Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Արցախում պետք է ունենալ լեգիտիմ իշխանություն, որը Հայաստանի իշխանությունների հետ կկարողանա իրականացնել համատեղ ծրագրեր. Արայիկ Հարությունյան |tert.am|

Արցախում պետք է ունենալ լեգիտիմ իշխանություն, որը Հայաստանի իշխանությունների հետ կկարողանա իրականացնել համատեղ ծրագրեր. Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին քաղաքացիական բարձր պատասխանատվության համար, որոնք իրենց պարտքն են կատարում և մասնակցում են համապետական այս ընտրություններին։  Այս մասին այսօր Արցախի ընտրատեղամասերից մեկում լրագրողներին ասաց ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։ «Այսօր մեզ ավելի մեծ մարտահրավերներ են սպասվում, մենք պետք է միավորվենք ազգովի, համերաշխություն եմ ցանկանում, որպեսզի կարողանանք դիմակայել ոչ միայն համաճարակին, այլև սպասվող տնտեսական աղետին, իսկ այս առումով Արցախում պետք է ունենալ լեգիտիմ իշխանություն, որը Հայաստանի իշխանությունների հետ համատեղ կարողանալու է ծրագրեր իրականացնել»,- ասաց Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով, աշխարհում սպասվում է ոչ թե տնտեսական ճգնաժամ, այլ՝ աղետ և իրենք պետք է այդ աղետից դուրս գան միավորված, միասնական ճակատով։ «Համոզված եմ, որ մեր բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիների վճռականությունը և քաղաքացիական գիտակցությունն այնքան բարձր է լինելու երկրի ապագայի նկատմամբ, որ մենք ունենալու ենք ավելի համախմբված Արցախ»,- ասաց նախագահի թեկնածուն։ Ինչ վերաբերում է արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությանը՝ Արայիկ Հարությունյանը դժվարացավ պատասխանել, ասելով, որ հարցը պետք է ուղղել համապատասխան մարմնին. ինքը նախագահի թեկնածու է և որևէ  բարձր պաշտոն չի զբաղեցնում, չունի այդ իրավունքն ու լիազորությունը։ Հարցին, որ մի շարք թեկնածուներ առաջարկում էին հետաձգել համապետական ընտրությունները, ինչու ինքն ակտիվ չէր այդ հարցում՝ Հարությունյանն ասաց, որ եթե գործող իշխանությունը, պատկան մարմինները, շտաբը որոշեր հետաձգել, ապա ինքը կողմ կլիներ։ Դիտարկմանը, որ Հայաստանի իշխանությունն աջակցում է իրեն՝ Հարությունյանն ասաց, որ բոլոր թեկնածուներն էլ ունեն այդ աջակցությունը։ Առավել մանրամասն՝ tert.am-ում
16:34 - 31 մարտի, 2020
Արցախում նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններ են. բացվել են տեղամասերը |armenpress.am|

Արցախում նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններ են. բացվել են տեղամասերը |armenpress.am|

armenpress.am:  Արցախի Հանրապետությունում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։ Մարտի 31-ի ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։ Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։ Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ.  1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն 2. «Միասնական հայրենիք» կուսակցություն  3. «Անկախության սերունդ» կուսակցություն  4. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն  5. Արցախի հեղափոխական կուսակցություն 6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք  7. Արցախի «Արդարություն» կուսակցություն 8. Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն 9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն 10. Արցախի Պահպանողական կուսակցություն 11. Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցություն 12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։
09:08 - 31 մարտի, 2020
Արցախում այսօր լռության օր է |news.am|

Արցախում այսօր լռության օր է |news.am|

news.am: Արցախում նախընտրական քարոզչության՝ օրենքով նախատեսված ժամանակն ավարտվել է։ Քվեարկության  նախորդող օրը թեկնածուները լուռ են, հանգստանում։ Մարտի 31-ի համապետական ընտրություններին մասնակցելու են Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ եւ 2 կուսակցությունների դաշինքներ: Արցախի նախագահի հավակնորդների առաջատարներն են Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը եւ Վիտալի Բալասանյանը: Նախօրեին կայացել է հեռուստատեսային բանավեճ թեկնածուների միջեւ, որին չի մասնակցել Մասիս Մայիլյանը: Արցախի ԿԸՀ-ն սահմանել է Արցախի Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի ընտրությունների քվեաթերթիկների նմուշները. Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկը կլինի վարդագույն, իսկ Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկը կունենա սպիտակ գույն՝ երկու գույնի հատուկ ջրաներկի պաշտպանմամբ: Մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունները լուսաբանելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել են գրեթե 4 տասնյակ լրատվամիջոցների 200-ից ավելի ներկայացուցիչներ: Նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքից ելնելով, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի մամուլի ասուլիսը, որը նախատեսված էր քվեարկության օրվա նախօրեին՝ մարտի 30-ին, հավատարմագրված լրատվամիջոցների եւ դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կկազմակերպվի առցանց: Ասուլիսը կսկսվի մարտի 30-ին՝ ժամը 14:00-ին եւ ուղիղ կհեռարձակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջի միջոցով:
09:51 - 30 մարտի, 2020
Արայիկ Հարությունյանը՝ կորոնավիրուսի, համակարգային կոռուպցիայի, հէկերի ու անվճար առողջապահության մասին |hetq.am|

Արայիկ Հարությունյանը՝ կորոնավիրուսի, համակարգային կոռուպցիայի, հէկերի ու անվճար առողջապահության մասին |hetq.am|

hetq.am: Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հետ։ -Պարոն Հարությունյան, ի հակադրություն կորոնավիրուսի պատճառով ընտրությունները չեղարկելուն, Դուք ասում եք, որ մենք պատերազմի ժամանակ էլ ենք մասնակցել ընտրություններին։ Որքանո՞վ է տեղին այս համեմատությունը: -Ցանկացած վտանգ մենք պետք է գնահատենք: Նախ, առաջինը, մենք չպիտի խոսենք  համաճարակի վտանգավորության աստիճանի մասին: Դրա համար կա օպերատիվ շտաբ և օպերատիվ շտաբը պիտի ասի՝ արդյո՞ք ի վիճակի են պահպանելու այն կանոնները, և չեզոքացնելու վտանգը ընտրատեղամասերում: Քանի որ հիմա ընտրարշավն ավարտվել է՝ ավելի ծանր ժամանակաշրջանը, մեզ մնում է քվեարկությունը: -Իսկ եթե երկրորդ փո՞ւլ լինի: -Թող նրանք գնահատեն, ես չեմ կարող ասել: Այսինքն՝ կա ձևավորված օպերատիվ շտաբ, արդյո՞ք ի վիճակի են վերահսկելու: Եթե ձև կա տեղափոխելու, ապա որքա՞ն ժամկետով: Ախր սահմանադրական ճգնաժամ է առաջանում, ինչքա՞ն ժամկետով ենք տեղափոխում: -Ոչ մի լուծում չկա՞ Սահմանադրության մեջ: -Ո՛չ: Ցավոք, ո՛չ: Եթե համաճարակը երկար տևի, խնդիր ենք ունենալու: -Բայց այս դեպքում իշխանության լեգիտիմության հարց կարող է առաջանալ: Նախ, մարդիկ կարող են բոյկոտել ու չգնալ ընտրությունների: Երկրորդն էլ, միջազգային դիտորդները երևի չկարողանան գալ: -Միջազգային դիտորդներին ես այնքան չեմ կարևորում, ինչքան մեր երկրի, մեր հայրենակիցների գնահատականը: Այստեղ ավելի կարևոր է մեր հայրենակիցների գնահատականը: Շատ լավ, կա՞ ուրիշ լուծում: Ինչքա՞ն ժամկետով ենք տեղափոխում: Արդյո՞ք կա այդ հարցի պատասխանը: Ո՞նց են տեղափոխում: -Այնքան, մինչև վտանգը հեռանա: -Կարող է տևել մի տարի, տարիուկես: Չունենք այդ հնարավորությունը: Սահմանադրորեն այդ հնարավորությունները չկան: Ընտրությունները չեն չեղարկել նաև այլ երկրներում:  Ֆրանսիան չի չեղարկել, Աբխազիան չի չեղարկել: -Դրա համար Ֆրանսիայում խիստ քննադատում են իշխանություններին:  -Ես չեմ ուզում գնահատական տալ: Մենք ունենք ձևավորված օպերատիվ շտաբ, թող ասեն՝ արդյո՞ք ի վիճակի են ապահովելու մեր քաղաքացիների անվտանգությունը:  Նրանց հայտարարություններն այնպիսին են, որ ի վիճակի են: -Իսկ ընտրողների ցածր մասնակցությո՞ւնը: -Չեմ կասկածում, որ բարձր մասնակցություն է լինելու: Թող իշխանությունն ինքը որոշի: Ինձնից հարցնում են, կարծես թե, ես պիտի որոշեմ: Իշխանության ցանկացած որոշում ընդունելու եմ: -Բայց նաև Դուք էլ չէ՞ պատասխանատվության ինչ-որ չափաբաժին ունեք: -Ո՛չ: Ի՞նչ առումով: -Որպես հիմնական թեկնածու, այդպես ձևակերպենք:  -Ի՞նչ է նշանակում հիմնական թեկնածու: -Սոցհարցումները ցույց են տալիս, որ Դուք առաջատարների շարքում եք: -Իշխանությունը թող որոշի: -Պարո՛ն Հարությունյան, եթե գաղտնիք չէ, կարո՞ղ եք հրապարակել, թե քանի նախընտրական շտաբ ունեք: -Չեմ կարող ասել, այդ հարցերով դիմեք շտաբի պետին: Ես, անկեղծ, չեմ հասցնում, ու չեմ  էլ  նայել: Բավականին շատ ունենք: Բայց քանակը ես չեմ կարող ասել: -Բայց իմաստը ո՞րն է այդքան շտաբների: -Ինքնաբուխ են ձևավորվել շատերը: Կարող եք դիմել ու ստանալ պատասխանը: -Գրասենյակի աշխատակիցները կամավո՞ր սկզբունքներով են աշխատում: -Ամեն գրասենյակում չունենք աշխատողներ: Դրա համար այդ հարցերի պատասխանները  շտաբի պետին ուղղեք: -Բայց կամավորներ կա՞ն: -Շատ ունենք: -Նրանք ոչ մի բան... -Ոչ մի աշխատավարձ: -Որովհետև «Ականատեսի» տեղեկանքում գրված է, որ նրանք 100 հազար դրամ են ստանում, ու այդ գումարը ոչ մի փաստաթղթում չկա: -Չեմ հավատում: Այսինքն եթե ստանում են, ապա պիտի ձևակերպված լինի: Ձև չկա, եթե աշխատավարձ են ստանում, ապա այն ձևակերպված կլինի: -Ավետարանոցի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ու նաև «Դե ֆակտո» ամսագրի հետ զրույցում ասել եք, որ հաջորդ տարվա հունվարի մեկից առողջապահությունն ամբողջովին անվճար է լինելու: Մի քանի ամսում դա ինչպե՞ս եք իրականացնելու: -Հունվարի մեկից առողջապահությունն ամբողջությամբ դառնալու է ավճար: Պետական բյուջեի միջոցով: -Այստեղ մի քիչ ամբոխահաճություն չկա՞: -Ո՛չ: Հունվարի մեկին կտեսնենք: -Պարզորոշություն մտցնելու համար, պարո՛ն Հարությունյան, գեներալ Սամվել Կարապետյանը Ձեզ աջակցո՞ւմ է: -Ո՛չ: -Իսկ Կամո Աղաջանյա՞նը: -Հարազատները՝ այո: Եղբայրը՝ այո: -Ձեր ընկեր Ռուբեն Վարդանյանն ասել է, որ Ձեր ընտրվելու դեպքում տարբեր ծրագրեր է իրականացնելու Արցախում: Արդյո՞ք  նման հայտարարություններն  անհավասար մրցակցային պայմաններ չեն ստեղծում: -Կարող եք հարցը նրան տալ, ես չեմ կարող ասել: Իսկ եթե Նորատ Տեր-Գրիգորյանցը  Մասիս Մայիլյանին աջակցություն է հայտնում… -Խոսքը ֆինանսական աջակցության մասին է: -Ի՞նչ կապ ունի: Ֆինանսական չասենք, այլ ներդրումային: Բոլոր քաղաքական դեմքերն ունեն աջակիցներ: Ոչ միայն Ռուբեն Վարդանյանը, այլ շատերն են ասել, շատ շատերը: -Դուք դավադրության տեսությանն ինչպե՞ս եք վերաբերվում: Օրինակ, որ կա ինչ-որ մի ուժ, որ կառավարում է այս ամենը: Որովհետև նման արտահայտություններ եք անում՝ «հինգերորդ շարասյուն», «դավադիր ուժեր»… -Որովհետև տեսնում եմ, թե ոնց են ուզում պառակտել երկիրը, ես չեմ ասում մի կենտրոնից: Կան դավադիր ուժեր, տեսնում եմ դա, որ տանում են հասարակությանը սրացման: Այսինքն՝ վիրավորանքներ, հատուկ սրացումներ: -«Հինգերորդ շարասյուն» ի՞նչ է նշանակում: -«Հինգերորդ շարասյուն»՝  երկիրը ներսից ուզում են պայթեցնել, տանել քաղաքացիական  ընդվզման, քաղաքացիական անհնազանդության, հետո իրենց մտքերն իրականացնել: -Դրսի՞ց է կառավարվում: -Ինչ-որ տեղ նաև դրսի ուժեր եմ տեսնում, այո՛: -Արևմո՞ւտք, Արևե՞լք: -Չեմ կարող ասել, եթե իմանամ, ավելի հստակ կլինեմ:  -«5-րդ» ալիքի հետ զրույցում ասել եք, որ ՀԿ-ների միջոցով ուղեղների լվացման գործընթաց են սկսել: -Այո՛, ուղեղների լվացման գործընթաց սկսում են ոչ միայն Ղարաբաղում, այլև Հայաստանում ընդհանուր առմամբ: Հակաիշխանական տրամադրություններ այսօր նաև Հայաստանում կան: -Ո՞ր կազմակերպություններն, օրինակ: -Ֆինանսավորումը չեմ տեսնում, բայց լրատվությամբ տեսնում եմ, թե ինչպես են ամեն օր պախարակում Հայաստանի գործող իշխանությանը: Եվ դա տեսնում եմ հասարակական տարբեր ձևաչափերում, թե ինչպես են «ուղեղների լվացում» իրականացնում` որ ամեն ինչ վատ է, ամեն ինչ: Այսինքն չկա քաղաքակիրթ պայքար ու քննադատություն:-Ի՞նչ նկատի ունեք, պարո՛ն Հարությունյան, որ ասում եք՝ Արցախում համակարգային կոռուպցիա չկա: - Համակարգային կոռուպցիա ասելով նկատի ունեմ վերևից ներքև իշխանական լիազորությունների չարաշահում: Մասնավորապես` կաշառակերությունը հիմնականում վերացված է: Իհարկե, դա չի նշանակում, որ մեր երկրում կոռուպցիոն երևույթներ չկան, բայց համակարգված պայքարը պետք է շարունակական լինի, և մեր հաջողության պարագայում, պատրաստ ենք լինելու վճռական քայլեր իրականացնել: -Իմ իմանալով՝ համակարգային կոռուպցիան այն վիճակն է, երբ ողջ պետական համակարգը օգտագործվում է տարբեր կոռուպցիոն մեխանիզմներ սպասարկելու համար: Մենք տեսնում ենք, օրինակ, որ հէկերի սեփականատերերը շատ դեպքերում բարձր պաշտոնյաներ են: -Հէկերի սեփականատերերից որևէ մեկին պետական որևէ աջակցություն չի ցուցաբերվել: Երկրորդը, որևէ մեկին արտոնյալ վարկեր չեն տրամադրվել, հավասար պայմաններ են եղել այն ժամանակ, բոլոր ցանկացողներին թույլատրվել է օգտագործել իրենց կապերը և իրականացնել ներդրումային ծրագրեր: Այսինքն, եթե մարդիկ կարողացել են դրսից ներդրումներ ապահովել, բանկերից ոչ արտոնյալ վարկեր են ստացել, դա չի նշանակում կոռուպցիա: Շարունակությունը՝ hetq.am-ում
13:48 - 28 մարտի, 2020
ԱՄՆ կառավարությունը վերացրեց Արցախին տրամադրվող ֆինանսական օգնությունը
 |armtimes.com|

ԱՄՆ կառավարությունը վերացրեց Արցախին տրամադրվող ֆինանսական օգնությունը |armtimes.com|

armtimes.com: Չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների և Կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին, չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ուղիղ օգնությունը։ Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը: Այս մասին հայտնում է Armenian Center for American Studies-ը՝ նշելով, որ ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը բազմիցս ներկայացրել էր Ադրբեջանի իշխանությունների ակտիվ աշխատանքը՝ այդ թվում ծախսած գումարները ԱՄՆ անվտանգության խորհրդում, իրենց շահերն առաջ մղելու նպատակով։ Հենց ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդն էր որոշելու այս ծրագրի ապագան։ Նշենք, որ ԱՄՆ-ն Հայաստանից զատ միակ պետությունն էր, որ ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին, առանց ճանաչելու այդ պետության անկախությունը։ Այս տեղեկությանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաեւ Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ  Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնելու Արցախին տրամադրվող ֆինանսական ամենամյա օգնությունը, որը հիմնականում ուղղվում էր Արցախի համար կենսական նշանակություն ունեցող ականազերծման աշխատանքներին: Նա նաեւ նշել է, որ Հայաստանից բացի, ԱՄՆ-ը միակ պետությունն էր, որն ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախի հանրապետությանը: 
13:17 - 22 մարտի, 2020
Արցախի նախագահի 14 թեկնածուները և նրանց ունեցվածքը |civilnet.am|

Արցախի նախագահի 14 թեկնածուները և նրանց ունեցվածքը |civilnet.am|

civilnet.am: Մարտի 31-ին կայանալիք Արցախի նախագահական (միաժամանակ՝ խորհրդարանական) ընտրություններում գրանցված 14 թեկնածուները սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել գույքի և եկամուտների մասին հայտարարագրեր: Քրիստին Բալայանը քվեաթերթիկում թիվ 1-ն է: Հայաստանի և Արցախի պատմության մեջ նա առաջին կին թեկնածուն է, որը հայտարարեց և որպես թեկնածու մասնակցում է նախագահական ընտրություններին: 41-ամյա Քրիստինը ծնվել է Բաքվում, ամուսնացած է, չի աշխատում: Ստեփանակերտում ունի 59 քառակուսի մետր տարածքով բնակարան, ինչպես նաև՝ 100 հազար դրամ և 200-ական դոլար ու եվրո գումար խնայողություն:  Նախագահի թեկնածուներից ևս մեկը կին է՝ Բելլա Լալայանը: Քվեաթերթիկում նա 5-րդն է: 52-ամյա Լալայանը բնակվում է Ստեփանակերտում, ամուսնալուծված է, չի աշխատում: Ունի 40 քառակուսի մետր ոչ բնակելի տարածք, 1 450 քառակուսի մետր հողատարածք, 2004թ․ արտադրության Toyota Rav4 մակնիշի ավտոմեքենա: Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը քվեաթերթիկում 2-րդն է: Նախորդ՝ 2012թ. նախագահական ընտրություններում, նա ստացել է քվեների մոտ մեկ երրորդը և զբաղեցրել երկրորդ տեղը գործող նախագահ Բակո Սահակյանից հետո: 61-ամյա Բալասանյանը բնակվում է Ասկերան քաղաքում, ամուսնացած է, չի աշխատում: Նա Ասկերանում 540 մետր տարածքով տան համասեփականատեր է, ունի 2 միլիոն դրամ խնայողություն: Սերգեյ Ամիրյանը քվեաթերթիկում 3-րդն է: 42-ամյա Ամիրյանը բնակվում է Ստեփանակերտում, ամուսնացած է: Ստեփանակերտում ունի կիսակառույց, 257 քառակուսի մետր տարածքով առանձնատուն, 2005թ․ արտադրության ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենա, 10 միլիոն դրամ խնայողություն: Արցախի Պահպանողական կուսակցության հիմնադիր, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, 46-ամյա Դավիթ Բաբայանը քվեաթերթիկում 4-րդն է: Բնակվում է Ստեփանակերտում, երկու երեխաների հայր է: Ունի 63 քառակուսի մետր տարածքով բնակարան Ստեփանակերտում, 92 քառակուսի մետր տարածքով բնակարան Ստեփանակերտում, որպես համասեփականատեր, երկու հողամաս Ստեփանակերտում՝ համապատասխանաբար 60 և 328 քառակուսի մետր, 48 քառակուսի մետր տարածքով բնակարան Երևանում, 75,5 քառակուսի մետր տարածքով նկուղային տարածք Ստեփանակերտում: Որպես ավանդ Արցախբանկում ունի 18,3 միլիոն դրամ և 4 000 դոլար ավանդ Ամերիաբանկում:  Նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը քվեաթերթիկում 6-րդն է: 46-ամյա Հարությունյանը ամուսնացած է, ունի 68 քառակուսի մետր տարածքով բնակարան, 68,5 քառակուսի մետր տարածքով արտադրամաս, 48,5 քառակուսի մետր տարածքով գրասենյակ, 120 քառակուսի մետր տարածքով հողամաս, բոլորը՝ Ստեփանակերտում, 136 քառակուսի մետր տարածքով վարձակալված հող Ուղտասար համայնքում և 30 հեկտար վարձակալված հող Վարդաձոր համայնքում: Հարությունյանը ունի 2013թ․ արտադրության Nisan Leaf մակնիշի ավտոմեքենա, 96 միլիոն դրամ խնայողություն: Գյուղատնտեսությունից որպես եկամուտ նա ստացել է մոտ 45 միլիոն դրամ:  Արցախի ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը քվեաթերթիկում 7-րդն է: Ծնվել է Իջևանում, գրանցված է և բնակվում է Ստեփանակերտում, ամուսնացած է: 35-ամյա Խանումյանը 61 քառակուսի մետր տարածքով բնակարանի համասեփականատեր է Ստեփանակերտում, ունի 200 հազար դրամ խնայողություն:  ՀՅԴ-ն ներկայացնող Դավիթ Իշխանյանը քվեաթերթիկում 8-րդն է: 51-ամյա Իշխանյանը ԱԺ պատգամավոր է, բնակվում է Ստեփանակերտում, ամուսնացած է: Ունի 152 քառակուսի մետր տարածքով սեփական տուն և 1 200 քառակուսի մետր հողամաս Մարտունու Աշան գյուղում, 172 քառակուսի մետր տարածքով բնակարան, կես հեկտար հող, 33 քառակուսի մետր տարածքով ավտոտնակ Ստեփանակերտում, համատեղ սեփականությամբ 3,5 հեկտար հող Աշան գյուղում և 1,8 հեկտար սեփական հողամաս Ստեփանակերտում, 180 քառակուսի մետր տարածքով անասնաֆերմա Աշանում, 2000թ․ արտադրության Honda-CRV ավտոմեքենա, 1992թ․ արտադրության Нива-ВА32121 ավտոմեքենա: Ունի 5 միլիոն դրամ և 8 000 դոլար խնայողություն:  «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար, Հադրութ ալրաղաց ՍՊԸ-ի տնօրեն, 51-ամյա Վահան Բադասյանը քվեաթերթիկում 9-րդն է: Ունի բնակարան Հադրութում՝ 140 քառակուսի մետր և 200 քառակուսի մետր հողամաս, բնակարան Խանձաձոր գյուղում՝ 120 քառակուսի մետր և 1500 քառակուսի մետր հողամաս, Հադրութի շրջանում ալրաղաց՝ 2 800 քառակուսի մետր տարածքով և 1,5 հեկտար հող: Բադասյանը ունի 2004 և 2006 թվականների արտադրության երկու Տոյոտա, 1999թ. բեռնատար Ֆորդ, 1989թ. Կամազ-քարշակ, 43 միլիոն դրամ արժողությամբ հատիկահնձիչ կոմբայն, ալրաղացի սարքավորումներ, հացաթխման սարքեր, տրակտորներ, գործարարությունից ստացել է 25 միլիոն դրամ շահույթ, ինչպես նաև ունի 4,8 միլիոն դրամ խնայողություն:  Արտգործնախարար Մասիս Մայիլյանը 2007թ. մասնակցել է նախագահական ընտրություններին, ստացել քվեների մոտ 12 տոկոսը, զբաղեցրել երկրորդ հորիզոնականը գործող նախագահ Բակո Սահակյանից հետ: 52-ամյա Մայիլյանը քվեաթերթիկում 10-րդն է: Ամուսնացած է, ունի 130 քառակուսի մետր տարածքով բնակարան և 1 150 քառակուսի մետր հողամաս Ստեփանակերտում, 1977թ. արտադրության ՈՒԱԶ 469 B և 2004թ․ արտադրության «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև՝ 9 միլիոն դրամ խնայողություն:  Ազգային ժողովի նախագահ, 54-ամյա Աշոտ Ղուլյանը քվեաթերթիկում 11-րդն է: Ամուսնացած է, ունի 76 քառակուսի մետր տարածքով համատեղ սեփականությամբ բնակարան Ստեփանակերտում և շուրջ 1,1 միլիոն դրամ խնայողություն:  Ազգային ժողովի անկախ պատգամավոր, 58-ամյա Ռուսլան Իսրայելյանը քվեաթերթիկում 12-րդն է: Ամուսնացած է, ունի 256 քառակուսի մետր տարածքով բնակարան Ստեփանակերտում, 250 քառակուսի մետր տարածքով առևտրի սրահ, ավտոտնակ և ավտոկայանատեղ, 4 միավոր հողամաս Ստեփանակերտում, 2013 թվականի արտադրության Մերսեդես ավտոմեքենա, 100 տոկոսանոց բաժնետեր է երեք ընկերություններում և մեկ այլ ընկերությունում՝ 20 տոկոս: Ունի 35 միլիոն դրամ, 20 հազար դոլար և 200 հազար ռուսական ռուբլի խնայողություն: Վեց տարբեր ընկերություններից ստացել է շուրջ 66 միլիոն դրամ եկամուտ: Շարունակությունը՝ civilnet.am-ում
14:43 - 09 մարտի, 2020