Մանե Գևորգյան

Մանե Գևորգյանը 2020թ․ մարտից մինչև 2021թ․ նոյեմբեր եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը։

Գևորգյանը եղել է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն (ICARE)` հետազոտող, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի օգնականը, «Սիվիլիթաս» հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող:

Միքայել Մինասյանը ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաեւ «Սպայկա» ընկերությունում, «Երեւան մոլում», «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններում, ԶՊՄԿ-ում․ Մանե Գևորգյան

Միքայել Մինասյանը ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաեւ «Սպայկա» ընկերությունում, «Երեւան մոլում», «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններում, ԶՊՄԿ-ում․ Մանե Գևորգյան

Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ. վարչապետի աշխատակազմի տվյալներով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաեւ «Սպայկա» ընկերությունում, «Երեւան մոլում», «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Նա նշել է, որ այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։ ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ եւ կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաեւ ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։ Տպավորություն է, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք՝ լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ։ ՀՀ վարչապետը ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մամիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը եւ Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ»։ Ավելի վաղ Գեւորգյանը գրառմամբ տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարության ունեցած տվյալներով՝ ՊԵԿ նախկին նախագահ  Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչեւ վերջ վերադարձվի պետությանը: Նա նշել էր նաեւ, որ կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը եւ Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաեւ Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռքբերելով:
00:06 - 29 ապրիլի, 2020
Ով ով, բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը․ Մանե Գեւորգյան

Ով ով, բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը․ Մանե Գեւորգյան

Ով ով, բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը։ Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարությանը։ «Նաեւ դրանց շնորհիվ է պարոն Սարգսյանը հայտնվել անհույս թոշակառուի կարգավիճակում։ Ինչ վերաբերում է հանրության հիասթափությանը, դրա միակ պատճառն այն է, որ պարոն Սարգսյանը եւ նրա կոռումպացված շրջապատը դեռեւս գտնվում են ազատության կամ փախուստի մեջ»,- գրել է Գեւորգյանը։ Հիշեցնենք, որ, արձագանքելով Մանե Գեւորգյանի գրառմանը, որտեղ վերջինս հայտնել էր, որ կառավարությունը տեղեկություններ ունի` Ucom ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սարգսյանի փեսա Մինասյանն է, Սերժ Սարգսյանի գրասենյակն այսօր հայտարարել է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վաղուց դուրս են ողջամտության ու իրավական տրամաբանության սահմաններից։  Գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը և դրա վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով:
21:23 - 28 ապրիլի, 2020
Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե ստացվող ողջ գումարը փոխանցվի պետական բյուջե․ Մանե Գևորգյան

Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե ստացվող ողջ գումարը փոխանցվի պետական բյուջե․ Մանե Գևորգյան

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝  Գագիկ Խաչատրյանի ընտանիքը ամենատարբեր առիթներով ի պատասխան ՀՀ վարչապետի այն ելույթներին, թե կոռումպացված պաշտոնատար անձանց, այդ թվում Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքի կողմից Հայաստանի պետությունից եւ ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի, հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը եւ վերականգնել պետությանը պատճառված վնասը: ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչեւ վերջ վերադարձվի պետությանը: Ինչ վերաբերվում է UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել եւ օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաեւ այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ եթե պարզվի, որ այս ողջ ընթացքում եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են այս գործընթացից անձնական օգուտներ ստանալ, նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ նույն կերպ, ինչպես Խաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչները:Ասեմ նաեւ, որ վարչապետը մի քանի անգամ այդ թվում հրապարակային դժգոհություն է արտահայտել, որ հայտնի կոռուպցիոներների առնչվող քրեական գործերը չունեն հանրության կողմից ակնկալվող արդյունավետություն: Վարչապետը՝ առայժմ համբերատար, Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ եւ կոնկրետ արդյունքների: Նշեմ նաեւ, որ կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը եւ Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաեւ Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռքբերելով:
14:28 - 28 ապրիլի, 2020
Մոտ օրերս Մոսկվայից հատուկ չվերթ կլինի Հայաստան |hetq.am|

Մոտ օրերս Մոսկվայից հատուկ չվերթ կլինի Հայաստան |hetq.am|

hetq.am: Մոտ օրերս Մոսկվայից հատուկ չվերթ կլինի Հայաստան։ Այս մասին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Սակայն թե հստակ որ օրն է լինելու հատուկ չվերթը, դեռևս հայտնի չէ։ Մանե Գևորգյանն ընդգծեց, որ թռիչքի նախապատրաստման աշխատանքներ են ընթանում։ Մեկ շաբաթից ավելի է` մի քանի տասնյակ հայեր գտնվում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ սպասելով դեպի Հայաստան հատուկ չվերթին։ Նրանք հրաժարվում են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության հատկացրած հյուրանոցից և սննդից։ «Հետքին» այսօր կրկին դիմել են «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած հայերը։ Նրանցից Արմեն Մարկոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս պահին օդանավակայանում 100-ից ավել հայեր կան, որոնց մեծ մասը գիշերում է օդանավակայանում։ Ասաց՝ իրենց զանգերին ի պատասխան դեսպանությունից չեն հայտնում, թե երբ է լինելու դեպի Հայաստան հատուկ չվերթը։ «Եթե չվերթ չի լինելու, մեզ այստեղ պետք է այսպես պահեն, ավելի լավ է ասեն՝ չի լինելու, մենք մեր գլխի ճարը տեսնենք»,-նշում է Արմեն Մարկոսյանը։ Օդանավակայնում մնացածներից շատերը Հայաստանից Ռուսաստան մեկնած արտագնա աշխատողներն են։
16:25 - 20 ապրիլի, 2020
Վարդենիսցի բժշկուհու հետ շփված 51 անձ ինքնամեկուսացված է. քաղաքում խիստ հսկողություն է |news.am|

Վարդենիսցի բժշկուհու հետ շփված 51 անձ ինքնամեկուսացված է. քաղաքում խիստ հսկողություն է |news.am|

news.am: Վարդենիսի պոլիկլինիկայում աշխատող` կորոնավիրուսով վարակված բժշկուհու անմիջական շփման մեջ եղած 51 քաղաքացիներ ինքնամեկուսացված են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։ «Կինը, որի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, բժշկուհի է եւ իր հետ շփման շրջանակը պարզված է արդեն, բոլոր նրանք, ովքեր նրա հետ անմիջական շփման մեջ են եղել՝ 51 հոգի, այս պահին իրենց տներում ինքնամեկուսացված են։ Բժշկուհու ընտանիքի 4 անդամներն այս պահին Երեւանում են, թեստավորում են»,–ասաց Գեւորգյանը։ Նրա խոսքով՝ Վարդենիս ելումուտը չի դադարեցվել, պարզապես ավելի խիստ հսկողություն է իրականացվում. «Վարդենիս–Արցախ ուղղությունը դեռեւս Արցախի ընտրություններին ընդառաջ վերահսկողության տակ է եղել, անցակետ է տեղադրված եղել։ Այս պահին Վարդենիս–Երեւան ճանապարհին ոստիկաններ են, որոնք իրենց հսկողության տակ են պահում ճանապարհը, մարդկանց ելեւմուտ արգելափակված չէ, պարզապես ավելի խիստ ռեժիմ է՝ ստուգում են մարդկանց, ջերմաչափում եւ այլն»։ Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզում այսօր կորոնավիրուսով վարակված քաղաքացին տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց. նա Վարդենիսի պոլիկլինիկայի բժշկուհի է։
23:25 - 17 ապրիլի, 2020
Կառավարությունն անդրադարձել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու` Վեհափառի հայտարարությանը |azatutyun.am|

Կառավարությունն անդրադարձել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու` Վեհափառի հայտարարությանը |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը պատասխանել է «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հայտարարությունը, ըստ որի՝ նա կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը: «Նախ հիշեցնենք, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մինչ այս եղել է Ռոբերտ Քոչարյանի հետ նույն` Մարտի 1-ի գործով անցնող, տարբեր հանցանքների, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն և փողերի լվացմանն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանի անձնական երաշխավորը։ Մայրապետյանը 2019-ի հունվարից բուժման պատրվակով մեկնել է երկրից և չնայած քննչական մարմնի պահանջին և ի հեճուկս Տեր Վահրամ քահանա Մելիքյանի երաշխավորությանը, չի վերադարձել Հայաստան։ ՀՀ կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ, միևնույն ժամանակ ակնկալում ենք, որ Մայր Այթոռը կվերագնահատի Մայրապետյանի երաշխավորության պատմությունը և դրա հետևանքով առաջացած վիճակը»,- ասել է վարչապետի մամուլի քարտուղարը: «NEWS.am» կայքն այսօր հրապարակել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի դիրքորոշումը, որում մասնավորապես ասված է. «Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»:
22:32 - 14 ապրիլի, 2020
Լրագրողների համար գործատուն տեղեկանքը տալիս է մեկ անգամ․ վարչապետի խոսնակ |168.am|

Լրագրողների համար գործատուն տեղեկանքը տալիս է մեկ անգամ․ վարչապետի խոսնակ |168.am|

168.am: ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։ Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում:  Նոր որոշմամբ` աշխատանքի նպատակով ինքնամեկուսացման ռեժիմ խախտող անձինք իրենց մոտ պետք է ունենան գործատուի կողմից տրվող տեղեկանք, որն իր մեջ ներառում է այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են աշխատողի անուն-ազգանունը, ընկերության անվանումը, աշխատողի անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատողի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի սկզբի և ավարտի ժամերը, տեղեկանքի գործողության ժամկետը: Ըստ էության այս սահմանափակումները տարածվում են նաև լրագրողների վրա, որոնք նախկինում կարողանում էին տեղաշարժվել ու իրենց աշխատանքը կատարել իրենց լրագրողական բեյջերով: Լրագրողների աշխատանքի վերաբերյալ որոշ պարզաբանումներ ներկայացրեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: Մանե Գևորգյանը նախ ասաց, որ նախկինում էլ, թեպետ լրագրողական բեյջը տեղաշարժի որոշ ազատություն տալիս էր, սակայն, այնուամենայնիվ, անհրաժեշտ էր նաև տեղաշարժի թերթիկի առկայությունը, և այժմ, փաստորեն, անհրաժեշտ է նաև գործատուի կողմից տրված տեղեկանքը, որը ձեռք բերելու ժամանակ լրագրողներն ունեն այսօր մինչև կեսգիշեր: Հարցին, թե ինչպե՞ս դա պետք է կազմակերպենք, եթե խմբագրությունը փակ է, և լրագրողները տնից են աշխատում, Մանե Գևորգյանը պատասխանեց, որ որևէ կերպ այդ տեղեկանքի ձեռքբերումը պետք է կազմակերպվի մինչև կեսգիշեր: «Կարող եք տպել, տանել տնօրենի մոտ, նա սարքի, տա: Կարող եք ուղղակի թերթիկի վրա գրել այդ անհրաժեշտ տվյալները, տանել տնօրենին, նա լրացնի, ստորագրի ու տա ձեզ` որպես լրագրողի»,- ասաց վարչապետի խոսնակը` հավելելով, որ լրատվամիջոցից ընդամենը մեկ հոգի կարող է գնալ գործատուի մոտ, բոլորի քանակով լրացվի ու ստորագրվի այդ, ու ինքն էլ մյուսներին բաժանի՝ ըստ անհրաժեշտության: Մեր ճշտող հարցին, թե այդ տեղեկանքը մեկ օրվա՞, թե՞ պարետի որոշմամբ սահմանափակումների բոլոր օրերի համար մեկ անգամ է տրվում, Մանե Գևորգյանը պատասխանեց, որ ամեն օր պետք չի լրացնել այդ տեղեկանքը, անհրաժեշտ է սոսկ մեկ անգամ գրել, թե որքան օրերի համար է տրվում տեղեկանքը, ու լրացնել մնացած տվյալները:
13:38 - 01 ապրիլի, 2020
Տաքսիների վարորդները կարող են ուղղությունից ուղղություն գնալիս ամեն անգամ նոր ձեւաթղթեր չլրացնել

Տաքսիների վարորդները կարող են ուղղությունից ուղղություն գնալիս ամեն անգամ նոր ձեւաթղթեր չլրացնել

Արտակարգ դրության ռեժիմի ժամանակ մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման մասին Պարետի որոշումից հետո Infocom-ին հետաքրքրեց՝ ինչպես է կարգավորվելու հատկապես տաքսիների վարորդների աշխատանքը։ Բանն այն է, որ որոշման համաձայն բոլոր քաղաքացիները պարտավոր են տանից դուրս գալիս լրացնել հատուկ ձեւաթուղթ, որի վրա պետք է նշված լինի անձի անունը, ազգանունը, հայրանունը, ելքի հասցեն, ելքի ժամը, այցելության վայրի հասցեն ու անվանումը, այցելության նպատակն ու վերադարձի ակնկալվող ժամը։ Իսկ ահա տաքսու վարորդները օրվա ընթացքում հիմնականում տարբեր ուղղություններով են շարժվում, երբեմն նույնիսկ տասնյակ։ Փորձեցինք հասկանալ՝ արդյոք նրանք ամեն ուղղությամբ գնալիս պետք է լրացնեն նոր ձեւաթուղթ։ Պարետատան մամուլի պատասխանատու Մանե Գեւորգյանը Infocom-ի հարցին ի պատասխան ասաց, որ տաքսիների վարորդները կարող են ուղղությունից ուղղություն գնալիս ամեն անգամ նոր ձեւաթղթեր չլրացնել, քանի որ դա իրենց աշխատանքն է։ Գեւորգյանը մանրամասնեց, որ վարորդները պետք է լրացնեն մեկ ձեւաթուղթ՝ բնակության վայրից դուրս գալիս, որի վրա նշված կլինի, որ իրենք աշխատանքի մեջ են, ծառայություն են մատուցում, մեկն էլ՝ բնակության վայր վերադառնալիս։  Այս ձեւաթուղթն, ըստ էության, նախատեսված է նաեւ նրա համար, որպեսզի պատկան մարմինները, առողջապահության նախարարությունը կարողանան իմանալ՝ անձը ինչ շրջանակի հետ է շփվում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի հնարավոր տարածումը։ Մանե Գեւորգյանը պարզաբանեց, որ տաքսու վարորդների պարագայում իրենց գնացած ուղղությունները կարող են վերահսկվել նաեւ ուղեւորների միջոցով, քանի որ վերջիններս պարտավոր են իրենց ձեւաթղթի վրա հստակ նշել այլցելության վայրի հասցեն, իսկ վարորդները դրանք նախապես իմանալ հիմնականում չեն կարող։ Պարետատան մամուլի պատասխանատուն նշեց, որ այս թերթի առկայության պարագայում ոստիկանության հետ խնդիր չի առաջանա։ Հայարփի Բաղդասարյան
21:52 - 26 մարտի, 2020