Թագուհի Թովմասյան

ՀՀ 8-րդ գումարման ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 

ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ Խմբակցությունից դուրս է եկել 2020թ․ նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության հրապարակումից հետո։

Գիդ-թարգմանիչ (անգլերեն), լրագրող, քաղաքագետ։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Արավուսից 37 հա հողատարածք համայնքային պահուստային ֆոնդից տրվել է ադրբեջանցիներին․ Թագուհի Թովմասյան |hetq.am|

Արավուսից 37 հա հողատարածք համայնքային պահուստային ֆոնդից տրվել է ադրբեջանցիներին․ Թագուհի Թովմասյան |hetq.am|

hetq.am: «Ահազանգս Սյունիքի մարզի Արավուս համայնքից է: Մարզի մի խումբ բնակիչներ ինձ են դիմել` հայտնելով, որ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ կողմում գտնվող համայնքի պահուստային ֆոնդի հողերը ադրբեջանցիներն իրենցից խլում են»: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց անկախ պատգամավոր, նախկին իմքայլական Թագուհի Թովմասյանը: Պատգամավորի խոսքով` գյուղի 8 տասնյակ կամավորները, որոնք պաշտպանում էին սահմանները, ստիպված են եղել նահանջել տարիներ շարունակ մշակվող իրենց հողատարածքներից: Թովմասյանն ասաց, որ պաշտոնական պատասխանին էլ է ծանոթացել. Սյունիքի փոխմարզպետը պատասխանել է, որ գյուղի հատվածում հայկական կողմից տարածքներ չեն զիջվել: «Իհարկե հաճելի է լսել, որ պետական սահմանից մի մետր անգամ չենք զիջել, բայց իրականությունն ու պաշտոնյաների հերքումները, մեղմ ասած, հեռու են իրականությունից: Արավուսից 37 հա հողատարածք համայնքային պահուստային ֆոնդից տրվել է ադրբեջանցիներին: 9 hա հողատարածք սեփականաշնորհված է, քաղաքացիներն ունեն սեփականության վկայականներ, սակայն զրկվել են իրենց հողատարածքները օգտագործելու իրավունքից»,- ասաց Թովմասյանը` հավելելով, որ խոսքը վարելահողերի մասին է: Քաղաքական մեծամասնության նախկին պատգամավորի համոզմամբ` սահմանամերձ համայնքների բնակիչները միայնակ են մնացել իրենց հոգսերի հետ, իր հետ զրույցում պահանջել են պետության ներկայացուցչի ներկայությունը մարզում: Պատգամավորը հայտարարեց` սահմանների բաժանման հարցով կոչված են զբաղվելու ԱԳՆ-ն ու ՊՆ-ն,  երկուսն էլ այս փուլում իրենց գործառույթներն ամբողջությամբ չեն իրականացնում: «Այս պահին ֆիքսված սահման՝ Հայաստանի ու Ադրբեջանի մեջ, չունենք, իսկ դեռ ինչքան պետք է գյուղացիներն անձամբ բանակցեն ադրբեջանցիների հետ, հայտնի չէ: Փաստ է, որ GPS-ով հանձնում ենք մեր հայրենիքի սահմանները թշնամուն ու եռակողմ պայմանագրի երկրորդ, երրորդ կողմերը ներկա չեն»,- եզրափակեց նա:
17:33 - 08 դեկտեմբերի, 2020
Մենք Քարվաճառում հաղթել ենք, բայց պարտվել ենք փաստաթղթով. Թագուհի Թովմասյանը՝ Սոթքի խնդրի մասին |tert.am|

Մենք Քարվաճառում հաղթել ենք, բայց պարտվել ենք փաստաթղթով. Թագուհի Թովմասյանը՝ Սոթքի խնդրի մասին |tert.am|

tert.am: Մենք շատ լավ գիտենք, որ պատերազմի օրերին, Քարվաճառի շրջանում մեր զինվորականները և կամավորներն իսկապես մաքառել են և մի սանտիմետր չեն նահանջել: Այս մասին այսօր Սոթքում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:«Ընթացքում եղել է, որ թշնամին կարողացել է ճեղքել առաջնագիծը, բայց շպրտվել են, մեր տղաները հերոսաբար մարտնչել են: Նրանց համար շատ ցավալի է, որ 44 օր իրենց կյանքի գնով, ընկերների արյան գնով ամբողջ տարածքը պահել են ու մենք, ըստ էության՝ մի փաստաթղթով հանձնեցինք այս տարածքը»,- ասաց նա և հավելեց՝ մենք Քարվաճառում հաղթել ենք, բայց պարտվել ենք փաստաթղթով:Խոսելով այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման հետևանքով Սոթքի հանքավայրի որոշ հատված անցնում է Ադրբեջանին, Թագուհի Թովմասյանը շեշտեց, որ մենք ոչինչ չենք կարող անել և շատ զգույշ պետք է գործել ամեն հարցում:«Իմ այցի նպատակն այն է, որ մարդկանց խնդրեմ՝ մի քիչ համբերեն»,- ասաց նա և հավելեց, որ դեռ վաղուց էր Կառավարությանը դիմել Սոթքի վերաբերյալ անհանգստությունների մասով, սակայն մինչ այսօր որևէ պատասխան չի ստացել, թեև բանավոր հավաստիացումներ կան, որ հանքը շարունակելու է գործել, բայց պետք է աշխատել այն ուղղությամբ, որ հանքը կարողանանք ամբողջությամբ շահագործել: Շարունակությունը՝ tert.am-ում
16:04 - 27 նոյեմբերի, 2020
Թագուհի Թովմասյանը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու պատճառները |armenpress.am|

Թագուհի Թովմասյանը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու պատճառները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու պատճառները: Այս հարցին Թովմասյանն անդրադարձավ նոյեմբերի 17-ին գումարված հերթական նիստի ընթացքում: «Ես նոյեմբերի 10-ի փաստաթղթին ծանոթացել եմ մամուլից, հաջորդ օրը գնացել եմ Արցախ` հասկանալու՝ ինչ է տեղի ունենում, ինչ կարող ենք անել և արդյոք այդ փաստաթուղթը հնարավոր է խմբագրել կամ որևէ բան կարող ենք արդյոք փոխել, թեկուզ` ժամկետների մասով: Հանդիպել եմ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանը: Հանդիպել եմ ՀՀ վարչապետին, Հանրապետության նախագահին, մեր հոգևոր առաջնորդին, այսօր հանդիպել եմ ՌԴ-ում Հայաստանի դեսպանին, արել եմ ամենը, որպեսզի հասկանամ, թե ինչ է հնարավոր անել: Քարվաճառի շրջանի ամբողջական հանձնումից հետո իմ ծննդավայր Վարդենիսն իր 36 գյուղերով հայտնվելու է ամենավտանգավոր գոտում: Ես չէի կարող այդ մասով լռել: Ես կայացրել եմ խմբակցությունից դուրս գալու որոշում, դիմումը ներկայացրել եմ»,- ասաց Թովմասյանը: Պատգամավորը հավելեց, որ այդ քայլով իր բողոքն է արտահայտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Պատգամավորի մանդատից չհրաժարվեցի իմ շատ գործընկերների, ինչպես նաև արցախցի մի շարք հարգելի մարդկանց խնդրանքով: Ես քաղաքական որևէ օրակարգ չեմ սպասարկում, իմ օրակարգում բացառապես իմ հայրենիքի շահն է»,- նշեց Թագուհի Թովմասյանը:
17:41 - 17 նոյեմբերի, 2020
Սասուն Միքայելյանին կրկին վիրահատել են, վիճակը կայուն է

Սասուն Միքայելյանին կրկին վիրահատել են, վիճակը կայուն է

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով վիրավորված մեր բազմաթիվ հերոսների հետ եմ այս ընթացքում հանդիպել: Բայց քանի որ պատերազմում վիրավորում ստացած ԱԺ պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը հանրային դեմք է, իսկ նրա առողջական վիճակի մասին հետաքրքրվողները շատ են, տեղեկացնում եմ հետևյալը. Այցելել եմ հրամանատարին: Նրան այսօր կրկին վիրահատել են, վիճակը կայուն է: Բժիշկները փորձում են հասնել ոտքերի և մեջքի մեջ (ողնաշարի հատվածում) մտած բեկորներին, բայց կարծես ոչ բոլոր բեկորներն է հաջողվում դուրս բերել մարմնից։ Բայց այդ բեկորները ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա, Սասուն Միքայելյանին չեն անհանգստացնում հոգեպես։ Նրա դուխը բարձր է ավելի, քան երբևէ, մշտապես շեշտում է, որ պետք է հնարավորինս շուտ դուրս գա հիվանդանոցից և կրկին միանա առաջնագծի հերոսներին։ Այսինքն նրա՝ «փրթելու» կոչը առավել քան արդիական է, և հումոր է անում, թե «ինձ բան չի եղել, մի քիչ ասկոլկաներս էին հնացել, թարմացրի»… Հրամանատարին մաղթենք շուտափույթ ապաքինում և քայլելու ունակության վերականգնում.. Բոլոր վիրավոր հերոսներին՝ շուտափույթ ապաքինում։ Փա՛ռք մերօրյա բոլոր հերոս տղաներին, որոնք իրենց կյանքը չեն խնայում հանուն հայրենիքի»:
18:10 - 21 հոկտեմբերի, 2020
Վարդենիսում հիվանդանոցը քայքայվում է, իսկ կողքի քաղաքում փաստորեն երկրորդ հիվանդանոցն է կառուցվում. Թագուհի Թովմասյան |tert.am|

Վարդենիսում հիվանդանոցը քայքայվում է, իսկ կողքի քաղաքում փաստորեն երկրորդ հիվանդանոցն է կառուցվում. Թագուհի Թովմասյան |tert.am|

tert.am: Գերատեսչական շրջապտույտի մեջ ունենք իրավիճակ, որ Վարդենիսի համայնքը իր 36 մանր ու միջին համայնքով զրկված է բուժման իրավունքից, քանի որ ամենածայրահեղ իրավիճակում գնում են Մարտունու հիվանդանոց, շատ դեպքերում Երևան են գալիս և սրան զուգահեռ Մարտունի քաղաքում մեկնարկել է երկրորդ հիվանդանոցի կառուցումը, որի վրա ծախսվում է մոտ հինգ միլիոն դոլար: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Ես ուզում էի հասկանայի կառավարության դիրքորոշումը ինչով է պայմանավորված, որ հենց Վարդենիսում հիվանդանոցը քայքայվում է, իսկ կողքի քաղաքում փաստորեն երկրորդ հիվանդանոցն է կառուցվում»,-ասաց նա և նշեց, որ դա չի բխում տարածքների համաչափ զարգացումից: Նա նշեց, որ Վարդենիսը Արցախին կապող միակ դարպասն է և Արցախից շատ քաղաքացիներ հենց այդ  Վարդենիսի հիվանդանոցից էին օգտվում, դրա ռազմավարական նշանակությունը չպետք է մոռանանք: «Այս պահին համայնքը դրամահավաք է իրականացնում, որ կարողանա այդ խայտառակ ծանր պայմաններում գտնվող հիվանդանոցը վերանորոգի, տեխնիկայով հագեցնի, իսկ այս ընթացքում բժիշկները ուղղակի փախչում են»,-ասաց նա: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով նշեց, որ Առողջապահության նախարարությունը ինքն է տնօրինում, թե որտեղ կառուցվեն հիվանդանոցներ և ենթակառուցվածքների բարելավում որտեղ տեղի ուեննա: «Մի բան հստակ է, որ այն, որ նոր հիվանդանոց է կառուցվում, դա խոսում է նրա մասին, որ ոչ թե Վարդենիս քաղաքը աչքաթող է արված, այլ ընդհակառակը, այդտեղ նոր ենթակառուցվածքներ են ստեղծվում և նոր հնարավորություններ կլինեն: Այդ միջանկյալ հատվածը կարգավորելու և վարդեսցիների համար ավելի հարմար պայմաններ ստեղծելու համար, աշխատանքներ կտանենք»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
19:40 - 16 սեպտեմբերի, 2020
ՍԴ դատավորի թեկնածուն հերքում է դատավորներին պատժելու մեղադրանքը |lragir.am|

ՍԴ դատավորի թեկնածուն հերքում է դատավորներին պատժելու մեղադրանքը |lragir.am|

lragir.am: ԱԺ նիստում ՍԴ դատվորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին հարցեր ուղղելու ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձավ այն տեղեկությանը, որ դատական համակարգում նախկինում գործել է մի սխեմա Արման Միկրտումյանի և Երվանդ Խունդկարյանի գլխավորությամբ, ըստ որի՝ պատժել են դատավորներին։ «Ըստ նախկին ՄԻՊ զեկույցի՝ բոլոր անցականկալի դատավորները, ովքեր չեն իրականացրել ձեր հրահանգները և չեն կայացրել այն վճիռները, որոնք եղել են ցանկալի, այնուհետև կարգապահական պատասխանատվության են ենթարկվել, քանի որ Մկրտումյանը, լինելով կարգապահական հանձնաժողովի անդամ, ունեցել է այդ լիազորությունները՝ դատավորներն պատժելու»,- ասաց Թագուհի Թովմասյանը։ Երվանդ Խունդկարյանն ի պատասխան ասաց․ «Ինչ վերաբերում է Արման Մկիրտումյանի հետ իմ մասնակցությամբ որևէ սխեմաներ մշակելուն և ձեր բնորոշմամբ՝ չենթարկվող դատավորներին  կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցներ ձեռնարկելու մասին, ապա ես պաշտոնապես դա հերքում եմ։ Իմ մասով ես հերքում եմ, այդպիսի որևէ գործողություններ իմ կողմից ոչ կատարվել են, ոչ էլ կարող են կատարվել։ Եվ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում ես՝ որպես Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, որևէ իրավասություն չեմ ունեցել»։
12:25 - 14 սեպտեմբերի, 2020
Տարիներ շարունակ Սևանի սիգով բիզնեսներ են արել՝ ձկնորսներին օգտագործելով. պետք է վերջակետ դնել. Թագուհի Թովմասյան

Տարիներ շարունակ Սևանի սիգով բիզնեսներ են արել՝ ձկնորսներին օգտագործելով. պետք է վերջակետ դնել. Թագուհի Թովմասյան

Տարիներ շարունակ մեր ազգային հարստությունը անխնա որսացել են, իսկ շատ մարդիկ, այդ թվում եւ պաշտոնյաներ, ձկնորսներին օգտագործելով, մեծ բիզնեսներ են արել, իսկ ձկնորսն էլ ակամայից դարձել է որսագող: Եվ որսագողությունը եղել է բոլորիս աչքի առջեւ, բոլորս օգտվել ենք ավարից, սիգ ենք համտեսել, հյուրասիրել եւ այլն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Սեւանա լճից սիգի որսի արգելման որոշմանն ու Գեղարքունիքի մարզի բնակիչների բողոքին՝ գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «Ազգային ժողովի համար արձակուրդային այս օրերին աշխատանքային այցով Արցախում էի, որտեղ կարեւոր քննարկումներ ունեցա մի շարք հանդիպումների շրջանակներում (այդ մասին՝ առաջիկայում): Մինչ այդ, այստեղ՝ Հայաստանում, իմ սիրելի մարզի՝ Գեղարքունիքի ձկնորսներն էին զայրացել, ու այս օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ստանում այդ դժգոհությունների մասով: Ուզում եմ խնդիրը դիտարկել երկու կողմերից: Նախ անխուսափելի էր, որ մի օր Կառավարությունը պետք է սկսեր ձկնորսության ոլորտի կարգավորումը, եւ կարելի է ասել՝ նույնիսկ ուշացած քայլ է: Շատ ենք քննարկումներ արել, բայց գործնական քայլեր՝ ոչ: Մինչդեռ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո պետք է հեղափոխություն լիներ նաեւ այս ոլորտում, եւ իրավապայմանագրային հարաբերությունների հաստատումը այլընտրանք չունի: Ինչո՞ւ, որովհետեւ տարիներ շարունակ մեր ազգային հարստությունը անխնա որսացել են, իսկ շատ մարդիկ, այդ թվում եւ պաշտոնյաներ, ձկնորսներին օգտագործելով, մեծ բիզնեսներ են արել, իսկ ձկնորսն էլ ակամայից դարձել է որսագող: Եվ որսագողությունը եղել է բոլորիս աչքի առջեւ, բոլորս օգտվել ենք ավարից, սիգ ենք համտեսել, հյուրասիրել եւ այլն: Ընդ որում, կցանկանայի հատուկ ընդգծել, որ ձկնորսությունը այնքան էլ հեշտ կամ հաճելի զբաղմունք չէ, ինչպես կարող է թվալ. մարդիկ կեսգիշերից հետո քուն չունեն, մթնշաղին արդեն լճի վրա են, որպեսզի հնարավորություն ունենան ձուկ որսալ. աներևակայելի ցուրտ եղանակին (այո, այդ թվում եւ ամռան ամիսներին) կյանքի համար վտանգավոր այդ ճանապարհով նրանք իրենց եւ իրենց ընտանիքների կեցության հարցն են լուծում:Ուզում եմ նաեւ այս ձեւչափով տեղեկացնել, որ մի խումբ ձկնորսների հետ զրույցից հետո արձանագրեցի մի քանի խնդրահարույց հարցեր, որոնք պետք է տրամաբանական լուծում ստանան: • Ձկնորսները դժգոհում են, որ նոր պայմանագրով առաջարկվող ուռկանների չափերով ձկնորսություն իրականացնելիս անհնար է վերահսկել 500 գրամից քիչ քաշ ունեցող ձկների որսը: Հետեւաբար ձկնորսները ակամայից դառնում են ապօրինություն գործողներ եւ անխուսափելիորեն պետք է պատասխանատվության ենթարկվեն: Կարծում եմ՝ անհրաժեշտ է ուռկանների չափի եւ որսացած ձկների քաշի հարցը վերանայել, որպեսզի եւ՛ ձկնորսները անգործ չմնան, եւ՛ բնությունը չտուժի: • Ձկնորսները դժգոհում են, որ սահմանվել է կոնկրետ վայր, որտեղից պետք է իրականացվի ամենօրյա որսը: Բայց տեխնիկապես անհնար է նույն հատվածից հարյուրավոր նավակների մուտքը լիճ՝ սկսած տարբեր գյուղերից այդ վայր հասնելու տեխնիկական, ֆինանսական խնդրից, վերջացրած՝ լճի վրա միմյանց խանգարելու անխուսափելի իրավիճակով: Կարծում եմ՝ պետք է հնարավորություն տալ մի քանի մուտքերով ձկնորսները ներս մտնեն եւ վերահսկել նաեւ այդ բոլոր մուտքերը: • Ձկնորսները պատրաստ են հաստատագրված գումար վճարել եւ որս անել. Պետք է այնպիսի մեխանիզմներ մշակվեն, որոնք հնարավորություն կտան հեշտացնելու Սեւանի շուրջ գտնվող համայնքների բնակիչների համար օրինական ձկնորսությունը: • Ձկնորսները դժգոհ են, որ հոկտեմբերից պայմանագրերի ժամկետները ավարտվում են, եւ պայմանագրերը կվերակնքվեն 6 ամիս անց: Կարծում եմ՝ տեղեկության պակասն է այս հարցում դժգոհություն հարուցել, որը պետք է անհապաղ լրացվի: Քանի որ լճում ձկնորսության արգելքը պետք է գործի միայն ձվադրման փուլում, այլ ոչ՝ կամայական: Ինչ քայլեր էլ, որ իրականացվեն, պետք է նվազագույն դժգոհություններ հարուցելով հասնենք խնդրի կարգավորմանը: Ձկնորսներն իրենք էլ են գիտակցում, որ տարիներ շարունակ ոչ մի կոպեկ հարկ չվճարելով՝ մեր բնական հարստությունը հանել, վաճառել են եւ պատրաստ են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագրով աշխատելու: Բայց, մյուս կողմից, էկոլոգիապես մաքուր Սեւանի Սիգը այսօր բավականին մատչելի է եւ հասանելի սոցիալապես անապահով բոլոր խավերի համար: Ու եթե շատ կոշտ մեթոդներ կիրառվեն, Սիգի գինը կտրուկ կբարձրանա՝ հարուցելով հանրության առավել լայն շերտերի դժգոհությունը: Կարծում եմ՝ հնարավոր է գտնել միջին լուծումներ, որոնք հնարավորություն կտան անաշխատանք մնալու վտանգ զգացող ձկնորսներին՝ պահել իրենց ընտանիքները եւ միաժամանակ մեր ազգային հարստությունը կառավարելի օգտագործել, որ չունենանք տարիներ առաջ արձանագրված իրավիճակը, երբ Սիգը դարձել էր հազվագյուտ հանդիպող ձկնատեսակ: Հ. Գ. Արդեն նշված բովանդակությամբ առաջարկները ուղարկել եմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարին, որի արձագանքը ստանալուն պես կհրապարակեմ»:
15:27 - 24 օգոստոսի, 2020
ԿԳՄՍՆ-ին ցուցում է տրվել, որ կազմակերպեն կոնտակտավոր եւ վարակակիր անձանց ընդունելության քննությունները |armtimes.com|

ԿԳՄՍՆ-ին ցուցում է տրվել, որ կազմակերպեն կոնտակտավոր եւ վարակակիր անձանց ընդունելության քննությունները |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ վերջին շրջանում դիմորդներից բազմաթիվ ահազանգեր է ստացել։ Նա ասաց, որ կան բազմաթիվ դիմորդներ, որոնք վարակակիր են եւ կոնտակտավոր, ինչի հետեւանքով էլ այս ուսումնական տարում զրկված են ուսանող լինելուց։ Նա հարցրեց, թե ի՞նչ է անում Կառավարությունն այս խնդիրը լուծելու համար։ Ավինյանը պատասխանեց, որ ԿԳՄՍՆ-ին համապատասխան ցուցում է տրված, որ հնարավորություն տրվի նման անձանց մասնացկել ընդունելության քննությանը։ Նա հայտնեց, որ հիմա ճշտում են վարակակիր կամ կոնտակտավոր անձանց քանակը, որպեսզի նրանց համար նույնպես կազմակերպվի ընդունելության քննություն։ Թովմասյանը հավելեց, որ ԿԳՄՍՆ դիմում է ուղարկել կոնկրետ մարդու դեպքով, սակայն նախարարությունից ստացել է շատ կոշտ պատասխան։ «Իրենք կտրուկ ասում են, որ չի կարող լինել, եւ այդպիսի հնարավորություն չի տրվելու»,- ասաց պատգամավորը։ Ավինյանն ի պատասխան՝ հայտնեց Կառավարության դիրքորոշումը, ըստ որի՝ նմանատիպ մարդկանց տրվելու է հնարավորություն։
17:12 - 13 հուլիսի, 2020