Սեյյեդ Էբրահիմ Ռայիսի

Իրանը կոշտ պատասխան կտա ԱՄՆ-ի սխալ քայլերին. Էբրահիմ Ռայիսի |1lurer.am|

Իրանը կոշտ պատասխան կտա ԱՄՆ-ի սխալ քայլերին. Էբրահիմ Ռայիսի |1lurer.am|

1lurer.am: «Իրանը կոշտ պատասխան կտա ԱՄՆ-ի սխալ քայլերին: Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում անկայունություն ու ճգնաժամեր: Պատասխան քայլերով կստիպենք Վաշինգտոնին և իր դաշնակիցներին զղջալ: Իրանի ռազմական հզորությունն ու հեղինակությունը անվտանգության երաշխիք են տարածաշրջանում»,- նշել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության վրա պատժամիջոցներով և սպառնալիքներով ճնշում գործադրելու քաղաքականությունը ձախողվել է՝ գրում է IRNA-ն։ Նախօրեին Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին միջուկային զենքի հասանելիություն ստանալ և պատրաստ է դիմել ծայրահեղ միջոցի՝ ուժ կիրառել՝ Թեհրանին կանգնեցնելու համար: Նա մեծ սխալ էր որակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալու Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը, միաժամանակ հանդես եկել Իրանի հետ նոր համաձայնագիր կնքելու օգտին:
17:57 - 15 հուլիսի, 2022
Մենք մեր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. Իրանի նախագահ Ռայիսին՝ Ալեն Սիմոնյանին

Մենք մեր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. Իրանի նախագահ Ռայիսին՝ Ալեն Սիմոնյանին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին: Հանդիպմանը զրույցն ընթացել է Հայաստան-Իրան բազմակողմանի համագործակցության շուրջ, ինչը խարսխվում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, պատմական ու մշակութային սերտ առնչությունների վրա: Նախանշելով համագործակցության խթանման ուղիները՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել  համատեղ ջանքերով շարունակելու երկխոսությունը եւ առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը: Նախագահ Ռայիսին կարեւորել է Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա ջերմ հարաբերությունների ամրապնդման գործում օրենսդիր մարմինների համագործակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական հարաբերություններին եւ ենթակառուցվածքային համատեղ ծրագրերի իրականացմանը, որոնց զարգացման նախադրյալները շատ են: Հայկական կողմը մեծապես կարեւորում  է  էներգետիկ եւ տրանսպորտի բնագավառներում փոխադարձ պայմանավորվածությունների արձանագրումը: «Պետք է նշեմ նաեւ, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության երկաթուղային կապի հաստատումը մեր օրակարգային կարեւորագույն հարցերի շարքում է»,- ասել է Ալեն Սիմոնյանը: ՀՀ ԱԺ նախագահն Իրանի նախագահին է ներկայացրել ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված հետպատերազմյան իրավիճակը, հումանիտար խնդիրները եւ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային արժեքների պահպանության հարցը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է արժեքավոր ժառանգությունը, եւ Իրանը կարող է օրինակ ծառայել Ադրբեջանին այս հարցում: Հանդիպմանը կարեւորվել են տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի գործադրած հետեւողական ջանքերը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահը, եզրափակելով խոսքը, համոզմունք է հայտնել, որ հայ-իրանական փոխհամագործակցությունը զարգացման ու ընդլայման մեծ ներուժ ունի եւ պատրաստ  է  աջակցելու Հայաստան-Իրան փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ երկու բարեկամ  ժողովուրդների: «Մենք մեր բոլոր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. դրանով ենք առաջնորդվում: Ուրախ օրերին յուրաքանչյուրը կարող է լինել յուրաքանչյուրի կողքին, բայց իրական ընկերությունն ու բարեկամությունը ցուցաբերվում են դժվարությունների ժամանակ»,- նշել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին: ՀՀ ԱԺ նախագահը փոխանցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ բարեմաղթանքները եւ Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը: Ալեն Սիմոնյանը նաեւ տեղեկացրել է նախագահին, որ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Հայաստան-Իրան օրակարգի համատեղ աշխատանքների իրականացմանն առնչվող օրենսդրության պարզեցման մասով: Նախագահը նշել է, որ համապատասխան հանձնարարականներ է տվել իր աշխատակազմին՝ Հայաստանի հետ առավել սերտ կապերի հաստատման գործում ելակետային առաջարկություններ ներկայացնելու համար:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
10:01 - 16 հունիսի, 2022
Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են միջուկային գործարքը

Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են միջուկային գործարքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են Իրանի միջուկային գործարքի շուրջ «վերջնական պայմանավորվածության» գալու հարցերը, հայտնում է «Կոմերսանտը»։ «Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ընթացքում նշվել է դիվանագիտական ջանքերի շարունակման անհրաժեշտությունը՝ վերջնական պայմանավորվածության գալու նպատակով, որը թույլ կտար ապահովել Գործողությունների համատեղ համապարփակ պլանի և ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2015 թ-ի հուլիսի 20-ի՝ այդ պլանը հաստատած 2231 բանաձևի պահպանումն ու լիակատար իրականացումը», - ասված է Կրեմլի հաղորդագրությունում։ Գործողությունների համատեղ համապարփակ պլանը փաստաթուղթ է, որը ստորագրվել է 2015 թ-ին Իրանի և վեց միջնորդների (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ՌԴ և Գերանիան) միջև։ Իրանը «սառեցրել է» միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2018 թ-ին հայտարարել է միջուկային գործարքից դուրս գալու մասին, Իրանը 2019 թ-ին դադարել է կատարել պլանի մի շարք կետերը։ Երկու երկրների նախագահների զրույցի ընթացքում «բարձր գնահատական է տրվել ռուս-իրանական հարաբերությունների առկա մակարդակին»։ Կողմերը մտադիր են ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝ ներառյալ առևտրատնտեսական նախագծերի իրականացումը։   Նորա Վանյան
18:27 - 08 հունիսի, 2022
Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների առաջընթացին. Ռայիսի |armenpress.am|

Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների առաջընթացին. Ռայիսի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը: Մասնավորապես, Ռայիսին հայ-իրանական շարունակական խորհրդակցությունները համարել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների կարևորության ու խորության նշան: «Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքն է պաշտպանել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, այդ թվում՝ միջազգային սահմանները, հարգել երկրների ազգային ինքնիշխանությունը, ամրապնդել տարածաշրջանների միջև հաղորդակցման ենթակառուցվածքները»,- ասել է Իրանի նախագահը: Նա էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում հայ-իրանական երկկողմ ու բազմակողմ համագործակցությունն ընդլայնելու կոչ է արել՝ ընդգծելով, որ այդ կապերը կամրապնդեն տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը, տնտեսությունն ու առևտուրը: «Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության շուրջ բանակցությունների առաջընթացին»,- ընդգծել է Ռայիսին՝ հույս հայտնելով, որ դեռևս առկա խնդիրները կկարգավորվեն խաղաղ կերպով՝ համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների, հարգելով երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանային զարգացումների հարցում՝ տարածաշրջանում Իրանի դերակատարումը կարևոր ու արդյունավետ որակելով: Խաչատուրյանը հայտնել է, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու տնտեսական, առևտրային, քաղաքական ու մշակութային համագործակցությունն Իրանի հետ: Նա նաև ողջունել է Թեհրանում հնարավորինս շուտ 3+3 ձևաչափով գագաթնաժողովի անցկացումը:
12:28 - 02 հունիսի, 2022
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ

Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջև:  Վարչապետ Փաշինյանը նախագահ Ռայիսիի հետ տպավորություններ և տեղեկություններ է կիսել Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման վերաբերյալ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի, ԼՂ հարցի կարգավորման ընթացքի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին: Քննարկվել են նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրության առարկա են դարձել Հայաստան-Իրան երրորդ էլեկտրագծի, Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցմանը, էներգետիկ ոլորտին վերաբերող հարցերը:  Զրուցակիցները վերահաստատել են պաշտոնական այց կատարելու միմյանց ուղղված հրավերները և պայմանավորվել, որ փոխադարձ այցեր կունենան երկու երկրների մայրաքաղաքներ:
09:08 - 02 հունիսի, 2022
Իրանն սպառնացել է հարված հասցնել Իսրայելի կենտրոնական շրջաններին նվազագույն իսկ վտանգի դեպքում

 |armenpress.am|

Իրանն սպառնացել է հարված հասցնել Իսրայելի կենտրոնական շրջաններին նվազագույն իսկ վտանգի դեպքում |armenpress.am|

armenpress.am: Իրանի զինված ուժերն Իսրայելի կողմից նվազագույն իսկ սպառնալիքի դեպքում հարված կհասցնեն այդ երկրի կենտրոնական շրջաններին: Ապրիլի 18-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Բանակի ազգային օրվա տոնակատարությանը նվիրված արարողության ժամանակ: «Եթե ձեր կողմից նվազագույն իսկ շարժում հետեւի, որն սպառնա մեր ազգին, ապա մեր զինված ուժերի թիրախ կդառնա իսրայելական վարչակարգի կենտրոնը»,- մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը: Նախագահի խոսքով՝ «Իսրայելը ձգտում է նորմալացնել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, ըստ որում իսրայելական ուժերի նվազագույն իսկ առաջխաղացումը (այդ երկներում) աննկատ չի մնա Իրանի զինված ուժերի եւ հետախուզության կողմից»: Ապրիլի 15-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Դամասկոսի շրջակայքը, որտեղ տեղաբաշխված էին իրանական հակաօդային պաշտպանության եւ ռադարների կայանքներ: Ինչպես հայտնել է Դուբայից հեռարձակող Al-Hadath հեռուստաալիքը, հարվածներ են հասցվել նաեւ զինվորական շարասյանը, որն իրանական անօդաչուների խմբաքանակ էր տանում շիաների «Հըզբոլլահի» ջոկատների ռազմակայան, որոնք կռվում են սիրիական բանակի կողմից: 2020 թվականի սեպտեմբերին Վաշինգտոնում իսրայելական կողմն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել Է փաստաթղթեր Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Բահրեյնի հետ: Արեւմուտքում եռակողմ գործարքն անվանել են «Աբրահամյան համաձայնագրեր»: Այնուհետեւ Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման մասին են հայտարարել Սուդանը եւ Մարոկոն: Մինչեւ ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ հաշտության կնքումն արաբական երկրներից Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ կային սոսկ Եգիպտոսի (1979 թվականից) եւ Հորդանինի (1994 թվականից) հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:34 - 18 ապրիլի, 2022
Իրանի նախագահը Պուտինի հետ զրույցում ըմբռնումով է մոտեցել Ռուսաստանի մտահոգություններին՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների վերաբերյալ

Իրանի նախագահը Պուտինի հետ զրույցում ըմբռնումով է մոտեցել Ռուսաստանի մտահոգություններին՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների վերաբերյալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ, իրանական կողմի նախաձեռնությամբ: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլը։ «Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացումների մասին։ Ինչպես նաև Դոնբասի հանրապետությունների խաղաղ բնակչության պաշտպանության համար հատուկ ռազմական գործողություն իրականացնելու որոշման համատեքստում՝ միջազգային իրավունքին և ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագրերով ստանձնած պարտավորություններին մասին։Իր հերթին Իրանի նախագահը ըմբռնումով է մոտեցել Ռուսաստանի մտահոգություններին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ։ 
22:39 - 24 փետրվարի, 2022
Ռուսաստանն ու Իրանը վճռական են՝ զարգացնելու հարաբերությունները․ Էբրահիմ Ռաիսի |azatutyun.am|

Ռուսաստանն ու Իրանը վճռական են՝ զարգացնելու հարաբերությունները․ Էբրահիմ Ռաիսի |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր ելույթ ունենալով Ռուսաստանի Պետդումայում, ասել է, թե Ռուսաստանն ու Իրանը անբավարար են համարում համագործակցության ներկայիս մակարդակը ու վճռական են տրամադրված մեծ քայլերով զարգացնել այն։ Անցած տարի Իրանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո սա Ռայիսիի առաջին այցն է Մոսկվա։ Նախօրեին տեղի է ունեցել նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մոտավորապես՝ 3 ժամ տևած հանդիպման մասին Իրանի նախագահն ասել է․ «Ես տեսա, որ մենք ընդհանուր դիրքորոշում ունենք երկկողմ և միջազգային հարաբերությունների շուրջ, շատ հարցերի վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ ունենք։ Հաշվի առնելով Իրանի ու Ռուսաստանի պոտենցիալ հնարավորությունները՝ մենք մտադիր են զարգացնել երկկողմ հարաբերությունները տնտեսական, քաղաքական, առևտրի, գիտության ու մշակույթի ոլորտներում և ուրիշ շատ ուղղություններով», - Պետդումայում ասել է Իրանի նախագահը։
17:01 - 20 հունվարի, 2022
Պուտինը հունվարի 19-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Իրանի նախագահի հետ |armenpress.am|

Պուտինը հունվարի 19-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Իրանի նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 19-ին Մոսկվայում բանակցություններ կվարի իր իրանցի պաշտոնակից Էբրահիմ Ռայիսիի հետ: Այդ մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Հունվարի 19-ին Մոսկվայում կկայանան Ռուսաստանի Դաշության նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ»,- ասված Է հաղորդագրության մեջ: «Պլանավորվում Է քննարկել երկկողմ համագործակցության հարցերի ամբողջ համալիրը, ներառյալ առեւտրա-տնտեսական ոլորտում համատեղ նախագծերի իրականացումն, ինչպես նաեւ հրատապ միջազգային եւ տարածաշրջանային թեմարներ»,- հավելել են Կրեմլի մամուլի ծառայությունում: Ղեկավարները կքննարկեն իրանական միջուկային գործարքի կատարման խնդիրները, հայտնել են Կրեմլում: «Նկատի Է առնվում ուշադրություն նվիրել իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի կատարման խնդիրներին»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:43 - 18 հունվարի, 2022
Իրանի նախագահ Ռայիսին Պուտինի հետ կքննարկի երկկողմ համագործակցությունը |armenpress.am|

Իրանի նախագահ Ռայիսին Պուտինի հետ կքննարկի երկկողմ համագործակցությունը |armenpress.am|

armenpress.am: Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին Ռուսաստան այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանգամանալից բանակցություններ կանցկացնի տարբեր հարցերի շուրջ, մասնավորապես, պլանավորվում է քննարկել համագործակցությունը մշակութային, քաղաքական եւ տեխնոլոգիական ոլորտներում: Այդ մասին հունվարի 17-ին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն: «Նախագահի (Ռայիսիի) այցն իրականացվում է Ռուսաստանի նախագահի (Վլադիմիր Պուտինի) հրավերով, ուղեւորությունը կարեւոր նշանակություն ունի… Ռայիսին հանգամանալից հանդիպում կանցկացնի իր պաշտոնակցի հետ, կքննարկի տարբեր հարցեր. օրակարվում դրված են տարբեր թեմաներ, այդ թվում նաեւ համագործակցությունը մշակութային, քաղաքական եւ տեխնոլոգիական ոլորտներում… Հուսով ենք, որ այդ այցը կունենա իր ձեռքբերումները»,-Խաթիբզադեն ասել է ԱԳ նախարարության ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում: Ավելի վաղ Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորին հայտարարել է, որ Ռայիսին Մոսկվա ուղեւորվի հունվարին: Այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստան Ռայիսիի այցի հնարավորությունը մշակվում է, ժամկետների մասին հայտնի կդառնա ավելի ուշ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռայիսիի այցը Ռուսաստան շատ կարեւոր է լինելու, անհրաժեշտ կլինի հարաբերությունների ինվենտարիզացիա անցկացնել՝ հաշվի առնելով Իրանի ղեկավարության մեջ փոփոխությունները, ընդգծելով, որ կողմերը պետք է քննարկեն տնտեսական օրակարգը, միջազգային քաղաքականության հարցեր, աշխատանքը ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կազմակերպություններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:33 - 17 հունվարի, 2022
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութան նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Ընդգծվել է տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Իրանի նախագահը վարչապետին և հայ ժողովրդին շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով: Իր հերթին, վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Իրանի քրիստոնյաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, Իրանի Իսլամական Հանրապետությանը շնորհակալություն հայտնել Իրանի հայության ինքնության պահպանման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի շփումները երկու երկրների միջև:
14:06 - 03 հունվարի, 2022