ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն, ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում 1946 թվականին։ Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը՝ զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր։ Նրա ոլորտային օֆիսների մեծ մասը գործում են խմբակային՝ ընդգրկելով երեք կամ ավելի պետություններ․ գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ։

Հայաստանը ձգտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներգրավել Ադրբեջանի վերահսկողության տարածքներում հայկական ժառանգության պաշտպանության գործում |armenpress.am|

Հայաստանը ձգտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներգրավել Ադրբեջանի վերահսկողության տարածքներում հայկական ժառանգության պաշտպանության գործում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային կոթողները ոչնչացումից փրկելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ին է ներկայացրել պատերազմի ընթացքում հայկական հուշարձանների միտումնավոր թիրախավորումն ու ռմբակոծումը հիմնավորող համապարփակ նյութեր և փաստեր։ Թեմայի շուրջ հարցազրույց ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանի հետ: -Ադրբեջանի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողություններից հետո հակառակորդի վերահսկողության տակ են անցել բազմաթիվ հայկական մշակութային հուշարձաններ: Ի՞նչ գործողություններ է ձեռնարկում նախարարությունը հուշարձանները վանդալիզմից փրկելու համար: -Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցը գտնվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մշտական ուշադրության կենտրոնում: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ զինադադարի հաստատումից հետո, այլ հումանիտար խնդիրների հետ մեկտեղ, անհետաձգելի հարցերից մեկն է դարձել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պատշաճ և երաշխավորված պահպանումը, վանդալիզմի դեպքերի կանխումը և մշտադիտարկման հնարավորությունների ընդլայնումը։ Ադրբեջանաթուրքական ագրեսիայի առաջին իսկ օրերից ԱԳՆ ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր՝ սևեռելու միջազգային հանրության ուշադրությունը կատարվող հանցագործությունների վրա, դատապարտելու և կանխելու հուշարձանների դիտավորյալ վնասելու դեպքերը։ Հայկական կողմի մտահոգությունները փոխանցվել են գործընկեր բոլոր կառույցներին և երկրներին: ՀՀ արտաքին գործերի նախարարը խնդրի մասին բարձրաձայնել է իր գործընկերների, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցների և հանդիպումների ընթացքում: Այս հարցում սերտ համագործակցություն է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ։ -Ո՞ր կառույցների հետ եք հատկապես ակտիվ աշխատում: Խնդրում եմ թվարկել և ներկայացնել կատարված աշխատանքը: -Արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 27-ին սանձազերծված ագրեսիայից ի վեր ակտիվ համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, ինչպես նաև կապի մեջ է եղել մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կառույցների և կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ Համաշխարհային հուշարձանների հիմնադրամ, Թանգարանների միջազգային խորհուրդ (ԻԿՕՄ), Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ (ԻԿՕՄՕՍ), «Կապույտ վահան» միջազգային կազմակերպություն, Մշակութային արժեքների պահպանման և վերականգնման հարցերով միջազգային հետազոտական կենտրոն (ԻԿԿՌՕՄ), Հնագետների եվրոպական ասոցիացիա, Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության հարցերով միջազգային ալիանս (ALIPH): Վերջիններիս ուշադրությունը հրավիրվել է Արցախի հայկական պատմամշակութային հուշարձանների և հնագիտական վայրերի վտանգված լինելու խնդրին։ Վերոնշյալ կազմակերպություններից շատերը հանդես են եկել հայտարարություններով՝ մտահոգություն հայտնելով Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության առնչությամբ: -ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը գործնականում ի՞նչ քայլեր է իրականացրել և իրականացնում հուշարձանների պահպանության համար: -Հայկական կողմը բարձր է գնահատում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր դերը մշակութային ժառանգության պահպանման գործում և գործնական քայլեր է ձեռնարկում ապահովելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավումը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության գործում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ վարվող շարունակական աշխատանքների շրջանակներում՝ Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից պատրաստվել և կազմակերպության գլխավոր քարտուղարին, ինչպես նաև անդամ երկրների ազգային հանձնաժողովներին են ներկայացվել պատերազմի ընթացքում հայկական մշակութային ժառանգության հուշարձանների միտումնավոր թիրախավորումն ու ռմբակոծումը հիմնավորող համապարփակ նյութեր և փաստեր։ Բացի այդ, հայկական կողմը ՅՈՒՆԵՍԿՕ-ին տեղեկացրել է ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող ֆիզիկական ոչնչացման և սրբապղծման վտանգի, ինչպես նաև հայկական քրիստոնեական հուշարձանները «աղվանական» ներկայացնելու միջոցով դրանց ինքնության աղավաղմանն ուղղված ադրբեջանական հետևողական քաղաքականության մասին՝ կազմակերպությանը փոխանցելով վտանգված հայկական հուշարձանների նախնական ցանկը: Ընդգծվել է, որ Արցախի տարածքում հայկական քաղաքակրթական ներկայության ցանկացած հետքի իսպառ բնաջնջմանն ու նենգափոխմանն ուղղված այս բոլոր գործողությունները հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի կոնվենցիայի, վերջինիս երկու արձանագրությունների, ինչպես նաև ՄԱԿ ԱԽ 2017 թվականի 2347 բանաձևի բացահայտ խախտում են, հակասում են համամարդկային արժեքներին: Նմանօրինակ քայլերը պետք է դատապարտվեն և կանխվեն այս ուղղությամբ գործադրվող ջանքերի շնորհիվ: Շարունակությունը՝ armenpress.am-ում
11:19 - 18 դեկտեմբերի, 2020
Թադեի վանքի ուխտագնացությունը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում |azatutyun.am|

Թադեի վանքի ուխտագնացությունը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ առցանց ձևաչափով ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմի­տեի 15-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի և Իրանի կող­մից համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտը: Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել կոմիտեին որոշման համար: Նա մասնավորապես նշել է, որ այս հայտը ցանկում գրանցելը հնարավոր դարձավ Իրա­նի հետ սերտ համագործակցության շնորհիվ: Դեսպանն ընդգծել է, որ նախաձեռնությունը վկայությունն է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ամուր բարեկամական հարաբերությունների, ինչպես նաև՝ հանդուրժողականության և մշակութային բազմազանության խրախուսման արժեքներին երկու երկրների հավատարմության, ասված է Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում։ Ս. Թադեոս առաքյալի (Թադեի) վանքի ուխտագնա­ցությունը Իրանում հայկական դարավոր մշակութային ներ­կայության և շարունակակա­նության, մշակութային, կրոնա­կան ինքնատիպութ­յունը պահ­պանելու ջանքերի յուրօրինակ դրսևորումն է: Հատկանշական է, որ Ս. Թադեոս առաքյալի վանական համալիրը, Սուրբ Ստեփանոս նախավկայի և Ծործորի հայկական վանական համալիրների հետ մեկտեղ, դեռևս 2008-ին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ներկայացված հայտի հիման վրա՝ «Իրանի հայկական վանական համալիրներ» անվամբ: «Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006թ. և այդ ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել են «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014թ.), «Քոչարի. ավանդական խմբապար» (2017թ․) և «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» (2018թ.) տարրերը», - ասված է Արտգործնախարարության տեղեկանքում։
10:34 - 18 դեկտեմբերի, 2020
Լավրովը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել ԼՂ-ում մշակութային ժառանգությանը |tert.am|

Լավրովը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել ԼՂ-ում մշակութային ժառանգությանը |tert.am|

tert.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ուշադրություն դարձնեն Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանմանը, անհրաժեշտ է այդ ուղղությամբ առաջընթաց գրանցել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ria.ru-ն։«ԼՂ-ում այս փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են ուշադրություն հատկացնել մշակութային, կրոնական օբյեկտների և մշակութային ժառանգության պահպանման թեմային։ Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ ռեսուրսներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև պատրաստվում է գնահատման առաքելություն իրականացնել»,- հայտարարել է Լավրովն իր հայ գործընկերոջ՝ Արա Այվազյանի հետ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:Նրա կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կարող են ավելի ակտիվորեն խրախուսել միջազգային կազմակերպություններին՝ այդ ուղղությամբ աշխատելու համար։
18:11 - 07 դեկտեմբերի, 2020
Հայկական մշակութային ժառանգության հանդեպ զարհուրելի գործողություններն Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության ներքո գտնվող տարածքներում կարող են կրկնվել. դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյան

Հայկական մշակութային ժառանգության հանդեպ զարհուրելի գործողություններն Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության ներքո գտնվող տարածքներում կարող են կրկնվել. դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյան

ՅՈՒԵՆՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես է եկել ելույթով։ Իր խոսքում ՀՀ մշտական ներկայացուցիչը ցավով արձանագրել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որն ստեղծվել է համաշխարհային մշակութային ժառանգությունը պաշտպանելու վեհ առաքելությամբ, անկարող և նույնիսկ անզոր է մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը կանխելու համար, ինչի ականատեսը եղանք վերջին ամիսների ընթացքում, երբ Արցախը դիմակայում էր թուրք-ադրբեջանական կոալիցիայի, նրանց դաշնակիցների, Սիրիայից ներգրավված հազարավոր վարձկան ահաբեկիչների զինված ագրեսիային, որի ընթացքում երկու անգամ ռմբակոծվեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին՝ հայ ժողովրդի համար կարևոր պաշտամունքի վայրը և 19-րդ դարի ճարտարապետության գլուխգործոցը։ՀՀ մշտական ներկայացուցիչը ընդգծել է, որ նույնիսկ այն պահին, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը տարածաշրջանի ժառանգության պաշտպանությանն ուղղված իր հերթական կոչն էր անում, տեղեկատվություններ և փաստեր էին ստացվում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրականացվող շարունակական վանդալիզմի մասին։ՀՀ մշտական ներկայացուցիչը նիստի մասնակիցներին փոխանցել է հայկական կողմի այն մտահոգությունները, որ այդ զարհուրելի գործողությունները հայկական մշակութային ժառանգության հանդեպ կկրկնվեն զանգավածաբար Արցախի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո տարածքներում, միաժամանակ հիշեցնելով Նախիջևանի հայկական ժառանգությանը բաժին հասած ճակատագիրը, որն անխնա ոչնչացվեց։Դեսպան Տեր-Ստեփանյանն ընդգծել է անհամապաղ միջամտելու կարևորությունը և այդ պատճառով Հայաստանը դրական է ընդունել գլխավոր տնօրենի առաջարկը՝ տարածաշրջան նախնական առաքելություն գործուղելու վերաբերյալ և պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել այս նախաձեռնությանը։Փաստելով, որ Հաագայի Կոնվենցիայի Երկրորդ արձանագրությունը չունի վերահսկման գործառնական որևէ մեխանիզմ, ՀՀ ներկայացուցիչը հայտնել է, որ Հայաստանը, որպես Զինված ընդհարման դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ, կոմիտեի աշխատանքների շրջանակներում ներկայացրել է որոշման նախագիծ, ուղղված այդ բացը լրացնելուն, անդամ երկրներին հրավիրելով սատարել այդ նախագիծը։Ամփոփելով իր խոսքը, ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ պետք է մոբիլիզացվել՝ հնարավորություն տալով ՅՈՒՆԵՍԿՕ-ին գործելու արտակարգ իրավիճակներում, երբ մարդկության մշակութային ժառանգությունը վտանգված է։
23:37 - 04 դեկտեմբերի, 2020
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունը մոտակա ժամանակաշրջանում կկարողանա ժամանել Լեռնային Ղարաբաղ |hetq.am|

ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունը մոտակա ժամանակաշրջանում կկարողանա ժամանել Լեռնային Ղարաբաղ |hetq.am|

hetq.am: Ռուսաստանը հույս ունի, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետները մոտ ժամանակներս կկարողանան ժամանել Լեռնային Ղարաբաղ՝ քրիստոնեական և մուսուլմանանական սրբավայրերի պահպանման գնահատման համար։ Այդ մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 3-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան։ «Մենք հույս ունենք, որ առաքելությունը, որը ձևավորվել է հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցության շրջանակներում և ՅՈւՆԵՍԿՕ-ի հուշարձանների պահպանման և պաշտպանության ոլորտներում մասնագիտացած ՀԿ-ների մասնակցությամբ, մոտակա ժամանակներում կկարողանա ժամանել Լեռնային Ղարաբաղում և տեղում տա իրավիճակի օբյեկտիվ գնահատական»,- նշել է դիվանագետը։ Ռուսական արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվան աջակցում է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեի նախաձեռնությանը Լեռնային Ղարաբաղ ուղարկել փորձագետների, որը հաստատվել է նոյեմբերի 30-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Զախարովայի կարծիքով՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետները կկարողանան տալ «բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք վերաբերում են տարածաշրջանում քրիստոնեական և մուսուլմանական սրբավայրերի պահպանությանը և վիճակին»։ Զախարովան նշել է, որ Լավրովի և Ազուլեի հեռախոսազրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ՅՈւՆԵՍԿՕ-ի ներուժի օգտագործման հնարավորություններին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար իրավիճակի կարգավորմանը նպաստելու համար, մասնավորապես, ռազմական գործողություններից և վանդալային գործողություններից տուժած մշակութային հուշարձանների և կրոնական օբյեկտների պաշտպանության ու պահպանության, ինչպես նաեւ տարածաշրջանում կրթական համակարգի վերականգնման բնագավառում:
23:21 - 03 դեկտեմբերի, 2020
Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ԼՂ-ի պատմամշակութային օբյեկտների պահպանության համար |armenpress.am|

Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ԼՂ-ի պատմամշակութային օբյեկտների պահպանության համար |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության համար, որոնց մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը: «Վերջին շաբաթների ընթացքում  Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը բազմաթիվ անգամ շփումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ և առիթ է ունեցել կրկին անգամ իր հանձառությունը արտահայտելու: Այդ հանձառությունը հիմնվում է տարբներ ասպեկտների վրա, և դրանցից մեկը վերաբերվում է մշակութային և հոգևոր արժեքների ժառանգության պահպանմանը, որոնց մի մասը գտնվում են Ադրբեջանի տարածքում:  Եվ այդ գանձերի պահպանության համար մենք համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ, որոնք ստաձնել են դրանց պաշտպանության առաքելությունը»,- ընդգծել է Լըմուանը:
15:55 - 28 նոյեմբերի, 2020
Լավրովը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել ԼՂ մշակութային ժառանգության պահպանման հարցում |tert.am|

Լավրովը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել ԼՂ մշակութային ժառանգության պահպանման հարցում |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեծ ակտիվություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղում հուշարձանների պահպանման հարցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։Աղբյուրը մանրամասնում է, որ Լավրովը նախօրեին զրուցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի հետ՝ նշելով, որ «հարկավոր է, որ կազմակերպությունն առկա կոնվենցիաների համաձայն Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ մշակության, քաղաքաղակրթային և կրոնական ժառանգության պահպանման հարցում առավել նախաձեռնողական կերպով հանդես գա իր ծառայությունների կիրառման առաջարկություններով, ինչը կարևոր ներդրում կլինի այս հնագույն տարածաշրջանում միջկրոնական, ազգամիջյան հաշտեցման և ներդաշնակության ապահովման համար»:«Հույս ունենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այստեղ առավել ակտիվ գործունեություն կծավալի, քան Սիրիայում՝ նախ և առաջ Հալեպում և Պալմիրում՝ ի պատասխան մշակութային հուշարձանների պահպանման վերաբերյալ ստացված մեծաթիվ դիմումների․ պարզ ասած՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից մեր ընկերներն իրենց այնքան էլ ակտիվ չեն դրսևորել»,- նկատել է նախարարը։
16:22 - 21 նոյեմբերի, 2020
Արցախի մի շարք համայնքների՝ Ադրբեջանին հանձնելու հետևանքով հազարավոր երեխաներ դարձել են անտուն․ Արտակ Բեգլարյանը նամակ է ուղարկել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենին

Արցախի մի շարք համայնքների՝ Ադրբեջանին հանձնելու հետևանքով հազարավոր երեխաներ դարձել են անտուն․ Արտակ Բեգլարյանը նամակ է ուղարկել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենին

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նոյեմբերի 20-ին, երեխաների համաշխարհային օրվա առթիվ նամակ է ուղարկել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը։ Նամակում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ տիկին Ֆոր, Նոյեմբերի 20-ը քաղաքակիրթ աշխարհի համար կարևոր օր է, քանզի հենց այդ օրն է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունել Երեխայի իրավունքների հռչակագիրը (1959 թ.) և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան (1989 թ.): Այս երկու փաստաթղթերը հիմնված են մարդկության կարևոր առաքելության վրա` անվերապահորեն պաշտպանելու երեխաների իրավունքները ցանկացած իրավիճակում` երաշխավորելով նրանց զարգացման համար անհրաժեշտ պայմանները: Ցավոք, այսօր, երբ ամբողջ աշխարհը նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) երեխաները զրկված են իրենց իրավունքներից, այդ թվում ՝ երեխաների կյանքի, առողջության իրավունքից, ընտանիքի և համայնքի հետ լինելու իրավունքից, անձնային զարգացման ու պաշտպանության իրավունքից, կրթության իրավունքից և մի շարք այլ հիմնարար իրավունքներից: Նրանք զրկված են իրենց իրավունքներից սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի պատճառով: Պատերազմի ընթացքում Ադրբեջանը Արցախի մոտ 170 (շուրջ 70%) համայնքներում դիտավորյալ և չտարբերակված հարվածների է ենթարկել քաղաքացիական նշանակության օբյեկտներ, բնակելի շինություններ, ենթակառուցվածքներ: Քաղաքացիական անձանց շրջանում արձանագրվել է առնվազն 50 զոհ և 163 վիրավոր, ներառյալ՝ 1 զոհված և 9 վիրավոր երեխա: Կյանքին և առողջությանը սպառնացող վտանգից պաշտպանվելու համար Արցախի երեխաներն իրենց ընտանիքների հետ տեղահանվել են՝ ապաստանելով առավել անվտանգ վայրերում՝ Արցախում և Հայաստանի Հանրապետության տարածքում: Դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների են ենթարկվել նաև դպրոցները, մանկապարտեզները և հիվանդանոցները: Նախնական տվյալներով՝ Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել է առնվազն 71 դպրոց, 14 մանկապարտեզ՝ չհաշված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող՝ ԱՀ համայնքների դպրոցներն ու մանկապարտեզները: Կրթության իրավունքից զրկվել են 23,978 դպրոցական տարիքի և 4,036 նախադպրոցական տարիքի երեխաներ: Ադրբեջանական օկուպացիայի և Արցախի մի շարք համայնքների՝ Ադրբեջանին հանձնելու հետևանքով հազարավոր երեխաներ դարձել են անտուն՝ զրկվելով իրենց իրավունքներից և անհոգ մանկությունից: Բազմաթիվ երեխաներ կորցրել են իրենց հայրիկներին ու հարազատներին, ականատես են եղել հրետակոծությունների, ինչը հանգեցրել է ծանր հոգեբանական տրավմաների և զարգացմանը խոչընդոտող այլ հետևանքների: Որպես Արցախի մարդու իրավունքների պաշտպան՝ ես պատրաստել եմ արտահերթ զեկույց, որում փաստագրել և վերլուծել եմ Ադրբեջանի կողմից Արցախի երեխաների իրավունքների կոպտագույն խախտումները: Առաջնահերթ համարելով ցանկացած հանգամանքներում երեխաների իրավունքների պաշտպանությունը և ակնկալելով աշխարհի բոլոր երեխաների պաշտպանը լինելու Ձեր վճռական հանձնառությունը՝ Ձեզ եմ ուղարկում վերոնշյալ զեկույցը և խնդրում պատշաճորեն արձանագրել Արցախի երեխաների իրավունքների կոպտագույն խախտումները և գործնական քայլեր ձեռնարկել դրանց հետևանքները վերացնելու և խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»:
13:52 - 21 նոյեմբերի, 2020
Սերգեյ Լավրովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է ԼՂ-ում հուշարձանների պահպանության հարցը

