Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

ՀՌՀ-ն հաստատել է Երևանի ընտրությունների քարոզչության ժամանակ վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը

ՀՌՀ-ն հաստատել է Երևանի ընտրությունների քարոզչության ժամանակ վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը

Այսօր՝ հուլիսի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք  ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սահմանելու մասին» և «Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական  քարոզչության ժամանակահատվածում  տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման  մեթոդաբանությունը հաստատելու մասին» հարցերը։ Այդ մասին հայտնում են ՀՌՀ-ից: Ներկայացնելով օրակարգային առաջին հարցը՝ նշվեց, որ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը Հանրային ռադիոյի համար սահմանվել է 1300 (հազար երեք հարյուր) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ Հանրային հեռուստատեսության համար՝ 48000 (քառասունութ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): «Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական  քարոզչության ժամանակահատվածում  տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» հարցը ներկայացնելով՝ հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց, որ հեռարձակողների հեռարձակած տեսալսողական ծրագրերի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսդրությանը համապատասխանության մշտադիտարկումն իրականացնում է՝ հիմք ընդունելով տեսալսողական ծրագրերի և դրանց տեսագրությունների (ձայնագրությունների) ուղղակի դիտարկման արդյունքները, տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյաններում մուտքագրված տվյալները, Հեռարձակողների կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունը, Հեռարձակողների կողմից Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսդրության խախտումների  մասին զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները և այլն։ Միաժամանակ նշելով, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար և վճարովի կարգով տրամադրված եթերաժամի մշտադիտարկումն իրականացվում է հրապարակված վճարովի եթերաժամանակի սակագնի սահմանման և եթերաժամանակի տրամադրման կարգի պահանջներին համապատասխան:
17:28 - 19 հուլիսի, 2023
Քարոզարշավը օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ն է. ԿԸՀ-ն հաստատեց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակացույցը

Քարոզարշավը օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ն է. ԿԸՀ-ն հաստատեց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակացույցը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 18-ի հերթական նիստում հաստատեց 2023 թվականի սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախագիծը զեկուցող ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց մի քանի առանցքային ժամկետներ․ կուսակցությունների առաջադրումները կլինեն օգոստոսի 3-ից 13-ը, գրանցումը՝ օգոստոսի 13-ից 18-ը, իսկ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ն է։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Հանրային ռադիոյի, Հանրային հեռուստաընկերության, ինչպես նաև մասնավոր հեռուստաընկերությունների վճարովի եթերաժամանակի մեկ րոպեի սակագնի հրապարակման ժամկետը մինչև հուլիսի 19-ի 18։00-ն է։ ԿԸՀ նախագահը նաև տեղեկացրեց, որ գովազդային վահանակներ տիրապետող կազմակերպությունների համար ԿԸՀ-ն էլեկտրոնային գործիքակազմեր է մշակել, դրանք առաջիկա օրերին կներկայացվի ադ ընկերություններին։ Մեկ այլ հարցով ԿԸՀ-ն հաստատեց ԿԸՀ-ում լրագրողների հավատարմագրման կարգը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ընդգծեց՝ այդ կարգի ընդունումը  որևէ կերպ չի կարող ընկալվել որպես լրագրողների իրավունքների սահմանափակում, հակառակը՝դրանով ԿԸՀ-ն հավատարմագրված լրագրողների համար որոշակի պարտավորություններ է ստանձնում։ Հովակիմյանը հավելեց՝ լրագրողները կկարողանան շենք մուտք գործել նաև առանց հավատարմագրվելու, սակայն հավատարմագրված լրագրողների համար ԿԸՀ-ն նաև որոշակի մասնագիտական դասընթացներ կիրականացնի։
17:55 - 18 հուլիսի, 2023
Աղբահանության տեխնիկան, ենթադրվում է, որ պետք է 10 տարի ծառայեր, այս տեխնիկայով հեռու չենք գնա. Ավինյան |tert.am|

Աղբահանության տեխնիկան, ենթադրվում է, որ պետք է 10 տարի ծառայեր, այս տեխնիկայով հեռու չենք գնա. Ավինյան |tert.am|

tert.am: Երևանի որոշ վարչական շրջաններում և թաղամասերում սրվել է աղբահանության խնդիրը, խախտվել է աղբահանության ժամանակացույցը, աղբամանները գերբեռնված են ու առկա են կուտակումները: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: «Ամեն ինչ արել ենք, որպեսզի թույլ չտանք խորանալու պրոցեսը, և բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելով` մաքրել: Այս պահին դեռևս վիճակը բարվոք չէ, բայց հիմնական պատճառը տեխնիկան է: Անձամբ եղել եմ ԵԱՍՄ հիմնարկի պարկում, այն, ինչ նկատելի է, առանձին քննարկման առարկա է: Պետք է պահանջել տնօրինությունից, որ ժամանակացույց սահմանվի փչացած տեխնիկան վերադարձնելու երթուղիներ: Պատճառները տարբեր են, մտահոգությունը մեկն է, որ այդ հիմնարկում պետք է խստացվի տեխնիկայի շահագործման  նկատմամբ հսկողությունը»,- ասել է նա Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ասել է. «Պատճառները պարզ են։ Սկսած տեխնիկայից․ այն տեխնիկան որը ձեռք է բերվել, ենթադրվում է, որ պետք է 10 տարի ծառայեր, և այս փչանալու ցուցանիշը մեծ մտահոգությունների առիթ է տալիս, սա ահազանգ է, որ այս տեխնիկայով հեռու չենք գնալու: Մենք ունենք 4 հավելյալ մեքենա, որ պետք է դուրս գա փողոցներ»:  
11:26 - 17 հուլիսի, 2023
Երևանի 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Երևանի 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Ըստ նախագծի, «Երքաղլույս»-ի հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի:  Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքային լուսավորության ծրագիրը համայնքն իրականացնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ՝ վարկային ու դրամաշնորհային միջոցներով:  Վարկի գումարը 4.0 մլն ԱՄՆ դոլար է, դրամաշնորհը՝ 1.9 մլն եվրո: Ամիրյան փողոցում աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Գործընթացն այս պահին իրականացվում է Մյասնիկյան պողոտայում և Աճառյան փողոցում: Աշխատանքների հաջորդ կանգառը Թումանյան փողոցն է: Նախագիծը ներառում է նաև հենասյուների ու նատրիումային և սնդիկային լամպերի փոխարինում՝ ԼԷԴ լուսատուներով, ինչպես նաև լուսավորության ցանցի կառավարման համակարգի ներդնում: Ծրագրի հիմնական նպատակը Երևանում անվտանգ ու էներգախնայող արտաքին լուսավորության ցանց ստեղծելն է: Մանրամասները՝ տեսանյութում:  
16:13 - 13 հուլիսի, 2023
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ խախտվող օրենքը․ եռամսյակային ամփոփում

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ խախտվող օրենքը․ եռամսյակային ամփոփում

Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարբերաբար խոսում են թափանցիկ եւ հաշվետվողական գործելաոճի մասին, սակայն այդ հայտարարությունները գործնականում ոչ միշտ են «միս ու արյուն ստանում»։ Պաշտոնատար անձինք երբեմն խախտում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված պահանջները՝ տեղեկություն ստանալու մասին զանգվածային լրատվության միջոցների հարցումները անպատասխան թողնելով, տեղեկությունը ժամկետների կամ կարգի խախտմամբ տրամադրելով կամ էլ բովանդակային տեղեկություն տալուց հնարավոր ամեն կերպ խուսափելով։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ գրավոր հարցման պատասխանը դիմողին տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե դրա համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա տրվում է դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են նույն 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Ընդ որում՝ 5-օրյա եւ 30-օրյա ժամկետները, ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, ենթադրում են օրացույցային, այլ ոչ թե աշխատանքային օրերը, մինչդեռ պետական կառույցները, որպես կանոն, հաշվարկը աշխատանքային օրերով են անում։  Infocom-ն առանձնացրել է այս տարվա երկրորդ եռամսյակում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտման այն դեպքերը, որոնց առնչվել է աշխատանքի ընթացքում։ Նախորդ եռամսյակի ամփոփումը կարող եք կարդալ՝ այստեղ։ Քաղաքապետարանը օրենքով սահմանված ժամկեկտի խախտմամբ է պատասխանել գրավոր հարցմանը Մարտի 28-ին Infocom-ը գրավոր հարցում է ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ խնդրելով պարզաբանել, թե իրավական ինչ հիմքով է որոշվել, որ գործակարգավարական խորհրդակցությունները վարելու է Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։ Այս հարցադրումը ծագել է՝ պայմանավորված նրանով, որ Երեւանի քաղաքապետի՝ այդ ժամանակ գործող որոշման համաձայն՝ գործակարգավարական խորհրդակցությունները վարում է Երեւանի քաղաքապետը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ քաղաքապետի առաջին տեղակալը։ Քաղաքապետի առաջին տեղակալը, ինչպես գիտենք, ոչ թե Տիգրան Ավինյանն է, այլ Լեւոն Հովհաննիսյանը։ Հիշյալ նորմի փոփոխված լինելու պարագայում խնդրել ենք նաեւ հայտնել փոփոխության հստակ ամսաթիվը՝ կից ուղարկելով վերջին խմբագրությամբ տարբերակը։ Տեղեկություն տրամադրելու՝ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում պատասխան չստանալով՝ ապրիլի 4-ին զանգահարել ենք Քաղաքապետարանի լրատվության վարչություն, որտեղից, սակայն, հայտնել ենք, թե հարցումը չեն ստացել։ Նույն օրը՝ ապրիլի 4-ին, հարցումն ուղարկել ենք երկրորդ անգամ։ Օրեր անց՝ ապրիլի 10-ին, Լրատվության վարչությունն ուղարկել է գրություն այն մասին, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի տեղեկությունը կտրամադրվի օրենքով սահմանված 30-օրյա ժամկետում։ Թեեւ տարակուսելի է, թե լրացուցիչ ինչ աշխատանքի անհրաժեշտություն պիտի լիներ, եթե իրավական համապատասխան հիմքերի առկայությունը կամ բացակայությունը, ենթադրվում է, աշխատանքի բաժանում կատարելիս պետք է արդեն իսկ ուսումնասիրված եւ վերլուծված լիներ, այնուհանդերձ որոշել ենք սպասել 30-օրյա ժամկետում պատասխանի տրամադրմանը։ Քաղաքապետարանն ի վերջո պատասխանել է մեր հարցմանը մայիսի 5-ին՝ օրենքով սահմանված առավելագույն ժամկետը լրանալուց հետո։  Պատասխանում, ի թիվս այլնի, ասված է, որ Երեւանի քաղաքապետի 31.03.2023 թ․ N 715-Ա որոշմամբ կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ նշված խորհրդակցությունները վարում է Երեւանի քաղաքապետը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը կամ Երեւանի քաղաքապետի տեղակալներից մեկը: Այսինքն՝ Ավինյանի կողմից խորհրդակցությունը վարելուց օրեր անց դրա համար ստեղծվել են իրավական հիմքեր։  Գլխավոր դատախազությունը օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ է պատասխանել գրավոր հարցմանը Մայիսի 11-ին Infocom–ը դիմել է Գլխավոր դատախազություն՝ խնդրելով հայտնել՝ բողոքարկե՞լ են արդյոք «Ռեստարտ» նախաձեռնության անդամների գործով Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։ Հիշեցնենք՝ նախաձեռնության 6 անդամները, որ մեղադրվում էին Նարեկ Մալյանին առեւանգելու փորձի մեջ, Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճռով արդարացվել էին։ Գլխավոր դատախազությունն ու Նարեկ Մալյանը բողոքարկել էին դատավճիռը, սակայն Վերաքննիչ դատարանը այն անփոփոխ էր թողել։  Մեր բանավոր հարցմանն ի պատասխան՝ Դատախազության հանրային կապերի բաժնից ասել են՝ գործով նորություն դեռ չկա, որոշելուն պես կտեղեկացնեն։ Հաշվի առնելով, որ որոշման հրապարակումից անցել էր ավելի քան երկուսուկես ամիս, որի ընթացքում, ենթադրվում է, այն ուղարկվել էր կողմերին, անհասկանալի է, թե ինչ ասել է՝ գործով որոշում դեռ չկա, հատկապես հաշվի առնելով, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված է մեկամսյա ժամկետ՝ որոշումը ստանալու պահից սկսած։ Ուստի մայիսի 15-ին մենք արդեն գրավոր հարցում ենք ուղարկել Դատախազություն՝ խնդրելով հստակ հայտնել՝ ստացե՞լ են արդյոք Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումը, եթե այո, ապա երբ։ Միաժամանակ խնդրել ենք հայտնել՝ բողոքարկե՞լ են կամ նախատեսո՞ւմ են բողոքարկել հիշյալ որոշումը։ Եթե որոշվել է չբողոքարկել, խնդրել ենք այդ մասին եւս հայտնել։  Մեր գրավոր հարցմանը Դատախազությունը պատասխանել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետի խախտամբ՝ մայիսի 24-ին։ Ըստ պատասխանի՝ Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումը Դատախազությունում ստացվել է ապրիլի 4-ին։ Սա նշանակում է, որ Դատախազությունն այն կարող էր բողոքարկել մինչ մայիսի 4-ը, ուստի մայիսի 11-ի մեր բանավոր հարցի ժամանակ Դատախազությունը պարզապես չէր կարող այդ հարցի վերաբերյալ որոշում դեռ չունենալ, թեեւ մեզ նման պատասխան տրվեց։ Այնուհանդերձ, գրավոր պատասխանով Դատախազությունն արդեն հաղորդել է, որ քննարկման արդյունքում որոշվել է վճռաբեկ բողոք չներկայացնել։ Ըստ ՏՎԽ–ի՝ ԿԿՀ գործողությունները հակասում են տեղեկատվության ազատության եւ անձնական տվյալների պաշտպանության նորմերին 2023 թվականի մայիսի 11-ից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Infocom-ի լրագրողից առաջ եւ առանց նրա համաձայնության իր պաշտոնական կայքի «Նորություններ» բաժնում հրապարակում էր նրա գրավոր հարցումներն ու դրանց պատասխանները` նման գործելակերպը պայմանավորելով Infocom-ի աշխատանքի վերաբերյալ իր սուբյեկտիվ եւ իրականության հետ աղերս չունեցող գնահատականներով։  Հաշվի առնելով վերոգրյալը՝ Infocom-ի խմբագրությունը դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին՝ ստանալու փորձագիտական կարծիք նշված խնդրի եւ այսպիսի գործելակերպով առաջ բերվող ռիսկերի վերաբերյալ։ Դիմումին ի պատասխան՝ Տեղեկատվական վեճերի խորհուրդը հունիսի 5-ին տրամադրել է փորձագիտական կարծիք, որով արձանագրել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանելու այնպիսի կարգ, երբ պետական մարմինը դիմողին գրավոր պատասխան ուղարկելու փոխարեն այն հարցման հետ մեկտեղ հրապարակում է իր պաշտոնական կայքում։ Ուստի, ըստ ՏՎԽ-ի, պահանջվող տեղեկությունը տրամադրվել է օրենսդրությամբ չնախատեսված կարգով՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի խախտմամբ։ Միաժամանակ ՏՎԽ-ն նշել է, որ խախտվել են տեղեկատվության ազատության եւ անձնական տվյալների պաշտպանության իրավունքները երաշխավորող ՀՀ Սահմանադրության 34-րդ եւ 51-րդ հոդվածները, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ եւ 10-րդ հոդվածները, ինչպես նաեւ «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» եւ «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիաները։ Անկախ փորձագիտական կարծիքի հրապարակումից հետո ԿԿՀ–ն դադարեցրել է այդ գործելակերպը։ Գրավոր հարցմամբ տեղեկություն ստանալու իր իրավունքն Infocom-ը շարունակելու է իրացնել՝ պարբերաբար ներկայացնելով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը դրա առնչությամբ։    Միլենա Խաչիկյան
15:37 - 13 հուլիսի, 2023
Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Այս մասին հայտնել է քաղաքապետարանի լրատվության վարչությունը։ «Ընդգծելով Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև բարեկամական ու գործընկերային հարաբերությունների ընդլայնման հեռանկարները՝ փոխքաղաքապետը կարևորել է ապակենտրոնացված համագործակցությունն ու տարբեր բնագավառներում համատեղ նոր նախագծերի իրագործումը: Խոսելով ընթացիկ ծրագրերից՝ Տիգրան Ավինյանն անդրադարձել է քաղաքաշինության ոլորտում Լիոնի հետ գործակցությանը: Դեսպան Անն Լույոն, շնորհակալություն հայտնելով բովանդակային և հագեցած հանդիպման համար, իր հերթին կարևորել է իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը, նաև ոլորտային մասնագետների ուղիղ շփումներն ու փորձի փոխանակումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև քաղաքային այլ ծրագրերի շուրջ, քննարկել քաղաքապետարանի և դեսպանության միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
10:02 - 12 հուլիսի, 2023
Շենքերի տանիքներին այլևս ոչ մի շինություն չպետք է կառուցվի. Ավինյան
 |armenpress.am|

Շենքերի տանիքներին այլևս ոչ մի շինություն չպետք է կառուցվի. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Շենքերի տանիքներին այլևս ապօրինի շինություններ չպետք է կառուցվեն: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով պատմամշակութային շենքի տանիքին կառուցված մանսարդի քանդման հարցին: «Համատիրությունը պարտավոր է իրականացնել հուշարձան-շենքի տանիքին կառուցված մանսարդի քանդման աշխատանքները, և մենք էլ հանձն ենք առնում օգնել այդ աշխատանքներն իրականացնելուն»,- նկատեց նա։ Ավինյանն ընդգծեց՝ շենքերի տանիքներին որևէ ապօրինի շինարարություն այլևս  չպետք է կառուցվի, քանի որ  դրանք կարող են վթարային իրավիճակներ ստեղծել բոլոր այն շենքերի համար, որոնք նոր չեն: «Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ  շինթույլտվություն արդեն տրված է, կարծում եմ պետք է հարցը քննարկենք և  հասկանանք, որովհետև ես վստահ չեմ, որ նոր կառուցվող մանսարդները վթարային իրավիճակներ չեն ստեղծում այն շենքերի համար, որոնք  նոր չեն, հետևապես պետք է դիտարկենք նաև դրանց չեղարկման հարցը»,- ասաց քաղաքապետի տեղակալը:
13:08 - 10 հուլիսի, 2023
Հաջորդ շաբաթվանից Երևանի գետնացումներում 18 վերելակ կտեղադրվի, մեկը՝ «Փակ շուկայի» մոտի գետնանցումում
 |news.am|

Հաջորդ շաբաթվանից Երևանի գետնացումներում 18 վերելակ կտեղադրվի, մեկը՝ «Փակ շուկայի» մոտի գետնանցումում |news.am|

news.am: Հաջորդ շաբաթ Երևանի «Փակ շուկայի» գետնանցումում ու ևս 8–ում կմեկնարկեն վերելակների տեղադրման աշխատանքները: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչություն պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը։ Ներկայացնելով Երևանի 9 գետնանցումում և Թաիրովի փողոցից Հաղթանակի կամուրջ բարձրացող աստիճաններին վերելակներ տեղադրելու հանձնարարականը` Գրիգորյանը նշեց, որ մրցույթն արդեն կայացել է. «Հաջորդ շաբաթ «Փակ շուկայի» գետնանցումում վերելակների տեղադրման աշխատանքները կմեկնարկեն ։ Մեկ զույգ վերելակը կդնեն երկու օրում, և հերթով մենք այդ 18 վերելակները կտեղադրենք»,- ասաց նա։ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց, որ դա ամենակարևոր ծրագրերից մեկն է. «Թվում է՝ փոքր կոմպոնենտի մասին է խոսքը, բայց ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար քաղաքն առավել հարմար դարձնելը մեր կարևորագույն խնդիրներից մեկն է: Փուլ առ փուլ այդ խնդիրները պետք է լուծենք»,- ասաց փոխքաղաքապետը։ Հիշեցնենք, որ հիմնովին վերանորոգված «Փակ շուկայի» գետնանցումը փետրվարի 16–ին հանձնվեց շահագործման, սակայն աղմուկ բարձրացավ, որ 21-րդ դարում վերանորոգված գետնանցումը թեքահարթակ չունի։ Երևանի քաղաքապետարանից պարզաբանեցին, որ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար գետնացումներում պետք է տեղադրվի և շահագործվի հատուկ վերելակ։  
11:56 - 10 հուլիսի, 2023
Աջափնյակի մետրոյի նախագծի 2-րդ փուլն ավարտված է, մինչև տարեվերջ նախագիծը կդրվի մրցույթի
 |news.am|

Աջափնյակի մետրոյի նախագծի 2-րդ փուլն ավարտված է, մինչև տարեվերջ նախագիծը կդրվի մրցույթի |news.am|

news.am: Երեւանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման աշխատանքներն իրականացնում ենք երեք փուլով. ապրիլին ավարտել ենք առաջին փուլը, երկրորդ փուլի ավարտի ժամկետը հուլիսի 10-ն է, այսինքն այսօր, մենք անցած շաբաթվա ընթացքում կազմակերպության կողմից ստացել ենք երկրորդ փուլի ամբողջական փաթեթը կատարված: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, Երեւանի գործակարգավարական նիստի ժամանակ նշեց փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը: «Այս պահին աշխատանքներ են իրականացվում երրորդ փուլի ուղղությամբ. մենք նախատեսում ենք աշխատանքներն ամբողջությամբ ավարտել տարվա վերջին, ժամկետից մի փոքր շուտ»,- ասաց նա: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց. «Աջափնյակի մետրոյի կայարանի հետ կապված առաջին անգամ բացի խոսակցություններից մենք ունենում ենք նախագիծ այս տարվա վերջին, որը  հնարավորություն ենք ունենում դնելու շինարարական մրցույթի, որի համար ունենք գումար հաջորդ տարի: Ես վստահ եմ, որ մինչեւ տարեվերջ նախագիծն ամբողջական ունենալու ենք»:
11:16 - 10 հուլիսի, 2023
Եվրոպական կուսակցության քաղաքապետի թեկնածուն այլևս երգիչ Ռուբեն Հախվերդյանը չէ․ հայտնի է նոր անունը |armtimes.com|

Եվրոպական կուսակցության քաղաքապետի թեկնածուն այլևս երգիչ Ռուբեն Հախվերդյանը չէ․ հայտնի է նոր անունը |armtimes.com|

armtimes.com: Եվրոպական կուսակցության քաղաքապետի թեկնածուն այլևս երգիչ Ռուբեն Հախվերդյանը չէ։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը՝ պարզաբանելով, թե ինչու են փոփոխել թեկնածուին: «Բանն այն է, որ մենք այս ընթացքում փնտրում էինք դաշնակից, մենք ուզում էինք դաշինք ստեղծել, որպեսզի ոչ միայն մենք լինեինք։ Մեր կոչին արձագանքեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, և նորից սկսեցինք թեկնածուի ընտրության բանակցությունները, քանի որ այս դեպքում պետք է լիներ միասնական թեկնածու: Ռուբենը համաձայնվեց, նա շարունակելու է լինել մեր մշակութային խորհրդականն ու մարդ, որը մասնակցել է որոշումների ընդունմանը բազմաթիվ հարցերում, որոնք առնչվում են մեր քաղաքակրթական մշակութային զարգացմանը և պահպանմանը»,- ասաց Խզմալյանը: Ըստ այդմ՝ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության և Եվրոպական կուսակցության միասնական թեկնածուն կլինի սոցիոլոգ Կարեն Սարգսյանը:
16:58 - 03 հուլիսի, 2023
«Մենք երաշխավորում ենք, որ վթարային շենքերի բնակիչները պարտադիր իրենց բնակարանները կստանան»․ Ավինյան |hetq.am|

«Մենք երաշխավորում ենք, որ վթարային շենքերի բնակիչները պարտադիր իրենց բնակարանները կստանան»․ Ավինյան |hetq.am|

hetq.am: Երևանի Արզումանյան փողոցի համար 10 և 17 վթարային շենքերի ավելի քան 90 տոկոս բնակարաններում կատարվել է գույքերի գնահատումը։ Քաղաքապետարանը նախատեսում է այդ վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցել, իսկ այնտեղ բնակվող քաղաքացիներին բնակարաններով ապահովել։ Այս հարցն այսօր քննարկվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։  Փոխքաղաքապետ Տիգան Ավինյանը մեկ այլ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին հարցրեց՝ եթե վթարային շենքերում ապրող բնակիչներից ոչ ոք բողոք չունենա և դատական գործեր չլինեն, ապա ե՞րբ կմեկնարկեն քանդման աշխատանքները։ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ արդեն իսկ կան բողոքներ որոշ բնակիչների կողմից, սակայն հստակ ժամկետներ դեռ չի կարող նշել, թե երբ կսկսեն քանդման աշխատանքները։  «Ճի՞շտ եմ հիշում, որ մի քանի բնակիչ դիմել էր դատարան և վիճարկում էր շենքի վթարային լինելը»,- հարցրեց Ավինյանը, ինչին Գրիգորյանը դրական պատասխան տվեց։  Ավինյանը հիշեցրեց, որ շենքերն ունեն 4-րդ կարգի վթարայնության աստիճան։  «Ես վստահ եմ, որ խելամտությունը կհաղթի այստեղ, և մենք անխոչընդոտ ընթացքով առաջ կգնանք։ Հիշեցնեմ՝ Երևանի քաղաքապետարանը 4-րդ կարգի վթարային շենքերի ամսով սկսել է իրականացնել ծրագիր՝ կառուցապատողների հետ համագործակցությամբ, որով 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին ժամանակավորապես ապահովում է վարձով բնակարաններով, իսկ հետագայում նույն տեղում կառուցված նոր շենքերում ապահովում է նաև բնակարաններով։ Երևանի քաղաքապետարանը դրա երաշխավորն է, այսինքն՝ չենք թողնում հարաբերությունները ձևավորվեն բնակիչ-կառուցապատող սկզբունքով։ Մենք երաշխավորում ենք, որ այդ բնակիչները պարտադիր իրենց բնակարանները կստանան»,- եզրափակեց Տիգրան Ավինյանը։
13:45 - 03 հուլիսի, 2023