Զարեհ Սինանյան

Զարեհ Սինանյանը ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն է։ Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1973թ., 4 դեկտեմբերի, Երեւան Կրթություն Սովորել է Երեւանի թիվ 172 միջնակարգ դպրոցում եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում 1988թ. ընտանիքով տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաստատվել Բըրբանք քաղաքում: Կրթությունը շարունակել է Բըրբանքի John Muir Middle դպրոցում եւ ավարտել Բըրբանքի ավագ դպրոցը:

1992-1997թթ. սովորել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) քաղաքագիտության եւ պատմության բաժիններում, ստացել քաղաքագետի, պատմաբանի որակավորում: 1997-2000թթ. սովորել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ստացել իրավաբանի որակավորում: Աշխատանքային գործունեություն Աշխատել է իրավաբանական կազմակերպություններում: 2013թ. մասնակցել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամի ընտրություններին եւ ընտրվել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ: 2014-2015թթ. նշանակվել է Գլենդելի քաղաքապետ: 2015-2018թթ.՝ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ: 2018-2019թթ.՝ կրկին Գլենդելի քաղաքապետ: 2019թ. հունիսի 14-ին նշանակվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Անկուսակցական է։

Լիբանանահայ բժիշկները իրենց մասնագիտությամբ աշխատանքի կանցնեն Արցախում. Զարեհ Սինանյան |armtimes.com|

Լիբանանահայ բժիշկները իրենց մասնագիտությամբ աշխատանքի կանցնեն Արցախում. Զարեհ Սինանյան |armtimes.com|

armtimes.com: Լիբանանից Արցախ ժամանած 2 բժիշկների ընտանիքների կեցության հարցը շուտով լուծվելու է. նրանք այժմ հյուրանոցում են, սակայն կարճ ժամանակահատվածում վերանորոգվելու են նրանց կացարանները: Արցախի Հանրապետության կառավարությունը հայրենադարձ բժիշկներին նաև աշխատանքով է ապահովելու: Այս մասին տեղեկացրեց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը երեկ տեղեկացրել էր, որ երկու լիբանանահայ բժիշկների ընտանիքներ բնակություն են հաստատել Արցախի Շուշի քաղաքում: Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել 100-150 լիբանանահայ ընտանիքի ընդունել: ԱՀ  նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով Լիբանանում ստեղծված իրավիճակին երեկ ընդգծել է, որ տեղի  հայ համայնքի խնդիրների լուծման գործում շատ կարևոր է համահայկական ջանքերի ներդրումը: -Պարո՛ն Սինանյան, լիբանանահայ ընտանիքների որոշո՞ւմն է եղել Արցախում բնակվելը: Միանշանակ իրենց որոշումն է եղել: Արցախի Հանրապետությունը, տեղյակ լինելով, որ լիբանանահայ մեր որոշ հայրենակիցներ որոշել են տեղափոխվել հայրենիք, նրանց առաջարկ է արել, որ պատրաստ է իրենց ընդունել և լավ պայմաններ ստեղծել իրենց կեցության համար, և ոմանք սկսել են արձագանքել: -Արդեն լուծվե ՞լ է Արցախ ժամանած բժիշկների կեցության հարցը: - Կեցության հարցը անցումային փուլում է: Գիտենք, որ նրանք արդեն գտնվում են Շուշիում: Որքանով  մենք տեղյակ ենք՝  այս պահին հյուրանոցում են մնում, մինչև  կացարանները վերանորոգվեն և պատրաստ լինեն իրենց ընդունելու: Խոսքը կարճ ժամկետի մասին է: -Ինչպե ՞ս է լուծվելու հայրենադարձ ընտանիքների աշխատանքի, կրթության հարցը: - Որքան հասկացա Արցախի կառավարությունը արդեն լուծել է աշխատանքի  հարցը: Նրանք բժիշկ են և իրենց մասնագիտությամբ են աշխատելու Արցախում: -Պարոն Սինանյան, մե՞ծ է այն  լիբանանահայերի թիվը, ովքեր Հայաստան գալու ցանկություն են հայտնել: - Այս պահին մենք կապի մեջ ենք բազում դիմորդների հետ: Մարդիկ, ընդհանուր առմամբ, ուզում են գալ Հայաստան: Մենք, իհարկե, տեղեկացնում ենք, որ Արցախ գնալը ևս տարբերակ է: Այս պահին մենք արձագանք ունենք 9 ընտանիքներից: Դեսպանատունը որոշ ժամանակով ընդհատել էր դիմումների ընդունումը, բայց երկուշաբթի օրվանից նորից հավաքագրում է դրանք: Մեզ դիմում են գրասենյակի միջոցով, սոցիալական մեդիայով՝ ֆեյսբուքով, ինստագրամով, այսնիքն՝ մտքներովդ ինչ ֆորմատ որ անցնի, մարդիկ դիմում են Հայաստան գալու համար: Շարունակությունը՝ armtimes.com-ում
10:15 - 28 օգոստոսի, 2020
ԱՀ նախագահը հեռավար քննարկում է ունեցել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ

ԱՀ նախագահը հեռավար քննարկում է ունեցել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 26-ին հեռավար զրույց է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն անդրադարձել է Լիբանանում ստեղծված իրավիճակին և ընդգծել, որ տեղի հայ համայնքի խնդիրների լուծման գործում շատ կարևոր է գործադրվող համահայկական ջանքերի համատեղումը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ստեղծված դժվարությունների արագ հաղթահարումն օրախնդիր է, որպեսզի հայկական համայնքը շարունակի իր բնականոն կյանքը, բայց եթե ընտանիքներ կան, որոնք ցանկություն ունեն տեղափոխվելու, գերադասելի է, որպեսզի հայրենիք վերադառնան: Այդ համատեքստում Հանրապետության նախագահը խոսել է ԱՀ կառավարության ձեռնարկումներից, որոնք ավելի մանրամասն ներկայացրել է Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն ցուցաբերելու աշխատանքները կազմակերպող և համակարգող աշխատանքային խմբի ղեկավար, ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը: Զարեհ Սինանյանը նշել է, որ իր շոշափելի մասնակցությամբ Արցախը ցույց տվեց, որ լիովին կիսում է համահայկական խնդիրների ծանրությունը, և ավելի մեծ մարտահրավերների դիմակայելու ճանապարհին Արցախի հետագա հզորացումը պետք է դիտվի որպես ազգային օրակարգի խնդիր: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ նախագահի խորհրդական,  Սփյուռքի հարցերով նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը։
09:24 - 27 օգոստոսի, 2020
Մեկնարկել է Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովը

Մեկնարկել է Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, աշխարհում COVID-19 համավարակով պայմանավորված, այս տարի Համահայկական կրթական երկամյա խորհրդաժողովը կազմակերպել է առցանց՝ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ համատեղ։ «Հայաստան–սփյուռք համագործակցությունը COVID-19-ի պայմաններում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովը եռօրյա է: Խորհրդաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀԲԸՄ Հայկական համացանցային համալսարանի հիմնադիր նախագահ Երուանդ Զօրեանը, Արցախի Հանրապետության նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը և «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն» հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսեանը: Խորհրդաժողովի բացման նիստը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Իր ելույթում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Համահայկական կրթական աշխատաժողովն այս տարի անցկացվում է առցանց ձևաչափով, և անգամ այս պայմաններում այն համախմբեց բոլորիս՝ քննարկելու համընդհանուր խնդիրները և ներկայացնելու նոր գաղափարներ: Ներկայում մշակվում է ՀՀ կրթության առաջիկա տարիների զարգացման ռազմավարությունը և գործողությունների քարտեզը մինչև 2025 թվականը: Առաջին անգամ Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող քաղաքականությունը և սփյուռքի նկատմամբ մեր երկրի պարտավորություններից բխող գործողությունները ներկայացվում են այս ռազմավարական փաստաթղթում: Նախագծում, մասնավորապես, տեղ են գտել համահայկական վիրտուալ ցանցային կենտրոնի ստեղծման, սփյուռքահայ ուսուցիչների առկա և հեռավար վերապատրաստումների կազմակերպման, նրանց դերի բարձրացմանն ուղղված խրախուսման մեխանիզմների ստեղծման, հայերենի իմացության մակարդակների բնութագրիչների հաստատման հանձնառությունները: Առաձնահատուկ ուշադրություն է դարձվում հայկական կրթական ծառայությունների միջազգայնացմանը և վարկանիշի բարձրացմանը»: Նախարարի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության հետևողական աշխատանքի արդյունքում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում կազմակերպվում է հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդում, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների իրականացում: Ներկայումս ծրագիրն իրականացվում է 8 պետության 10 կենտրոնում: «Հետամուտ ենք լինելու նաև օտարերկրյա պետություններում հայկական բաղադրիչով միջազգային հանրակրթական դպրոցների ցանցի ձևավորմանը, մուլտիմեդիա ձևաչափով հայրենագիտական ճանաչողական և տեղեկատվական նյութերի արտադրությանը և տարածմանը: Վերջին տարիներին նկատվում է ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող սփյուռքահայ ուսանողների թվաքանակի աճ: Սյս տարի նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային հարթակ, որը կդյուրացնի սփյուռքահայ դիմորդների ընդունելության գործընթացը ՀՀ ուսումնական հաստատություններ»,-նշել է նախարարը: Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ 2020 թվականին նախատեսվում է ստեղծել սփյուռքի կրթօջախների տվյալների բազայի կառավարման էլեկտրոնային հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի ստանալ սփյուռքի կրթօջախների կարիքների և հնարավորությունների մասին բովանդակային տեղեկություն, որի գնահատման և վերլուծության արդյունքում կմշակվեն միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում դրանց լուծմանն ուղված հստակ գործողություններ: Նման համակարգի ստեղծմամբ կքարտեզագրվեն նաև սփյուռքի հնարավորությունները: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ կրթությունը հայապահպանման առաջին գիծն է, և այդ առումով անգնահատելի է այն աշխատանքը, որ իրականացնում են սփյուռքի կրթօջախները: Այդ համատեքստում նա կարևորել է ԿԳՄՍ նախարարության և սփյուռքի կրթօջախների միջև սերտ ու շարունակական համագործակցությունը: Աշխատաժողովների հիմնական նպատակն է՝ քննարկել հեռավար ուսուցման կազմակերպման խնդիրներն ու հնարավորությունները, կիսվել Հայաստանում և սփյուռքում հաջողված հեռավար ուսուցման ծրագրերի իրականացման փորձով, մատնանշել սփյուռքի կրթօջախների կարողությունների զարգացման հեռանկարները: Աշխատաժողովին գրանցվել են 1000-ից ավելի մասնակիցներ՝ կրթագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասագրքերի հեղինակներ, հայագետներ, սփյուռքի կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ, Հայաստանի և Արցախի ուսուցիչներ, հեռավար ուսուցման կազմակերպման մասնագետներ:Եռօրյա աշխատաժողովներն ընթանալու են հետևյալ թեմատիկ ուղղություններով․ 1. Հեռավար ուսուցման դերն ու նշանակությունը սփյուռքում ազգային կրթության և դաստիարակության գործում.2. Սփյուռքի հետ համագործակցության հնարավորությունները և զարգացման հեռանկարները.3. Սփյուռքի կրթօջախների կարողությունների հզորացմանն ուղղված փոխհամագործակցության ծրագրեր՝ կառուցակարգեր և բովանդակություն:
19:48 - 23 օգոստոսի, 2020
Մինչեւ սեպտեմբերի 1-ը պատրաստ կլինի լիբանանահայերին հատկացվելիք օգնության փաթեթը |hetq.am|

Մինչեւ սեպտեմբերի 1-ը պատրաստ կլինի լիբանանահայերին հատկացվելիք օգնության փաթեթը |hetq.am|

hetq.am: Մինչեւ սեպտեմբերի 1-ը պատրաստ կլինի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով տուժած հայերին աջակցելու փաթեթը։ Այս մասին հեռախոսազրույցում հայտնել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ավելացնելով, որ քանի դեռ վերջնական փաթեթը պատրաստ չէ, մանրամասներ չի կարող փոխանցել։ Այդուհանդերձ, հայտնի է, որ փաթեթն ունենալու կրթական ու առողջապահական բաղադրիչներ։ Դրա մշակմանը մասնակցում են առողջապահության, արտաքին գործերի, ինչպես նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունները, ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը։ Հարցին, թե Հայաստանը քանի լիբանանահայի է պատրաստ ընդունել, Զարեհ Սինանյանը պատասխանեց, թե իրենց ցանկությունն է, որ բոլոր այն հայերը, ովքեր որոշել են հեռանալ Լիբանանից, գան Հայաստան։ «Եթե այդ թիվը մեծ լինի, մենք կհարմարվենք, եթե փոքր լինի, կսահմանափակվենք այդ թվով»,- ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Իսկ հարցին, թե ինչ պետք է անի ՀՀ-ն մեր երկրի քաղաքացիություն եւ այստեղ կեցավայր չունեցող լիբանանահայերի համար, «Հետքի» զրուցակիցն արձագանքեց, թե այնպես պետք է անեն, որ այդ մարդիկ անտուն չմնան։ Օգոստոսի 4-ի պայթյունի հետեւանքով անտուն մնացած հայ ընտանիքիների քանակական տվյալները, ինչպես նաեւ մնացած այլ տվյալներ, ըստ Զարեհ Սինանյանի, հավաքագրում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Հանձնակատարի Զարեհ Սինանյանի խոսքով՝ այդ հարցում իրենք համագործակցելու են ՀԲԸՄ-ի հետ։
15:40 - 20 օգոստոսի, 2020
Կառավարությունում պատրաստվում է փաթեթ Լիբանանից ժամանողներին ըստ արժանվույն ընդունելու համար |armenpress.am|

Կառավարությունում պատրաստվում է փաթեթ Լիբանանից ժամանողներին ըստ արժանվույն ընդունելու համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը պատրաստում է մի փաթեթ, որ կարողանա ըստ արժանվույն ընդունել Լիբանանից Հայաստան եկողներին: Ասուլիսին այս մասին նշեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Մենք պետք է կարողանանք ըստ արժանվույն ընդունել այն մարդկանց, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, ապրել այստեղ, դառնալ հասարակության լիիրավ անդամներ, քաղաքացիներ, հարկ վճարողներ, զինվորներ, և փորձենք միասին կերտել մեր երազած Հայրենիքը»,- ասաց Զարեհ Սինանյանը: Անդրադառնալով հարցին, թե Հայաստանն իրականացնո՞ւմ է լիբանանահայերի նկատմամբ  հայրենադարձության քաղաքականություն, Զարեհ Սինանյանը խնդրի այսպիսի դրվածքն այնքան էլ ճիշտ չի համարում: Նա նշեց, որ հայրենադարձության քաղաքականության դեպքում պետությունը թելադրողի դերում է: Այսինքն՝ ինքն է ստեղծում այն իրավիճակը, որի արդյունքում մարդիկ ուզում են վերադառնալ Հայրենիք: «Այս պարագայում իրականում մենք դիտորդի դերում ենք: Ժամանակի ընթացքում մեր կամքից անկախ ստեղծվել են հանգամանքներ, որոնք հանգեցրել են այս իրավիճակին: Դրանցից  է Լիբանանին պարտադրված երկարաժամկետ տնտեսական ճգնաժամը, որը մի փոքր արհեստածին է, բայց հետևաքնեը լուրջ են: Հաջորդ խնդիրն այդ երկրի բանկային համակարգի կաթվածահար վիճակն է: Այնտեղ առկա է տարբեր երկրների շահերի բախում: Մարդկանց մոտ լուրջ վախ կա, որ կարող են ունենալ Սիրիայի քաղաքացիական պատերազմը հիշեցնող երևույթներ: Ավելացնենք կորոնավիրուսով պայմանավորված խնդիրները: Պայթյունն էլ վերջին հարվածն էր: Արդյունքում ունենքն այն, ինչ ունենք»,- ասաց Զարեհ Սինանյանը: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նկատեց, որ Լիբանանից դուրս գալու տրամադրությունները քաղաքացիների շրջանում կային դեռ 2019 թվականից: Մասնավորապես, նա ներկայացրեց 2019 թվականի վերջին անցկացված սոցհարցման տվյալները: Հարցմանը մասնակցել է 521 լիբանանահայ: Հարցվածների 58 տոկոսը նշել էր, որ մոտ ապագայում լքելու է Լիբանանը: Զգալի հատվածն էլ ասել էր, որ մտածում են Հայաստան գալու մասին: «Մենք որպես պետություն պատասխանատվություն ենք կրում մեր քաղաքացիների համար: Դեսպանության տվյալներով, Լիբանանում 25 հազար ՀՀ քաղաքացի է բնակվում, մենք պատասխանատվություն ունենք մեր հայրենակիցների համար»,-հավելեց Զարեհ Սինանյանը:
15:45 - 14 օգոստոսի, 2020
Զարեհ Սինանյանը մանրամասներ ներկայացրեց Բեյրութի պայթյունից հետո Լիբանան կատարած այցից |armenpress.am|

Զարեհ Սինանյանը մանրամասներ ներկայացրեց Բեյրութի պայթյունից հետո Լիբանան կատարած այցից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը ստիպեց, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը նույնպես ներկայացուցիչ ունենա այնտեղ և տեղում ծանոթանա ստեղծված իրավիճակին: Սինանյանը նման տեսակետ հնչեցրեց  մամուլի ասուլիսում՝ մանրամասներ ներկայացնելով Լիբանանի մայրաքաղաք կատարած իր այցից: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հայտնեց, որ այցի հիմնական նպատակն էր տեղ հասցնել Հայաստանի կառավարության անունից Լիբանանի կառավարությանն հատկացված հումանիտար օգնությունը և տեղում ծանոթանալ հայ համայնքի խնդիրներին: «Պայթյունից անմիջապես հետո մենք ահագնացող նորություններ էին ստանում պայթյունի ուժգնության, համայնքին հասած վնասների և համայնքում տիրող իրավիճակի մասին: Այս պայթյունը պահանջեց, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ներկայացուցիչ ունենա տեղում, որը կծանոթանա իրավիճակին, և դրա հիման վրա կառավարությունը կմշակի իր ծրագրերը»,- ասաց Սինանյանը: Նա նշեց, որ պատվիրակության այցի ընթացքում հանդիպումներ են եղել Լիբանանի հայ համայնքի տարբեր բնագավառների ներկայացուցիչների հետ: «Հանդիպումներ ունեցանք հոգևոր առաջնորդների, տարբեր կուսակցություններ և մշակութային կազմակերպություններ ներկայացնող մեր հայրենակիցների, լիբանահայ մամուլի ներկայացուցիչների հետ: Այցելեցինք բժշկական հաստատություններ, պայթյունից տուժած անհատների տներ, որպեսզի տեսնենք, թե կորուստներն ինչ բնույթ են կրում: Հանդիպեցինք նաև տարբեր անհատների հետ, որպեսզի ավելի համապարփակ և օբյեկտիվ պատկերացում կազմենք այն իրավիճակի հետ կապված, որը տիրում է Լիբանանում»,- նշեց Զարեհ Սինանյանը:
15:14 - 14 օգոստոսի, 2020
Լիբանան այցի վերջին օրվա ընթացքում Զարեհ Սինանյանը հնարավորություն ունեցավ այցելելու համայնքային կազմակերպություններ

Լիբանան այցի վերջին օրվա ընթացքում Զարեհ Սինանյանը հնարավորություն ունեցավ այցելելու համայնքային կազմակերպություններ

Լիբանան աշխատանքային այցի վերջին օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հնարավորություն ունեցավ այցելելու համայնքային կազմակերպություններ և կամավորական խմբերի, որոնք տասնամյակներ շարունակ աշխատում են լիբանանահայության հետ և օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո համայնքին ծառայելու առաջնագծում են:Կարագյոզյան հիմնադրամի՝ Բուրջ Համուդում գտնվող բժշկական կենտրոնում հայ համայնքին մատուցվում է բժշկական և ատամնաբուժական ծառայությունների լայն շրջանակ, ինչպես նաև սոցիալական աջակցության բազմակողմանի ծրագիր: Կենտրոնի տնօրեն Սերոբ Օհանյանի ուղեկցությամբ Գլխավոր հանձնակատարը շրջայց կատարեց և քննարկում ունեցավ սոցիալական աշխատակիցների հետ: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց նաև Լիբանանահայ օգնության խաչ (ԼՕԽ), շրջեց բժշկական հաստատությունում, կլոր սեղան քննարկում ունեցավ ներկայացուցիչների և բուժաշխատողների հետ, որոնք կիսվեցին իրենց փորձառությամբ, պատմեցին համայնքին մատուցվող ծառայությունների մասին: Հաջորդ հանդիպումը ՀԲԸՄ երիտասարդ մասնագետների խմբի և աղետների արձագանքման բաժնի հետ էր, որն ամենօրյա ռեժիմով կատարում է հարյուրավոր տնային այցելություններ և կարիքների գնահատում: Վերջին կանգառը Ազգային միացյալ վարժարանն էր, որտեղ ևս տեղի ունեցավ հանդիպում և ծանոթացում կրած վնասներին:
21:30 - 12 օգոստոսի, 2020
Զարեհ Սինանյանն այցելել է Լիբանանի Թեքեյան մշակութային կենտրոն, ՀԲԸՄ գրասենյակ

Զարեհ Սինանյանն այցելել է Լիբանանի Թեքեյան մշակութային կենտրոն, ՀԲԸՄ գրասենյակ

Լիբանան այցի շրջանակներում սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առանձին շրջայց է ունեցել Լիբանանի Թեքեյան մշակութային կենտրոնում: Այցելություն է եղել նաև Լիբանանի ՀԲԸՄ գրասենյակ, և գրասենյակի ղեկավար Ջերարդ Թուֆենկջյանի գլխավորությամբ հանդիպում է տեղի ունեցել Բարեգործականի անդամների հետ: Զարեհ Սինանյանին է ներկայացվել համահայկական կառույցի լիբանանյան մասնաճյուղի գործունեությունը, պայթյունից հետո իրականացված աշխատանքը: ՀԲԸՄ գրասենյակի կողմից կատարվել է լիբանանահայ 400 ընտանիքների կարիքի գնահատում, որի հիման վրա պետք է ցուցաբերվի համապատասխան աջակցություն: Հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ Գլխավոր հանձնակատարի գրասենյակը արդյունավետորեն աշխատում է ՀԲԸՄ-ի հետ և համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում քննարկվել են լիբանանահայ համայնքի խնդիրները:
14:25 - 11 օգոստոսի, 2020
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ամփոփել է Լիբանան աշխատանքային այցի երկրորդ օրը

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ամփոփել է Լիբանան աշխատանքային այցի երկրորդ օրը

Օգոստոսի 10-ին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Լիբանանի Ազգային Առաջնորդարան և հանդիպում ունեցել  Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահե Արք. Փանոսյանի հետ: Այս մասին տեղեկացնում է գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գլխավոր հանձնակատարը նախ խոսել է Հայաստանի կողմից Լիբանանի կառավարությանը և հայ համայնքին ցուցաբերվող մարդասիրական օգնության մասին, նշել, որ այս այցի նպատակներից է  նաև տեղում լիբանանահայ համայնքի վիճակին ծանոթությունը: Թեմի առաջնորդը, ներկայացնելով համայնքային պատկերը, ընդգծել է, որ լիբանանահայությունը բազմաթիվ դժվարություններ է տեսել և այս մեկն էլ կկարողանա հաղթահարել: Զարեհ Սինանյանն անդրադարձ է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հատուկ լիբանանահայերի համար նախաձեռնված դրամահավաքին: Կողմերը քննարկել են հնարավոր աջակցության ուղղությունները, հատկապես կարևորել կրթօջախների վերականգնումը: Հանդիպմանը ներկա են եղել հայաստանյան պատվիրակության անդամները: Հագեցած օրակարգով այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հաջորդ այցը Բեյրութի Շաղզոյան կենտրոն էր, որի ընթացքում նահանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել դեսպան Վահագն Աթաբեկյանը և հայաստանյան պատվիրակության անդամները: Զարեհ Սինանյանը ներկայացրել է այցի նպատակը և ընդգծել, որ կարևորում է համայնքային կառույցների և լիբանանահայության հետ ուղղակի շփումները և անմիջական հանդիպումների միջոցով խնդիրների վերհանումը: Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը պայթյունից հետո արագ արձագանքի և հոգեպես ու ֆիզիկապես համայնքի կողքին լինելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ համայնքին առնչվող թեմաներ: Զարեհ Սինանյանը այցելել է նաև Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության լիբանանյան մասնաճյուղի գրասենյակ և հանդիպում ունեցել ատենապետ Սեպուհ Կալպակյանի հետ: Վերջինս ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը, ի դեմսվարչապետ Նիկոլ Փաշինյանի, մշտական կապի մեջ է համայնքի հետ, ինչն այս պայմաններում շատ կարևոր է: Այնուհետ ատենապետը ներկայացրեց ՍԴՀԿ գործունեությունը Լիբանանում և Հայաստանում, մանրամասնեց իրենց աշխատանքները: Գլխավոր հանձնակատարն անդրադարձ կատարեց լիբանանյան այցի նպատակներին, վերահաստատեց Լիբանանի և հայ համայնքի կողքին կանգնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը: Նա նաև նշեց, որ վնասված 1-2 շինություններ կվերականգնվեն Հայաստանի միջոցներով: Զարեհ Սինանյանը ներկայացրեց նաև հայրենադարձության ուղղությամբ պետության ձեռնարկած քայլերը, մասնավորապես՝ «Հայրենադարձության մասին» օրենքի նախաձեռնությունն ու հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոնի ստեղծման աշխատանքները: Այնուհետ պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Սուրբ Գևորգ եկեղեցում, հարակից բժշկական կենտրոնում, զրույց ունեցան պայթյունից տուժած համայնքային ներկայացուցչի հետ: Գլխավոր հանձնակատարն առանձին շրջայց է ունեցել Լիբանանի Թեքեյան մշակութային կենտրոն:  Այցելություն է եղել նաև Լիբանանի ՀԲԸՄ գրասենյակ, և գրասենյակի ղեկավար Ջերարդ Թուֆենկջյանի գլխավորությամբ հանդիպում է տեղի ունեցել Բարեգործականի անդամների հետ: Զարեհ Սինանյանին է ներկայացվել համահայկական կառույցի լիբանանյան մասնաճյուղի գործունեությունը, պայթյունից հետո իրականացված աշխատանքը: ՀԲԸՄ գրասենյակի կողմից կատարվել է լիբանանահայ 400 ընտանիքների կարիքի գնահատում, որի հիման վրա պետք է ցուցաբերվի համապատասխան աջակցություն:  Հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ Գլխավոր հանձնակատարի գրասենյակը արդյունավետորեն աշխատում է ՀԲԸՄ-ի հետ և համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում քննարկվել են լիբանանահայ համայնքի խնդիրները:
13:11 - 11 օգոստոսի, 2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ

Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահե Արք. Փանոսյանի հետ: Այս մասին հայտնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: «Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Լիբանանի Ազգային Առաջնորդարան և հանդիպում ունեցել Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահե Արք. Փանոսյանի հետ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գլխավոր հանձնակատարը նախ խոսել է Հայաստանի կողմից Լիբանանի կառավարությանը և հայ համայնքին ցուցաբերվող մարդասիրական օգնության մասին, նշել, որ այս այցի նպատակներից է նաև տեղում լիբանանահայ համայնքի վիճակին ծանոթությունը»,- նշված է հաղորդագրությունում: Թեմի առաջնորդը, ներկայացնելով համայնքային պատկերը, ընդգծել է, որ լիբանանահայությունը բազմաթիվ դժվարություններ է տեսել և այս մեկն էլ կկարողանա հաղթահարել: Զարեհ Սինանյանն անդրադարձ է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հատուկ լիբանանահայերի համար նախաձեռնված դրամահավաքին: Կողմերը քննարկել են հնարավոր աջակցության ուղղությունները, հատկապես կարևորել կրթօջախների վերականգնումը: Հանդիպմանը ներկա են եղել հայաստանյան պատվիրակության անդամները:
18:47 - 10 օգոստոսի, 2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Գլխավոր հանձնակատարի գրասենյակը: «Լիբանան այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների՝ «Ազդակ», «Զարթոնք», «Արարատ» թերթերի, «Ռադիո Սևան» և «Վանա ձայն» ռադիոկայանների և ՀԲԸՄ լրատվական բաժնի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը»,- նշված է հայտարարության մեջ: Հանդիպումն ընթացել է Լիբանանում ՀՀ դեսպանատանը: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և լրագրողները քննարկել են հարցերի ընդգրկուն շրջանակ՝ Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամրապնդումից, միջհամայնքային կապերի խորացումից, ցանցային հաղորդակցության ակտիվացումից մինչև Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո ստեղծված իրավիճակը, այս պայմաններում լրատվամիջոցների խնդիրները և համայնքին օգնության ամենակարևոր թիրախները: Հանդիպման ավարտին կողմերը սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնել:
15:32 - 10 օգոստոսի, 2020
Հումանիտար օգնություն տեղափոխող ևս 2 ինքնաթիռ Հայաստանից կմեկնի Լիբանան. Սինանյան

Հումանիտար օգնություն տեղափոխող ևս 2 ինքնաթիռ Հայաստանից կմեկնի Լիբանան. Սինանյան

Լիբանան մեկնած հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Պատրիարքը նախևառաջ ներկայացրել է լիբանանահայության իրավիճակը և համայնքի կրած մարդկային և նյութական կորուստները:Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանն օգնություն է ցուցաբերում Լիբանանի կառավարությանը, լիբանանցի եղբայրական ժողովրդին, ինչպես նաև հայ համայնքին: «Այս այցի նպատակն է նաև ավելի խորը հասկանալ, թե ինչպես կարող ենք աջակցել լիբանանահայ մեր հայրենակիցներին»,-շեշտել է Գլխավոր հանձնակատարը:Ամենապատիվ Տերն իր խոսքում ընդգծել է, որ համայն հայությունը երկու սիրտ ունի՝ Հայաստանը և սփյուռքը, և ուրախություն է հայտնել, որ վերջապես հայ ժողովուրդը ազատ և անկախ հայրենիք ունի: Նա նաև կարևորել է 2 շաբաթ առաջ Արցախի կառավարությունից ստացված օգնությունը. «Մեր եղբայրները մեզ հետ են, և սա շատ գեղեցիկ ժեստ էր»:Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ նախատեսվում են հումանիտար օգնության ևս 2 ինքնաթիռներ, որոնցով տեղափոխվող պարենամթերք և դեղորայքը փոխանցվելու է հայ համայնքին:
13:45 - 10 օգոստոսի, 2020