Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Կայացել է հանդիպում տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների հետ

Կայացել է հանդիպում տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների հետ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Հեռուստատեսութայն և ռադիոյի հանձնաժողովում կայացել է հանդիպում տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների հետ: Հանդիպման նպատակը, որին մասնակցել են ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, գլխավոր քարտուղար Սմբատ Խաչատրյանը, իրավաբանական և լիցենզավորման վարչության ներկայացուցիչները, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մեկնաբանությունն էր՝ մասնավորապես այն դրույթները, որոնցով կարգավորվելու է դիստրիբյուտորների գործունեությունը: Տիգրան Հակոբյանն իր խոսքում նշել է, որ համաձայն օրերս ուժի մեջ մտած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի այսուհետ նրանց գործունեությունը կարգավորվելու է Հանձնաժողովի կողմից, որը նոր է երկու կողմի համար: Այնուհետ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը մանրամասնել է օրենքի դրույթները, պատասխանելով ներկաների հարցերին: Հիշեցնենք, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը ՀՀ նախագահի կողմից ստորագրվել է օգոստոսի 5-ին, ուժի մեջ մտել՝ 7-ին:
14:46 - 10 օգոստոսի, 2020
Մենք չէ, որ սև ու սպիտակ ենք անում մեդիայի հարցում, դուք եք խտրականություն դնում և չեք ընդունում մեդիայի հրավերները․ Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլին» |tert.am|

Մենք չէ, որ սև ու սպիտակ ենք անում մեդիայի հարցում, դուք եք խտրականություն դնում և չեք ընդունում մեդիայի հրավերները․ Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլին» |tert.am|

tert.am: Հանրային հեռուստաընկերությանը կրծքով ինձանից պաշտպանելու որևէ կարիք չկա, որովհետև ես որևէ մեղադրանք չեմ ներկայացնում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավար Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ՀՌԱՀ-ի զեկույցին։«Հարգելի գրոծընկերներ, մենք չէ, որ սև ու սպիտակ ենք անում մեդիայի հարցում, չար ու բարի անում մեդիայի հարցում, դուք եք խտրականություն դնում և չեք ընդունում մեդիայի հրավերները։ Եթե դա ձեզ անհանգստացնում է, որ ընդդիմադիր ներկայացուցիչները կարող են հայտնվել այդ եթերներում, ապա դուք էլ քաջ եղեք, գնացեք և ձեր տեսակետը պաշտպանեք այդ եթերներում, կռիվ տվեք ձեր համոզմունքների համար։ Ես կարծում եմ, որ դա ձեր կողմից ավելի խելամիտ կլինի, քան թե այս Ազգային ժողովի ամբիոնից անընդհատ խտրական կոչեր հնչեցնելու Զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ»,-ասաց նա։Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորներից մեկի դիտարկմանը, թե երեկ Գագիկ Ծառուկյանը զրկվեց անձեռմխելիությունից, բայց հանրայինի եթերում հայտնվեց Էդմոն Մարուքյանը, ապա Անի Սամսոնյանը նշեց, որ իշխանության բոլոր ներկայացուցիչները մերժել են գնալ Հանրային հեռուստաընկերության եթեր։
16:38 - 17 հունիսի, 2020
Թունյանը ֆեյք նյուզի դեմ պայքարում անկյունքարային է համարում մեդիագրագիտության բարձրացումը |armenpress.am|

Թունյանը ֆեյք նյուզի դեմ պայքարում անկյունքարային է համարում մեդիագրագիտության բարձրացումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կեղծ լուրերի խնդրի լուծման համար անկյունքարային է համարում հանրության մեդիագրագիտության բարձրացման հարցը: Թունյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման քննարկմանը: «Հայաստանում այսօր ունենք լուրջ խնդիր՝ կապված ֆեյք նյուզի հետ, իհարկե այդ խնդիրը ոչ միայն Հայաստանում է առկա: Դա նոր չէ, բայց կարող ենք հստակ ասել, որ Հայաստանում վերջին շրջանում այդ խնդիրն առավել քան սրվել է և դարձել է ամենակարևոր մարտահրավերներից մեկը»,-ասաց Թունյանն ու նշեց՝ երբեմն «Ֆեյսբուք»-ում ֆեյք օգտատիրոջ կոնկրետ շահեր սպասարկող գրառումը կարող է հայտնվել լրատվամիջոցներում:  Նրա խոսքով՝ լինում է, որ լրատվամիջոցին ֆինանսավորում է քաղաքական թիմը: «Եվ լրատվությունը կառուցվում է՝ կախված նրանից, թե որ քաղաքական ուժն է ֆինանսավորում»,-կարծիք հայտնեց պատգամավորը: Նրա կարծիքով՝ այդ դեպքում ստացվում է, որ մարդիկ իրականում ոչ թե օգտվում են տեղեկացված լինելու իրենց իրավունքից, այլ հակառակը՝ ապատեղեկացվում են։ «Անկյունաքարային խնդիրը գրագիտության բարձրացումն է: Մարդը պետք է տարբերի, թե ինչն է իրեն պետք, ինչը պետք չէ և ինչ են իրեն փորձում համոզել»,-նշեց Թունյանը: Նա նաև մեջբերում արեց իր կարդացած գրքից, որում ասվում է, որ Ֆինանսավորման ամենաճիշտ տարբերակն այն է, երբ լրատվամիջոցը ոչ թե գովազդով է իր բյուջեի հիմնական մասը ձևավորում, այլ բաժանորդագրությամբ: 
16:17 - 17 հունիսի, 2020
ՀՌԱՀ-ը 2019-ին կրոնական խտրականության և բռնության տեսարանների համար պատժել է 2 հեռուստաընկերության |armenpress.am|

ՀՌԱՀ-ը 2019-ին կրոնական խտրականության և բռնության տեսարանների համար պատժել է 2 հեռուստաընկերության |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում անցյալ տարի երկու հեռուսատընկերություն պատժվել են կրոնական խտրականության և բռնության տեսարանների համար, նրանցից մեկը, սակայն, բողոքարկել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը: Այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: «Անցյալ տարի առաջին անգամ հանձնաժողովի պատմության ընթացքում երկու հեռուսատընկերություն պատժվել է կրոնական խտրականության և բռնության տեսարանների համար: Առաջին անգամ օրենսդրության մեջ եղած նորմը կիրառել ենք: Մեկը եղել է մարզային հեռուստաընկերություն, մյուսը՝ հանրապետական սփռման: Մի հեռուստաընկերությունն իր մեղքն ընդունեց, մյուսը՝ վարչական հայցով դիմեց դատարան և բողոքարկում է մեր որոշումը»,-ասաց Հակոբյանը: Նրա խոսքով՝ դա հիմնավորում է իր այն պնդումը, որ բռնության տեսարան չափորոշիչը հիմնավորելը և հեռուստաընկերություններին պատիժ ներկայացնելը շատ դժվար է: 
11:06 - 17 հունիսի, 2020
ԱԺ-ում քննարկվել է ՀՌՀ 2019 թ-ի բյուջեի կատարողականը

ԱԺ-ում քննարկվել է ՀՌՀ 2019 թ-ի բյուջեի կատարողականը

Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացրել է Հանձնաժողովի 2019 թ. բյուջեի կատարողականը, այնուհետ պատասխանել հարցերին: Տիգրան Հակոբյանը նշել է, որ Հանձնաժողովի բյուջեն մոտ 315 մլն դրամ է, որը կատարվել է 97%-ով, տնտեսվել է մոտ 6 մլն դրամ, որը արտերկիր  գործուղումների համար նախատեսված գումարներից է, միաժամանակ ավելացնելով, որ կառույցի բյուջեի 85%-ը կազմում է աշխատավարձի ֆոնդը: Նշելով, որ գործի ծավալը բավականին մեծ է՝ Հակոբյանը բելել է օրինակ. տարվա կտրվածքով պլանավորելով գործունեության 75 դիմումի քննարկում, 2019-ին ստացվել է 214 դիմում: Դրանք քաղաքացիների դիմումներ չեն, որպեսզի ծանոթանաս և պատասխանես: Ցանկացած դիմումի ուսումնասիրումը, որոնք կապված են օտարերկրյա հեռուստածրագրերի ուսումնասիրման, նրանց դիստիբյուտորների, հեռուստածրագրերի բովանդակության հետ, այսինքն՝ ամեն դիմումի հետևում մեծ ծավալի աշխատանք է կատարվում: Նախորդ տարի տրամադրվել է 12 լիցենզիա, որոնցից յուրաքանչյուրի տրամադրումը՝ իրավական և վարչարարական տեսակետով, բավականին մեծ գործընթաց է: Եվ ելնելով 2019-ի կանխատեսումներից և կատարված աշխատանքներից այս տարվա բյուջեում և ՄԺԾԾ-ում Հանձնաժողովը կկատարի փոփոխություններ: Հակոբյանը խոսել է նաև ֆինանսների սղության մասին, նշելով որ սուղ բյուջեն հնարավորություն չի տալիս թե՛ որակական թե՛ քանակական առումով պատշաճ որակով իրականացնել բազմաթիվ կարևոր խնդիրներ: Մանրամասները հղումով: (Տես սկսած 2:59:40-ից սկսած)
13:37 - 15 հունիսի, 2020
«Իմ քայլը» ակնկալում է, որ կարճ ժամանակում պատասխանատվության ենթարկվածներ կլինեն արտահոսքի համար |lragir.am|

«Իմ քայլը» ակնկալում է, որ կարճ ժամանակում պատասխանատվության ենթարկվածներ կլինեն արտահոսքի համար |lragir.am|

lragir.am: ««Իմ քայլը» խմբակցության համար անընդունելի է այն, ինչ տեղի է ունեցել: Եվ մենք ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենն ունենալու է հետևանքներ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետի ուղիղ եթերից առաջ արված կադրերի արտահոսքին: Նա նշեց, որ տարբեր մեկնաբանություններ կարող են հնչել տեղի ունեցածի հետ կապված: «Կարող են հնչել մեկնաբանություններ ոչ պրոֆեսիանալիզմի, անփութության կամ նույնիսկ դիտավորության տեսանկյունից, մեզ համար սա առաջին հերթին տեղեկատվական անվտանգության խնդիր է: Եվ այն ընթացքում, երբ վարչապետը տեղյակ չէր, որ իրականում ուղիղ հեռարձակում է տեղի ունենում, աշխատակազմի կամ գործընկերների հետ շփվելիս կարող էր հնչել արտահայտություն կամ նախադասություն, և դա լիներ կարևորոգույն խնդիր զուտ անվտանգության տեսակետից: Հետևաբար, մենք առաջին հերթին հարցը դիտարկում ենք հենց այդ կտրվածքով և ակնկալում ենք, որ կարճ ժամանակահատվածում այդ ամենն ունենալու է հետևանքներ: Այն անձինք, ովքեր պատասխանատու են կատարվածի հետ կապված, նրանք նույնպես կկրեն պատասխանատվություն»,- ասաց Մակունցը: Նրա խոսքով՝ եթե կարճ ժամանակահատվածում դա տեղի չունենա, «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ՀՌԱՀ-ի խորհրդին հրավիրել խմբակցություն և ոչ միայն պահանջել, հորդորել, որ նման դեպքերը բացառվեն հետայսու, այլ նաև զբաղվեն պատասխանատվության հարցով:
12:22 - 20 ապրիլի, 2020
Ստորագրվել է համատեղ աշխատանքային ծրագրի վերաբերյալ փաստաթուղթ

Ստորագրվել է համատեղ աշխատանքային ծրագրի վերաբերյալ փաստաթուղթ

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի աշխատանքային խումբը Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ աշխատանքային այցով գտնվում էր Արցախի Հանրապետությունում։ Այցի նպատակն էր մարտի 31-ին Արցախում կայացած համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից քարոզչության կողմերի համար հավասար պայմանների տրամադրման նպատակով անցկացվող մշտադիտարկման աշխատանքներին տեղում ծանոթանալը: Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ՀՌ և ԱՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովների միջև ստորագրվել է 2020 թվականի համատեղ աշխատանքային ծրագրի վերաբերյալ փաստաթուղթ, որի նպատակն է նպաստել համագործակցության խորացմանը, ոլորտի զարգացման համար միասնական  մոտեցման մշակմանը և այլն: Աշխատանքային ծրագրի ստորագրմանը նախորդել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի և Արցախի հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի և երկու հանձնաժողովների անդամների քննարկումը ոլորտին վերաբերող հարցերի վերաբերյալ:
11:22 - 09 ապրիլի, 2020