Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ արկածախնդրությունից |tert.am|

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ արկածախնդրությունից |tert.am|

tert.am: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ ցանկացած սխալ քայլի կամ ռազմական արկածախնդրության դրսևորումից:Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, ՄԱԿ-ի ԱԽ նիստին ուղղված նամակում պաշտոնյան ասել է. «Գրում եմ՝ տեղեկացնելու Իրանի Իսլամական Հանրապետության և նրա խաղաղ միջուկային ծրագրի դեմ Իսրայելի ռեժիմից եկող ևս մեկ սպառնալիքի մասին»:Ինչպես աղբյուրը նշում է, նման սպառնալիքներից մեկը հնչել է «սիոնիստական ռեժիմի» Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի շուրթերից. «Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունները կշարունակեն կատարելկագործվել, և Իրանի ունակությունները ոչնչացնելուն ուղղված գործողությունները կշարունակվեն տարբեր շրջաններում և ցանկացած պահի»:
12:37 - 20 հոկտեմբերի, 2021
Տարածաշրջանային առանցքային հարցերի մեծ մասում Իրանի և ՌԴ-ի դիրքորոշումները համընկնում են. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ |tert.am|

Տարածաշրջանային առանցքային հարցերի մեծ մասում Իրանի և ՌԴ-ի դիրքորոշումները համընկնում են. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ |tert.am|

tert.am: Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումները գլոբալ և տարածաշրջանային օրակարգի առանցքային խնդիրների մեծ մասի շուրջ համընկնում են, նշել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ հավելելով, որ Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը շարունակում է զարգանալ:Ինչպես հայտնում է tvzvezda.ru-ն, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը երկուշաբթի Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ բանակցություններում ընդգծել է Մոսկվայի և Թեհրանի նման մոտեցումները գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հիմնական խնդիրների լուծման վերաբերյալ:«Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բարեկամության և համագործակցության երկարաժամկետ ավանդույթների վրա: Նրանք առանձնանում են վստահելի քաղաքական երկխոսության և փոխըմբռնման բարձր մակարդակով, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի մոտեցումները համակարգելու պատրաստակամությամբ», - ասել է Գերասիմովը:
23:10 - 18 հոկտեմբերի, 2021
Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել զգույշ լինել և չհայտնվել երրորդ երկրների ծուղակում |tert.am|

Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել զգույշ լինել և չհայտնվել երրորդ երկրների ծուղակում |tert.am|

tert.am: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ևս մեկ անգամ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, որոնցով վերջինս, ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում, Իրանին մեղադրել էր Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր տեղափոխելու մեջ:Ինչպես փոխանցում է «ԻՐՆԱ» գործակալությունը, Խափիբզադեն Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել «թույլ տալ շարունակել երկու երկրի պաշտոնյաների միջև երկխոսությունը դիվանագիտական ուղիներով և խուսափել բացասական հայտարարություններից»:ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ հարաբերություններն Իրանի և Ադրբեջանի միջև բնականոն ընթացք են ունեցել, սակայն հավելել է, որ «Ադրբեջանի ղեկավարությունը պետք է զգույշ լինի և չհայտնվի երրորդ երկրների ծուղակում»:
14:02 - 18 հոկտեմբերի, 2021
ԵՄ-ն առայժմ չի կարող հավաստել այս շաբաթ Բրյուսելում Իրանի հետ հանդիպումը ԳՀՀՊ-ի շուրջը. Բորել |armenpress.am|

ԵՄ-ն առայժմ չի կարող հավաստել այս շաբաթ Բրյուսելում Իրանի հետ հանդիպումը ԳՀՀՊ-ի շուրջը. Բորել |armenpress.am|

armenpress.am: Եվրոպան առայժմ ի վիճակի չԷ հավաստելու Իրանի պատվիրակության հետ այս շաբաթ Բրուսելում հանդիպում անցկացնելու հնարավորությունը՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման նպատակով: Հոկտեմբերի 18-ին այդ մասին հայտնել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպանը ժամանելուց հետո: Նրա հայտարարությունը հեռարձակվել Է առցանց: «Մենք հաստատում չունենք, բայց ես տրամդրված եմ լավատեսորեն»,- ասել Է Բորելը լրագրողներին՝ պատասխանաելով այս շաբաթվա վերջին Բելգիայի մայրաքաղաքում Իրանի պատվիրակության հետ բանակցությունների մասին հարցին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:52 - 18 հոկտեմբերի, 2021
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ահվազի «Շահիդ Չամրան» համալսարանի ռեկտորի և դասախոսական անձնակազմի հետ

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ահվազի «Շահիդ Չամրան» համալսարանի ռեկտորի և դասախոսական անձնակազմի հետ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը ԻԻՀ Ահվազի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Շահլա Ամուրիի հրավերով այց է կատարել ԻԻՀ Խուզեսթան նահանգ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ահվազի «Շահիդ Չամրան» համալսարանի ռեկտոր Խաջե Ղոլամհոսեյնի և դասախոսական անձնակազմի հետ։ Քննարկվել են կրթության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները և պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխայցելությունների կազմակերպման մասին։ ՀՀ դեսպանն այցելել է արտադրական մի շարք ձեռնարկություններ, ծանոթացել դրանց գործունեությանը և ներկայացրել ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությունները։ Ա․ Թումանյանը հանդիպում է ունեցել նաև Ահվազի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարության և փոխնահանգապետ Նուրոլլահ Հասանզադեի հետ։ Ահվազի արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում կազմակերպվել է գործարար համաժողով, որտեղ ՀՀ դեսպանը ներկայացրել է ՀՀ տնտեսական վիճակը, ՀՀ օրենսդրության և գործարար միջավայրի առանձնահատկությունները։ Առանձին քննարկման առարկա է դարել ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հարցերը։ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա․ Թումանյանը պատասխանել է գործարարների բազմաթիվ հարցերի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԻԻՀ Խուզեսթան նահանգի գործարարների պատվիրակություն Հայաստան գործուղելու շուրջ։
19:20 - 17 հոկտեմբերի, 2021
Կեղծ հայտարարությունները խոհեմության վկայություն չեն. Թեհրանից պատասխանել են Ալիևի մեղադրանքներին |1lurer.am|

Կեղծ հայտարարությունները խոհեմության վկայություն չեն. Թեհրանից պատասխանել են Ալիևի մեղադրանքներին |1lurer.am|

1lurer.am: Հարևանության սկզբունքների անտեսումը և կեղծ հայտարարությունները չեն կարող դիտարկվել որպես խոհեմության նշան։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ մեկնաբանելով ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքները Իրանի հասցեին, թե իրանական կողմը կապ ունի Կովկասի տարածքով թմրամիջոցների ապօրինի շրջանառության կազմակերպման հետ: «Այն երկրի հասցեին մեղադրանքը, որին աշխարհը հերոս է համարում թմրամիջոցների դեմ պայքարում, ոչ մի ազդեցություն չի ունենա, բացի մեղադրողի խոսքերի հեղինակազրկումից»,- գրել է Շամխանին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի ընթացքում հակադարձել էր Ալիևին՝ շեշտելով Իրան-Հայաստան համագործակցությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում:  
13:55 - 16 հոկտեմբերի, 2021
Բաքուն կստանա համապատասխան արձագանքը. Իրանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին |armenpress.am|

Բաքուն կստանա համապատասխան արձագանքը. Իրանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին |armenpress.am|

armenpress.am: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, թե Հայաստանն ու Իրանը ներգրավված են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ՝ շեշտելով, որ Բաքվի նման անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք: Այս մասին հայտնում է IRNA-ն: Խաթիբզադեն ընդգծել է, որ նման պնդումներն «ազդում են Իրան-Ադրբեջան եղբայրական կապերի վրա»: Ընդգծելով թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում Իրանի դերը՝ խոսնակն ասել է. «Իրանն առաջատար դեր է խաղում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Մենք ունեցել ենք հազարավոր նահատակներ և վիրավորներ, որոնք վերջին չորս տասնամյակների ընթացքում իրենց նվիրել են այդ վատ երևույթի դեմ պայքարին»: Խաթիբզադեն շեշտել է նաև, որ միջազգային մարմինները հաստատել են այդ փաստը: Խոսնակը նշել է. «Ցավոք, Բաքուն մտադիր է լրատվամիջոցների համար հանդես գալ անհիմն հայտարարություններով, որոնց, իհարկե, համապատասխան արձագանք կտրվի»:
22:42 - 15 հոկտեմբերի, 2021
ԻԻՀ գլխավոր դատախազն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

ԻԻՀ գլխավոր դատախազն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին Հայաստանի Հանրապետություն կատարած իր հագեցած աշխատանքային այցն ավարտել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցելությամբ: Այս մասին հայտնում են Դատախազությունից։ Նպատակն էր ծանոթանալ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող Իրանի քաղաքացի դատապարտյալների և նախնական կալանքի տակ գտնվող անձանց պահման պայմաններին: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և հիմնականում «Արմավիր» ՔԿՀ-ում ներկա պահին գտվում է ԻԻՀ 35 քաղաքացի: Նրանցից 10-ի նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, 7-ի վերաբերյալ թեև կա կայացված դատավճիռ, սակայն դրանք գտնվում են դատական բողոքարկման փուլում, իսկ 18 անձ նախաքննության կամ դատաքննության փուլում գտնվող քրեական գործերով գտնվում է նախնական կալանքի տակ: Իրավական ոլորտում հայ-իրանական համագործակցության զարգացման համատեքստում հետագա պատիժը հայրենիքում կրելու նպատակով 2020-2021թթ. ընթացքում ՀՀ-ի կողմից ԻԻՀ-ին է հանձնվել այդ երկրի 47 քաղաքացի: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի և «Արմավիր» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի ուղեկցությամբ պարոն Մոթազերին շրջել է քրեակատարողական հիմնարկի վարչական, ինչպես նաև պահվող անձանց բնակելի տարածքներում, զբոսահրապարակներում: Տեղում անմիջականորեն ծանոթացել է  պահվող անձանց կեցության պայմաններին, Իրանի քաղաքացիների առողջության պահպանման և սպասարկման համար քրեակատարողական հիմնարկում առկա կարողություններին: Նա հետաքրքրվել է նաև դատապարտյալների սննդի որակից և խոհանոցային պայմաններից, ինչպես նաև առօրյայի կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքներից: ԻԻՀ գլխավոր դատախազին ընդհանուր գծերով ներկայացվել է քրեակատարողական ծառայությունում իրականացվող և նախանշվող բարեփոխումների էությունը, նպատակներն ու խնդիրները, որոնք ուղղված են առաջին հերթին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց, այդ թվում նաև օտարերկրացիների պահման պայմանների, նրանց կենսական և այլ իրավունքների պաշտպանության, ինչպես նաև վերասոցիալականացման մեխանիզմների բարելավմանը: ԻԻՀ գլխավոր դատախազը նաև զրուցել է ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող Իրանի քաղաքացիների հետ, լսել նրանց կարծիքներն իրենց նկատմամբ ՔԿՀ-ում դրսևորվող վերաբերմունքի, պահման ընդհանուր վիճակի մասին, պատասխանել նրանց հարցերին: Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին գոհունակություն է հայտնել ԻԻՀ քաղաքացիների համար քրեակատարողական հիմնարկում ստեղծված  պայմանների, նրանց իրավունքների ապահովման վիճակի կապակցությամբ: 
12:28 - 15 հոկտեմբերի, 2021
Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել  |tert.am|

Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել |tert.am|

tert.am: Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել ռուս պաշտոնակցի հետ՝ քննարկելով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին առնչվող հարցերը:Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, նախարարները հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Եվրամիության միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման ֆոնին և քննարկել են իրենց դիրքորոշումները ստեղծված իրավիճակում:Աբդոլլահիանն ընդգծել է, որ բանակցությունները դրական մթնոլորտում են վերսկսվել և երկու կողմն էլ բավարարություն և պատրաստակամություն է հայտնել շարունակելու երկխոսությունը:«Մեր ներկայիս բանակցությունները Վիեննայում կենտրոնանում են ընթացիկ խնդիրների պրակտիկ լուծումներ գտնելու վրա, որոնք ի հայտ են եկել անօրինական պատժամիջոցները արդյունավետորեն վերացնելու հարցում Վաշինգտոնի միակողմանի դիրքորոշման պատճառով»,-ասել է իրանցի նախարարը:
11:22 - 15 հոկտեմբերի, 2021
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը նախազգուշացրել է Իսրայելի հնարավոր ռազմական արկածախնդրության մասին |tert.am|

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը նախազգուշացրել է Իսրայելի հնարավոր ռազմական արկածախնդրության մասին |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ-Ռավանչին անդրադարձել է Իրանի և իրանական միջուկային ծրագրի դեմ սիոնիստական ռեժիմի հնարավոր ռազմական արկածախնդրության և սխալ քայլերի մասին:Դիվանագետը նկատել է, որ «սիոնիստական ռեժիմի սադրիչ գործողությունները և արկածախնդիր սպառնալիքներն ակտիվացել են վերջին ամիսներին»:Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, այս մեկնաբանությունը հետևել ՝ իսրայելական ռազմական ուժերի ղեկավարի վերջերս արած պնդումներին, որոնց համաձայն՝ երկիրը շարունակելու է իր «թշնամական քայլերն Իրանի և երկրի միջուկային ծրագրի դեմ»:«Սիոնիստական ռեժիմի քայլը, որն ուղղված է ՄԱԿ-ի անդամ երկրներից մեկին սպառնալուն, միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- նշել է Ռավանչին:
14:43 - 14 հոկտեմբերի, 2021
Մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր հանգույց դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան |armenpress.am|

Մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր հանգույց դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը ինտենսիվ աշխատում է Հայաստան-Իրան ճանապարհային կապի հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ:  Իրանական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Իսկապես որոշակի խնդիրներ են առաջացել Հայաստան-Իրան ճանապարհային կապի հետ կապված, բայց Հայաստանի կառավարությունն ինտենսիվ աշխատում է առաջին այլընտրանքային ճանապարհը պատրաստ ունենալ մինչև տարվա վերջ: Կարելի է ասել՝ սա ընդհանուր առմամբ կարճաժամկետ խնդիր է: Բայց մի ավելի կարևոր ծրագիր կա: Սեպտեմբերի վերջին Հայաստանի կառավարությունը հաստատել է Հյուսիս-հարավի՝ Սիսիանից մինչև Իրանի սահման ճանապարհի ծրագիրը: Այս ծրագիրը 1 մլրդ դոլարից ավել արժե և ամբողջովին փոխելու է տարածաշրջանի ենթակառուցվածքները: Այս ծրագիրն իրականացնելուց մենք նաև մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր ենթակառուցվածքային հանգույց դառնալու միտքը: Այս առումով կարող ենք ասել, որ ծրագիրը մեծ հնարավորություն է տալու, որպեսզի Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մեծացնենք»,- ասել է Գրիգորյանը:  Նրա խոսքով՝ եթե առայժմ հարյուրավոր միլիոնների դոլար է Հայաստանի և Իրանի առևտրային շրջանառությունը, ապա ՀՀ-ում կարծում են, որ այն շատ շուտով պետք է հատի միլիարդ դոլարի սահմանը: Գրիգորյանի գնահատմամբ՝ սա նաև հնարավորություն կտա ապագայում մի քանի միլիարդի հասցնել ապրանքաշրջանառությունը: Կարճ կարող ենք ասել, որ Հայաստանն ու Իրանն այժմ ունեն երկկողմ հարաբերությունների դրական օրակարգի լայն շրջանակ:
11:25 - 14 հոկտեմբերի, 2021
Իրանը մոտենում է միջուկային զենքին, և Իսրայելն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի ցանկացած միջոց գործի դնել՝ դա կանխելու համար. Իսրայելի ԱԳ նախարար |tert.am|

Իրանը մոտենում է միջուկային զենքին, և Իսրայելն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի ցանկացած միջոց գործի դնել՝ դա կանխելու համար. Իսրայելի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Իրանի հետ բանակցությունների հետաձգման յուրաքանչյուր օր Թեհրանին մոտեցնում է միջուկային զենքի մշակմանը, և Իսրայելն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի ցանկացած միջոց գործի դնել՝ դա կանխելու համար: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ԱՄԷ-ի ԱԳ նախարար շեյխ Աբդալլա բեն Զաիդ ալ Նահայյանի հետ համատեղ ասուլիսում: «Իմ այցի կենտրոնում Իրանի միջուկային սպառազինման մրցապայքարն է, Իրանի վերածվելը նախաշեմային միջուկային պետության: Ամեն անցնող օր, ցանկացած հետաձգում և բանակցությունների ձգձգումն Իրանին մոտեցնում է միջուկային ռումբին: Եթե ահաբեկչական ռեժիմը միջուկային զենք ստանա, մենք պետք է գործենքիսրայ»,- ասել է իսրայելցի գործիչը:  
09:26 - 14 հոկտեմբերի, 2021