Պուտինը կարևորում է ՀԱՊԿ երկրների օրենսդրության ներդաշնակեցումը |azatutyun.am|
14:02 - 30 նոյեմբերի, 2020

Պուտինը կարևորում է ՀԱՊԿ երկրների օրենսդրության ներդաշնակեցումը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ կարևոր է ներդաշնակեցնել Հավաքական անվտանգության պայմանագրության կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների օրենսդրությունը թմրանյութերի ապօրինի վաճառքի, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի համար։ Այս մասին Կրեմլի ղեկավարը հայտարարել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի մասնակիցներին հղած ուղերձում։

«Մեզ համար ընդհանուր մարտահրավերների աճի պայմաններում, ինչպիսին են միջազգային ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը և ապօրինի միգրացիան, մեծ նշանակություն ենք տալիս Խորհրդարանական վեհողովին՝ ՀԱՊԿ-ի շրջանակում ընդունված փաստաթղթերը ժամանակին վավերացնելու, անվտանգության ոլորտում ազգային օրենսդրությունը ներդաշնակեցնելու հարցում», - ասվում է Պուտինի ուղերձում։

ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, իր հերթին, հորդորել է անել ամեն ինչ՝ որպես ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցանկ ձևավորելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել