ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Ժնևի, Վիեննայի, Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց ակցիա է կազմակերպվել`ի աջակցություն Արցախի

 |armenpress.am|

Ժնևի, Վիեննայի, Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց ակցիա է կազմակերպվել`ի աջակցություն Արցախի |armenpress.am|

armenpress.am: Ժնևի, Վիեննայի և Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց հայ համայնքի ներկայացուցիչները միաժամանակ մեկ ժամ լուռ ակցիա են կազմակերպել` ի աջակցություն Արցախի և ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի:   Այս մասին ասաց շվեյցարաբնակ երաժշտական պրոդյուսեր Անի Գասպարյանը: «Բոլորը ակցիաները համաձայնեցված էր նույն ժամին: Վիեննայի, Նյու Յորքի և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց ցուցարարները կանգնել են և պարզել «Արցախը ուժեղ է», «Ալիև և Էրդողան բռնապետեր», «Արցախի ճանաչում», «Կանգնեցրու Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան» պաստառները: Այդպես մեկ ժամ դուդուկի երաժշտության ներքո ակցիայի մասնակիցները լուռ կանգնել են»,- ասաց Գասպարյանը: Գասպարյանը հայտնեց, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակներ է փոխանցվել բոլոր երեք քաղաքներից:
21:30 - 29 հոկտեմբերի, 2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում |azatutyun.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում |azatutyun.am|

azatutyun.am: Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: Դյուժարիկն ասել է, որ խստորեն դատապարտում են բոլոր հարձակումները խաղաղ բնակավայրերի վրա, այդ թվում՝ Ստեփանակերտի և Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերի գնդակոծումը: «Նման հարձակումների համար ոչ մի արդարացում չի կարող լինել: Մենք կրկնում ենք Գլխավոր քարտուղարի կոչը բոլոր կողմերին՝ անհապաղ իրականացնել հումանիտար հրադադարը, որի մասին պայմանավորվել են, և լիովին կատարել իրենց պարտավորությունները ՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները», - ավելացրել է խոսնակը:
11:09 - 29 հոկտեմբերի, 2020
ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցություններում համաձայնություն ձեռք բերվեց Լիբիայում զինադադար հաստատել |azatutyun.am|

ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցություններում համաձայնություն ձեռք բերվեց Լիբիայում զինադադար հաստատել |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Լիբիայի հակամարտ կողմերը համաձայնել են երկրի ամբողջ տարածքում դադարեցնել կրակը։ Կողմերի զինված ուժերն ու բոլոր ռազմական խմբավորումները պետք է հետ քաշվեն ճակատային գծից ու վերադառնան զորանոցներ։ Արտասահմանցի վարձկանները 3 ամսվա ընթացքում պետք է լքեն Լիբիայի տարածքը։ Ժնևում ձեռք բերված համաձայնությունը ուժի մեջ է մտնում անմիջապես։ Բանակցություններին մասնակցել են 5-ական բարձրաստիճան զինվորական հակամարտ կողմերից՝ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունից և Լիբիական ազգային բանակից, որի հրամանատարը գեներալ Խալիֆա Հաֆթարին է։ Թուրքիան սիրիացի վարձկաններ է ուղարկել Ֆայիզ Սարաջի կառավարությանը սատարելու համար, իսկ Հաֆթարի բանակին, ըստ մամուլի հրապարակումների, օգնում են ռուսական «Վագներ» մասնավոր ռազմականացված ընկերության վարձկանները։
15:15 - 24 հոկտեմբերի, 2020
ՌԴ-ն ռազմական ու պաշտպանական ոլորտների մեր հիմնական գործընկերներից է․ Իրան |tert.am|

ՌԴ-ն ռազմական ու պաշտպանական ոլորտների մեր հիմնական գործընկերներից է․ Իրան |tert.am|

tert.am: Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանին ռազմական ու պաշտպանական ոլորտների իր հիմնական գործընկերներից մեկն է համարում, ուստի՝ Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած զենքի արգելքի չեղարկումից հետո երկու երկրները կարող են զարգացնել իրենց համագործակցության շրջանակները, գրում է en.irna.ir կայքը։«Ռազմական համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակներում Թեհրանի և Մոսկվայի միջև բանակցությունները շարունակվում են։ Երկու երկրների իշխանությունների միջև մշակվում են գործընկերային ծրագրեր, որոնք վերաբերում են նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներին»,- նշել է խոսնակը:Ղաթիբզադեն հավելել է, որ «բարեկամական երկրներից» զենքի ցանկացած ձեռքբերում կախված կլինի Իրանի հիմնական կարիքներից։ Ավելին՝ tert.am-ում
11:47 - 22 հոկտեմբերի, 2020
Երևանում ԵՄ դեսպանին քաղաքացիները ներկայացնում են փաստեր Ադրբեջանի ագրեսիայի դեմ խիստ գնահատականի պահանջով

 |armenpress.am|

Երևանում ԵՄ դեսպանին քաղաքացիները ներկայացնում են փաստեր Ադրբեջանի ագրեսիայի դեմ խիստ գնահատականի պահանջով |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ հստակ գնահատականներ հնչեցնելու պահանջով երեք քաղաքացի հանդիպում է Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Հանդիպումից առաջ ակտիվիստ Արմինե Մելքոնյանը ներկայացրեց, թե ինչու են միջազգային կառույցների գրասենյակների առջև ցույցեր անում. «Մեր տարածաշրջանում հիմնական խաղաղության, մարդասիրության կոչերը հնչել են հենց միջազգային այս կառույցների շնորհիվ: Այսօր ԵՄ-ն մեր տարածաշրջանում նաև անվտանգության խորհուրդ ձևավորելու առաքելություն պետք է իրականացնի: Եվ մենք նորից բախվում ենք իրենց լռության հետ»: Մելքոնյանի կարծիքով՝ այսօր միջազգային կառույցները վախենում են Արցախին որևէ կարգավիճակ շնորհել, քանի որ քաջ գիտակցում են՝ կարգավիճակ շնորհելուց հետո պետք է արդեն հետագա գնահատականները լինեն ավելի հասցեական: «Մի ամբողջ ժողովրդի մշակույթ է ոչնչացվել, որը պետք է ԵՄ-ի հովանու ներքո լիներ, կրթությունը հիմա զրոյական մակարդակի վրա է, երեխաները դպրոց չեն գնում: Պետք է գնահատականի հստակեցում լինի, ինչո՞վ են պայմանավորում հայկական կողմի նկատմամբ իրենց լռությունը, որը պայքարում է իր հողի համար»,-ասաց Մելքոնյանը: Դեսպանի հետ հանդիպող քաղաքացիները ներկայացնելու են ադրբեջանական կողմի դաժանությունների մասին փաստող տեսանյութեր, լուսանկարներ: Մելքոնյանը հարց բարձրացրեց՝ ի՞նչ են անում միջազգային կառույցները պատերազմական հանցագործ Ադրբեջանին զսպելու, նրան մեղադրելու համար: ԵՄ պատվիրակության շենքի դիմաց հավաքված են մի խումբ քաղաքացիներ՝ պաստառներով, որոնցով կոչ են անում դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, հղում են ուղերձներ: Հոկտեմբերի 19-ին բողոքի ակցիա էր Երևանում ԱՄՆ դեսպանատան դիմաց, դեսպանատան պաշտոնյայի հետ էին հանդիպել կրկին երեք քաղաքացի՝ այդ թվում Արմինե Մելքոնյանը: Դեսպանատան քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատուն հանդիպումից հետո խոստացել էր ցուցարարների պահանջների հիման վրա համառոտ զեկույց կազմել և ուղարկել Վաշինգտոն՝ ներկայացնելով Արցախում, Հայաստանում տիրող իրադրությունը: Նույն օրը ակցիա է իրականացվել նաև Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ կրկին չլռելու, Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների վայրագությունների վրա աչք չփակելու կոչով:
11:55 - 20 հոկտեմբերի, 2020
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման նկատմամբ վերահսկողության հարցը

 |armenpress.am|

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման նկատմամբ վերահսկողության հարցը |armenpress.am|

armenpress.am: Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: «Այժմ անհրաժեշտ է ապահովել իրականացումը (կրակի դադարեցման- խմբ.), դա ամենահրատապ հարցն է, քանի որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, սակայն չի պահպանվել»,- ասել է նա՝ նշելով, որ ամենակարևոր հարցը մնում է այն, թե ինչպես ապահովել դրա կատարման նկատմամբ վերահսկողությունը: Դիվանագետը նշել է նաև, որ այդ հարցը քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում և խորհուրդը միակարծիք է եղել մոտեցումներում: Միաժամանակ նա պարզաբանել է, որ տարածաշրջան ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ կլինի Անվտանգության խորհրդի հատուկ մանդատը։ «Դա արագ գործընթաց չէ։ Եղել են տեղեկություններ այն մասին, որ ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ քննարկել է այն, թե ինչպես պետք է իրականացվի այդ վերահսկողությունը»,- նշել է Նեբենզյան։
08:59 - 20 հոկտեմբերի, 2020
Արցախցի կանայք և երեխաները ՄԱԿ–ից պահանջում են կանգնեցնել պատերազմը  |hetq.am|

Արցախցի կանայք և երեխաները ՄԱԿ–ից պահանջում են կանգնեցնել պատերազմը |hetq.am|

hetq.am: Միացյալ ազգերի կազմակեպության (ՄԱԿ) երևանյան գրասենյակի դիմաց այսօր հավաքվել էին Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով Երևան տեղափոխված արցախցի կանայք և երեխաները։ Բազմամարդ բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ–ից պահանջում են կանգնեցնել ադրբեջանական ագրեսիան։ Ցուցարարներն իրենց ձեռքերում պահում էին Արցախի դրոշներ և «Կանգնեցրեք ադրբեջանական ագրեսիան», «Կանգնի'ր, Էրդողան» և այլ բովանդակություններով պաստառներ։ «Արդեն չորրորդ շաբաթն է պատերազմի, ահաբեկչության, որն իրականցվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և մենք չենք տեսնում միջազգային հանրության արձագանքը։ Ոչ մի խիստ պատիժ այս մղձավանջը կանգնեցնելու համար»,– ասաց Իրինա Սաֆարյանը՝ նշելով, որ հավաքի մասնակիցների միակ պահանջը պատերազմը կանգնեցնելն է։ Հավաքվածներն ակնկալում են, որ Երևանում ՄԱԿ–ի գրասենյակից ներկայացուցիչ կհանդիպի իրենց։ Դիմել են հանդիպման համար, բայց դեռ արձագանք չունեն։     
13:10 - 19 հոկտեմբերի, 2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կպահպանվեն հումանիտար զինադադարի պարտավորությունները

 |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կպահպանվեն հումանիտար զինադադարի պարտավորությունները |armenpress.am|

armenpress.am: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ակնկալում է, որ կպահպանվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հոկտեմբերի 18-ին հումանիտար զինադադար հաստատելու պայմանավորվածության պարտավորությունները: Այս մասին ասված է Գլխավոր քարտուղարի խոսնակի հայտարարության մեջ: Խոսնակը նշել է, որ Գլխավոր քարտուղարը դատապարտում է հակամարտության ընթացքում քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումները և անընդունելի համարում դրանց հետևանքով խաղաղ բնակիչների և երեխաների սպանությունները: Գուտերեշը խորապես ցավում է այն առնչությամբ, որ մշտապես անտեսվում են միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ զրույցներում Գուտերեշն ընդգծել է միջազգային մարդասիրական իրավունքի պահպանման անհրաժեշտությունը և ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց ու ենթակառուցվածքների պաշտպանության կարևորությունը: Գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կպահպանվեն հոկտեմբերի 18-ին հումանիտար զինադադար հաստատելու մասին վերջին հայտարարությամբ ընդգծված պարտավորությունները և անհապաղ կսկսվեն առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
19:30 - 18 հոկտեմբերի, 2020
Իրանի դեմ ՄԱԿ-ի` զենքի էմբարգոյի ժամկետն ավարտվել է |azatutyun.am|

Իրանի դեմ ՄԱԿ-ի` զենքի էմբարգոյի ժամկետն ավարտվել է |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը հայտնում է, որ ՄԱԿ-ի կողմից զենքի վերաբերյալ էմբարգոն ավարտվել է այսօր՝ համաձայն 2015 թվականի Իրանի և համաշխարհային տերությունների միջուկային գործարքի համաձայնագրի։ Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ «երկրից ներս ու դուրս զենքի տեղափոխման, դրան առնչվող գործողությունների և ֆինանսական ծառայությունների բոլոր սահմանափակումներն ինքնաբերաբար դադարեցվում են»: Տեսականորեն, Իրանը կրկին կկարողանա գնել և վաճառել այնպիսի զենքեր, ինչպիսիք են զրահամեքենաները, մարտական ինքնաթիռները և ծանր հրետանին: Զենքի էմբարգոյի վերացմանը խիստ ընդդիմացել է ԱՄՆ-ը։ Նահանգներում կարծում են, թե Իրանի կողմից զենքի առք ու վաճառքի հեռանկարը սպառնալիք կարող է լինել համաշխարհային անվտանգության համար: Այնուամենայնիվ, իրանցի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Հասան Ռոհանին այս շաբաթվա սկզբին արդեն իսկ տոնում էին էմբարգոյի վերացումը։ «Տասը տարվա զենքի անարդարացի պատժամիջոցները կավարտվեն հոկտեմբերի 18-ին»,- օրեր առաջ ասել էր Ռոհանին՝ հավելելով՝ այդ օրվանից Իրանը «կկարողանա զենք վաճառել ում կընտրի և գնել ումից կցանկանա»։
10:00 - 18 հոկտեմբերի, 2020
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին

Հոկտեմբերի 16-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը և Առողջության և սնուցման ծրագրերի համակարգող Միհրան Հակոբյանը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում այցելել են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին: Այցի ընթացքում նրանց ողջունել և ուղեկցել են ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցիչը, բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը և բուժանձնակազմը: Այցի ընթացքում պրն. Շարփը ծանոթացել և շփվել է Նարեկի, Ռուբենի և Արծվիկի հետ, բոլորը տարբեր տարիքի՝ 2-ից 14: Նարեկը պատմեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին վիրավորում ստանալու հանգամանքները: Նա նաև պատմեց իր հետաքրքրությունների մասին, այդ թվում՝ շախմատի և մաթեմատիկայի: Բացահայտեցին որ երկուսն էլ շուն են սիրում, փոխանակեցին իրենց շների նկարները և պայմանավորվեցին խաղալ շախմատ, երբ Նարեկը լիովին ապաքինվի: Քանի որ Ռուբենը իր վիրավորումների հետևանքով նոր է վերսկսում խոսել, պրն. Շարփը երկար զրուցեց նրա մայրիկի հետ, ով ևս վիրավոր է: Ռուբենի մայրը պատմեց դժբախտության, որդու հետաքրքրությունների, այդ թվում՝ ֆուտբոլի մասին, որին հույս ունի վերադառնալ ապաքինվելուց հետո: Բուժանձնակազմի խոսքով, փոքրիկ Արծվիկը այս օրերի ընթացքում առաջին անգամ ժպտաց՝ խաղալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցների կողմից բերված խաղալիքներով: «Ես և ՄԱԿ-ի ողջ անձնակազմը դատապարտում ենք քաղաքացիների թիրախավորումը և սատարում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ անհապաղ և տևական հրադադարի կոչին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի», - նշեց պրն. Շարփը իր այցի ժամանակ, - «Յուրաքանչյուր երեխա ունի խաղաղ մանկության հիմնարար իրավունք՝ անկախ իր բնակության վայրից»: Այցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի և ՀՀ Առողջապահության նախարարության սերտ համագործակցության արդյունք էր: Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստ է անհրաժեշտության և կոչի դեպքում տրամադրել մարդասիրական օգնություն նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները կամ տուժել են այլ կերպ:
00:49 - 17 հոկտեմբերի, 2020
«ՄԱԿ-ը գոյություն ունի՞ ՀՀ-ի եւ Արցախի համար թե՞ ոչ». ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է |armtimes.com|

«ՄԱԿ-ը գոյություն ունի՞ ՀՀ-ի եւ Արցախի համար թե՞ ոչ». ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է |armtimes.com|

armtimes.com: Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի դիմաց մոտ մեկ ժամ է, ինչ բողոքի ակցիա է: «Կա՛մ արեք ձեր գործը, կա՛մ հեռացեք» վանկարկումներով ՀՀ քաղաքացիները դժգոհություն են հայտնում ադրբեջանական զինված ուժերի ագրեսոր վարքագծի նկատմամբ ՄԱԿ-ի՝ այս օրերին դրսեւորած չեզոք վերաբերմունքից: Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Գուլամ Իսակզային հոկտեմբերի 12-ին Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր, որ այցելել է «խոշոր հարձակման ենթարկված Գյանջա քաղաքի բնակելի տարածքներ» եւ ցավակցություն  էր հայտնել մարդկային կորուստների եւ տուժածների համար: Դրանից հետո միայն հասարակական ճնշման ներքո հայտարարություն էր տարածել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը՝ վշտակցություն հայտնելով ՀՀ Գեղարքունիքի մարզում 14-ամյա տղայի ծանր վիրավորման վերաբերյալ եւ կրակի դադարեցման կոչ անելով: Ավելի ուշ արձագանք էր եղել նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից, որը, սակայն, դարձյալ վերաբերում էր բացառապես ՀՀ տարածքում վիրավորված երեխային. Արցախի քաղաքացիական անձանց, ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ որեւէ գնահատական ՄԱԿ-ը չի հնչեցրել: Այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհության թիրախում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդատու Ինք Թենիլայն էր, որին ցուցարարները ներկայացրին ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով վիրավորված, զոհված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների, ինչպես նաեւ՝ գնդակահարված գերիների լուսանկարները. «Ադրբեջանը ունի 10 քաղացիական զոհ, որի համար ամեն օր բարձրաձայնում եք, մենք ունենք 31 քաղաքացիական զոհ, որոնց մասին, սակայն, չի խոսվում»,- նշեցին նրանք: Արձագանքելով ցուցարարների դժգոհությանը՝ Ինք Թենիլայը թարգմանչի միջոցով ասաց, որ իրենք գիտեն իրականությունը, ինչը ավելի զայրացրեց հավաքված քաղաքացիներին. «Եթե գիտեն, ինչո՞ւ են լռում, լռում են մեր ցավի դիմաց»,- բղավեցին նրանք: Ինք Թենիլայը պնդեց, որ իրենք խոսում են այդ մասին իրենց զեկույցներում, ինչին, սակայն, ցուցարարները հակադարձեցին՝ հիշեցնելով Թվիթերի միկրոբլոկում դրսեւորած երկակի ստանդարտների մասին. «Մեր զոհերի մասին որեւէ գրառում, որեւէ գործնական քայլ չի արվում»: Բողոքի ակցիայի նախաձեռնողներից Արմինե Մելքոնյանը հայտարարեց, որ ՄԱԿ-ը գլոբալ թքած ունի մեր իրականության վրա. «Մինչեւ ՄԱԿ-ը չխոսի մեր զինվորների անարգանքի մասին, որը իրենց կողմից դիտարկվում է որպես պատերազմական հանցագործություն, մինչեւ չխոսի գերիների մասին, որոնք գնդակահարվեցին միայն նրա համար, որ հայ էին, մենք չենք հեռանալու. սա 21-րդ դարի ցեղասպանությունն է հայերի նկատմամբ»: Իրավիճակը ավելի լարվեց, երբ քաղաքացիները պահանջեցին Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ հանդիպում, եւ պարզվեց, որ նա գրասենյակում չէ: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդատուն հետաքրքրվեց՝ արդյո՞ք ցուցարարները նրա հետ պայմանավորվել են հանդիպման համար, ինչին վերջիններս պատասխանեցին. «Իսկ Ադրբեջանը մեզ հետ պայմանավորվե՞լ էր պատերազմ սկսելուց առաջ»: Ցուցարարները հետաքրքրվեցին, թե որտեղ է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը, ինչու այժմ հնարավոր չէ նրան կանչել այստեղ, ինչին արձագանքելով՝ Թենիլայն ասաց, որ ինքը չի կարող պատասխանել այդ հարցին, սակայն եթե հարցազրույց են ուզում, կարող է դա կազմակերպել: Թենիլայի այս խոսքը ավելի բորբոքեց ցուցարարներին, որոնք