Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական եւ (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատողների առողջության եւ անվտանգության ապահովման բնագավառներում` հանդես գալով ՀՀ անունից:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն է Հակոբ Ավագյանը, տեղակալներն են Սուրեն Ամիրյանը եւ Գոհար Դարբինյանը։

Covid-անվտանգության կանոնները դպրոցներում պահպանվում են միջին և միջինից բարձր մակարդակով․ ԱԱՏՄ

Covid-անվտանգության կանոնները դպրոցներում պահպանվում են միջին և միջինից բարձր մակարդակով․ ԱԱՏՄ

Covid-անվտանգության կանոնները դպրոցներում պահպանվում են միջին և միջինից բարձր մակարդակով․ ԱԱՏՄ լայնածավալ ստուգայցերը հանրակրթական ուսումնական հաստատություններում առանձնակի կոպիտ խախտումներ չեն արձանագրում։ Այս մասին հայտնում է ԱԱՏՄ-ն։ Ավագ դպրոցում «առկա» ուսուցման վերսկսկմանը զուգահեռ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերի ակտիվ ստուգայցերը դպրոցներում շարունակվում են։ Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում՝  Կենտրոն Արաբկիր Աջափնյակ, նույնիսկ կրկնակի ստուգայցեր են իրականացվել։ Դիտարկումները ցույց են տալիս, որ նախորդիվ դիտարկված խախտումներն արդեն շտկվել են։ Միայն Երևանում սեպտեմբերից մինչ օրս դիտարկվել է ավելի քան 50 մանկապարտեզ, շուրջ 140 դպրոց․ վերջիններից 49-ի մոտ՝ կրկնայց։ Դպրոցներն արձակուրդների ընթացքում բավականին լավ են կազմակերպել covid-անվտանգության միջոցառումները։ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման պատասխանատու հիմնականում նշանակված են բուժքույրերը, որոնք և հետևում են ընթացիկ աշխատանքներին։ Դպրոցների մեծ մասին տրամադրվել են զգալի քանակով ախտահանիչներ, որոնք ունեն ճիշտ մակնշում։ Դասերի ընթացքում փորձ է արվում աշակերտների տեղաշարժը դասարանից դասարան հնարավորինս կրճատել։ Դիդակտիկ նյութերի կիրառումը սահմանափակվել է։ Ընդհանուր առմամբ՝ սանիտարահամաճարակային առումով կշիռ ունեցող խախտումներ չեն արձանագրվել։ Դրանք հիմնականում տեխնիկական բնույթ ունեն և ենթակա են տեղում շտկման։ Թերություններից են, օրինակ, այն, որ որոշ տեղերում իրազեկման թերթիկները եղել են դեռ պարետի սահմանած ձևանմուշով։ Նկատվել է, որ դպրոցներն առավելապես առաջնորդվում են ուղեցույցներով՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանի։ Անակնկալ դիտարկումների ընթացքում պատահականության սկզբունքով բացվում և նայվում են դասարանները, աշակերտների նստեցման կարգը, դիմակների կրումը։ Դիտարկվում են անգամ դիմակների համար նախատեսված աղբամանները՝ պարզելու՝ արդյո՞ք իրականում դիմակները փոխվում են մի քանի ժամը մեկ։ Covid-անվտանգության կանոնների ամենօրյա հսկողության դրական պատկեր է դիտարկվել նաև մանկապարտեզներում և մասնավոր դպրոցներում։ Ընդ որում՝ մանկապարտեզներում հակահամաճարակային ռեժիմը պահպանվում է առավել խստորեն ու զգուշավորությամբ։ Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում ԱԱՏՄ համաճարակաբանները նաև մասնագիտական խորհրդատվություն են ցուցաբերում։
16:48 - 08 դեկտեմբերի, 2020
ԱԱՏՄ-ն հորդորում է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում

ԱԱՏՄ-ն հորդորում է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում՝ միաժամանակ իրականացնելով մշտադիտարկումներ այս ուղղությամբ։ Ջեռուցման նորմերի խախտումների դեպքում կարելի է զանգահարել ՀՀ ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։ Հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 12-N հրամանով: Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է`• Հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։• Հաստատության սենքերում ապահովվում է օդի հետևյալ ջերմաստիճանը.1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան ցելսիուս,2) ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան ցելսիուս, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան ցելսիուս:• Հաստատությունների սենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը 40-60 տոկոսի սահմաններում:Սույն պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա՝ անկախ սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից:
11:24 - 07 դեկտեմբերի, 2020
ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետների ստուգայցերն այսօր ընթացել են Վանաձոր, Գյումրի, Իջևան քաղաքների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում, գրասենակներում։ ԱԱՏՄ տեսուչները տնտեսավարողների մոտ դիտարկել են ախտահանիչ նյութերի առկայությունը, դրանց պարունակությունն ու մակնշումը։ Տեսչական մարմինը հայտնում է, որ ստուգվել է տարածքների ախտահանման գործընթացը, օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման կարգը։ Տեսչականի աշխատակիցներն, ընդհանուր առմամբ, արձանագրել են տեղում շտկվող խախտումներ, ինչի մասին իրազեկվել են տնտեսավարողները։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ վարակի տարածումը կանխելու միակ ելքը կանխարգելիչ նորմերի պահպանումն է։
21:17 - 04 դեկտեմբերի, 2020
Համավարակով պայմանավորված սահմանափակումները ՀՀ սահմանին շարունակում են ուժի մեջ մնալ. ԱԱՏՄ

Համավարակով պայմանավորված սահմանափակումները ՀՀ սահմանին շարունակում են ուժի մեջ մնալ. ԱԱՏՄ

ՀՀ սահմանին մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմի սահմանափակումների վերացումը վերաբերում է բացառապես ռազմական դրության պայմանների փոփոխությանը։ Իսկ համավարակով պայմանավորված սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ՝ սահմանված ՀՀ կառավարության 1514-ն որոշմամբ։ Հարցը «Ֆեյսբուք»-ի իր էջում պարզաբանել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ նշելով. «Հիմք ընդունելով ԱԱՏՄ թեժ գծով ստացվող հարցերը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է՝ ՀՀ սահմանին մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմի սահմանափակումների վերացումը վերաբերում է բացառապես ռազմական դրության պայմանների փոփոխությանը։ Իսկ համավարակով պայմանավորված սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ՝ սահմանված ՀՀ կառավարության 1514-ն որոշմամբ։ Մասնավորապես, ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 2-ի 1917-Ն որոշմամբ (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147807) վերացվել է 2020թ. սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանափակումը, այն է՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, պաշտպանության նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող են անձանց արգելել Հայաստան մուտք գործելը (բացառությամբ՝ ՀՀ քաղաքացիների) և դուրս գալը՝ պետական անվտանգության, մարդկանց կյանքի և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված: Միաժամանակ, շարունակում է գործել կարանտինի ընթացքում կիրառվող սահմանափակումների մասին կառավարության 1514-Ն որոշումը (https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=145874): ՀՀ ողջ տարածքում կարանտինը սահմանված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից մինչև 2021 թ․ հունվարի 11-ը ներառյալ: Ըստ այդմ՝ ցամաքային սահմանի անցակետերով արգելվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը ՀՀ, բացառությամբ՝ 1) ՀՀ քաղաքացիների ընտանիքի անդամների և ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց, 2) Դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների, 3) Հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով մուտք գործող անձանց, եթե նրանք հանդիսանում են հանգուցյալի մերձավոր ազգականը (ծնողը, ամուսինը, երեխան, քույրը, եղբայրը), 4) Միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարների (այդ թվում` նրանք, ովքեր բեռնատար ավտոմեքենաների, գնացքների շարժակազմերի բեռնաթափումից հետո լքում են Հ տարածքը), 5) Այն առանձնահատուկ դեպքերի, երբ սահմանապահ զորքերի հրամանատարը, հաշվի առնելով մուտքի հրատապությունը և անհրաժեշտությունը, ինչպես նաև այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրավիճակը, թույլատրում է անձանց՝ ՀՀ տարածք մուտք գործելը»,- ասվում է գրառման մեջ:
18:52 - 03 դեկտեմբերի, 2020
ԱԱՏՄ մասնագետներն այցելել են «Վեոլիա ջուր» ընկերության գլխամաս

ԱԱՏՄ մասնագետներն այցելել են «Վեոլիա ջուր» ընկերության գլխամաս

ԱԱՏՄ-ից հայտնում են, որ «Վեոլիա ջուր» ընկերության գլխամասում COVID-անվտանգության որոշ կանոնների վերացման համար տրվել է 7-օրյա հանձնարարագիր։ ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի մասնագետների ստուգայցը «Վեոլիա ջուր» ընկերության գլխամասում արձանագրել է ընդհանուր առմամբ բարվոք պատկեր։   Որոշակի թերություններ են նկատվել գրանցամատյանների վարման կարգում, մասնավորապես, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները լրացվել են սահմանված ձևաչափին ոչ համապատասխան։ Ախտահանիչ նյութի վրա բացակայել է մակնշումը։ Որոշ թերություններ տեղում շտկվել են։ Տեսչական մարմնի մասնագետները տեղում տարել են իրազեկման աշխատանք։ Կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված նորմերի խախտումները բացառելու նպատակով ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են ՀՀ ողջ տարածքում։   Տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցերին զուգահեռ իրականացնում են իրազեկման աշխատանքներ։ ԱԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել հաստատված նորմերը:    
15:38 - 03 դեկտեմբերի, 2020
ԱԱՏՄ մասնագետները ստուգայց են իրականացրել Վանաձորի պետական մի շարք հիմնարկներում

ԱԱՏՄ մասնագետները ստուգայց են իրականացրել Վանաձորի պետական մի շարք հիմնարկներում

Որքանո՞վ են պահպանվում Covid-անվտանգության կանոնները պետական հիմնարկներում. հերթական ստուգայցերը Վանաձորում էին:   Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր Վանաձորում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում։   Դիտարկվել են Վանաձորի Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը, զբաղվածության տարածքային կենտրոնը, վիճակագրական կոմիտեն, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Վանաձորի տարածքային կենտրոնը, սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժինը, սոցիալական ապահովագրության պետական ծառայության տարածքային բաժինը։   Տեսչականի աշխատակիցները, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր են արձանագրել. տարածքներն ախտահանված են եղել, դիմակները պատշաճ կրել են, առկա են եղել ախտահանիչ նյութեր, նշանակված է եղել Covid-անվտանգության կանոնների պահպանման պատասխանատու։   Այնուամենայնիվ, սահմանված նորմերի որոշ խախտումներ ԱԱՏՄ տեսուչները գրանցել են։ Մասնավորապես, չեն եղել օգտագործված թափոնների համար նախատեսված ոտնակով, փակ աղբամաններ, հեռավար ջերմաչափներ, թերություններ են եղել ախտահանման և ջերմաչափման գրանցամատյաններում։   Հիմնարկներում առկա եղանակով աշխատել են 60 և ավելի բարձր տարիքի աշխատակիցներ, տեսչական մարմնի մասնագետներն իրազեկել են այդ տարիքային խմբի համար աշխատանքը հեռավար կազմակերպելու հնարավորության մասին։   Մյուս խախտումների համար տրվել են դրանք արագ վերացնելու համապատասխան հանձնարարականներ։
22:58 - 02 դեկտեմբերի, 2020
ԱԱՏՄ-ի եւ Հայաստանի ագրարային համալսարանի միջեւ հուշագիր է կնքվել

ԱԱՏՄ-ի եւ Հայաստանի ագրարային համալսարանի միջեւ հուշագիր է կնքվել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի եւՀայաստանի ազգային ագրարային համալսարանի միջեւ կնքվել է հուշագիր, որը ստորագրել են ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը եւ բուհի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Այս մասին հայտնում է ԱԱՏՄ-ն։  Հուշագրի նպատակը երկուստեք վերապատրաստումների միջոցով մասնագիտական գիտելիքների բարելավումն է և կատարելագործումը։ Միաժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվում նախագծեր իրականացնել կողմերի գործունեությանը և մասնագիտացմանն առնչվող գիտագործնական, ինչպես նաև մասնագիտական և կազմակերպական բնույթի երկկողմ հետաքրքրության այլ ուղղություններով: ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը շեշտել է, որ այս գործակցության համատեքստում շեշտադրվում է աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման ուղղությունը։ Վերջինս պետական վերահսկողական գործառույթներ իրականացնող տեսչական մարմնի կողմից եկող տարվա համար առաջնահերթորեն է կարեւորվում, քանի որ 2021-ի հուլիսի 1-ից աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ուղղությամբ ԱԱՏՄ գործառույթները զգալիորեն ընդլայնվում են։ «Եկող տարին լինելու է աշխատանքային իրավունքի վերահսկողության բարելավման տարի․ դրան են միտված այս ու մի շարք այլ նախաձեռնություններ։ Նախորդիվ արդեն օրենսդրական փոփոխություններ են կատարվել։ Փոփոխվել է ԱԱՏՄ կանոնադրությունը։ Այս համատեքստում մեր տեսուչների թիմի ուժեղացումը հստակ նպատակ է։ Իսկ համալսարանական գործընկերների աջակցությունը շատ կարեւոր է նաեւ մասնագետներ-աշխատաշուկա խզվածությունը փոքրացնելու առումով»,-ընդգծել է Ավագյանը։ Համալսարանի ռեկտոր Վարդան Ուռումյանը, մեծապես կարեւորելով գործակցության այս ձեւաչափը, հույս է հայտնել, որ ԱԱՏՄ մասնագետների աջակցությամբ կարդիականացվեն ուսումնական նյութերը, իսկ բուհի պատրաստած կադրերը տեսչականում պրակտիկայի միջոցով աշխատաշուկայի պահանջներին առավել համապատասխան կլինեն։ Միաժամանակ, տեսչականի մասնագետները վերապատրաստումներ կանցնեն բուհում համապատասխան դասընթացների միջոցով։ Հանդիպմանը, մասնավորապես, կարեւորվել է նաեւ բուհի կողմից պատրաստվող ուսանողներին աշխատանքային անվտանգության վերաբերյալ մասնագիտական գիտելիքների փոխանցումը, գործարաններում ռիսկերի գնահատման կադրերի, ինչպես նաեւ արհմիությունների մասնագետների պատրաստումը, որպեսզի արհմիություններն առավել կենսունակ մարմին դառնան։ Հուշագրով ձեռք բերված պայմանավորվածություններին մեկնարկ կտրվի առաջիկայում։
17:16 - 02 դեկտեմբերի, 2020
Ստուգայց է իրականացվել Վայոց ձորի ոստիկանական բաժանմունքներում և համայնքապետարաններում. ԱԱՏՄ

Ստուգայց է իրականացվել Վայոց ձորի ոստիկանական բաժանմունքներում և համայնքապետարաններում. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) ստուգայցեր է իրականացրել Վայոց ձորի մարզի դպրոցներում, մանկապարտեզներում, բանկերում, հյուրանոցներում, դեղատներում, փակ արտադրական կազմակերպություններում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում, ինչպես նաև ոստիկանական բաժանմունքներում ու  համայնքապետարաններում։ Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքների նշված կառույցներում ԱԱՏՄ հարավային տարածքային ստորաբաժանման աշխատակիցների դիտարկումները Covid-անվտանգության տեսանկյունից բարվոք պատկեր են գրանցել, առանձնակի խախտումներ չեն եղել։ Ստուգայցի ընթացքում տեսչական մարմնի մասնագետները դիտարկել են ախտահանիչ նյութերի առկայությունը, մակնշումը, ուսումնասիրել նաև դրանց պարունակությունը։ Ստուգվել են մասնավորապես ախտահանման գործընթացը, դիմակների առկայությունը, օգտագործված դիմակների համար նախատեսված աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման գործընթացը եւ այլն։
23:02 - 01 դեկտեմբերի, 2020
ԱԱՏՄ-ն գալիք տարի 241 տնտեսավարող սուբյեկտի մոտ կիրականացնի 266 ստուգում

ԱԱՏՄ-ն գալիք տարի 241 տնտեսավարող սուբյեկտի մոտ կիրականացնի 266 ստուգում

Հրապարակվել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի 2021 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը, որին կարելի է ծանոթանալ ԱԱՏՄ պաշտոնական կայքում։   ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ եկող տարվա ընթացքում նախատեսվում է ըստ ԱԱՏՄ վերահսկողության չորս բնագավառի իրականացնել 266 ստուգում 241 տնտեսավարող սուբյեկտի մոտ (որից 186-ը՝ բարձր, 67-ը՝ միջին, 13-ը՝ ցածր ռիսկայնության)։ «Դրանց ռիսկայնությունը որոշվել է՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված մեթոդաբանության։ Ստուգումների տարեկան ծրագրում որոշ տնտեսավարող սուբյեկտներ ներառվել են մեկից ավելի անգամ, եթե ռիսկային են համարվել մեկից ավելի ոլորտում։ ԱԱՏՄ վերահսկողության 4 ոլորտները հետեւյալն են՝ - Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառ, - Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառ, - Բժշկական սպասարկման բնագավառ, - Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառ։ Տեսչական մարմնի նախանշված աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով հաստատվել է նաեւ 2021 թվականի պահպանման ծախսերի նախահաշիվը։ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ստուգում իրականացնող պետական մարմինները հաստատում են ստուգումների տարեկան ծրագիրը մինչև ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը»,- նշված է հաղորդագրության մեջ:  
19:53 - 01 դեկտեմբերի, 2020
Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակներ ևս այսուհետ ենթակա են պարտադիր լիցենզավորման

Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակներ ևս այսուհետ ենթակա են պարտադիր լիցենզավորման

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն (ԱԱՏՄ) իրազեկում է, որ   Կառավարության 2020թ․ հոկտեմբերի 22-ի 1711-Ն որոշմամբ՝ Կառավարության 2008թ․ մարտի 27-ի N 276-Ն որոշումը խմբագրվել է։ Վերջինով սահմանված՝ բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ լրացվելով։ Հավելվածում ներառվել են բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակներ, որոնք եւս այսուհետ ենթակա են լիցենզավորման, մասնավորապես, - նմուշառում, - շարժական նմուշառում, - շարժական ռենտգենաբանական, - շարժական ֆլյուորոգրաֆիկ, - շարժական մամոգրաֆիկ, - շարժական ուլտրաձայնային, - շարժական ֆունկցիոնալ ախտորոշիչ, - շարժական ակնաբանական, - շարժական ստոմատոլոգիական, - շարժական պալիատիվ, - խորհրդատվական։   Ըստ նոր կարգավորման՝ բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ «նմուշառում» և «շարժական նմուշառում» տեսակներով կարող են լիցենզավորվել ՄԻԱՅՆ բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ որևէ այլ տեսակի լիցենզիայի առկայության դեպքում։ Այսինքն, օրինակ, տնային պայմաններում բուժօգնության այս տեսակներն առանց լիցենզիայի մատուցելը նոր կարգավորմամբ արդեն խախտում է դիտարկվում։ Կառավարության այս որոշմամբ, մասնավորապես, կարգավորվում է նաեւ տնային պայմաններում Covid-թեստավորման կամ բիոլոգիական նմուշների այլ նմուշառումների գործընթացը․ սա կարող են իրականացնել բացառապես շարժական նմուշառման հավելյալ լիցենզավորում ունեցող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունները։ Միաժամանակ, կառավարության 1711-Ն որոշմամբ՝ բժշկական օգնության և սպասարկման «խորհրդատվական» տեսակով կարող են լիցենզավորվել միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող լիցենզավորված անձինք: Այսինքն՝ սկսած նոյեմբերի 20-ից (երբ ուժի մեջ է մտել որոշումը) անհրաժեշտ է դադարեցնել արտահիվանդանոցային պայմաններում խորհրդատվական բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցումը։ Այլապես դա կդիտարկվի որպես չլիցենզավորված գործունեություն, ինչը ենթադրում է վարչական պատասխանատվություն։ Կառավարության նույն որոշմամբ՝ երեխաների բուժօգնության ոլորտում բժշկական օգնության և սպասարկման տեսակների անվանումներին ավելացվում է «մանկական» բառը: Այսպիսով՝ 0-18 տարեկան երեխաներին բուժօգնության եւ սպասարկման ցուցաբերումը եւս ենթադրում է լիցենզիայի պարտադիր առկայություն։
12:32 - 01 դեկտեմբերի, 2020
Պահպանել ջեռուցման նորմերը․ ԱԱՏՄ-ն գրությամբ դիմել է պատկան մարմիններին

Պահպանել ջեռուցման նորմերը․ ԱԱՏՄ-ն գրությամբ դիմել է պատկան մարմիններին

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը գրությամբ դիմել է Երեւանի քաղաքապետին եւ ՀՀ բոլոր մարզերի ղեկավարներին՝ խնդրելով վերջիններիս հանձնարարականը համապատասխան ստորաբաժանումներին՝ դպրոցներում ջեռուցման նորմերի պահպանման անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։ Նպատակը վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման նպատակով մայրաքաղաքում եւ մարզերում հանրակրթական հաստատություններում սովորողների շրջանում ձմռանը մրսածության գործոնով պայմանավորված հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելումն է։ ԱԱՏՄ ղեկավարի գրությամբ կարեւորվել է անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումն ու իրականացումը՝ ապահովելու ՀՀ առողջապահության նախարարի 2017 թ․ մարտի 28-ին N 12-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» N 2.2.4-016-17 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներով սահմանված ջերմային ռեժիմը, այն է՝ 1. դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան C,2. ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան C, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան C: Նշված սանիտարական կանոնների և նորմերի 46-րդ կետի համաձայն՝ հաստատությունում վառարանային ջեռուցում չի թույլատրվում։ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իր կանոնադրական գործառույթների շրջանակում վերահսկում է ջեռուցման նորմերի պահպանումը ուսումնական հաստատություններում։ Վերջիններս ԱԱՏՄ մասնագիտական խմբերի ստուգայցերի դիտակետում են՝ նկատի առնելով, որ դեկտեմբերի 7-ից կվերսկսվի առկա կրթությունը հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ: Տեսչական մարմինն ուսումնական հաստատություններում դիտարկում է նաեւ Covid-անվտանգության նորմերի պահպանումը։ Վերջիններիս եւ ջեռուցման նորմերի խախտումների վերաբերյալ բողոքներով ու հարցերով կարելի է դիմել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։
11:23 - 01 դեկտեմբերի, 2020
ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Տաշիրի քաղաքապետարանում, ուսումնական և այլ հաստատություններում

ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Տաշիրի քաղաքապետարանում, ուսումնական և այլ հաստատություններում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր ստուգայց են իրականացրել Տաշիրի նախադպրոցական ուսումնական հաստատություններում, բանկերում, առևտրի և սպասարկման սրահներում, խանութներում։ Covid-անվտանգության կանոնների պահպանումը դիտարկվել է նաև Տաշիրի քաղաքապետարանում, որտեղ առանձնակի խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:   Դպրոցները և մանկապարտեզները մասնակիորեն վերսկսել են իրենց աշխատանքը։ Կարևորելով դրանց համար սահմանված նորմերի պահպանումը՝ նշյալ հաստատություններն ԱԱՏՄ մասնագետների ուշադրության կենտրոնում են։ Այսօրվա դիտարկման արդյունքներով՝ մանկապարտեզներում սահմանված սանիտարահիգիենիկ կանոնները հիմնականում պահպանվում են։ ԱԱՏՄ-ն կրկին հիշեցնում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 30-ն հրամանով (Հավելված 18) նախադպրոցական հաստատությունների համար սահմանվել են առանձին կանոններ։ Ըստ այդմ՝ այս հաստատությունների ղեկավարների ուշադրությունն է հրավիրվել նորմերի պահպանման վրա: ԱԱՏՄ՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերը սպասարկող հյուսիսային տարածքային կենտրոնի վերջին շրջանի ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է՝ տնտեսավարողներն առավել հետևողական են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված կանոնների պահպանման հարցում։ Սակայն դեռ արձանագրվում են որոշակի խախտումներ՝ հիմնականում տեղում շտկման ենթակա։ Դրանց շարքում են, օրինակ, գրանցամատյանները հին ձևաչափով լրացնելու թերությունները։ Տեսչական մարմնի մասնագետները ստուգայցերի ընթացքում ներկայացնում են Covid-անվտանգության կանոնները, իրազեկում ՀՀ առողջապահության նախարարի վերջին հրամանով դրանց խմբագրումների մասին։
20:10 - 30 նոյեմբերի, 2020
ՀՀ մուտք գործելիս սահմանին գործում են Covid-անվտանգության նորմեր․ ԱԱՏՄ

ՀՀ մուտք գործելիս սահմանին գործում են Covid-անվտանգության նորմեր․ ԱԱՏՄ

Դեպի ՀՀ ուղևորահոսքի ավելացման համատեքստում, «Զվարթնոց» օդանավակայանում լրացուցիչ հերթերից և կուտակումներից խուսափելու համար, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը  կրկին հիշեցնում է՝ Covid-անվտանգության ինչ ընթացակարգ է սահմանված ՀՀ մուտք գործող անձանց համար։    Ուժի մեջ է ՀՀ կառավարության N 1756-Ն որոշումը, ըստ որի՝ - Եթե ՀՀ մուտք գործող անձն ունի առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ապա ազատվում է ինքնամեկուսացման պարտավորությունից։ - Եթե առկա չեն վերը նշված վաղեմության Covid-բացասական թեստ եւ դա հիմնավորող փաստաթղթեր, ապա անձը պարտադիր պետք է թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և ինքնամեկուսանա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։ Չվերթերն աստիճանաբար վերականգնվում են նաեւ «Շիրակ» օդանավակայանում, ուստի այս առումով եւս տեղեկացնում ենք, որ այնտեղ գործում են Covid-նմուշառման կետեր։ Covid-թեստի պատասխանի առկայությունը ՀՀ մուտք գործող անձի մոտ ստուգում են ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը։ Միաժամանակ նաև ծանուցվում է ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին, և  տրվում է համապատասխան ձևի ծանուցագիր՝ ստորագրման, որից հետո միայն ոստիկանության աշխատակիցը թույլատրում է ժամանած անձի ելքը օդանավակայանից։  Երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիների հանդեպ ԱԱՏՄ կողմից սահմանային անցման կետերում անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ)։ Եթե զննության արդյունքում հայտնաբերվում են  համապատասխան ախտանշաններ՝ անձը հոսպիտալացվում է:
16:03 - 30 նոյեմբերի, 2020
ԱԱՏՄ-ն ստուգայց է անցկացրել Երևանի մարզասրահներում

ԱԱՏՄ-ն ստուգայց է անցկացրել Երևանի մարզասրահներում

ԱԱՏՄ-ն Երևանում հանգստյան օրով ստուգայց է անցկացրել, թե որքանով են մարզասրահներում պահպանվում COVID-անվտանգության կանոնները: Արձանագրվել է ընդհանուր առմամբ բարվոք պատկեր։ Որոշակի թերություններ են նկատվում գրանցամատյանների վարման կարգում. դա նշանակում է, որ աշխատողների ջերմաչափման ու ախտահանման աշխատանքները կամ պատշաճ չեն արվում, կամ պատշաճ չեն գրանցվում։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է. - Մարմնամարզության և սպորտի բնագավառում արտադպրոցական դաստիարակությունը իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար սահմանված են առանձին կանոններ։ Այս հաստատություններում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ղեկավարը: - Տարածքի ախտահանման պահանջներից են, մասնավորապես, Ամեն օր մարզումները սկսելուց առաջ մարզադպրոցների տարածքը մանրակրկիտ մաքրվում և ախտահանվում է 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցներով կամ 70-90%-ոց սպիրտով` կատարելով գրանցումներ գրանցամատյանում, Օրվա ընթացքում (առնվազն 2 անգամ) իրականացվում է տարածքի, ներքին մակերեսների, մարզասարքերի, ձեռքով հնարավոր հաճախակի հպման մակերեսների (մարզման պարագաների մակերեսներ, սարքավորումների վրայի բռնակներ), սանհանգույցների, լողախցիկների մակերեսների ախտահանում 70-90%-ոց սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով կամ 70-90%-ոց սպիրտով` կատարելով գրանցումներ գրանցամատյանում,  Հաստատության ներսում իրականացվում է օդափոխություն՝ յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ՝ 8-10 րոպե տևողությամբ՝ բացառելով մարզվողների ներկայությամբ միջանցիկ օդափոխությունը, Հերթափոխով մարզվելու ժամանակ, յուրաքանչյուր հերթափոխից հետո տվյալ մարզասրահի շփման բոլոր մակերեսներն ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով կամ 70-90%-ոց սպիրտով` կատարելով գրանցումներ գրանցամատյանում։  Նորմերը հաստատված են ՀՀ առողջապահության նախարարի 30-ն հրամանով։
18:08 - 28 նոյեմբերի, 2020
COVID-անվտանգության նոր կանոնները թերի են կիրառվում մարզերում. ԱԱ տեսչական մարմին

COVID-անվտանգության նոր կանոնները թերի են կիրառվում մարզերում. ԱԱ տեսչական մարմին

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի Գավառ, Աբովյան և Հրազդան քաղաքների հիվանդանոցներում, ատամնաբուժարաններում, վարսավիրանոցներում և մանրամեծածախ առևտրի կետերում ստուգայցի ընթացքում մտահոգիչ խախտումներ են նկատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։ «ԱԱՏՄ տեսուչներն արձանագրել են, որ բժշկական հաստատություններում խախտումներ են եղել՝ կապված վտանգավոր թափոնների անվտանգ գործածության և մանրէազերծման աշխատանքների հետ։ Տեսչականի մասնագետները խախտումներն արագ վերացնելու հանձնարարական են տվել։ Մյուս տնտեսավարողների մոտ հիմնական խախտումները շարունակում են նույնը մնալ՝ թերություններ ախտահանման աշխատանքներում, ոչ ճիշտ չափաբաժիններով ախտահանիչ նյութերի առկայություն, չի իրականացվում օրական 2 անգամ ջերմաչափում, պատշաճ կերպով չեն վարվում կամ առհասարակ բացակայում են գրանցամատյանները: Ինչ վերաբերում է դիմակ կրելուն, ապա ԱԱՏՄ տեսուչներն այստեղ դրական դինամիկա են տեսնում. նկատվում է դիմակներն ավելի շատ և ճիշտ կրելու միտում։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը հանրապետության ողջ տարածքում։ Հիշեցում՝ տարբեր ոլորտների համար սահմանված covid-անվտանգության կանոններում նոր փոփոխություններ կան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
22:16 - 27 նոյեմբերի, 2020