aliq.ge: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի կառավարության շենքում:
Վրաստանի կառավարության մամլո ծառայության տեղեկության համաձայն՝ Վրաստանի վարչապետն ընդգծել է ԱՄՆ- Վրաստանի ռազմավարական հարաբերություններն ու շնորհակալություն հայտնել պետքարտուղարին պանդեմիայի պայմաններում Վրաստան այցելելու համար: Այս համատեքստում վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանի` կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ աջակցության համար, ինչպես նաև ընդգծել, որ Լուգարի լաբորատորիայի տեսքով համագործակցությունն անկյունաքարային է քովիդ19-ի դեմ պայքարում:
Գախարիան նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցություն հայտնելու համար:
«Ուզում եմ վստահեցնել, որ իսկապես զգում ենք` մեր համագործակցության ու տարածաշրջանում ԱՄՆ ուժեղացված ներկայացվածության պահն է եկել»,- նշել է Գախարիան:
Իր հերթին Պոմպեոն ընդգծել է, որ ողջ աշխարհը` այդ թվում Վրաստանը գտնվում են Չինաստանից տարածված վիրուսի մարտահրավերի առջև: Այն միասին կհաղթահարենք, հոգ կտանենք տնտեսության ու մեր ժողովրդի մասին: Արդեն 30 տարի է՝ հրաշալի բարեկամներ ենք: Ամեն ինչ կանենք ձեր երկրի ժողովրդավարացման գործընթացն աջակցելու, ինստիտուտների հզորացման համար»,- հայտարարել է Պոմպեոն:
Կողմերն անդրադարձել են նաև Վրաստանում ու տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության միջավայրին ու տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հաստատման նպատակով Վրաստանի ու ԱՄՆ համագործակցությանը:
comment.count (0)