Սերգեյ Լավրովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է ԼՂ-ում հուշարձանների պահպանության հարցը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-ին հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային օբյեկտների պահպանության և պաշտպանության հարցը: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն: «Առանձին ուշադրություն է դարձվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներուժի օգտագործման հնարավորություններին ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար իրավիճակի կարգավորմանը նպաստելու համար, մասնավորապես ՝ ռազմական գործողություններից և վանդալիզմից տուժած մշակութային հուշարձանների և կրոնական օբյեկտների պաշտպանության և պահպանության, ինչպես նաև տարածաշրջանում կրթական համակարգի վերականգնման հարցը»,- նշված է հաղորդագրության մեջ:   Ավելի վաղ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հայտարարել էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային օբյեկտների պահպանման հարցում և նախատեսում է այնտեղ ուղարկել մասնագետների խումբ:
21:23 - 20 նոյեմբերի, 2020
ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային օբյեկտների պահպանման հարցում |armenpress.am|

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային օբյեկտների պահպանման հարցում |armenpress.am|

armenpress.am: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային օբյեկտների պահպանման հարցում և նախատեսում է այնտեղ ուղարկել մասնագետների խումբ:  Ինչպես տեղեկացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջը, այս մասին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն: «Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ գլխավոր տնօրենը պաշտոնապես տեխնիկական օգնություն է առաջարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, որի ներկայացուցիչները մինչ օրս չէին կարող այցելել այդ տարածքներ: Նրանք կարող էին դաշտային առաքելություն իրականացնել բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությամբ, որպեսզի կազմեն տարածաշրջանի ժառանգության առավել նշանակալի մշակութային արժեքների նախնական ցուցակը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատելու է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի պայմաններ ստեղծի նման առաքելության համար: Նախաձեռնվել են բարձր մակարդակի խորհրդակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:   Միջազգային կազմակերպության ղեկավարը հավելել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումները տեղի են ունեցել նոյեմբերի 18-ին:
19:57 - 20 նոյեմբերի, 2020
Հայկական ժառանգության մշակութային հուշարձանները ոչնչացման սպառնալիքի տակ են․ Արցախի ԱԳ նախարարը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

Հայկական ժառանգության մշակութային հուշարձանները ոչնչացման սպառնալիքի տակ են․ Արցախի ԱԳ նախարարը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

Նոյեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ադրբեջանական կողմի իրականացրած՝ հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պղծման փաստերի և վանդալիզմի ակտերի կապակցությամբ, տեղեկացնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նամակում նշվում է, որ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը, որտեղ տեղակայված են հայկական ժառանգության բազմաթիվ մշակութային հուշարձաններ, հայտնվել է Ադրբեջանի ռազմական օկուպացիայի տակ։Արտաքին գործերի նախարարն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ «համացանցում շրջանառվում են տեսագրություններ և լուսանկարներ, որտեղ երևում են Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու պատերին ադրբեջաներեն գրություններ։ Քանդվել են եկեղեցու կոմպոզիցիոն մասը կազմող քանդակներ, վնասվել են անմիջապես եկեղեցում գտնվող արտեֆակտեր։ Ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը անօդաչու թռչող սարքից երկու անգամ կանխամտածված հարված են հասցրել եկեղեցու վրա։ Հարձակման արդյունքում լուրջ վնասներ են հասցվել եկեղեցուն։ Երկրորդ հարվածի ժամանակ վիրավորվել են լրագրողներ, որոնք եկեղեցում էին` առաջին հարվածի հետևանքները փաստագրելու նպատակով»։ Նամակում ընդգծվում է, որ հայկական պատմական և մշակութային ժառանգության գոյության սիստեմատիկ ժխտումը և դրա ոչնչացումը վաղուց արդեն նորմ են Ադրբեջանում և հայերի նկատմամբ ատելություն ու այլատյացություն սերմանելու պետական քաղաքականության մաս են կազմում։ Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության տարածքներում տեղակայված հայկական ժառանգության մշակութային հուշարձանների ոչնչացման սպառնալիքի կապակցությամբ նախարար Մայիլյանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արդյունավետ քայլեր ձեռնակրելու անհրաժեշտությունը՝ ապահովելու հայկական պատմական, մշակութային և հոգևոր հուշարձանների պաշտպանությունը և երաշխավորելու Ադրբեջանի կողմից այլ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը։
22:35 - 19 նոյեմբերի, 2020
ՌԴ մշակույթի գործիչները ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ են անում պաշտպանել Արցախի մշակութային ժառանգությունը
 |1lurer.am|

ՌԴ մշակույթի գործիչները ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ են անում պաշտպանել Արցախի մշակութային ժառանգությունը |1lurer.am|

1lurer.am:    Ռուսաստանի մշակույթի գործիչները, այդ թվում՝ դիրիժորներ Վլադիմիր Սպիվակովը և Թեոդոր Կուրենտզիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը և ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին խնդրում են Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական ​​և ճարտարապետական ​​ժառանգության հուշարձանները ներառել համաշխարհային ժառանգության ցանկում`դրանց հետագա պահպանման համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Մենք՝ միջազգային մշակութային հանրության ներկայացուցիչներս և հասարակական գործիչներս, խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական ​​և ճարտարապետական ​​ժառանգության հուշարձանների ճակատագրով, որոնք վտանգի տակ են և նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո էլ կարող են ոչնչացվել, ավերվել և վանդալիզմի ենթարկվել: ՅՈՒՆԵՍԿՕ-ին խնդրում ենք օգտագործել իր հեղինակությունն ու լիազորությունները հուշարձանները փրկելու համար՝ դրանց անհրաժեշտ կարգավիճակ տալով և ներառելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում»,- ասված է բաց նամակում: Մշակույթի գործիչները մտահոգություն են հայտնել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը կարող է նույն ողբերգական ճակատագրին արժանանալ, ինչ՝ Սիրիայի Պալմիրան:
19:50 - 19 նոյեմբերի, 2020
ՌԴ-ն կողմ է ԼՂ-ում միջազգային կազմակերպությունների ներկայության ընդլայնմանը․ Լավրով |factor.am|

ՌԴ-ն կողմ է ԼՂ-ում միջազգային կազմակերպությունների ներկայության ընդլայնմանը․ Լավրով |factor.am|

factor.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է ընդունեն միջազգային կազմակերպությունների ներկայության անհրաժեշտությունը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Պետեր Մաուրերի հետ հանդիպման արդյունքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք կողմ ենք, որպեսզի հակամարտության կողմերն ընդունեն միջազգային կառույցների ներկայության ընդլայնման նշանակությունը՝ ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի փախստականների հարցերով գրասենյակի մասով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասով, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մասով, քանի որ ավերածությունների վերականգնման հարցը բավական սուր է»,- հայտարարել է Լավրովը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի ու Ռուսաստանի համագործակցության մասին հարցերին։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղից հայ և ադրբեջանցի փախստականները պետք է ինքնակամ վերադառնան տարածաշրջան՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։
15:32 - 17 նոյեմբերի, 2020
ՌԴ ԱԳՆ-ն ՅՈւՆԵՍԿՕ-ին կոչ է արել պահպանել ԼՂ մշակութային ժառանգությունը |24news.am|

ՌԴ ԱԳՆ-ն ՅՈւՆԵՍԿՕ-ին կոչ է արել պահպանել ԼՂ մշակութային ժառանգությունը |24news.am|

24news.am: Լեռնային Ղարաբաղում մշակութային արժեքների պահպանման համար կարելի է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կենտրոնի առաջարկությամբ հրավիրել փորձագետների ուշադրությունը: Այս մասին ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ՝ հատուկ հանձնարարություններով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան: «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության օբյեկտների պահպանման գործընթացում ՅՈւՆԵՍԿՕ-ի ներգրավումն այդքան էլ հեշտ չէր լինի»,- ասել է Միտրոֆանովան, ով ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնն էր զբաղեցնում: Նա նշել է՝ «այս տարածքում Համաշխարհային ժառանգության օբյեկտներ չկան»: «Միաժամանակ, հատուկ խնդրանքով հնարավոր է Համաշխարհային ժառանգության կենտրոնի կողմից փորձագետների ներգրավել»,- ասել է նա:
14:48 - 14 նոյեմբերի, 2020
Հայ և օտարերկրացի մշակութային գործիչներ ստորագրահավաք են սկսել Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից զրկելու համար

Հայ և օտարերկրացի մշակութային գործիչներ ստորագրահավաք են սկսել Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից զրկելու համար

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը և հայ և օտարերկրացի մշակութային գործիչներ ստորագրահավաք են սկսել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից զրկելու համար։ Ստորագրահավաքը տեղադրված է Change.org կայքում։ Արսինե Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է նաև հայ և օտարերկրացի մշակութային գործիչների բաց նամակն՝ ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին: Նամակում ևս ներկայացված է Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից զրկելու դիմում։ Նամակում նշվում է, որ իր հիմնադրման օրվանից՝ 1945 թ., ՅՈՒՆԵՍԿՕ-ն նպատակ է հետապնդել կառուցել ավելի խաղաղ աշխարհ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի վեհ առաքելությանը Հայաստանի լիակատար աջակցությունը շարունակվում է։ Նոյեմբերի 8-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Մեհրիբան Ալիևան հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, որն ուղղակիորեն հակասում է իր առաքելության հիմնարար արժեքներին՝ ցույց տալով իր շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծումներին ՝ «անիմաստ» անվանելով հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները: Մասնավորապես, նա գրել է. «Ես բազմիցս ասել եմ, որ, չնայած բոլոր հայտարարություններին, այս հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում ունի, և մենք այսօր դա ապացուցում ենք ռազմի դաշտում: Գրեթե 30 տարի անիմաստ բանակցությունները ոչ մի լուծման չեն հանգեցրել»։ «Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան` ժամանակակից ամենակոռումպացված, դաժան և ռեպրեսիվ ռեժիմներից մեկի ներկայացուցիչը, չպետք է մնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, որպես քաղաքական գործիչ, որը լիակատար պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների անթիվ խախտումների, պետական մակարդակով հայերի նկատմամբ ատելության քաղաքականության խրախուսման և իրականացման, ինչպես նաև հայերի դեմ ադրբեջանական ղեկավարության կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար»,- մասնավորապես ասված է նամակում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ուղղված նամակում նշված է նաև Շուշիի ու Ստեփանակերտի հոգևոր, մշակութային արժեքների, քաղաքացիական ենթակառուցվածքների՝ Ադրբեջանի կողմից թիրախավորման մասին, որոնք հանգեցրել են ավերածությունների և մարդկային զոհերի: Բաց նամակի տակ ստորագրել են կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, SOAD խմբի մենակատար Սերժ Թանկյանը, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, իսրայելցի կինոռեժիսոր Ամոս Գիտայը, մի շարք հեղինակավոր հասարակական և մշակութային գործիչներ, տարբեր կրթական հաստատությունների ղեկավարներ, պրոֆեսորներ: Առցանց ստորագրահավաքին միացել է մոտ 23 հազար մարդ:    
16:34 - 09 նոյեմբերի, 2020