ է տեղափոխել երկրի արևելյան շրջան։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել է, որ «Տու-160» ռմբակոծիչները 8 ժամում ավելի քան 6 հազար կիլոմետր ճանապարհ են անցել Սարատովում իրենց տեղակայման բազայից մինչև Անադիր։ Այս գերձայնային ինքնաթիռները կարող են կրել մինչև 12 կարճ հեռահարության միջուկային հրթիռներ և թռչել 12 հազար կիլոմետր առանց լիցքավորման: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ առաքելությունը մաս է կազմում մարտավարական զորավարժության, որը կտևի մինչև շաբաթվա վերջ: Զորավարժության նպատակը ինքնաթիռների տեղակայման վայրից միչև նշանակետ անհրաժեշտ պարագաների տեղափոխումն է։
06:12 - 15 օգոստոսի, 2019
Մոսկվայում բազմամարդ հանրահավաք է անցկացվել, հարյուրավոր քաղաքացիներ բերման են ենթարկվել |azatutyun.am|

Մոսկվայում բազմամարդ հանրահավաք է անցկացվել, հարյուրավոր քաղաքացիներ բերման են ենթարկվել |azatutyun.am|

azatutyun.am: Անկախ դիտորդների տվյալներով Մոսկվայում օգոստոսի 10-ին անցկացված հանրահավաքին մինչև 60000 մարդ է մասնակցել։ Ոստիկանությունը, մինչդեռ, պնդում է, որ ցուցարարների թիվը չի անցել 20,000-ից։ 2011թ․-ից ի վեր Մոսկվայում անցկացվող այս ամենաբազմամարդ հանրահավաքով ընդդիմադիրները պահանջում էին թույլ տալ անկախ թեկնածուներին մասնակցել Մոսկվայի դումայի առաջիկա ընտրություններին։ Հանրահավաքը պաշտոնապես արտոնված էր քաղաքային իշխանությունների կողմից, սակայն հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին նաև քաղաքի այլ հատվածներում, նրանցից շատերը՝ Ռուսաստանի նախագահի նստավայրի մոտ, ինչին հակազդելով՝ ոստիկանները բերման են ենթարկել 256 քաղաքացու։ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շաբաթներ առաջ հրաժարվել է գրանցել մի խումբ ընդդիմադիրների թեկնածությունը սեպտեմբերի 8-ին անցկացվելիք Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում, ինչը բողոքի աննախադեպ ալիք է բարձրացրել։ Օգոստոսի 10-ին ոստիկանությունը նաև 79 քաղաքացու բերման է ենթարկել Սանկտ Պետերբուրգում, 13-ին՝ Դոնի Ռոստովում, 2 հոգու՝ Բրյանսկում, ևս 2-ին՝ Սիկտիվկարում, որտեղ, ի նշան մոսկովյան հանրահավաքի հետ համերաշխության, նույնպես հանրահավաքներ են անցկացվել։ Անկախ թեկնածուների գրանցման պահանջով Մոսկվայում անցած շաբաթներին բողոքի մարդաշատ ցույցեր են տեղի ունեցել, որոնք, սակայն, ավարտվել են հարյուրավոր ձերբակալություններով և ոստիկանական բիրտ ուժի գործադրմամբ մարդկանց ցրելով։
09:24 - 11 օգոստոսի, 2019
Ռուսաստանում ակցիաներ են անցկացվում՝ ի աջակցություն արդար ընտրությունների |azatutyun.am|

Ռուսաստանում ակցիաներ են անցկացվում՝ ի աջակցություն արդար ընտրությունների |azatutyun.am|

azatutyun.am։ Ռուսաստանի տարբեր շրջաններում այսօր ակցիաներ են անցկացվում՝ ի աջակցություն արդար ընտրությունների: Արտոնված ցույցեր կկազմակերպվեն Մոսկվայում և Խաբարովսկում, մի շարք խոշոր քաղաքներում կանցկացվեն միանձնյա ակցիաներ։ Ուշադրության կենտրոնում է հատկապես Մոսկվայի հանրահավաքը, որին տարբեր գնահատականներով կարող է մասնակցել մինչև 100 հազար մարդ: Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շաբաթներ առաջ հրաժարվել է գրանցել մի խումբ ընդդիմադիրների թեկնածությունը սեպտեմբերի 8-ին անցկացվելիք Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում, ինչը բողոքի աննախադեպ ալիք է բարձրացրել։ Անկախ թեկնածուների գրանցման պահանջով Մոսկվայում անցած շաբաթներին բողոքի մարդաշատ ցույցեր են տեղի ունեցել, որոնք, սակայն, ավարտվել են հարյուրավոր ձերբակալություններով և ոստիկանական բիրտ ուժի գործադրմամբ մարդկանց ցրելով։
10:57 - 10 օգոստոսի, 2019
Ռեփփեր Օքսիմիրոնը կոչ է անում մասնակցել օգոստոսի 10-ին Սախարովի պողոտայում կայանալիք հանրահավաքին

Ռեփփեր Օքսիմիրոնը կոչ է անում մասնակցել օգոստոսի 10-ին Սախարովի պողոտայում կայանալիք հանրահավաքին

Հայտնի ռուսաստանցի ռեփփեր Օքսիմիրոնը (Oxxxymiron) իր 2,5 միլիոն հետևորդ ունեցող ինստագրամյան էջում գրառում է արել՝ կոչ անելով գալ օգոստոսի 10-ին Սախարովի պողոտայում կայանալիք հանրահավաքին։ Հիշեցնենք, որ հանրահավաքը արտոնված է ու համաձայնեցված իշխանությունների հետ և հայտարարված է՝ ի պաշտպանություն ազատ ընտրությունների ու հուլիսի 27-ի հանրահավաքից հետո հարուցված քրեական գործերի փակմանը։ Օքսիմիրոնն պատրաստվում է անձամբ մասնակցել հանրահավաքի։ «Հնարավոր է՝ ձեր, ինչպես և ինձ համար, սա կլինի կյանքում առաջին հանրահավաքը», - ասում է երաժիշտը՝ դիմելով իր հետևորդներին։ Ավելի վաղ հանրահավաքի մասնակցության կոչ է արել Յուրի Դուդը։ Դուդի հրապարակմանն արձագանքել է New York Rangers հոկեյի թիմի հարձակվող Արտեմիյ Պանարինը՝ գրելով Սատարում եմ։ Հանրահավաքին մասնակցելու կոչով է հանդես եկել նաև հայտնի լրագրոց Լեոնիդ Պարֆյոնովը․ «Ես գնում եմ, ելույթով հանդես եմ գալու ու կոչ եմ անում բոլորին միանալ», - գրել է նա։
13:48 - 09 օգոստոսի, 2019