հետաքրքրվեցին, թե ինչու է նա եկել, եթե չի կարող պատասխանել իրենց հարցերին. «Կարծել է, թե ՄԱԿ-ին փոխանցելու նամակ ունեք»,- կողքից հուշեց թարգմանչուհին: Ցուցարար Արմինե Մելքոնյանը հրապարակավ հայտարարեց, որ հայ երիտասարդները դեռեւս սեպտեմբերի 28-ին են ՄԱԿ-ին նամակ հանձնել, սակայն որեւէ արձագանք չեն ստացել. «Այսօր էլի նամակ եք ուզում՝ հետագա 17-18 օրերը մեզ լռեցնելու համար»,- ասաց նա։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:53 - 16 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած աննախադեպ լայնամասշտաբ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրությունը: Այս համատեքստում նախարարը իր խորին մտահոգությունը հայտնեց ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ: Զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով ձեռք բերված համաձայնությունը և շարունակաբար թիրախավորում է խաղաղ բնակչությանը՝ պատճառելով մարդկային կորուստներ: Նախարար Մնացականյանն ընդգծեց նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական սարդիչ գործողությունների անթույլատրելիությունը: ԱԳ նախարարը խորը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայում Թուրքիայի ներգրավվածությամբ, ինչը դրսևորվում է վերջինիս անմիջական ռազմական մասնակցությամբ և Մերձավոր Արևելքից Ադրբեջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի գործողություններն առավել ընդգծում են Արցախի ժողովորդի գոյութենական վտանգը և հրամայական դարձնում այն չեզոքացնելու ուղղությամբ միջազգային հանրության գործուն ջանքերի ձեռնարկումը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և իր պատմական հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրականացման միջոցով: ՀՀ ԱԳ նախարարը, ներկայացնելով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, առանձնահատուկ կարևորեց ՄԱԿ-ի և իր համապատասխան մարմինների կողմից հումանիտար աջակցության հասանելիության անհապաղ ապահովումը տեղում՝ մեղմելու Արցախի քաղաքացիական բնակչության տառապանքները և հասցեագրելու նրանց առաջնահերթ կարիքները՝ համաձայն ՄԱԿ նպատակների ոգուն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ և ընդգծեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը:
12:19 - 16 հոկտեմբերի, 2020
Իրական հումանիտար աղետը հենց Արցախում է, և դրա հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային գործընկերների ուղղակի աջակցությունը․ Մհեր Գրիգորյանը՝ Շոմբի Շարփին

Իրական հումանիտար աղետը հենց Արցախում է, և դրա հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային գործընկերների ուղղակի աջակցությունը․ Մհեր Գրիգորյանը՝ Շոմբի Շարփին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, որի հետ քննարկել է Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը: Փոխվարչապետն անդրադարձել է պատերազմում Թուրքիայի ներգրավվածությանն ու Ադրբեջանին աջակցությանը, այդ թվում նաև՝ խոսել է Թուրքիայի կողմից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման արդյունքում տարածաշրջանում և դրանից դուրս միջազգային ահաբեկչության վտանգի մասին: Մհեր Գրիգորյանը, շեշտելով Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման փաստը, անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Շոմբի Շարփի հետ քննարկել տեղում դրա հասցեագրման հնարավորությունները: Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է, որ իրական հումանիտար աղետը հենց Արցախում է, և դրա հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային գործընկերների ուղղակի աջակցությունը: Քննարկվել են նաև ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը: 
21:23 - 15 հոկտեմբերի, 2020