ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ՄԱԿ-ում հայտարարել են Իդլիբում զինյալների շարունակվող հանցագործությունների մասին |armenpress.am|

ՄԱԿ-ում հայտարարել են Իդլիբում զինյալների շարունակվող հանցագործությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Սիրիական Իդլիբում զինյալները շարունակում են հանցագործություններ կատարել, իրականացնում են խաղաղ բնակիչների եւ հումանիտար աշխատողների մահապատիժներ: Այդ մասին նոյեմբերի 20-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչության (ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ) պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին: «Մենք տագնապ առաջացնող հաղորդագրություններ ենք ստանում քաղաքացիական անձանց, ներառյալ հումանիտար աշխատողների շարունակվող ձերբակալությունների մասին Իդլիբում, Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, այն շրջաններում, որոնք գտնվում են «Հայաթ Հահրիր աշ-Շամ» եւ այլ զինված խմբավորումների հսկողության ներքո: Մենք նաեւ խորը տագնապ առաջացնող հաղորդագրություններ ենք ստանում ձերբակալություններից եւ այսպես կոչված «դատական գործընթացներից» հետո մահապատիժների մասին, որոնք անցկացվում են փաստական իշխանությունների կողմից»,-ասել Է նա: ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի տվյալներով, նոյեմբերի 18-ին «Հայաթ Հահրիր աշ-Շամ»-ի զինյալները հաստատել են, որ պահում են 28-ամյա լրագրողուհու եւ հումանիտար աշխատող Նուր աշ-Շալլոյին՝ «բարոյական» եւ «քրեական» հանցագործությունների մեջ մեղադրանքով: Կինը ձերբակալվել Էր դեռ սեպտեմբերին, երբ զբաղվում Էր հարցերով, որոնք վերաբերում Էին կալանքի տակ վերցված նրա երեք երեխաներին: ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի տեղեկատվությամբ, Նուր աշ-Շալլոյին կարող Է մահապատիժ սպառնալ: Շամդասանիի խոսքով, վարչությունը նաեւ տեղեկատվություն ունի այն մասին, որ մի քանի մարդ արդեն մահապատժի են ենթարկվել «Հայաթ Հահրիր աշ-Շամ»-ի կողմից՝ հակամարտող կողմին, ներառյալ քրդական զինված խմբերին կամ սիրիական կառավարությանը, ենթադրյալ պատկանելության կամ աստվածանարգության, ամուսնական անհավատարմության, գողության կամ սպանության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:32 - 20 նոյեմբերի, 2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները հոկտեմբերին շարունակել են աճել |hetq.am|

Պարենային ապրանքների համաշխարհային գները հոկտեմբերին շարունակել են աճել |hetq.am|

hetq.am: Ինչպես նշվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության նոր զեկույցում, պարենային ապրանքների համաշխարհային գներն արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ շարունակում են աճել՝ պայմանավորված հացահատիկային մշակաբույսերի, շաքարավազի, կաթնամթերքի և բուսական յուղերի գների բարձրացմամբ: Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, հոկտեմբեր ամսվա ընթացքում կազմել է միջինը 100.9 նիշ, ինչը 3.1 տոկոսով բարձր է սեպտեմբեր ամսվա և 6.0 տոկոսով՝ 2019 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ:   ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը, նախորդ ամսվա համեմատ, աճել է 7.2 տոկոսով և 6.5 տոկոսով՝ 2019 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ: Այս աճը հիմնականում պայմանավորված է ցորենի գներով` արտահանման հնարավորությունների կրճատման, Արգենտինայում մշակության վատ պայմանների և շարունակվող չոր եղանակի պատճառով, որն իր բացասական ազդեցությունն է ունեցել Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Սև ծովի տարածաշրջանում ցորենի ցանքերի վրա:  Եգիպտացորենի, գարու և սորգոյի գները նույնպես հոկտեմբերին աճել են, մինչդեռ բրնձի գները՝ նվազել: ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 1.8 տոկոսով, դառնալով ինն ամսվա մեջ ամենաբարձրը, առաջին հերթին պայմանավորված արմավենու և սոյայի յուղի գների աճով: Հակառակ դրան, հլածուկի յուղի գինը որոշակի անկում է գրանցել՝ ողջ տարածաշրջանում COVID-19 համավարակով պայմանավորված իրավիճակի վերջին վատթարացումից հետո Եվրամիությունում (ԵՄ) պահանջարկի նկատմամբ ավելացած անորոշության պայմաններում: ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը սեպտեմբերի համեմատ աճել է 2.2 տոկոսով։ Ամենաշատը աճել է պանրի գինը, որին հետևում են չզտված կաթի փոշին և կարագը:  Հոկտեմբերին գների բարձրացումն արտացոլում է կարճաժամկետ առաքումների շուկայի խստացումը, որը պայմանավորված էր ասիական և միջինարևելյան շուկաներից ներմուծման բարձր պահանջարկով: ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը սեպտեմբերի համեմատ աճել է 7.6 տոկոսով, որի վրա մեծապես ազդեցություն է ունեցել աշխարհում շաքար արտադրող երկու խոշոր երկրներում՝ Բրազիլիայում և Հնդկաստանում շաքարի ցածր արտադրանքի հեռանկարները:  Ավելին՝ hetq.am-ում
11:35 - 19 նոյեմբերի, 2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը G20-ից 28 մլրդ դոլար է խնդրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար |shantnews.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը G20-ից 28 մլրդ դոլար է խնդրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար |shantnews.am|

shantnews.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Մեծ քսանյակի երկրների ղեկավարներին առաջարկել է 28 միլիարդ դոլար հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջազգային նախաձեռնությանը։ Այդ մասին նշված է գլխավոր քարտուղարի տարածած նամակում։ «Ես G20-ի երկրներին կոչ եմ անում լրացրել 28 միլիարդ դոլարի ճեղքը, որն անհրաժեշտ է COVID-19-ի դեմ պայքարի գործիքակազմի հասանելիությունն արագացնելու նախաձեռնության (Access to COVID-19 Tools Accelerator) ֆինանսավորման, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական ապրանքների արտադրությունն ավելացնելու և բազային բժշկական սպասարկում ապահովելու համար, այդ թվում՝ զարգացող երկրներում, որտեղ առողջապահական համակարգը և տնտեսությունն ավելի քիչ հնարավորություններ ունեն մարտահրավերը հաղթահարելու համար։ Մենք նաև պետք է թույլ չտանք պատվաստանյութն ազգայնականացնելու որևէ դրսևորում», – գրված է Գուտերեշի նամակում։ ACT-Accelerator անվանումը ստացած միջազգային համագործակցությունը պաշտոնապես մեկնարկել է Առողջապահության համաշխարհային կազմակերպութան, Եվրամիության, Ֆրանսիայի և Բիլ և Մելինդա Գեյթսերի կողմից ապրիլի 24-ին։ Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այն իրենից ներկայացնում է «կորոնավիրուսը կանխարգելելու, ախտորոշելու և բուժելու համար անվտանգ և արդյունավետ տեխնոլոգիաների մշակման, արտադրության և օգտագործման արագացման շուրջ միջազգային համագործակցություն»։ Մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 21-22-ին՝ առցանց ձևաչափով, Սաուդյան Արաբիայի թագավորի նախագահությամբ։  
11:17 - 18 նոյեմբերի, 2020
ՌԴ-ն կողմ է ԼՂ-ում միջազգային կազմակերպությունների ներկայության ընդլայնմանը․ Լավրով |factor.am|

ՌԴ-ն կողմ է ԼՂ-ում միջազգային կազմակերպությունների ներկայության ընդլայնմանը․ Լավրով |factor.am|

factor.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է ընդունեն միջազգային կազմակերպությունների ներկայության անհրաժեշտությունը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Պետեր Մաուրերի հետ հանդիպման արդյունքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք կողմ ենք, որպեսզի հակամարտության կողմերն ընդունեն միջազգային կառույցների ներկայության ընդլայնման նշանակությունը՝ ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի փախստականների հարցերով գրասենյակի մասով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասով, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մասով, քանի որ ավերածությունների վերականգնման հարցը բավական սուր է»,- հայտարարել է Լավրովը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի ու Ռուսաստանի համագործակցության մասին հարցերին։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղից հայ և ադրբեջանցի փախստականները պետք է ինքնակամ վերադառնան տարածաշրջան՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։
15:32 - 17 նոյեմբերի, 2020
ՄԱԿ-ի վարձկանների հարցով խումբն արձանագրել է Արցախում նրանց օգտագործման փաստը. ՄԻՊ

ՄԱԿ-ի վարձկանների հարցով խումբն արձանագրել է Արցախում նրանց օգտագործման փաստը. ՄԻՊ

ՄԱԿ-ի վարձկանների հարցով խումբն արձանագրել է Արցախում նրանց օգտագործման փաստը՝ հիմնվելով նաև Մարդու իրավունքների պաշտպանի ապացույցների վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցով աշխատանքային խումբը նոյեմբերի 11-ին հայտարարություն է տարածել, որով մտահոգություն է արտահայտել Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման փաստի վերաբերյալ և կոչ արել անհապաղ հեռացնել նրանց: Հայտարարությունում տեղ են գտել պնդումներ, որոնք ավելի վաղ աշխատանքային խմբին ներկայացրել էր Պաշտպանը։ Հոկտեմբերի 3-ից սկսած ՄԱԿ-ի աշխատանքային խմբին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է 4 դիմում, որով վերլուծվել և ՄԱԿ են ուղարկվել ապացույցներ վարձկանների հավաքագրման, տեղափոխման և վարձատրության հարցերի վերաբերյալ։ Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է պաշտոնական հաստատում, որ իր դիմումներին տվել է առանձին ընթացք: ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցով աշխատանքային խումբը մտահոգիչ է համարել Թուրքիայի ենթադրյալ դերը Սիրիայից Ադրբեջան զինված խմբավորումներ ուղարկելու մասին փաստերը։ Մասնավորապես, ահաբեկիչներն Ադրբեջան են մեկնել շահույթ ստանալու նպատակով՝ հաշվի առնելով Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող ծանր տնտեսական իրավիճակը: Հաղորդվում է, որ մահվան դեպքում նրանց հարազատներին խոստացվել է ֆինանսական փոխհատուցում և Թուրքիայի քաղաքացիություն: Ավելին, արձանագրել է, որ Ադրբեջան տեղափոխված սիրիացի գրոհայինները հավանաբար առնչություն ունեն զինված այն խմբերի և անհատների հետ, որոնք մեղադրվում են Սիրիայի հակամարտության ընթացքում ռազմական հանցագործություններ և մարդու իրավունքների լուրջ խախտումներ կատարելու մեջ, ինչն անհնարին է դարձնում պատժելիությունն ու ռիսկեր ստեղծում միջազգային իրավունքի խախտումների համար։ Աշխատանքային խումբը կոչ է արել աջակցող պետություններին, անմիջապես դուրս բերել վարձկաններին և մասնակցություն չունենալ վարձկանների հետագա հավաքագրմանը, ֆինանսավորմանը և տեղափոխմանը։ Աշխատանքային խմբի փորձագետները վերոհիշյալ պնդումների վերաբերյալ իրենց մտահոգությունները փոխանցել են անմիջապես Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին և տեղեկացրել են Սիրիայի Արաբական Հանրապետությանը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում միջազգային մարմինների հետ անհատական աշխատանքները՝ հասնելու համար արձանագրմանը, որ վարձկան ահաբեկիչները կատարել են պատերազմական հանցագործություններ ու դաժանություններ։
12:17 - 17 նոյեմբերի, 2020
Մակրոնը խիստ քննադատել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին |armenpress.am|

Մակրոնը խիստ քննադատել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խիստ քննադատության Է ենթարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, հայտարարելով, որ մարմինն օգտակար որոշումներ չի մշակում: «Եթե մենք ցանկանում ենք, որպեսզի կարգավորվի համագործակցությունը, հաշվեկշռված բեւեռները պետք Է հնարավորություն ունենան ձեւ տալ այդ համագործակցությանը նոր բազմակողմանիության շուրջ, այսինքն՝ տարբեր տերությունների միջեւ երկխոսությանը, որն անհրաժեշտ Է համատեղ որոշումների համար: Դա ինքնին հանգեցնում Է այն բանի հաստատմանը, որ բազմակողմ համագործակցության շրջանակներն այսօր թուլացած են, քանի որ արգելափակվում են. ստիպված եմ ընդունել, որ Անվտանգության խորհուրդն այսօր օգտակար որոշումներ չի առաջադրում»,-Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել Է Grand Continent հրատարակությանը: Նա նշել Է, որ անհրաժեշտ Է վերաիմաստավորել համագործակցության, միավորումների ձեւերը եւ անցկացնել կառույցների արդիականացում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:19 - 16 նոյեմբերի, 2020
Ա․ Գուտերեշը վերահաստատել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին

Ա․ Գուտերեշը վերահաստատել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին

Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Նախարար Մնացականյանը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների կողմից նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարությանը հաջորդած զարգացումները: Նախարար Մնացականյանն ընդգծել է ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերի շուրջ քննարկումները բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում անցկացնելու անհրաժեշտությունը: Այս առնչությամբ ՄԱԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: Զոհրաբ Մնացականյանը համապարփակ ներկայացրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հասցեագրման ուղղությամբ Արցախի և Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Արցախում հումանիտար ճգնաժամի հետևանքների հասցեագրման ուղղությամբ ՄԱԿ-ի և համապատասխան մարմինների ներգրավմանը:  ԱԳ նախարարը շեշտել է նաև տեղահանված արցախահայության իրավունքների պահպանման և վերականգնման անհրաժեշտությունը և այդ գործընթացում ՄԱԿ-ի կարևոր դերակատարությունը՝ իրեն վստահված միջազգային մանդատի շրջանակներում: Երկուստեք ընդգծվել է ադրբեջանական օկուպացիայի հետևանքով Արցախում վտանգի տակ հայտնված հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։
09:40 - 14 նոյեմբերի, 2020
Մոսկվան չի բացառում Քիմիական զենքի արգելման կազմակերպությանն անդամակցությունը դադարեցնելու հնարավորությունը |factor.am|

Մոսկվան չի բացառում Քիմիական զենքի արգելման կազմակերպությանն անդամակցությունը դադարեցնելու հնարավորությունը |factor.am|

factor.am: Ռուսաստանը «կարող է մտածել» Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ) անդամակցությունը դադարեցնելու մասին, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: «Պատկերացրեք՝ մենք դուրս ենք գալիս ՔԶԱԿ-ից, և նրանք մեզ կասեն. «Սա այն էր, ինչ և պահանջվում էր ապացուցել»։ Սակայն եթե այն ամբողջությամբ կորցնի իր ողջ ազդեցությունն ու դառնա պարզապես մի վայր, որտեղ անցանկալի վարչակազմերի հանդեպ որոշումներ են կնքվում, ամենայն հավանականությամբ, այդ մասին կարելի կլինի մտածել»,- ասել է Նեբեզնյան։ Դիվանագետը կարծում է, որ «որոշ հայտնի արևմտյան երկրներ» և ՔԶԱԿ քարտուղարությունը, որը գտնվում է «նրանց գրպանում», «օգտագործում են այս կազմակերպությունը, դրա հեղինակությունը, անունը, որպեսզի ամոթանքի պատին գամեն այն երկրները, որոնք իրենց դուր չեն գալիս: Այս փուլի հիմնական նպատակը Սիրիան է: Այն նրանց համար գլխավոր կասկածյալն է: Այժմ մենք նույնպես այս համաստեղության մաս ենք կազմում»,- ավելացրել է Նեբենզյան:
17:04 - 12 նոյեմբերի, 2020
ԼՂ հակամարտության գոտում և դրա շուրջ գտնվող վարձկանները պետք է հեռացվեն. ՄԱԿ-ի փորձագետներ

 |armenpress.am|

ԼՂ հակամարտության գոտում և դրա շուրջ գտնվող վարձկանները պետք է հեռացվեն. ՄԱԿ-ի փորձագետներ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով փորձագետները հույս են հայտել, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը կհանգեցնի տարածաշրջանում կայուն խաղաղության: Այս մասին տեղեկոնում ենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքէջից: Այնուամենայնիվ, փորձագետները մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում եւ դրա շուրջ վարձկանների օգտագործման փաստով: ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցերով աշխատանքային խումբը հայտարարել է, որ լայնորեն տարածված են հաղորդագրություններն այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունը Թուրքիայի աջակցությամբ ԼՂ հակամարտության գոտում օգտագործել է սիրիացի գրոհայինների, այդ թվում՝ ռազմաճակատում իրենց դիրքերը ամրապնդելու եւ պահպանելու համար: ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով ՝ գրոհայինները մոտիվացվել են առաջին հերթին անձնական շահով ՝ հաշվի առնելով Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող ծանր տնտեսական իրավիճակը: Մահանալու դեպքում նրանց հարազատներին նյութական փոխհատուցում են խոստացել, նաեւ Թուրքիայի քաղաքացիություն։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի  եւ նրա շուրջ այդ անձանց հավաքագրման, տեղափոխման եւ օգտագործման եղանակը, ըստ երեւույթին, համապատասխանում է «վարձկան» եզրույթի  սահմանմանը, որը առկա է համապատասխան միջազգային իրավական փաստաթղթերում, ներառյալ վարձկանների հավաքագրման, օգտագործման և ֆինանսավորման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիային, որի մասնակիցն է Ադրբեջանը»,- ասել է աշխատանքային խմբի նախագահ Քրիս Կվաջան: Կվաջանը հավելել է, որ բացի այդ, ըստ հաղորդագրությունների, Թուրքիան զբաղվել է զինված խմբավորումների միջոցով սիրիացի տղամարդկանց լայնածավալ հավաքագրմամբ և Ադրբեջան տեղափոխմամբ, որոնցից մի քանիսը կապված են Սիրիական ազգային բանակի հետ: «Թուրքիայի ենթադրյալ դերն առավել մտահոգիչ է դառնում ՝ հաշվի առնելով այն, որ ավելի վաղ այս տարի աշխատանքային խումբը պնդել է Լիբիայում հակամարտությանը մասնակցելու համար նման գրոհայինների հավաքագրման, ծավալման եւ ֆինանսավորման գործում նրա դերի վերաբերյալ», - հավելել է Կվաջան: Աշխատանքային խումբը մտահոգություն է հայտնել նաև ռազմական գործողությունների վերսկսման պահից ընդհուպ մինչև վերջին հրադադարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա շուրջ, ինչպես նաև այլ շրջաններում քաղաքացիական բնակավայրերի վրա կանխամտածված և անխնա հարձակումների մասին բազմաթիվ հաղորդագրությունների առնչությամբ, ինչը հանգեցրել է քաղաքացիական բնակչության զոհերի, ներառյալ՝ երեխաների շրջանում: Նշվում է, որ լայնորեն հաղորդվել է նաեւ քաղաքացիական գույքին եւ ենթակառուցվածքին, այդ թվում ՝ դպրոցներին եւ հիվանդանոցներին հասցված զգալի վնասի, ինչպես նաեւ լրագրողների մասնակցությամբ միջադեպերի մասին: «Այս համատեքստում առավել մտահոգիչ է այն փաստը, որ Ադրբեջանում տեղակայված սիրիացի գրոհայինները ենթադրաբար կապված են զինված խմբերի եւ անհատների հետ, որոնք որոշ դեպքերում մեղադրվել են ռազմական հանցագործությունների եւ Սիրիայի հակամարտության ընթացքում մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ, ինչը, ըստ երեւույթին, հավերժացնում է անպատժելիության ցիկլը, ինչը միջազգային իրավունքի հետագա խախտումների վտանգ է պարունակում»,-հավելել են նրանք: Փորձագետները վերոհիշյալ մեղադրանքների վերաբերյալ իրենց մտահոգությունները փոխանցել են անմիջապես Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին և տեղեկացրել են Սիրիայի Արաբական Հանրապետությանը:
22:54 - 11 նոյեմբերի, 2020
ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետությունը տապալել է Արցախի հարցով նախատեսվող հայտարարությունը. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետությունը տապալել է Արցախի հարցով նախատեսվող հայտարարությունը. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am:  ՄԱԿ-ը միակ կազմակերպությունն է, որն անվտանգության խորհրդի որոշմամբ Արցախի պատերազմի հարցով ուղղակի միջամտելու լիազորություն ունի, սակայն վերջերս անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններից մեկը տապալել է մի կարևոր հայտարարություն, որը պետք է արվեր փակ նիստի արդյունքում: Այս մասին ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2021-ի բյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանի հարցին: «Որևէ միազգային կազմակերպություն՝ բացառությամբ ՄԱԿ-ի, ուղղակի միջամտելու լիազորություն չունի, միայն ՄԱԿ-ն է, ու դրա համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի որոշում, որը կարող է լինել տարբերակված, կարող են լինել տնտեսական սանկցիաներ, կարող է լինել ընդհուպ մինչև ուժի կիրառում»,-ասաց Քոչարյանը: Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի մշտական անդամներից (5 անդամ) ոչ մեկն առնվազն վետո չդնի, և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որտեղ կան ևս 9 ոչ մշտական անդամներ, այդ որոշումն անցնի: «Որ դա շատ բարդ գործընթաց է, կարող ենք դատել այն հանգամանքից, որ երբ սկսվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փակ քննարկում, համանախագահ երկրները, որոնք նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, ներկայացրին շատ հավասարակշռված մոտեցում, որը հետո պետք է փակ քննարկման արդյունքում հնչեցներ նախագահողը: Այդ պարագայում նախագահությունը Ռուսաստանինն էր: Այնքան հավասարակշռված էր, խոսքը վերաբերվում էր կրակի դադարեցմանը, նրան, որ երրորդ կողմերը չմիջամտեն, խոսքը վերաբերվում էր նրան, որ անընդունելի է, որ ահաբեկիչները հայտնվում են այս հակամարտության մեջ: Եղավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություն, որն, ըստ էության, տապալեց դա»,-ասաց փոխնախարարն ու հավելեց, որ արդյունքը եղավ այն, որ  լսեցին շատ անհասկանալի ձևակերպում, որը հնչեցրեց այդ ժամանակվա նախագահողը՝ Ռուսաստանի ներկայացուցիչը, որն ընդամենը կոչ էր հրադադարը հաստատելու, ոչ ավելին: Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը հոկտեմբերին փակ նիստով քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը: Արդյունքում արվել է հայտարարություն:
20:11 - 05 նոյեմբերի, 2020
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարը խոսել է ԼՂ-ում կատարված հնարավոր ռազմական հանցագործությունների մասին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարը խոսել է ԼՂ-ում կատարված հնարավոր ռազմական հանցագործությունների մասին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարը հորդորել է Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել հարձակումները քաղաքացիական բնակավայրերի, դպրոցների և հիվանդանոցների վրա: Նա նշել է, որ հրետանային հարվածները Լեռնային Ղարաբաղում  ռազմական հանցագործություններ կարող են լինել։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։  «Չնայած անցյալ ուրբաթ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված՝ քաղաքացիական բնակչությանը միտումնավոր չթիրախավորելու մասին համաձայնությանը՝ հանգստյան օրերին հաղորդվել է բնակեցված տարածքների ուղղությամբ հրետանային հարձակումների մասին»,- ասել է Միշել Բաչելետը՝ վկայակոչելով Ստեփանակերտի կենտրոնական շուկային և Թարթառ քաղաքին ուղղված հարվածները: «Չնայած սոցիալական ցանցերում շրջանառվում են բազմաթիվ կեղծ լուսանկարներ՝ լրատվական կազմակերպությունների՝ ադրբեջանական զորքերի կողմից զինվորական համազգեստով երկու հայ գերիներին մահապատժի ենթարկելու հոլովակների խորը հետաքննությունը բացահայտեց համոզիչ և խորապես անհանգստացնող տեղեկատվություններ»,- ասել է Բաչելետը հայտարարության մեջ՝ նշելով, որ դա Ժնևի կոնվենցիաների համաձայն կարող է ռազմական հանցագործություն լինել:
22:23 - 02 նոյեմբերի, 2020
Թուրքիան և Ադրբեջանը ռազմական հանցագործություներ են կատարում՝ ֆոսֆորային զենք կիրառում, խոշտանգում դիերի մարմինները, ինչո՞ւ եք լռում, դուրս եկեք մեր երկրից. բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև |tert.am|

Թուրքիան և Ադրբեջանը ռազմական հանցագործություներ են կատարում՝ ֆոսֆորային զենք կիրառում, խոշտանգում դիերի մարմինները, ինչո՞ւ եք լռում, դուրս եկեք մեր երկրից. բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև |tert.am|

tert.am: ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց են հավաքվել քաղաքացիներ, նրանք վանկարկում են՝ «Հեռացեք, մի լռեք թուրք-ադրբեջանական հանցագործությունների մասին»:   Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ թուրք ղեկավարները ամեն հայ զինվորի գլխատման համար ահաբեկիչներին հավելյալ 100 դոլար են ծխոստացել: Նրանց խոսքով՝ Եվրոպայում գլխատված մեկ անձի համար ամբողջ աշխարհը ցավակցական ուղերձներ է հղել, իսկ Արցախում ահաբեկիչներն անում են այն, ինչ ցանկանում են և գլխատում հայ զինվորներին: «Գերեվարվածները հայտարարում են, որ իրենց հրահանգ է տրված ոչնչացնել բոլոր գյուղերի խաղաղ բնակչությանը՝ ծեր, կին, թե երեխա, իսկ դուք այսօր լռում եք, ինչի՞ համար եք լռում:  Դուրս եկեք մեր երկրից, մերժում ենք ձեզ: Այսօր պատերազմական հանցագործություն են իրականացնում Թուրքիան և Ադրբեջանը՝ ֆոսֆորային քիմիկան զենք են կիրառում հայերի նկատմամբ, իսկ ՄԱԿ-ի երևանյան  գրասենյակի ներկայացուցիչը նյութը դնում է իր Ֆեյսբուքյան էջում՝ այն էլ փակ, մի քանի ընկերների համար: Դա դարի խայտառակաությունն է, ես ասում եմ՝ ամոթ, որ մեր հողում գտնվելով՝ աչք եք փակում մեր խնդրի վրա»,- նշեց ակցիայի մասնակիցը:   Ակցիայի մասնակիցների խոսքով՝ քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու համար Ռուսաստանի դեմ կիրառեցին տարբեր պատժամիջոցներ, իսկ սահմանում զոհված հայ զինվորի և պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ գոնե մեկ պատժամիջոց չի կիրառվել: Նրանք նշում են՝ դադարեք կեղծ լինելուց, խոսեք: Ակցիայի մյուս մասնակիցը հիշեցնում է, որ թշնամին հայերի դիակներն անարգում է, խոշտանգում, որը պատերազմական հանցագործութուն է, և ՄԱԿ-ի լռությունը ևս մեկ զոհի պատճառ է. «Այս կառույցին չի ներվելու մեր զինվորների մահը, այն պետք է տա բոլոր հարցերի պատասխանները: Մենք պահանջում ենք, որ նա արձանագրի Արցախում կատարված բոլոր  պատերազմական հանցագործությունները: Մենք մնալու ենք այստեղ այնքան ժամանակ, մինչև դեսպանը իմանա, որ իր առաքելությունը սահմանված կարգով խնդիրն արձանագրելն է և ՄԱԿ-ի ասամբլեային տեղեկացնելը»: Կարդալ ավելին՝ tert.am-ում։   
13:02 - 02 նոյեմբերի, 2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ավելի սերտ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
 |tert.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ավելի սերտ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ավելի սերտ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարրիկը: «Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին բարեխղճորեն և հրատապ կերպով կոնկրետ միջոցներ ձեռնարկել, որոնց մասին նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել համանախագահների հովանու ներքո, ինչպես նաև՝ իրագործել ավելի վաղ ստանձնած պատրավորությունները: Գուտերեշը կողմերին կոչ է անում շարունակել կառուցողական երկխոսակությունն ու ակտիվացնել ջանքերը ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտության խաղաղ և տևական կարգավորման հասնելու ուղղությամբ»,- ասել է Դյուժարրիկը: Գուտերեշն, ըստ խոսնակի, լրջորեն մտահոգված է շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ ստացվող տեղեկություններով, որոնք անդրադառնում են նաև խաղաղ բնակչությանը:
09:33 - 01 նոյեմբերի, 2020
ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քննարկմանը |civilnet.am|

ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քննարկմանը |civilnet.am|

civilnet.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քննարկմանը, եթե իրավիճակը հակամարտության գոտում չբարելավվի։ Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ հոկտեմբերին Անվտանգության խորհրդում նախագահությունից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ես չեմ կարող բացառել, որ եթե իրավիճակը վատանա, Անվտանգության խորհուրդը կարող է վերադառնալ այդ խնդրին և զբաղվել դրանով։ Ինչ ձևաչափով, մենք կորոշենք»,- ասել է Նեբենզյան՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի այն հարցին, թե արդյոք Անվտանգության խորհուրդը մտադիր է բաց նիստ անցկացնել այդ թեմայով։ Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկու անգամ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը փակ ձեւաչափով և առանց Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցության:
00:59 - 31 հոկտեմբերի, 2020
Ժնևի, Վիեննայի, Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց ակցիա է կազմակերպվել`ի աջակցություն Արցախի

 |armenpress.am|

Ժնևի, Վիեննայի, Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց ակցիա է կազմակերպվել`ի աջակցություն Արցախի |armenpress.am|

armenpress.am: Ժնևի, Վիեննայի և Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց հայ համայնքի ներկայացուցիչները միաժամանակ մեկ ժամ լուռ ակցիա են կազմակերպել` ի աջակցություն Արցախի և ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի:   Այս մասին ասաց շվեյցարաբնակ երաժշտական պրոդյուսեր Անի Գասպարյանը: «Բոլորը ակցիաները համաձայնեցված էր նույն ժամին: Վիեննայի, Նյու Յորքի և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց ցուցարարները կանգնել են և պարզել «Արցախը ուժեղ է», «Ալիև և Էրդողան բռնապետեր», «Արցախի ճանաչում», «Կանգնեցրու Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան» պաստառները: Այդպես մեկ ժամ դուդուկի երաժշտության ներքո ակցիայի մասնակիցները լուռ կանգնել են»,- ասաց Գասպարյանը: Գասպարյանը հայտնեց, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակներ է փոխանցվել բոլոր երեք քաղաքներից:
21:30 - 29 հոկտեմբերի, 2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում |azatutyun.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում |azatutyun.am|

azatutyun.am: Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: Դյուժարիկն ասել է, որ խստորեն դատապարտում են բոլոր հարձակումները խաղաղ բնակավայրերի վրա, այդ թվում՝ Ստեփանակերտի և Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերի գնդակոծումը: «Նման հարձակումների համար ոչ մի արդարացում չի կարող լինել: Մենք կրկնում ենք Գլխավոր քարտուղարի կոչը բոլոր կողմերին՝ անհապաղ իրականացնել հումանիտար հրադադարը, որի մասին պայմանավորվել են, և լիովին կատարել իրենց պարտավորությունները ՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները», - ավելացրել է խոսնակը:
11:09 - 29 հոկտեմբերի, 2020