Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երեւանում եւս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի. Հայկ Մարության

Երեւանում եւս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի. Հայկ Մարության

Երեւանում եւս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Եվս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի: Կապալառու ընկերությունների հետ կնքեցի երևանյան ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրերը։ Ուզում եմ շեշտել, որ մենք հենց հիմնանորոգո՛ւմ ենք մանկապարտեզները, ոչ թե կոսմետիկ կամ մասնակի աշխատանքներ ենք կատարում: Ծրագրի կարևոր բաղադրիչներն են սեյսմակայունությունը, էներգախնայողությունը և մեր մանուկների հարմարավետությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է եվրոպական կառույցների և Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարի հիմնանորոգված 12 մանկապարտեզ ենք հանձնել, քաղաքապետարանի ծրագրով 8 մանկապարտեզ այս պահին հիմնանորոգվում է, 8 մանկապարտեզ մեր դոնոր կառույցների հետ ենք հիմնանորոգում և ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի այս պայմանագրերի կնքման արդյունքում, ընդհանուր՝ 34 մանկապարտեզ»,- գրել է քաղաքապետը։
11:26 - 23 հոկտեմբերի, 2021
Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը դրվել են հանրային քննարկման

Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը դրվել են հանրային քննարկման

Երևանի 2022թ. բյուջեի, համայնքում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների, ինչպես նաև Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի մասին ավագանու որոշման նախագծերը ներկայացվել են հանրային քննարկման, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:Որոշումը միաձայն ընդունվել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամների կողմից: Նախքան այդ նրանք իրենց հարցերն ու առաջարկներն են ուղղել քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում բարեփոխումների վերաբերյալ, այդ թվում առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, զբոսաշրջություն:Նիստը վարող քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը, պատասխանելով խորհրդի անդամների հարցերին, նշել է, որ այն խնդիրները, որոնց կարգավորումը քաղաքապետարանի իրավասության շրջանակում է կդիտարկվեն և կներառվեն հետագա ծրագրերում:Նշվել է նաև, որ զարգացման ծրագրով և բյուջեով առաջնահերթ ուղղություններն են մանկապարտեզների, առողջապահական հիմնարկների նորոգումն ու վերակառուցումը, վերելակների փոխարինումը, տրանսպորտային համակարգի բարեփոխումները, բակերի և հանգստի գոտիների վերականգնումն ու ստեղծումը, ջրահեռացման համակարգերի փոխարինումը, ճանապարհաշինությունն ու փողոցների բարեկարգումը:Ծանոթանալ նախագծերին և դրանց վերաբերյալ առաջարկություններ ուղարկել հնարավոր է նոյեմբերի 5-ը ներառյալ www.yerevan.am , www.e-draft.am  կայքերով, էլեկտրոնային փոստով ([email protected] , [email protected][email protected] ), ինչպես նաև գրավոր ներկայացնել քաղաքապետարան:Նոյեմբերի 9-ին՝ ժամը 15.00-ին, Երևանի քաղաքապետարանում (Արգիշտիի փողոցի հ. 1 հասցե) տեղի կունենան հանրային բաց լսումներ: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 8-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011 514-155 հեռախոսահամարով:
14:32 - 22 հոկտեմբերի, 2021
Երևանում ապօրինի շինության քանդման ժամանակ միջադեպ է եղել ոստիկանի և քաղաքացու միջև. ծառայողական քննություն է նշանակվել |armtimes.com|

Երևանում ապօրինի շինության քանդման ժամանակ միջադեպ է եղել ոստիկանի և քաղաքացու միջև. ծառայողական քննություն է նշանակվել |armtimes.com|

armtimes.com: Երեկ երեկոյան, երբ Երեւանի քաղաքապետարանն աապօրինի շինությունների քանդման հերթական աշխատանքներն է իրականացրել, լարված իրավիճակ է ստեղծվել Նոր Նորքի 7-րդ զանգվածում։ Քաղաքացիները փորձել են թույլ չտալ, որ քանդեն Նոր Նորքի Հունան Ավետիսյան 5 հասցեում գտնվող 2 քարե շինությունները, որոնք ծառայել են որպես ավտոտնակ: Քանդման աշխատանքները խոչընդոտող քաղաքացիների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել: Համացանցում են հայտնվել կադրեր, որտեղ երեւում է՝ ինչպես է ոստիկանը հարվածում քաղաքացիներից մեկին: Մեկ հոգի էլ բերման է ենթարկվել ոստիկանություն: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնեց՝ կատարվածի առիթով, ոստիկանապետի հանձնարարությամբ, ծառայողական քննություն է նշանակվել։ «Երեւանի քաղաքապետարանի քանդման աշխատանքներ է կատարել, ոստիկանությունն էլ, ինչպես միշտ, հասարակական կարգն է ապահովել։ Բերման ենթարկված անձն արձանագրության կազմումից հետո բաց է թողնվել»,- ասաց Ջանոյանը։
11:34 - 21 հոկտեմբերի, 2021
Չինաստանից Երևան բերվող նոր ավտոբուսները սպասարկելու են 17 երթուղի |armenpress.am|

Չինաստանից Երևան բերվող նոր ավտոբուսները սպասարկելու են 17 երթուղի |armenpress.am|

armenpress.am: Չինաստանից Երևան հասած ավտոբուսների առաջին խմբաքանակի՝ 53 ավտոբուսի փաստաթղթային գործընթացներն արդեն ընթացքի մեջ են: Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Առաջիկայում սպասվում են մյուս խմբաքանակները: Ընդհանուր նախատեսված է Երևան բերել 211 ավտոբուս:   «Կոնկրետ ժամկետների հստակեցում այս պահին չենք կարող անել, սակայն ամեն ինչ արվում է, որ ավտոբուսները հնարավորինս շուտ լինեն երթուղային գծերում: Մոտավոր կարող եմ ասել, որ մինչև տարվա վերջ նոր ավտոբուսները կշահագործվեն: Ավտոբուսները լինելու են տարբեր տեսակի երթուղիներում և սպասարկելու են բոլոր թաղամասերը: Կարող ենք ասել, որ մոտ 17 երթուղի է սպասարկվելու: Ավտոբուսները երթուղային գծեր մուտք կգործեն փուլային տարբերակով»,- ասաց Հակոբ Կարապետյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ավտոբուսների առաջին խմբաքանակն արդեն Երեւանում է՝ 53 ավտոբուս, իսկ մնացածը կհասնեն առաջիկա շաբաթների ընթացքում։
10:54 - 13 հոկտեմբերի, 2021
Պատվիրված 8.6 մետրանոց ավտոբուսներից 53-ն արդեն Երեւանում են |armtimes.com|

Պատվիրված 8.6 մետրանոց ավտոբուսներից 53-ն արդեն Երեւանում են |armtimes.com|

armtimes.com: Չինաստանից Երեւան է հասել 8.6 մետրանոց նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը։ Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Կարապետյանը նշեց, որ առաջին խմբաքանակն արդեն Երեւանում է՝ 53 ավտոբուս, իսկ մնացածը կհասնեն առաջիկա շաբաթների ընթացքում։ Նա դժվարացավ ժամկետ ասել, թե նոր ավտոբուսները երբ երթուղի դուրս կգան: «Պետք է սպասենք, որպեսզի ամբողջ խմբաքանակը հասնի, զուգահեռ ընթանում են լիցենզավորման ու այլ փաստաթղթավորման գործընթացներ։ Այդ աշխատանքներն ավարտելուց հետո նոր ավտոբուսները կբաշխվեն ըստ երթուղիների»,- նշեց Կարապետյանը: Ըստ խոսնակի՝ քաղաքապետարանի խոստացած 211 ավտոբուսները մինչեւ տարվա վերջ կլինեն Երեւանում: Բոլորն արդեն Փոթիի նավահանգստում են, մաս-մաս բերվում են:
14:54 - 12 հոկտեմբերի, 2021
Երևան համայնքն ու ԵՄ կառույցներն ընդլայնում են համագործակցության շրջանակները. քաղաքապետն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Երևան համայնքն ու ԵՄ կառույցներն ընդլայնում են համագործակցության շրջանակները. քաղաքապետն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության գծով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած ԵՄ պատվիրակության հետ։ ԵՄ կառույցների հետ Երևանը համագործակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնք վերաբերում են քաղաքային տնտեսության մի շարք ոլորտների։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Կողմերը մտքեր են փոխանակել «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում «Եվրոպական Միությունը՝ Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի, կայուն էներգետիկ զարգացման գործողությունների, կոշտ և վտանգավոր թափոնների կառավարման նախագծերի, ինչպես նաև ավտոբուսների ձեռքբերման ծրագրի շուրջ: Անդրադառնալով ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթին, որից որոշակի մաս տրամադրվելու է Երևանին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ համայնքն առանձնացրել է 5 բնագավառ: Մասնավորապես, առաջակվում է գործակցությունն ընդլայնել հասարակական տրանսպորտի բարեփոխումների իրականացման, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման, կենցաղային կոշտ աղբի կառավարման, Երևանի «Խելացի քաղաք» հայեցակարգի, ինչպես նաև մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերով: «Սրանք ծրագրեր են, որոնք առնչվում են յուրաքանչյուր երևանցու և մեծ դերակատարում կարող են ունենալ բնակիչների կյանքի որակի բարձրացման առումով: Այս նախագծերի կյանքի կոչման արդյունքում մեր համագործակցության և եվրոպական կառույցների աջակցության արդյունավետությունը կզգա յուրաքանչյուր քաղաքացի»,- ընդգծել է Հայկ Մարությանը: Իր հերթին, կարևորելով Եվրոպական Միության կառույցների և Երևանի քաղաքապետարանի միջև ձևավորված համագործակցությունը, Եվրոպական հանձնաժողովի արևելյան հարևանության գծով տնօրեն Լոուրենս Մերեդիթը նշել է, որ իրենք պատրաստակամ են ընդլայնել ծրագրերի շրջանակները: Կողմերը պայմանավորվել են համագործակցության նոր ծրագրերը հնարավորինս շուտ գործնական փուլ տեղափոխել:
16:12 - 07 հոկտեմբերի, 2021
 Բարձր ռիսկայնության քաղաքաշինական օբյեկտներում պետք է բացառվեն նախագծային շեղումները. Հայկ Մարության

Բարձր ռիսկայնության քաղաքաշինական օբյեկտներում պետք է բացառվեն նախագծային շեղումները. Հայկ Մարության

Բարձր ռիսկայնության 4-րդ աստիճան ունեցող քաղաքաշինական օբյեկտներում պետք է բացառվեն նախագծային շեղումները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը ոլորտը վերահսկող կառույցների պատասխանատուներին ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է լինել հետևողական և ամենօրյա ստուգայցերի միջոցով հսկողություն սահմանել բոլոր օբյեկտներում: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցներին հանձնարարվել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքները կահավորել հատուկ նշաններով և պահպանել անհրաժեշտ մաքրություն: Հաշվի առնելով քաղաքում նկատվող թերացումները՝ քաղաքապետը հանձնարարել է տեխբնութագրերում խստացնել որոշ կետեր:Հանձնարարվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել հսկողությունը՝ բաց թափքով շինանյութ տեղափոխող բեռնատարների երթևեկումը քաղաքում արգելելու նպատակով: Հաճախ, որոշ շինարարական կազմակերպություններ խախտում են սահմանված կարգն ու աղտոտում քաղաքի փողոցները, ինչպես նաև չեն պահպանում անվտանգության կանոնները:Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում ստեղծված վերականգնվող ֆոնդի խնայված միջոցներով Աջափնյակ վարչական շրջանում մեկնարկել են արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները: Մի շարք փողոցներում նատրիումային լամպերը փոխարինվում են ժամանակակից, էներգախնայող լուսադիոդային լուսատուներով:Համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ Երևանի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Զեկուցվել է, որ 3691 աղբամուղներից 2464-ն արեն իսկ փակվել է՝ ընդհանուր առմամբ բազմաբնակարաններում առկա աղբամուղների ավելի քան 66%-ը: Նշվել է նաև, որ փակված աղբամուղների տարածքում նկատելի են դարձել ապօրինի զավթումները: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է բացառել նման դեպքերը։Մայրաքաղաքում հաճախակիացել են հասարակական տրանսպորտի կանգառասրահները վնասելու դեպքերը: Հանձնարարվել է ոստիկանության հետ համատեղ մշտական հսկողություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել քաղաքային գույքը վնասողներին:Մայրաքաղաքում շարունակվում են Covid-19-ի դեմ պատվաստումները: Հոկտեմբերի 1-ի դրությամբ Երևանում պատվաստվել է 194 հազար 628 քաղաքացի:
18:20 - 04 հոկտեմբերի, 2021
Հանրապետության հրապարակում կհնչեն ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի երգերը

Հանրապետության հրապարակում կհնչեն ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի երգերը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Հանրապետության հրապարակում կհնչեն ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի երգերը: «Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը։ Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլեւ բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։ Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, բայց նաեւ՝ մեր ժամանակների զարկերակն էր պահում իր ստեղծագործությամբ։  Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ընկեր։ Այսօր եւ վաղը երեկոյան, ժամը 20։00-22։00, կհնչեն Հայկոյի երգերը»,- գրել է Հայկ Մարությանը: Հայկոն կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին: Նա արդեն շուրջ մեկ շաբաթ հիվանդանոցում պայքարում էր կորոնավիրուսի հիվանդության դեմ:
11:29 - 30 սեպտեմբերի, 2021
Երևանի կանաչապատման հիմնարկը համալրվել է նոր տեխնիկայով

Երևանի կանաչապատման հիմնարկը համալրվել է նոր տեխնիկայով

Երևանի կանաչապատման հիմնարկի նոր տեխնիկայով է համալրվել՝ 13 միավոր մեքենասարքավորումներ, որոնք իրենց տեսակով առաջինն են ու առայժմ միակը քաղաքում. ջրցան, աղբատար, 2 տեսակի ինքնաթափեր: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Բոլորը նախատեսված են քաղաքի պայմաններում աշխատելու համար: Իրենց ձևում դրանք յուրահատուկ են, որովհետև ինքնաթափերից մեկն, օրինակ, եռակողմ է, աղբատար մեքենան շատ պրակտիկ է, նախատեսված թափոնները տեսակավորելու համար: Ունենք նաև 1 միավոր ջրցան մեքենա՝ 9 խմ տարողությամբ, որի նմանը դեռ Երևանում չկա. ջրի շիթը կարգավորելու համար այն հատուկ ջրային ատրճանակ ունի: Հարմար է լանջերի ոռոգման համար»,- ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տեխնիկատրանսպորտային հավաքակայանի պետ Աշոտ Բաղդասարյանը: Համայնքի միջոցներով ձեռք բերված նոր տեխնիկան մի քանի օր է, ինչ Երևան է հասել, առաջիկայում, փաստաթղթային վերջին ձևակերպումներից հետո, այն արդեն գործի կանցնի: Մեծ ինքնաթափերը միանգամից կներգրավեն էտի աշխատանքներին: «Չնայած ՀՈԱԿ-ը բավականին երիտասարդ է, այնուամենայնիվ, մինչ օրս կատարվել է մեծ աշխատանք: Ձեռք է բերվել մոտ 40 միավոր նոր, արդիական տեխնիկա: Իհարկե, մենք չենք բավարարվելու այդքանով և պետք է ամեն ինչ անենք հիմանդրի օգնությամբ, որ էլ ավելի համալրենք»,- ընդգծում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ.պ. Տիգրան Հակոբյանը: Մայրաքաղաքի կանաչապատման համար շահագործվող մեքենաները վաղուց արդեն հնամաշ էին և անարդյունավետ: Հիմա արդեն դրանց զգալի մասը փոխված է: Այս տարի ՀՈԱԿ-ն արդեն 2-րդ անգամ է համալրվում նոր տեխնիկայով. գարնանը բերված ուղևորափոխադրող մեքենաներն արդեն հարմարեցվել ու գործի դրվել: «Մենք ունենք նաև վարորդների խնդիր և պետք է հիմնարկն այս ընթացքում համալրենք նոր աշխատակիցներով», - նկատում է Տիգրան Հակոբյանը: Նոր տեխնիկան էապես կարագացնի և ավելի արդյունավետ կդարձնի կանաչապատման գործը:
11:43 - 25 սեպտեմբերի, 2021
Զոհված զինծառայողների հարազատները խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ. Հայկ Մարությանը հանդիպել է զոհված հերոսների ծնողներին

Զոհված զինծառայողների հարազատները խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ. Հայկ Մարությանը հանդիպել է զոհված հերոսների ծնողներին

