hetq.am: Միացյալ ազգերի կազմակեպության (ՄԱԿ) երևանյան գրասենյակի դիմաց այսօր հավաքվել էին Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով Երևան տեղափոխված արցախցի կանայք և երեխաները։
Բազմամարդ բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ–ից պահանջում են կանգնեցնել ադրբեջանական ագրեսիան։ Ցուցարարներն իրենց ձեռքերում պահում էին Արցախի դրոշներ և «Կանգնեցրեք ադրբեջանական ագրեսիան», «Կանգնի'ր, Էրդողան» և այլ բովանդակություններով պաստառներ։
«Արդեն չորրորդ շաբաթն է պատերազմի, ահաբեկչության, որն իրականցվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և մենք չենք տեսնում միջազգային հանրության արձագանքը։ Ոչ մի խիստ պատիժ այս մղձավանջը կանգնեցնելու համար»,– ասաց Իրինա Սաֆարյանը՝ նշելով, որ հավաքի մասնակիցների միակ պահանջը պատերազմը կանգնեցնելն է։ Հավաքվածներն ակնկալում են, որ Երևանում ՄԱԿ–ի գրասենյակից ներկայացուցիչ կհանդիպի իրենց։ Դիմել են հանդիպման համար, բայց դեռ արձագանք չունեն։
comment.count (0)