Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում. Պուտին |armenpress.am|

Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում. Պուտին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց համակարգված օգնություն ցույց տալը: Այս մասին Պուտինն ասաց դեկտեմբերի 2-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նստաշրջանի ընթացքում՝ նշելով, որ այժմ հետևողականորեն կյանքի է կոչվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը: «Բոլորին քաջ հայտնի է, որ անհրաժեշտ եղան Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերը, որպեսզի կանխվի արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ հասնելու կրակի ամբողջական դադարեցման ու սկսելու կայունացման գործընթացը: Միաժամանակ մենք հետևել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով հասած անկյունաքարային պայմանավորվածություններին: Այժմ եռակողմ հայտարարությունը` Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի, հետևողականորեն կյանքի է կոչվում: Հակամարտության գծով և Լաչինի միջանցքում տեղակայված են ռուս խաղաղապահները»,- ասաց Պուտինը: Վլադիմիր Պուտինը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տուժած անձանց համակարգված օգնություն ցույց տալը: «Կարևոր է օգնություն ցույց տալ` լուծելու հումանիտար խնդիրները, որոնք կապված են փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների վերանորոգման, մշակութային և կրոնական կոթողների պաշտպանության հետ: Ռուսական կողմը, Երևանի և Բաքվի հետ համագործակցելով, արդեն զբաղվում է այս բոլոր հարցերով»,- նշեց ՌԴ նախագահը:
14:19 - 02 դեկտեմբերի, 2020
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա Պուտինի նախագահությամբ |armenpress.am|

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա Պուտինի նախագահությամբ |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: «2020 թվականի դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Նախատեսվում է կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության, ՀԱՊԿ-ի շարունակական արդյունավետության բարձրացման հարցերի քննարկումը, ինչպես նաև մտքերի փոխանակություն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: Նստաշրջանի առանցքային որոշումները կգրանցվեն ամփոփիչ հռչակագրում և մի շարք այլ փաստաթղթերում:
18:36 - 01 դեկտեմբերի, 2020
Պուտինը կարևորում է ՀԱՊԿ երկրների օրենսդրության ներդաշնակեցումը |azatutyun.am|

Պուտինը կարևորում է ՀԱՊԿ երկրների օրենսդրության ներդաշնակեցումը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ կարևոր է ներդաշնակեցնել Հավաքական անվտանգության պայմանագրության կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների օրենսդրությունը թմրանյութերի ապօրինի վաճառքի, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի համար։ Այս մասին Կրեմլի ղեկավարը հայտարարել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի մասնակիցներին հղած ուղերձում։ «Մեզ համար ընդհանուր մարտահրավերների աճի պայմաններում, ինչպիսին են միջազգային ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը և ապօրինի միգրացիան, մեծ նշանակություն ենք տալիս Խորհրդարանական վեհողովին՝ ՀԱՊԿ-ի շրջանակում ընդունված փաստաթղթերը ժամանակին վավերացնելու, անվտանգության ոլորտում ազգային օրենսդրությունը ներդաշնակեցնելու հարցում», - ասվում է Պուտինի ուղերձում։ ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, իր հերթին, հորդորել է անել ամեն ինչ՝ որպես ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցանկ ձևավորելու համար։
14:02 - 30 նոյեմբերի, 2020
Մարիա Զախարովան՝ ԼՂ հակամարտության գոտում վարձկանների ներգրավման մասին |1lurer.am|

Մարիա Զախարովան՝ ԼՂ հակամարտության գոտում վարձկանների ներգրավման մասին |1lurer.am|

1lurer.am: Արցախում ապօրինի զինված խմբավորումների մասնակցությամբ մշակութային կոթողների, գերեզմանների պղծման դեպքերի, այդ խմբավորումների անդամների քաղաքացիության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում ասել է. «Պետք է մենք ունենանք վանդալիզմի օրինակների տեսագրություններ, լուսանկարներ, որպեսզի կարողանանք հստակորեն որոշել տեղանքը և իսկությունը: Իսկ ինչ վերաբերում է վարձկանների քաղաքացիությանը, պետք է այդ հարցն ուղղեք այն երկրներին, որտեղից նրանք գալիս են: Ռուսաստանը նրանց հետ որևէ կապ չունի: Նոյեմբերի 17-ին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասելով «ապօրինի զինված խմբավորումներ», նկատի է ունեցել Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխված անձանց: Այսինքն՝ խոսքն այն խմբավորումների մասին է, որոնց կարգավիճակը և գործողությունները չեն համապատասխանում միջազգային իրավունքի պահանջներին: Ստեղծված իրավիճակին իրավական գնահատական տալու մասով կարող եմ ընդգծել, որ նշված հակամարտության հանդեպ կիրառվում են 1977 թ. Ժնևյան կոնվենցիայի թիվ 1 արձանագրության նորմերը, որոնք վերաբերում են զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանը: Նշված հակամարտության կոնտեքստում տեսափոխված զինյալները համարվում են վարձկաններ, քանի որ նրանք հավաքագրվել են այլ երկրի տարածքում՝ երրորդ երկրում զինված հակամարտության մեջ ներգրավվելու նպատակով, փաստացի մասնակցել են զինված գործողություններին, ինչի համար ստացել են բարձր վարձատրություն: Բաց աղբյուրներից հասանելի տեղեկության հիման վրա մենք իմացել ենք նաև այդ վարձատրության չափը՝ ամսական մինչև 2000 դոլար: Այդ մարդիկ հակամարտող որևէ կողմի քաղաքացի չեն եղել, չեն եղել հակամարտող կողմերից որևէ մեկի զինված ուժերի ծառայողներ, չեն բնակվել այն վայրերում, որոնք գտնվել են հակամարտող կողմերից որևէ մեկի վերահսկողության տակ, նրանք չեն եղել անձինք, որոնց երրորդ երկրներն ուղարկել են հակամարտության գոտի՝ որպես իրենց զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ»: Զախարովայի պնդմամբ՝ քանի որ վարձկանները չեն կարող համարվել զինված հակամարտության օրինական մասնակից, այդ պատճառով էլ ՌԴ նախագահը նրանց անվանել է «ապօրինի զինված խմբավորումներ»:
16:12 - 27 նոյեմբերի, 2020
Ըստ Էրդողանի՝ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կդառնան Հարավային Կովկասում անվտանգության երաշխավորը |azatutyun.am|

Ըստ Էրդողանի՝ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կդառնան Հարավային Կովկասում անվտանգության երաշխավորը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կդառնան Հարավային Կովկասում անվտանգության երաշխավորը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խորհրդարանում։ «Մենք մեծ ներդրում ունեցանք անարդարության վերացման գործում, որ տիրում էր Ադրբեջանում 30 տարի», - պնդել է Էրդողանը, ընդգծելով՝ Անկարան շարունակելու է ջանքերն այս ուղղությամբ։ «Ես երեկ քննարկել եմ [հրադադարի պահպանման] հարցը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, մենք համատեղ դա կարող ենք երաշխավորել, բայց նաև հնարավորություն ունենք բարելավել այդ գործընթացը», - ասել է Թուրքիայի նախագահը՝ մանրամասնելով․ - «Եթե ներգրավենք նաև տարածաշրջանային չորրորդ կամ հինգերորդ երկիրը, կարող ենք բոլորովին այլ իրավիճակ ստեղծել»։ Թե հատկապես որ երկրների մասին է խոսքը, Էրդողանը չի հստակեցրել։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հրաժարվել է մեկնաբանել Թուրքիայի նախագահի այս հայտարարությունները։
16:06 - 25 նոյեմբերի, 2020
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Արցախի, Սիրիայի և Լիբիայի հարցերը
 |1lurer.am|

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Արցախի, Սիրիայի և Լիբիայի հարցերը |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոն ստեղծելու հարցը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը: Բանակցությունների ընթացքում նախագահները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը, առաջին հերթին` Թուրքիայի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը մեծացնելու հարցը: Քննարկվել է նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում:«Էրդողանը հույս է հայտնել, որ մոնիթորինգի կենտրոնը, որը Թուրքիան կստեղծի Ռուսաստանի հետ համատեղ, կսկսի գործել հնարավորինս շուտ՝ որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման և տարածաշրջանում շարունակական հիմունքներով կայունության ապահովման քայլ»,- ասվում է հայտարարության մեջ:
00:17 - 25 նոյեմբերի, 2020
Պուտինը Փաշինյանի և Ալիեւի հետ քննարկել Է Բաքու եւ Երեւան ՌԴ պատվիրակության այցի արդյունքները |armenpress.am|

Պուտինը Փաշինյանի և Ալիեւի հետ քննարկել Է Բաքու եւ Երեւան ՌԴ պատվիրակության այցի արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին եւ 24-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, մանրամասն քննարկվել են Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության նոյեմբերի 21-ին Երեւան եւ Բաքու այցի արդյունքները, ինչպես նաեւ երեք երկրների ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքը:   Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շրջանում ռուս խաղաղապահների աշխատանքի մոդալությունները եւ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետագա քայլերը: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին:
18:41 - 24 նոյեմբերի, 2020
Պուտինը հավանություն է տվել ԼՂ-ում Կարմիր խաչի աշխատանքին աջակցելու նպատակով 2 մլն եվրո կամավոր ներդրում անելու առաջարկին. Լավրով |tert.am|

Պուտինը հավանություն է տվել ԼՂ-ում Կարմիր խաչի աշխատանքին աջակցելու նպատակով 2 մլն եվրո կամավոր ներդրում անելու առաջարկին. Լավրով |tert.am|

tert.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿի աշխատանքին աջակցելու նպատակով 2 միլիոն եվրոյի չափով կամավոր ներդրում անելու առաջարկը։Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, որի մամուլի ասուլիսը հեռարձակվում էր «Ռոսիա-24» հեռուսաալիքով։«Վերջերս Կարմիր խաչի նախագահն այցելեց Մոսկվա և մեզ հետ կիսվեց այդ տարածաշրջանում կյանքի կոչվող նախագծերի շուրջ իր ծրագրերով։ Նախագահ Պուտինը հավանության արժանացրեց առաջարկն այն մասին, որ երկու միլիոն եվրոյի չափով հերթական կամավոր ներդրումը, որը Ռուսաստանը փոխանցում է ԿԽՄԿ-ին, նպատակաուղղվի Լեռնային Ղարաղաղում և դրա շուրջն այս կառույցի աշխատանքներին», - նշել է Լավրովը։Խոսելով այդ տարածաշրջանի հումանիտար կարիքների մասին՝ Լավրովը նաև ընդգծել է Մոսկվայի ամենօրյա աշխատանքը տասնյակ միջազգային կազմակերպությունների և հատկապես ՄԱԿ-ի մասը կազմող կառույցների հետ։«Դա ՄԱՓԳՀ-ն է, Մարդասիրական հարցերի գրասենյակը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, Համաշխարհային պարենային ծրագիրը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը։ Նրանք բոլորի համար էլ գործ ու տեղ կգտնվի, որպեսզի մասնակցեն այն ջանքերին, որոնց կարիքն ունեն Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների բնակիչները», - շեշտել է նա։Նախարարը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին, որը երբեք չի դադարեցրել իր աշխատանքը ո’չ Երևանում, ո’չ Ստեփանակերտում և ո’չ էլ Բաքվում։
18:26 - 24 նոյեմբերի, 2020
Վլադիմիր Պուտինը գնահատել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը |1lurer.am|

Վլադիմիր Պուտինը գնահատել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գնահատել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը՝ փոխանցում է РИА Новости-ն: Կրեմլի ղեկավարի հավաստմամբ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակն ընդհանուր առմամբ կայունանում է, ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղ բնակչության անվտանգությունը: «Այժմ տարածաշրջան ուղարկված ռուսական խաղաղապահ զորակազմը վերահսկում է հրադադարի ռեժիմի պահպանումը, ապահովում է խաղաղ բնակիչների, քաղաքացիական անձանց անվտանգությունը, ուղեկցում է վերադարձող փախստականներին ու մարդասիրական բեռները: Ընդհանուր իրավիճակը կայունացել է»,- այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է օտարերկրյա դեսպաններին հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ: ՌԴ նախագահը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում Ռուսաստանի ջանքերի մասին: «Եռանդուն ջանքեր ենք գործադրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու համար, որոնք հանգեցրել են մեր բարեկամ Ադրբեջանի և Հայաստանի հազարավոր քաղաքացիների զոհերի: Ընդ որում՝ հետևել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռք բերված առանցքային պայմանավորվածություններին: Մասնավորապես, իր համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև: Գլխավոր ձեռքբերումը արյունահեղության դադարեցումն է, որն ամրագրված է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի՝ հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության մեջ»,- հայտնել է Կրեմլի ղեկավարը:
16:19 - 24 նոյեմբերի, 2020