Գույքը հարկվելու է իրական գնից, ինչը հնարավորություն կտա արդարացի հարկման համակարգ ունենալ. Առաքելյան |armtimes.com| |armtimes.com|
21:47 - 02 մարտի, 2020

Գույքը հարկվելու է իրական գնից, ինչը հնարավորություն կտա արդարացի հարկման համակարգ ունենալ. Առաքելյան |armtimes.com| |armtimes.com|

armtimes.com:

ՀՀ կառավարությունը հարկային բարեփոխումների շրջանակներում ցանկանում է ներդնել եկամուտների համատարած հայտարարագրման մեխանիզմը, ինչպես նաեւ նախատեսում է գույքահարկը համապատասխանեցնել շուկայական արժեքին: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:
 
- Պարոն Առաքելյան, ի՞նչ նոր փոփոխություններ են նախատեսվում։
 
- Հարկային բարեփոխումների 2-րդ փուլին ենք անցնում: Այս տարվա հունվարի 1-ից բարեփոխումների առաջին փուլի հիմնական հատվածը մտավ ուժի մեջ: Մի մասը նախորդ տարի էր ուժի մեջ մտել: Բարեփոխումների 2-րդ փուլը, որը նախանշվում է, 2 հիմնական ուղղություն է ենթադրում: Առաջինը եկամուտների համատարած հայտարարագրման մեխանիզմն է, մյուսը՝ գույքահարկի: Քաղաքական առումով այս երկուսը պետք է դիտարկել ընդհանուր կոնտեքստում: Ընդդիմախոսները, ովքեր դեմ են համահարթ եկամտային հարկի համակարգին, ասում էին, որ մեծ եկամուտ ստացողները պետք է ավելի մեծ տոկոսադրույքով հարկվեն: Այս փոփոխությունը, որը նաեւ ի սկզբանե նախանշվում էր, ենթադրում է, որ մենք գնալու ենք ոչ թե եկամտի պրոգրեսիվ հարկման, այլ գույքի: Մասնավորապես՝ այս պահին մենք գույքահարկի առումով ունենք բավականին թույլ գործակիցներ: Նոր փոփոխությունը ենթադրում է, որ շքեղ առանձնատներն ավելի մեծ հարկման կենթարկվեն: Իսկ երկրորդը եկամուտների հայտարարագրումն է, որն իրենից ենթադրում է եկամուտների եւ դրանց արդարացի հարկման մեխանիզմների համակարգում:
 
- Ի՞նչ չափով է նախատեսված բարձրացնել թանկարժեք առանձնատների գույքահարկը: Կամ՝ որքա՞ն պետք է արժենա առանձնատունը, որ այն համարվի թանկարժեք:
 
- Այս պահին կդժվարանամ հստակ թվեր ասել, քանի որ դեռեւս աշխատանքները շարունակվում են: Ունենք խնդիր՝ գնահատման համակարգի հետ կապված: Ազգային ժողովի կողմից արդեն ընդունվել է շուկայական արժեքին մոտ՝ կադաստրային գնահատման մասին օրենքը: Մենք ունենք այս պահին կադաստրային արժեքով գնահատում, որն էականորեն շեղված է շուկայական արժեքից: Այդ օրենքն արդեն ուժի մեջ է մտել, եւ մենք ունենալու ենք իրական գնահատում: Գույքը հարկվելու է իրական գնից, ինչը հնարավորություն կտա արդարացի հարկման համակարգ ունենալ:
 
- Գույքահարկի բարձրացումը հնարավո՞ր է նաեւ սովորական քաղաքացիների մոտ դժգոհություն առաջացնի, հաշվի առնելով, որ բարձրանալու է ոչ միայն թանկարժեք առանձնատների գույքահարկը, այլեւ՝ ավելի էժան տներինը:
 
- Այստեղ թիրախն ինչ-որ կոնկրետ խմբի վրա չէ բեւեռված: Խնդիրը արդարացի հարկումն է, որի հիմքը շուկայական արժեքի ամրագրումն է: Իհարկե, այդ մտահոգությունը, որ նշեցիք՝ հնարավոր է: Դա էլ է հաշվի առնվելու այդ ուսումնասիրությունների արդյունքում, քանի որ այս պահին հանրապետությունում մոտ 900 հազար գույքային միավոր կա, եւ այդ ուսումնասիրությունները պետք է պատշաճ մակարդակի կատարվեն, որպեսզի սոցիալական խմբերը խնդիր չունենան:
 
Շարունակությունը կարդացեք Armtimes.com կայքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել