ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի աշխատանքային խումբը Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ աշխատանքային այցով գտնվում էր Արցախի Հանրապետությունում։
Այցի նպատակն էր մարտի 31-ին Արցախում կայացած համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից քարոզչության կողմերի համար հավասար պայմանների տրամադրման նպատակով անցկացվող մշտադիտարկման աշխատանքներին տեղում ծանոթանալը:
Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ՀՌ և ԱՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովների միջև ստորագրվել է 2020 թվականի համատեղ աշխատանքային ծրագրի վերաբերյալ փաստաթուղթ, որի նպատակն է նպաստել համագործակցության խորացմանը, ոլորտի զարգացման համար միասնական մոտեցման մշակմանը և այլն:
Աշխատանքային ծրագրի ստորագրմանը նախորդել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի և Արցախի հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի և երկու հանձնաժողովների անդամների քննարկումը ոլորտին վերաբերող հարցերի վերաբերյալ:
comment.count (0)