Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի իշխանություններին նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար |tert.am|

Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի իշխանություններին նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար |tert.am|

tert.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկ շաբաթ ժամանակ է տվել երկրի կառավարությանը՝ նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար։ Այս մասին նա հայտարարել է կիրակի երեկոյան՝ ելույթ ունենալով Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ: Ելույթ ունենալով Թբիլիսիում` նախագահը կոչ է արել «Վրացական երազանք»-ի ոչ պաշտոնական առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին և իշխող կուսակցության մյուս առաջնորդներին բանակցել նոր ընտրությունների ամսաթիվ նշանակելու շուրջ։ Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլիին չի ցանկանում մինչև դեկտեմբերի 29-ը (նոր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության օր) վայր դնել լիազորությունները և լքել նստավայրը։ Նա հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը համարում է ոչ լեգիտիմ։ Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ եթե ​​Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին որոշի երկրում նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել, որոնց համար իրավական հիմքեր չկան, դա նրա համար քրեական պատասխանատվություն կառաջացնի։ 
09:51 - 23 դեկտեմբերի, 2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի |armenpress.am|

Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի |armenpress.am|

armenpress.am: Եթե ​​Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին որոշի երկրում նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել, որոնց համար իրավական հիմքեր չկան, դա նրա համար քրեական պատասխանատվություն կառաջացնի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Կարծում եմ, որ Սալոմե Զուրաբիշվիլին բավականաչափ խելամտություն կունենա և՛ քրեական օրենսգիրքն անձամբ չխախտելու, և՛ ոչ ոքի թույլ չտալու խախտել այնպիսի նորմերը, որոնք նախատեսում են երկարաժամկետ ազատազրկում»,-ասել է Կոբախիձեն։  Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև, որ ոչ ոք չի ցանկանում 72-ամյա կնոջը բանտ ուղարկել, բայց եթե նա, այնուամենայնիվ, գնա այս քայլին, կդատապարտի իրեն և բոլոր այն մարդկանց, ովքեր իր կողքին կլինեն երկրի ղեկավարի նստավայրում. պետություն. Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
17:10 - 22 դեկտեմբերի, 2024
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացությունից պարզ է դառնում, որ ընտրություններն անցել են ազատ և մրցակցային․ Իրակլի Կոբախիձե
 |1tv.ge|

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացությունից պարզ է դառնում, որ ընտրություններն անցել են ազատ և մրցակցային․ Իրակլի Կոբախիձե |1tv.ge|

1tv.ge: «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցից պարզ է դառնում, որ ընտրություններն անցել են ազատ և մրցակցային, սա կարելի է կարդալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցի ընդհանուր բովանդակությունից»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ այսօրվա մամուլի ասուլիսին: Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, եզրակացության մեջ նշվում է, որ օրենսդրությունն ամբողջությամբ ստեղծել է ժողովրդավարական ընտրությունների անցկացման համարժեք շրջանակ։ «Ցանկանում եմ ձեզ ներկայացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տեքստում տեղ գտած հիմնական գնահատականները։ Նախ, նշվում է, որ օրենսդրությունն ամբողջությամբ ստեղծել է ժողովրդավարական ընտրությունների անցկացման համարժեք շրջանակ։ Կուսակցական գրանցումը կատարվել է պատշաճ կերպով, և ընտրությունները ընտրողներին լայն ընտրության հնարավորություն են տվել։ Ընտրական սուբյեկտներն ունեին ազատ քարոզարշավ իրականացնելու միջոցներ, լրատվամիջոցները դիվերսիֆիկացված էին, ընտրություններին նախապատրաստվելու գործընթացը լավ կազմակերպված էր, ընտրական վարչակազմը արդյունավետորեն կառավարեց ընտրությունների տեխնիկական կողմերը, ընտրությունների օրն ընդհանուր առմամբ ընթացակարգային առումով լավ կազմակերպված և կառավարված էր։ Նաև երկու կողմերն էլ ԵԱՀԿ/ԺՀԻԳ-ին տրամադրել են առանձին բռնի միջադեպերի մասին տեղեկատվություն, այսինքն՝ խոսքը միայն առանձին միջադեպերի մասին է։ Եզրակացության մեջ, ինչպես ցանկացած երկրի դեպքում, նույնպես կան քննադատական ​​դիտողություններ, այդ թվում՝ քվեարկության գաղտնիության հետ կապված հարցեր։ Դիտարկված ընտրատեղամասերի 76 տոկոսում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չկարողացավ բացահայտել որևէ թերություններ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
14:22 - 21 դեկտեմբերի, 2024
Վրաստանի իշխանությունները խոստացել են ուղղումներ մտցնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքում |armenpress.am|

Վրաստանի իշխանությունները խոստացել են ուղղումներ մտցնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքում |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հայտարարել է Վրաստանի հետ համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վրացական օրենքում ուղղումները որոշելու համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ես ողջունում եմ (Վրաստանի) կառավարության  հավաստիացումներն, այսպես կոչված, արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքում ուղղումներ մտցնելու վերաբերյալ: Այժմ մենք աշխատանքային խումբ կստեղծենք Վրաստանի ու Եվրոպայի խորհրդի, Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ՝ որոշելու այն փոփոխությունները, որոնք կարվեն այս օրենքում», - ասել է նա Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում:  «Ես հույս եմ հայտնում, որ նմանատիպ գործընթացներ կարող են իրականացվել նաև այլ ուղղություններում», - հավելել է Բերսեն։  Վրաստանի իշխանություններն ավելի վաղ ընդունել են երկու օրենք՝ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին», որը նաև հայտնի է որպես ԼԳԲՏ քարոզչությունն արգելելու մասին օրենք և «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին», որը հայտնի է նաև որպես օտարերկրյա գործակալների մասին օրենք։ Դրանք բազմահազարանոց բողոքի ցույցերի առիթ են դարձել երկրում։ Եվրամիությունը քննադատել է այդ օրենքները և Թբիլիսիից պահանջել չեղարկել դրանք՝ սպառնալով կասեցնել ԵՄ-ին անդամակցության գործընթացը, դադարեցնել ֆինանսական աջակցությունը և նույնիսկ կասեցնել անայցագիր ռեժիմի ազատականացումը Վրաստանի քաղաքացիների համար։ Եվրախորհրդարանի անդամները, դժգոհ լինելով Թբիլիսիի քաղաքականությունից, հոկտեմբերի սկզբին «Վրաստանում ժողովրդավարությունից նահանջելու և քաղաքական բազմակարծության սպառնալիքների մասին» բանաձևում կոչ արեցին ԵՄ-ին պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխանությունների նկատմամբ, ինչպես նաև սառեցնել այս երկրի ֆինանսավորումը Եվրամիության կողմից։
15:53 - 20 դեկտեմբերի, 2024
Դիվանագիտական անձնագիր ունեցողների համար վիզային ռեժիմի սահմանումը հակավրացական քայլ է. Կոբախիձե |1lurer.am|

Դիվանագիտական անձնագիր ունեցողների համար վիզային ռեժիմի սահմանումը հակավրացական քայլ է. Կոբախիձե |1lurer.am|

1lurer.am: Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի որոշմանը՝ կապված Վրաստանի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար վիզային ռեժիմի սահմանման հանձնարարականի հետ: Վրաստանի վարչապետը նշել է, որ թեպետ այդ որոշումը «խորհրդանշական է», «այն պետք է գնահատել որպես անկասկած հակավրացական քայլ, որը խաթարում է եվրոպական կառույցների հեղինակությունը վրացական հասարակության ընկալումներում»։ «Նման որոշումների հետևանքը վրացական հասարակության ընկալումներում եվրոպական կառույցների շարունակական արժեզրկումն է, ինչը լուրջ խնդիր է։ Վերջերս Եվրամիությունն իրականացրել է «Եվրոբարոմետր» հետազոտությունը, որի համաձայն՝ վերջին վեց ամսվա ընթացքում Վրաստանում եվրոպական կառույցների նկատմամբ վստահությունը նվազել է 6 տոկոսով: Հենց նման որոշումներն են նվազեցնում վրացական հասարակության վստահությունը Եվրոպական կառույցների նկատմամբ»,- ասել է Կոբախիձեն։ Նա հայտնել է, որ Վրաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներին դեմ են հանդես եկել Հունգարիան, Իսպանիան, Իտալիան, Ռումինիան և Սլովակիան:
13:31 - 17 դեկտեմբերի, 2024
Հունգարիան և Սլովակիան արգելափակեցին Վրաստանի առաջնորդների դեմ ԵՄ պատժամիջոցների ընդունումը
 |azatutyun.am|

Հունգարիան և Սլովակիան արգելափակեցին Վրաստանի առաջնորդների դեմ ԵՄ պատժամիջոցների ընդունումը |azatutyun.am|

azatutyun.am: Հունգարիան և Սլովակիան դեկտեմբերի 16-ին արգելափակեցին վրացի պաշտոնյաների դեմ պատժամիցներ սահմանելու Եվրամիության առաջարկած փաթեթը։ Հունգարիայի և Սլովակիայի գործողությունները խոչընդոտում են նաև վրացի պաշտոնյաների դեմ մուտքի արտոնագրի արգելքի և ակտիվների սառեցման գործընթացին։ ԵՄ առաջնորդները ձգտում են պատժել Վրաստանի իշխանություններին այլախոհների նկատմամբ դաժան ճնշումների և ռուսամետ քաղաքականության համար: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն նախքան Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհուրդի երեկվա նիստը հայտարարել էր, որ պատժամիջոցների ցանկն արդեն պատրաստ է։ «Իհարկե, բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Վրաստանում, չեն գնում այն ուղղությամբ, որով պետք է շարժվի ԵՄ թեկնածու երկիրը։ Հետևաբար մենք պատրաստվում ենք քննարկել, թե ինչ հետևանքներ կլինեն վրացական կառավարության համար, որը բռնաճնշումներ է կիրառում ընդդիմության դեմ՝ օգտագործելով տարատեսակ գործիքներ», - ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը: Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն օրերս հայտարարել էր, որ Բուդապեշտը դեմ է վրացի պաշտոնյաների դեմ ցանկացած պատժամիջոց կիրառելու առաջարկին և վետո կկիրառի: Թբիլիսիում շարունակվում են իշխանությունների հրաժարականի պահանջով զանգվածային ցույցերը, որոնք սկսվեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ ժամանակավորապես կասեցվում են Եվրոպական միության հետ անդամակցության բանակցությունները: Հազարավոր քաղաքացիներ Թբիլիսիի փողոցներում այս օրերին ցույցեր էին անում, որոնք ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով։
09:52 - 17 դեկտեմբերի, 2024
ԵՄ-ն կդադարեցնի առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար |1lurer.am|

ԵՄ-ն կդադարեցնի առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար |1lurer.am|

1lurer.am: ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի անդամները դեկտեմբերի 16-ին քննարկել են Վրաստանում տիրող իրավիճակը և որոշում ընդունել վրացական դիվանագիտական անձնագիր ունեցողների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմը դադարեցնել։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Նա նաև տեղեկացրել է, որ խորհրդի նիստում քննարկվել է վրաց բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ «Վրաստանում իրավիճակը զարգանում է բնակչության համար ոչ դրական ուղղությամբ։ Ընդդիմության նկատմամբ ճնշում է գործադրվում, տեղի է ունենում մեդիայի աշխատանքի սահմանափակում։ Մենք դադարեցնում ենք Վրաստանի կառավարության հետ քաղաքական շփումները և ֆինանսավորումը»,- ասել է նա։ Կալլասը տեղեկացրել է, որ շուտով խորհուրդը հայտարարությամբ հանդես կգա վրացական դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզային ռեժիմը չեղարկելու մասին։ «Մենք կշարունակենք աջակցել Վրաստանի ժողովրդին։ Օգնությունը, որը մենք ցուցաբերել ենք իշխանություններին, կհատկացվի քաղաքացիական հասարակությանն ու անկախ մեդիային։ Ինչպես Սիրիայում իր ապագան որոշողը սիրիացի ժողովուրդն է, այնպես էլ Վրաստանում երկրի բնակչությունը պետք է որոշի, թե ինչպիսին է լինելու իր ապագան»,- ասել է նա։
09:23 - 17 դեկտեմբերի, 2024
Թբիլիսիում ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտան |aliq.ge|

Թբիլիսիում ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտան |aliq.ge|

aliq.ge: Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի մերձակայքում  ցույցը վերսկսվել է. ցույցերի 19-րդ օրն: Ցույցին են միացել գրականության ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ գրողներ, խմբագիրներ, հրատարակիչներ, գրքերի դիզայներներ, գրավաճառներ, գրականության հետ առնչվող մարդիկ։ Ռուսթավելիի պողոտայում երթևեկությունը կաթվածահար է: Ցուցարարների պահանջն է՝ նշանակել նոր ընտրություններ և ազատ արձակել բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված քաղաքացիներին։ Նշենք, որ այսօր միացվել են Թբիլիսիի գլխավոր տոնածառի և քաղաքի մնացյալ տոնական լույսերը՝ առանց որևէ միջոցառման։ Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգում չի ներառի մինչև 2028 թվականը։
21:08 - 16 դեկտեմբերի, 2024
ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը պատրաստվում է քննարկել Վրաստանի դեմ պատժամիջոցների հարցը
 |azatutyun.am|

ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը պատրաստվում է քննարկել Վրաստանի դեմ պատժամիջոցների հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարում է, որ դաշինքի արտաքին հարաբերությունների խորհուրդը պատրաստվում է քննարկել Վրաստանի դեմ պատժամիջոցների սահմանման և ազատ վիզայի ռեժիմի սահմանափակման հարցերը։ «Իհարկե, բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Վրաստանում, չեն գնում այն ուղղությամբ, որով պետք է շարժվի ԵՄ -ի թեկնածու երկիրը։ Հետևաբար մենք պատրաստվում ենք քննարկել, թե ինչ հետևանքներ կունենա վրացական կառավարության համար, որը բռնաճնշումներ է կիրառում ընդդիմության դեմ՝ օգտագործելով տարատեսակ գործիքներ»,- հայտարարել է Կալլասը՝ շեշտելով, որ պատժամիջոցների ցանկը արդեն պատրաստ է, քննարկումները, սակայն, դեռ շարունակվում են։ Հունգարիան անցած օրերին հայտարարել է, որ չի աջակցի Վրաստանի դեմ անհատական պատժամիջոցների առաջարկին։
13:44 - 16 դեկտեմբերի, 2024
Վրաստանը պատասխան պատժամիջոցներ չի կիրառի Լիտվայի և Էստոնիայի դեմ |hy.armradio.am|

Վրաստանը պատասխան պատժամիջոցներ չի կիրառի Լիտվայի և Էստոնիայի դեմ |hy.armradio.am|

hy.armradio.am: Թբիլիսին պատասխան պատժամիջոցներ չի կիրառի Լիտվայի և Էստոնիայի դեմ, ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։ «Վրացական իշխանություններն իրավունք ունեն և հնարավորություն ունեն պատասխան քայլերով հակազդել Լիտվայի և Էստոնիայի կառավարությունների հակավրացական որոշումներին։ Մեր որոշումն է երկու պետությունների հետ մնալ միակողմանի բարեկամության ռեժիմում, չվտանգելու համար վրացի, էստոնացի և լիտվացի ժողովուրդների ավանդական բարեկամություը»,- ասվում է հայտարարության մեջ։ Լիտվայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել Վրաստանի «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ևս 16 անձանց նկատմամբ: Լիտվայի արտաքին գործերի (ԱԳ) նոր նախարար Կեստուտիս Բուդրիսը սոցիալական հարթակում գրել է, որ Էստոնիայի հետ համաձայնեցնելով` ընդլայնել են պատժամիջոցների ենթարկված վրացի քաղաքական գործիչների ցանկը և ավելացրել ևս 17 անձի, այդ թվում՝ Իրակլի Կոբախիձեին։ «Մենք չենք հանդուրժի բռնությունն ու ճնշումը խաղաղ ցուցարարների, լրագրողների և ընդդիմության նկատմամբ», — X-ում գրել է նախարար Բուդրիսը։ Նա Եվրամիությանը համատեղ գործողությունների կոչ է արել: Դրանից ժամեր առաջ Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնան հայտարարել է պատժամիջոցների ցանկն ընդլայնելու որոշման մասին և Իրակլի Կոբախիձեի հետ ընդգրկել է ևս 13 պաշտոնյաների։ «Էստոնիան պատժամիջոցներ է կիրառել ևս 14 վրացի պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Կոբախիձեի նկատմամբ։ Ցուցարարների, լրագրողների և ընդդիմության առաջնորդների նկատմամբ իշխանությունների բռնությունը հանցագործություն է և մարդու իրավունքների ոտնահարում։ Կոչ եմ անում ԵՄ բոլոր երկրներին արձագանքել և քայլեր ձեռնարկել», — գրել է Ցահկնան։ Դեկտեմբերի 2-ին Լիտվան, Էստոնիան և Լատվիան վիզային պատժամիջոցներ են կիրառել 11 բարձրաստիճան պաշտոնյաների՝ Բիձինա Իվանիշվիլիի և ներքին գործերի նախարարության  (ՆԳՆ) 10 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։
11:36 - 16 դեկտեմբերի, 2024
Լիտվան պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի 17 պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ

Լիտվան պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի 17 պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ

Լիտվան պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի 17 պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ։ Այս մասին սոցցանցում գրում է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուսիս Բուդրիսը։ «Լիտվան աջակցում է վրաց ժողովրդին և նրա եվրոպական երազանքին։ Էստոնիայի հետ համաձայնեցնելով՝ մենք ընդլայնել ենք պատժամիջոցների ենթարկված վրացի քաղաքական գործիչների ցանկը՝ ներառելով 17 լրացուցիչ անձանց, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Մենք թույլ չենք տա բռնություն և ճնշում խաղաղ ցույցերի մասնակիցների, լրագրողների և ընդդիմության նկատմամբ: Եկել է Եվրամիության մակարդակով համատեղ գործողությունների ժամանակը»,- ​​գրել է Կյաստուսիս Բուդրիսը սոցցանցում։Հիշեցնենք, որ ավելի վաղ Էստոնիան էր պատժամիջոցներ սահմանել Վրաստանի 14 պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ։
18:44 - 15 դեկտեմբերի, 2024
Վրաստանի լեգիտիմ նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է. ԵՄ քաղգործիչներ
 |aliq.ge|

Վրաստանի լեգիտիմ նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է. ԵՄ քաղգործիչներ |aliq.ge|

aliq.ge: Եվրոպացի քաղաքական գործիչները քննադատել են «Վրացական երազանք»-ին՝ նախագահի պաշտոնում Միխեիլ Կղավելաշվիլիին ընտրելու կապակցությամբ։ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթի խոսքով «իշխող կուսակցությունը խորացնում է պառակտումը Վրաստանում, ծրագրում է հեղաշրջում՝ ոչնչացնում լիբերալ ժողովրդավարությունը: Ռոթն ընդգծել է՝ «Վրաստանի լեգիտիմ նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է»: «Վրաստանի նոր նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի «ընտրությունը» Վրաստանի բոլոր սահմանադրական ինստիտուտների «գլաիխշալտունգ» է (Gleichschaltung-ֆաշիստների կողմից ստեղծված տերմինն է՝ նկարագրելու տոտալիտար ռեժիմի ամրապնդումը Գերմանիայում-հեղ.)», — X-ում գրել է Ռոթը: Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն գրել է, որ «Իվանիշվիլին շարունակում է գրավել պետությունը»։ «Այսօր Վրաստանում իրական ընտրություններ տեղի չունեցան, այն, ինչին ականատեղ եղանք, ֆարս էր, ինչպես Ռուսաստանում, Բելառուսում և այլ ավտորիտար պետություններում»,- գրել է լիտվացի քաղաքական գործիչը. նա դեկտեմբերի 11-13-ը ևս վեց պատգամավորների հետ Վրաստան էր ժամանել: Յուկնևիչենեն հավելել է՝ «Վրաստանում միակ լեգիտիմ պաշտոնյան նախագահը Զուրաբիշվիլին է՝ ընտրված ազատ ընտրությունների արդյունքում»:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
12:25 - 15 դեկտեմբերի, 2024