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերն ու կանայք Երևանի վարչական շրջանների սոցիալական աշխատողների հետ միասին հավասարապես խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ: Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ՝ «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն» ՀԿ-ի հետ դեռևս մայիսին նշված խմբերի համար կազմակերպվել էր հատուկ սեմինար: Ծրագրում ընդգրկված շուրջ 60 մասնակիցներից դասընթացները հաջողությամբ ավարտել են 13-ը, որոնց հավաստագրերը հանձնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Այս մասին  տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: «Շնորհակալ եմ, որ կարողացել եք ուժ գտնել ձեր մեջ և որոշել եք օգնել նույն ցավն ապրած ընտանիքներին: Մենք բոլորս մեծ պարտք ունենք ձեր առջև և այդ պարտքը ոչ թե հայրենասիրական վեհ խոսքեր ասելով՝ այլ այդպես ապրելով ու գործելով պետք է մեր ողջ կյանքի ընթացքում մարենք: Դա, իհարկե, ամենաքիչն է, ինչ կարող ենք անել ձեզ համար: Վստահ եղեք, որ ձեր օգնությունը շատ մեծ է լինելու այդ դժոխքի միջով անցած ընտանիքներին»,- ընդգծել է քաղաքապետը: Փորձնական այս ծրագիրն իրականացվել է երեք փուլով: Նախ՝ համայնքի նախաձեռնությանը միացած զոհված զինծառայողների հարազատները մասնակցել են Ռեքավերի քոլեջի հոգեբանական աջակցության հավասար խորհրդատուի տեսագործնական վերապատրաստման դասընթացներին։ Ծրագրի 2-րդ փուլում թիրախային խմբի հետ միասին արդեն մեկնարկել են դասընթացներ՝ վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինների աշխատակիցների համար: Արդեն 3-րդ փուլում փաստացի գործունեությամբ պատերազմից տուժած ընտանիքներին հոգեբանական աջակցություն կտրամադրեն: «Մտածեցինք և հասկացանք, որ միգուցե այն մարդիկ, ովքեր օգնության կարիք ունեն հենց իրենք կարող են մեզ օգնել այդ գործում: Եվ այդ մտահաղացումը եղավ, որ հավասարապես խորհրդատուներ լինեն: Իրենք շատ ուժեղ են, մենք հասել ենք այն վիճակին, որ ոչ ոքի չէին ցանկանում լսել, փակվել էին, բայց հիմա իրենք են ուզում լսել, ուզում են օգնել, իրենք են գաղափարներ տալիս մեզ ու, ամենակարևորը, վստահեցին համայնքին: Մենք այդ վստահությունը չպետք է կորցնենք»,- նշում է Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը: «Ծրագիրը հետաքրքիր է այն իմաստով, որ նպաստում է համայնքի կարողությունների զարգացմանը՝ այսպիսի բարդ սոցիալ-հոգեբանական խնդրին առնչվելու և այդ խնդիրները լուծելու համար: Պատերազմից տուժած մեր քաղաքացիների այս խումբը, որը հարազատ է կորցրել, ինքը ևս, ինքնակազմակերպվելով, հայտ է ներկայացնելու հանրությանը՝ ունենալու իր խոսքը: Նրանք ոչ միայն պարփակվելու են այդ խմբի խնդիրների մեջ, այլև մյուսներին ևս օգնելու և ձեռք մեկնելու խնդիր են դրել իրենց առջև, ինչը վստահ եմ, համայնքի հետ համատեղ կարող են իրականացնել»,- ասում է Երևանի ավագանու անդամ Սաթենիկ Մկրտչյանը: «Մեզ համար, իսկապես շատ մեծ պատիվ էր, որ նման ուժեղ մարդկանց ընդգրկեցինք ծրագրի մեջ և հիմա միասին կարող ենք աշխատել ու ավելի արդյունավետ հոգեբանական աջակցություն ցուցաբերել բոլոր կարիք ունեցողներին»,- նկատում է «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ նախագահ, Ռեքավերի քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանը: Հանդիպմանը զոհվածների մասնակից մայրերն ու կանայք ընդգծում են՝ համախմբվել են մի գաղափարի շուրջ. «Հանուն իրենց երեխաների շարունակելու են ապրել, որ ապրեցնեն նրանց»:
16:31 - 16 սեպտեմբերի, 2021