Մեսրոպ Առաքելյան

Մեսրոպ Առաքելյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է:

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1985 թ. ապրիլի 23, ք. Երևան

Կրթություն
1991–2000թթ. - ավարտել է Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը` գերազանցության ատեստատ, մեդալ, էքստեռն կարգով
2000–2006թթ. - ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, մագիստրոսի կոչումով` ստանալով ֆինանսիստ-տնտեսագետի որակավորում
2006-2009թթ. - ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան, տնտեսագիտության թեկնածու
2008թ. – ավարտել է «Բանկի ակտիվների և պասիվների կառավարում» դասընթացները` Ռուսաստանի Դաշնության ժողովրդական տնտեսության ակադեմիայում

Աշխատանքային գործունեություն
2004-2008թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Մյասնիկյան մասնաճյուղի կառավարիչի տեղակալ
2008-2010թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Սպանդարյան մասնաճյուղի կառավարիչ
2008-2013թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Փոքր բիզնեսի վարչության պետ
2013-2017թթ. – «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Ռիսկերի կառավարման տնօրենի տեղակալ-վարկային ռիսկի կառավարման վարչության պետ
2017-2020թթ. – «Մոգո» ՈՒՎԿ Գլխավոր տնօրեն
2007թ. – մինչ այժմ – ԵՊՀ դասախոս
2018-2020թթ. - Վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով
2020թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Կուսակցական պատկանելություն
«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 դուստր:

Գույքը հարկվելու է իրական գնից, ինչը հնարավորություն կտա արդարացի հարկման համակարգ ունենալ. Առաքելյան |armtimes.com| |armtimes.com|

Գույքը հարկվելու է իրական գնից, ինչը հնարավորություն կտա արդարացի հարկման համակարգ ունենալ. Առաքելյան |armtimes.com| |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունը հարկային բարեփոխումների շրջանակներում ցանկանում է ներդնել եկամուտների համատարած հայտարարագրման մեխանիզմը, ինչպես նաեւ նախատեսում է գույքահարկը համապատասխանեցնել շուկայական արժեքին: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:   - Պարոն Առաքելյան, ի՞նչ նոր փոփոխություններ են նախատեսվում։   - Հարկային բարեփոխումների 2-րդ փուլին ենք անցնում: Այս տարվա հունվարի 1-ից բարեփոխումների առաջին փուլի հիմնական հատվածը մտավ ուժի մեջ: Մի մասը նախորդ տարի էր ուժի մեջ մտել: Բարեփոխումների 2-րդ փուլը, որը նախանշվում է, 2 հիմնական ուղղություն է ենթադրում: Առաջինը եկամուտների համատարած հայտարարագրման մեխանիզմն է, մյուսը՝ գույքահարկի: Քաղաքական առումով այս երկուսը պետք է դիտարկել ընդհանուր կոնտեքստում: Ընդդիմախոսները, ովքեր դեմ են համահարթ եկամտային հարկի համակարգին, ասում էին, որ մեծ եկամուտ ստացողները պետք է ավելի մեծ տոկոսադրույքով հարկվեն: Այս փոփոխությունը, որը նաեւ ի սկզբանե նախանշվում էր, ենթադրում է, որ մենք գնալու ենք ոչ թե եկամտի պրոգրեսիվ հարկման, այլ գույքի: Մասնավորապես՝ այս պահին մենք գույքահարկի առումով ունենք բավականին թույլ գործակիցներ: Նոր փոփոխությունը ենթադրում է, որ շքեղ առանձնատներն ավելի մեծ հարկման կենթարկվեն: Իսկ երկրորդը եկամուտների հայտարարագրումն է, որն իրենից ենթադրում է եկամուտների եւ դրանց արդարացի հարկման մեխանիզմների համակարգում:   - Ի՞նչ չափով է նախատեսված բարձրացնել թանկարժեք առանձնատների գույքահարկը: Կամ՝ որքա՞ն պետք է արժենա առանձնատունը, որ այն համարվի թանկարժեք:   - Այս պահին կդժվարանամ հստակ թվեր ասել, քանի որ դեռեւս աշխատանքները շարունակվում են: Ունենք խնդիր՝ գնահատման համակարգի հետ կապված: Ազգային ժողովի կողմից արդեն ընդունվել է շուկայական արժեքին մոտ՝ կադաստրային գնահատման մասին օրենքը: Մենք ունենք այս պահին կադաստրային արժեքով գնահատում, որն էականորեն շեղված է շուկայական արժեքից: Այդ օրենքն արդեն ուժի մեջ է մտել, եւ մենք ունենալու ենք իրական գնահատում: Գույքը հարկվելու է իրական գնից, ինչը հնարավորություն կտա արդարացի հարկման համակարգ ունենալ:   - Գույքահարկի բարձրացումը հնարավո՞ր է նաեւ սովորական քաղաքացիների մոտ դժգոհություն առաջացնի, հաշվի առնելով, որ բարձրանալու է ոչ միայն թանկարժեք առանձնատների գույքահարկը, այլեւ՝ ավելի էժան տներինը:   - Այստեղ թիրախն ինչ-որ կոնկրետ խմբի վրա չէ բեւեռված: Խնդիրը արդարացի հարկումն է, որի հիմքը շուկայական արժեքի ամրագրումն է: Իհարկե, այդ մտահոգությունը, որ նշեցիք՝ հնարավոր է: Դա էլ է հաշվի առնվելու այդ ուսումնասիրությունների արդյունքում, քանի որ այս պահին հանրապետությունում մոտ 900 հազար գույքային միավոր կա, եւ այդ ուսումնասիրությունները պետք է պատշաճ մակարդակի կատարվեն, որպեսզի սոցիալական խմբերը խնդիր չունենան:   Շարունակությունը կարդացեք Armtimes.com կայքում:
21:47 - 02 մարտի, 2020