Իրանն ու Պակիստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն |tert.am|
12:05 - 17 հոկտեմբերի, 2021

Իրանն ու Պակիստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն |tert.am|

tert.am: Իրանական և պակիստանյան կողմերը պայմանավորվել են ապագայում համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել: Այդ մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք լավ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, այդ թվում՝ ապագայում ինչպես Պակիստանի, այնպես էլ Իրանի տարածքային ջրերում համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացումը», - ասել է նա:

Գլխավոր շտաբի ղեկավարը նաև ասել է, որ Պակիստանի նավատորմը կմասնակցի Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի նավատորմի համատեղ զորավարժություններին, որոնք նախատեսված են 2021 թվականի վերջին - 2022 թվականի սկզբին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել