Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլում իշխող կուսակցությունը հաղթել է բոլոր միամանդատ ընտրատարածքներում |tert.am|

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլում իշխող կուսակցությունը հաղթել է բոլոր միամանդատ ընտրատարածքներում |tert.am|

tert.am: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվարկել է ընտրատեղամասերի բոլոր տվյալները. արդյունքում, իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել են բոլոր 17 միամանդատ ընտրատարածքներում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ԿԸՀ-ի նախնական տվյալները: Վրաստանում նոյեմբերի 21-ին երկրի 17 միամանդատ ընտրատարածքներում տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրություններն անցել են նոր խառը համակարգով, ըստ որի՝ 150 պատգամավորներից 120-ն ընտրվում են համամասնական ընտրակարգով, իսկ մնացած 30-ը ՝ մեծամասնականով: Ընտրությունների առաջին փուլի արդյունքներով (հոկտեմբերի 21) իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը համամասնական ընտրակարգով ստացել է ձայների 48,22% -ը, ինչպես նաև հաղթել է 13 միամանդատ ընտրատարածքներում, որտեղ նրա թեկնածուները հավաքել են ձայների 50%-ից ավելին: Խորհրդարան են անցել նաև 9 քաղաքական կուսակցություն և դաշինք: 
10:42 - 22 նոյեմբերի, 2020
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան և Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Սպիտակի ոլորաններում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
19:00 - 21 նոյեմբերի, 2020
Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվում |aliq.ge|

Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվում |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում այսօր մեծամասնական ընտրատարածքներում  անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Միաժամանակ, ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի նայի Քութաիսիում: Ընտրությունների երկրորդ փուլում «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական թեկնածուների դեմ հիմնականում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածուներն են պայքարելու, իսկ Թբիլիսիի մեծամասնական ընտրատարածքներում իշխող կուսակցությունների դեմ կպայքարեն միավորված ընդդիմության կողմից համաձայնեցված թեկնածուները: Ընտրությունների նախորդ օրը ընդդիմության ներկայացուցիչները ևս մեկ անգամ հաստատել են, որ չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին, թեև ըստ ընտրական օրենսգրքի, նրանք ավտոմատ կերպով մասնակցում են երկրորդ փուլում: Իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է, որ վստահ է՝ իր կուսակցության ներկայացուցիչներն անպայման կհաղթեն: Նա նշել է, ոլր չնայած իրենց հայտարարություններին, ընդդիմությունը միևնույնն է ծրագրում է ընտրողներին մոբիլիզացնել: Ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցություններին՝ նախօրեին նրանք հանդիպում են ունեցել դեսպանների հետ: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Դավիթ Բաքրաձեն նշել է, որ և՛ ֆասիլիտատորները, և՛ իրենք, ցանկանում են երկրում գոյություն ունեցող ճգնաժամը հաղթահարել, հիմա «գնդակն ու պատասխանատվությունը» «Վրացական երազանքինն է»:
12:05 - 21 նոյեմբերի, 2020
Պոմպեոն հանդիպել է Վրաստանի վարչապետին |aliq.ge|

Պոմպեոն հանդիպել է Վրաստանի վարչապետին |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի կառավարության շենքում: Վրաստանի կառավարության մամլո ծառայության տեղեկության համաձայն՝ Վրաստանի վարչապետն ընդգծել է ԱՄՆ- Վրաստանի ռազմավարական հարաբերություններն ու շնորհակալություն հայտնել պետքարտուղարին պանդեմիայի պայմաններում Վրաստան այցելելու համար: Այս համատեքստում վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանի` կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ աջակցության համար, ինչպես նաև ընդգծել, որ Լուգարի լաբորատորիայի տեսքով համագործակցությունն անկյունաքարային է քովիդ19-ի դեմ պայքարում: Գախարիան նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցություն հայտնելու համար: «Ուզում եմ վստահեցնել, որ իսկապես զգում ենք` մեր համագործակցության ու տարածաշրջանում ԱՄՆ ուժեղացված ներկայացվածության պահն է եկել»,- նշել է Գախարիան: Իր հերթին Պոմպեոն ընդգծել է, որ ողջ աշխարհը` այդ թվում Վրաստանը գտնվում են Չինաստանից տարածված վիրուսի մարտահրավերի առջև: Այն միասին կհաղթահարենք, հոգ կտանենք տնտեսության ու մեր ժողովրդի մասին: Արդեն 30 տարի է՝ հրաշալի բարեկամներ ենք: Ամեն ինչ կանենք ձեր երկրի ժողովրդավարացման գործընթացն աջակցելու, ինստիտուտների հզորացման համար»,-  հայտարարել է Պոմպեոն: Կողմերն անդրադարձել են նաև Վրաստանում ու տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության միջավայրին ու տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հաստատման նպատակով Վրաստանի ու ԱՄՆ համագործակցությանը:
14:06 - 18 նոյեմբերի, 2020