ԱՄՆ կառավարությունը վերացրեց Արցախին տրամադրվող ֆինանսական օգնությունը
 |armtimes.com|
13:17 - 22 մարտի, 2020

ԱՄՆ կառավարությունը վերացրեց Արցախին տրամադրվող ֆինանսական օգնությունը |armtimes.com|

armtimes.com: Չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների և Կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին, չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ուղիղ օգնությունը։ Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը:

Այս մասին հայտնում է Armenian Center for American Studies-ը՝ նշելով, որ ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը բազմիցս ներկայացրել էր Ադրբեջանի իշխանությունների ակտիվ աշխատանքը՝ այդ թվում ծախսած գումարները ԱՄՆ անվտանգության խորհրդում, իրենց շահերն առաջ մղելու նպատակով։ Հենց ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդն էր որոշելու այս ծրագրի ապագան։

Նշենք, որ ԱՄՆ-ն Հայաստանից զատ միակ պետությունն էր, որ ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին, առանց ճանաչելու այդ պետության անկախությունը։

Այս տեղեկությանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաեւ Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ  Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնելու Արցախին տրամադրվող ֆինանսական ամենամյա օգնությունը, որը հիմնականում ուղղվում էր Արցախի համար կենսական նշանակություն ունեցող ականազերծման աշխատանքներին: Նա նաեւ նշել է, որ Հայաստանից բացի, ԱՄՆ-ը միակ պետությունն էր, որն ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախի հանրապետությանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել