Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ։ Ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներինծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը:

1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմիկուս կազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989 թվականից ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, իսկ 1992 թվականից` դրա հիման վրա ձևավորված և ԼՂՀ պաշտպանության բանակի հիմքըդ արձած ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999 թվականներին` ՀՀ ներքի նգործերի և ազգայի նանվտանգության նախարար: 1999 թվականին` ՀՀ ազգայի նանվտանգության նախարար: 1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:

2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը: 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008 ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013 թվականի ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2018 թվականից ապրիլի 17-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում և Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել վարչապետ: 2018 թվականի ապրիլի 23-ին ներկայացրել է իր հրաժարականը հանրապետության ամբողջ տարածքում ծավալվող քաղաքացիական անհնազանդությունների ճնշման ներքո։

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. գործով վկաները չեն ներկայացել դատարան |news.am|

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. գործով վկաները չեն ներկայացել դատարան |news.am|

news.am: Երեւանի Ավան եւ Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ Վահե Միսակյանի, այսօր՝ հունիսի 9-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գեւորգ Հարությունյանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ գործով վկաների՝ դատարան չներկայանալու հիմքով։ Դատական նիստին պետք է հարցաքննվեին վկաներ Եղիշե Վարդանյանը եւ Սեւան Քոչարյանը։ Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 7-ին՝ 14։30-ին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Կորոնավիրուսի հետեւանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը։ Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում էլ Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։
16:08 - 09 հունիսի, 2022
Մեր ժողովրդի արժանավոր զավակները կատարել են իրենց ընտրությունը, ես մաղթում եմ նրանց հաջողություն ներքին ու արտաքին թշնամու դեմ աննահանջ պայքարում․ Սերժ Սարգսյանի ուղերձը

Մեր ժողովրդի արժանավոր զավակները կատարել են իրենց ընտրությունը, ես մաղթում եմ նրանց հաջողություն ներքին ու արտաքին թշնամու դեմ աննահանջ պայքարում․ Սերժ Սարգսյանի ուղերձը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվա առթիվ։ Ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնց համար թանկ ու ամեն ինչից վեր են Հայրենիքի ազատությունն ու անկախությունը, հանուն անկախ պետականության իրենց կյանքը զոհաբերած մեր քաջակորով նախնիների անմահ հիշատակը: Շնորհավորում եմ բոլոր նրանց, ում համար նվիրական են մեր ազգային հոգևոր, մշակութային արժեքները, մեր լեզուն ու պատմությունը, բոլոր նրանց, ովքեր այսօր էլ՝ մայիսյան հերոսամարտերից ավելի քան մեկ դար անց, հավատարիմ են այդ արժեքները պաշտպանելու և սերունդներին փոխանցելու հանձնառությանը: 1918 թվականի մայիսյան այս օրը հայ ժողովրդի նվիրյալ զավակները ազգային գիտակցության և պատմական պատասխանատվության բարձր մակարդակով ու անձնազոհ խիզախությամբ նվաճեցին սեփական Հայրենիքում անկախ և ազատ ապրելու իրավունքը: Փա՛ռք մայիսյան հերոսամարտերն առաջնորդած և փայլուն հաղթանակներ տարած հայ զինվորներին, զորահրամանատարներին ու ռազմական գործիչներին, հոգևորականներին ու բազում այն երախտավորներին, որոնք նախընտրեցին պատվով ապրելը, քան օտարին հպատակվելը: Խոնարհում մեր հերոս նախնիների հիշատակին: Հուսահատության և բնաջնջման եզրին կանգնած մեր ժողովրդի համար մայիսյան հաղթանակները ապրելու, արարելու և համազգային նպատակները կյանքի կոչելու նոր հնարավորություն դարձան: Ցավոք, այսօր մեր ժողովուրդը կրկին նույն ընտրության առջև է՝ կյանքի գնով պաշտպանե՞լ հող հայրենին, թշնամու ամենօրյա նշանառության տակ գտնվող իր օջախն ու ավերման, պղծման վտանգի տակ հայտնված հոգևոր, մշակութային կոթողները, իր զավակների ապագան, թե՞ ծնկի գալ թշնամու առջև՝ հավատալով խաղաղության դարաշրջան բացելու նրա և հայաստանյան իր սպասարկուների կեղծ ու վտանգավոր հավաստիացումներին: Մեր ժողովրդի արժանավոր ու պատվախնդիր զավակները կատարել են իրենց ընտրությունը, և ես մաղթում եմ նրանց հաջողություն ներքին ու արտաքին թշնամու դեմ աննահանջ պայքարի ազգանվեր առաքելության ճանապարհին: Հավերժ փա´ռք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին Մայիսի 28-ը: Փա´ռք ու պատի´վ Հայրենիքի բոլոր այն նվիրյալ զավակներին, ովքեր նոր հաղթանակներով կերտելու են հզոր, արժանապատիվ, ազատ ու անկախ Հայրենիքի վաղվա օրը»:
11:02 - 28 մայիսի, 2022
Սերժ Սարգսյանի օրոք բանակցային գործընթացը չի տապալվել, եղել են տարբեր փաստաթղթեր. Սեյրան Օհանյան
 |news.am|

Սերժ Սարգսյանի օրոք բանակցային գործընթացը չի տապալվել, եղել են տարբեր փաստաթղթեր. Սեյրան Օհանյան |news.am|

news.am: Սեյրան Օհանյանը համաձայն չէ տեսակետին, որ ընդդիմության կազմակերպած ակցիաներին մասնակցող մարդկանց թիվը չի ավելանում: «Մենք Երեւանում եւ մարզերում մեկ շաբաթ է, որ իրականացնում ենք տարբեր ակցիաներ, եւ դուք նկատել եք, որ բավականին լուրջ քանակություն է հավաքվում», - «Հաղթանակ» զբոսայգում այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Մենք  ամեն օր այդ միջոցառումներից հետո նստում, վերլուծում ենք, արդյունքներն ամփոփում ենք, նշում ենք դրական, նաեւ այն բացթողումները, որոնք կան: Կարծում եմ՝ այս թափանիվը շարժվում է առաջ, մեր համակիրների թիվն ավելի է մեծանում: Սա մեկ անձի շարժում չէ, նախկին իշխանությունները, նախկին նախագահներն ամեն ինչ արել են, որ մենք արժեքներ ձեռք բերենք: Մենք ձեռք ենք բերել անկախություն, ձեռք ենք բերել ինքնիշխանություն, այդ տարիներին կանոնավոր բանակ է ձեւավորվել, հաղթել ենք Արցախում, Արցախն ու Հայաստանը եղել են մեկ կուռ անվտանգային համակարգ: Այս իշխանությունների օրոք է, որ գալով իշխանության 2018-ին, իրենք իրենց որոշումներն իրականացրել են իրավիճակի ոչ սթափ գնահատման եւ ոչ սթափ կանխազգացումի արդյունքում: Ամեն ինչ արել են, որ բանակցային գործընթացը չլինի: Իսկ այնտեղ, որտեղ վերանում են բանակցությունները, սկսվում են մարտական գործողություններ», - ասաց նա: Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն է ԱԺ-ում ժամանակին հայտարարել, որ բանակցային գործընթացը տապալվել է, Սեյրան Օհանյանը հակադարձեց. «Բանակցային գործընթացը Սերժ Սարգսյանի ժամանակ և նախկին նախագահների ժամանակ չի տապալվել․ եղել են տարբեր փաստաթղթեր եւ տարբեր ատյաններում դրանք ուղղված են եղել միայն ու միայն Արցախի ինքնորոշումն առաջ տանելու: Այդ բանակցային գործընթացն է թույլ տվել, որ Արցախի ու Հայաստանի նկատմամբ լայնածաված գործողություններ չլինեն: Այսօրվա իշխանություններն են, որ իրավիճակի ոչ սթափ գնահատմամբ բերել են նոր պատերազմի: Նրանք պատերազմի ողջ ընթացքում խրախուսել են նահանջը, Նիկոլ Փաշինյանն անձամբ, 4-րդ նախագահն անձամբ, իրենց ձեռքով , չտիրապետելով իրավիճակին, տվել են տարբեր կոչումներ»:
13:04 - 09 մայիսի, 2022
«Խաղաղության գինը անհայրենիք ստրկամիտների համար թշնամուն հպատակությունն է»․ Սերժ Սարգսյան

«Խաղաղության գինը անհայրենիք ստրկամիտների համար թշնամուն հպատակությունն է»․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Խաղաղության գինը անհայրենիք ստրկամիտների համար թշնամուն հպատակությունն է, ազգային արժեքներից ու ինքնությունից հրաժարումը, թշնամու բոլոր պայմանների անվերապահորեն ընդունումը: Ոգով արի և ազատատենչ զավակների համար խաղաղության գինը հանուն Հայրենիքի թափված արյանը տեր կանգնելն է, նահատակված հերոսների անմահ հիշատակը սերնդեսերունդ պատվելը, հայրենի հողի և ազգային արժեքների պաշտպանությունը, սեփական հողի վրա ազատ, անկախ ապրելու իրավունքի համար աննահանջ պայքարելը: Արժանապատիվ խաղաղություն կարող է լինել միայն հայրենատեր զավակների հաղթանակի դեպքում: Հաղթանակից հետո խաղաղության բերկրանքը միայն այդ ժամանակ կարող ենք ազգովի վայելել: Փա՛ռք հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիներին: Հաջողությո՛ւն հանուն հաղթանակի և խաղաղության աննահանջ պայքարի ելած հայրենանվեր մեր զավակներին»,- ասված է ՀՀ երրորդ նախագահի ուղերձում։
10:35 - 09 մայիսի, 2022
«Ազգակործան պատուհասի հետ, ինչպես դու էիր բնութագրել, սեղան նստելու հարց չունենք»․ Սաղաթելյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին

«Ազգակործան պատուհասի հետ, ինչպես դու էիր բնութագրել, սեղան նստելու հարց չունենք»․ Սաղաթելյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին

Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին․  «Հարգելի՛ պարոն Տեր-Պետրոսյան, դու այդ նույն խոսքերը ասում էիր նաև 97-98 թվականներին, ասում էիր, որ հնարավոր չէ, պետք է զիջել, ամբողջ աշխարհը մեր դեմ է․ Սերգո ջան ապրի, քանի Ղարաբաղը չեն հանձնել։ Դու էս նույն խոսքերը ասում էիր նաև 98 թվականին, բայց կյանքը ցույց տվեց, որ երբ որ քո փոխարեն եղավ այլ իշխանություն, մենք 20 տարի չզիջեցինք ու Հայաստանն ու Արցախը զարգացան չզիջելով։  Բայց երբ որ 2018 թվականին իշխանության եկան քո գաղափարախոսության կրողները և հոգեզավակները, ովքեր կրկին էդ գծի մեջ էին, որ պետք է տանք, ուրիշ ճար չկա, Արցախի 72 տոկոսը տվեցինք։  Հիմա ժամանակն է, որ սրանք հեռանան, որպեսզի կարողանանք փրկել, հետևաբար մեր վզին որևէ մեկը, այդ թվում դու և Նիկոլը չենք կարող որևէ բան փաթաթել»,- ասաց Սաղաթելյանը։  Սաղաթելյանը անդրադարձավ նաև առաջին նախագահի դիտարկամանը, թե Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պետք է նստեն մեկ սեղանի շուրջ և ելք գտնեն ներքաղաքական ճգնաժամից: «Իբրև լուծում առաջարկել է, որ Նիկոլի հետ նստեք սեղանի շուրջ ստեղծված իրավիճակից ելքեր գնտելու․ պարոն Տեր-Պետրոսյան, ազգակործան պատուհասի հետ, ինչպես դու էիր բնութագրել, մենք սեղան նստելու հարց չունենք, մենք իր հետ ունենք մեկ օրակարգ․ խաղաղ, անցնցում րոպե առաջ հեռացում»,- եզրափակեց Սաղաթելյանը։   
21:18 - 05 մայիսի, 2022
Լևոն Տեր-Պետրոսյան. Ապացուցվածը և անապացուցելին

Լևոն Տեր-Պետրոսյան. Ապացուցվածը և անապացուցելին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել Արցախի հարցի ու Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին։ Հոդվածը, որը հրապարակվել է ilur.am կայքում, ներկայացնում ենք ստորև․  Մաս 1. Այն, որ փոխզիջումների մերժման և ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունը հանգեցրեց ազգային աղետի, ապացուցման կարիք չունի, ինչը աղետից հետո խոստովանում են անգամ այդ քաղաքականության երբեմնի կողմնակիցներից ոմանք: Սակայն, դրանով հանդերձ, իրենց արդարացնելու համար շատերը փորձում են ապացուցել, որ նույն բանը տեղի էր ունենալու նաև փոխզիջումային ճանապարհն ընտրելու պարագայում: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնարդարացման խղճուկ փորձ և բացարձակապես անապացուցելի, քանի որ պատմությունը «եթե» չի սիրում: Պատմությունն արձանագրում է այն, ինչն արդեն իրականացած է: Ուստի, ինչպիսի ձեռնածություններով էլ Ղարաբաղի հարցի փոխզիջումային լուծման հակառակորդները (պետական այրեր, կուսակցապետեր, մտավորականներ) փորձեն արդարացնել իրենց ազգակործան քայլերը, միևնույն է, նրանք վաղ, թե ուշ կանգնելու են պատմության դատաստանի առջև, ինչից ոչ ոք դեռևս չի խուսափել: Ահա նման ճակատագրի գիտակցումն է, որ նրանց այսօր էլ մղում է ամեն կերպ արդարացնելու իրենց աղետաբեր պահվածքը, ինչը, ցավոք, ավելի ու ավելի է խորացնում Հայաստանի ու Ղարաբաղի ներկայիս ճգնաժամը: Մաս 2. Խոսքը վերաբերում է ընթացիկ ներքաղաքական առճակատմանը, ինչն, իմ կարծիքով, ոչ թե ուժեղացնում, այլ ավելի է թուլացնում Հայաստանի դիրքերը առաջիկա դժվարագույն բանակցություններում: Ուստի անհասկանալի է, թե որն է այսօրվա ընդդիմության բուն նպատակը: Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով Նիկոլ Փաշինյանին փակցվել է «կապիտուլյանտ» պիտակը, ինչը թեև դիպուկ է, բայց կես-ճշմարտություն: Իրականում կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը: Հետևաբար, ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ՝ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին: Խնդիրն, ըստ այդմ, Հայաստանի ղեկավարի անձից կախված չէ: Եթե այս պարզ ճշմարտությունը չհասկացվի, և մեր երկրի ներքաղաքական ցնցումները շարունակվեն, ապա մեզ պարտադրվող լուծումները շատ ավելի ցավոտ են լինելու, անկախ այն հանգամանքից, թե Փաշինյանը կամ մեկ ուրիշը կստորագրի վերջնական փաստաթուղթը: Հարց է ծագում՝ արդյո՞ք ներկայիս ընդդիմության առաջնորդները չեն գիտակցում սա: Եթե չեն գիտակցում, ապա դա նշանակում է, որ քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում: Իսկ եթե գիտակցում են, բայց շարունակում ներքաղաքական ցնցումները, ապա դրանից բխում է, որ նրանք բոլորովին այլ նպատակներ են հետապնդում, որոնք բացարձակապես կապ չունեն ազգային շահերի հետ: Ազգային շահերի հետ ոչ մի կապ չունեն նաև ներկայիս իշխանությունների կոշտ գործողություններն ընդդիմության կազմակերպած ցույցերի, երթերի և հանրահավաքների նկատմամբ: Անհույս լավատես լինելով՝ դեռևս ակնկալում եմ, որ հակամարտող կողմերը վերջիվերջո կհասկանան իրենց դիրքորոշումների վտանգավորությունը և ջանքեր կգործադրեն ինչ-որ փոխհամաձայնության գալու՝ իրավիճակն ավելի ևս չբարդացնելու և նոր վտանգներից խուսափելու նպատակով: Եթե մեր մտավորականներն իրապես ցանկանում են ազգանպաստ գործ կատարել, թող ստիպեն Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից: Ի դեպ, այսպիսի հորդորով ես հանդես եմ եկել դեռևս ներկայիս ճգնաժամից առաջ, ս.թ. հունվարի 15-ին:  
18:13 - 05 մայիսի, 2022
Քոչարյանն ու Սարգսյանը մարտական ընկերներ են. ոչ ես, ոչ դուք չենք կարող վերլուծել իրենց հարաբերությունները. Մամիջանյան
 |news.am|

Քոչարյանն ու Սարգսյանը մարտական ընկերներ են. ոչ ես, ոչ դուք չենք կարող վերլուծել իրենց հարաբերությունները. Մամիջանյան |news.am|

news.am: Խնդրում եմ իրենց մասին խոսելիս մի օգտագործեք իշխանություն բառը, Հայաստանում իշխանությունը պականում է ժողովրդին. Հայ ժողովուրդը վաղուց իր ընդվզմամբ ցույց է տվել, որ այս խունտան իրավունք չունի իր անունից՝ բանակցելու կամ ներկայանալու որպես իշխանություն: Այս մասին անհնազանդության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: «Երեկ, երբ գնում էի ԱԺ եւ տեսա մի քանի շերտ ոստիկանական «կարդոնները», այլ կերպ բնազդային վախ, դա անվանել հնարավոր չէ»,-ասաց նա: Անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե բացահայտում էր անելու, բայց ընդդիմությունը փախավ նիստերի դահլիճից, Մամիջանյանն ասաց. «Էլ ի՞նչ ինքը կարող է բացահայտել: Արդեն բացահայտել է, որ Սյունիքի հանձնումը եղել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից դուրս եւ իր միանձնյա որոշմամբ: Արդեն բացահայտել է, որ մոբիլիզացիան եւ բանակի կազմակերպման աշխատանքում թերացել է ինքը, արդեն բացահայտել է, որ կարող էր կանխել պատերազմը, կանգնեցնել պատերազմը: Արդեն իր թիմակիցները բացահայտել են, որ մենք ճիշտ ենք, երբ ասում էինք, որ 2019-ին սեղանին փուլային տարբերակ էր: Ինքը քողարկված տեքստով բացահայտել են իրենց պլանները՝ այլեւս չպայքարել Արցախի համար, նվազեցնել նշաձողը եւ կասկածի տակ դնել այն միտքը, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»: Խոսելով երեկ խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների պահվածքի մասին, Հայկ Մամիջանյանն ասաց, որ սովորություն ունեն ծափահարել իրենց ղեկավար կոչեցյալի զեղումներից հետո՝ բացարձակ չհարգելով ու չգիտակցելով նահատակված զինծառայողների հարազատների վիշտը, Հայաստանի ներկա իրավիճակը։ «Երբ ասելիք չկա, ծափահարելը լավագույն ու ամենահեշտ միջոցն է»,- ասաց նա։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ «Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է», Մամիջանյանը նշեց. «Վերջին շրջանում դեպքերի մեծ մասում գործընթացների մասին տեղեկանում ենք թուրք կամ ադրբեջանցի պաշտոնյաների խոսքերից։ Այս պարագայում ունեմ որոշակի խիստ հիմնավոր մտահոգություններ, բայց մինչև դրանց հաստատվելը չեմ մեկնաբանի Ալիևի հայտարարությունը, թեպետ մինչև այսօր Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների և այլ պաշտոնյաների ասածները հետագայում, ցավոք սրտի, իրականություն են դարձել»։ Լրագրողի հարցին՝ «տպավորություն կա, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խուսափում են ակցիաների ժամանակ միմյանց հանդիպելուց, ինչ որ հակասություն կա՞ նրանց միջև, Հայկ Մամիջանյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մարտական ընկերներ են։ Ոչ ես, ոչ դուք չենք կարող վերլուծել իրենց հարաբերությունները։ Իրենք ունեն մեծ անցած ուղի, որի մի մասն անցել է մարտական գործողություններով և, կարծում եմ, որ դա մեր քննարկման խնդիրը չէ։ Սերժ Սարգսյանը երբ այցելում է վրանային ավան, շփվում է ակտիվիստների, քաղաքացիների հետ, տալիս է կազմակերպչական հանձնարարություններ հենց տեղում ձևավորված շտաբից»։   Գլխավոր նկարը՝  panorama.am
12:43 - 05 մայիսի, 2022
Վերահաստատում եմ հնչեցրածս ուղերձը՝ պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր. Սերժ Սարգսյանի ուղերձը

Վերահաստատում եմ հնչեցրածս ուղերձը՝ պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր. Սերժ Սարգսյանի ուղերձը

Հայոց ցեղասպանության 107–րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով, որում ասվում է․ «Այսօր՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ես վերահաստատում եմ նախկինում հնչեցրածս ուղերձը՝ պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր: Քանի դեռ Թուրքիայի Հանրապետությունը պետական ամենաբարձր մակարդակով որդեգրել է սեփական հանրությանն ու աշխարհին մոլորեցնելու քաղաքականություն և Հայոց ցեղասպանությունը ժխտելու հետ միասին անթաքույց խրախուսում է պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, ցեղասպանության կրկնման վտանգը միշտ լինելու է, և խաղաղասիրության ու բարիդրացիության մասին այդ երկրի իշխանությունների հայտարարությունները դիտարկվելու են ընդամենը որպես հարևան ժողովրդի ու միջազգային հանրության զգոնությունը բթացնելու նոր հնարք: Դա թույլ չտալու համար պետք է գործել: Դիմում եմ սթափ դատող, պատմությունից դասեր քաղած, ազգային արժանապատվություն ունեցող, Հայրենիքի ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայերին. Հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներով հակազդենք թույլ, վախկոտ, ամեն գնով խաղաղություն մուրացող, մորթապաշտ տեսակին, որ խորթ է մեր էությանն ու օտար՝ մեր ոգուն: Հանրայնորեն դատապարտենք ու չհանդուրժենք մեր կողքին հայրենավաճառ այդ տեսակը: Զգոն լինենք և միշտ պայքարի պատրաստ, երբ մեր թշնամին կփորձի կրկին իրագործել իր դարավոր երազանքը: Դիմում եմ իր առօրյա կենցաղային հոգսերի մեջ Հայրենիքը մոռացած, սեփական երկրի պաշտպանությունն իր գործը չհամարող կամ ամեն ինչից հիասթափված ու հուսահատված հայրենակիցներիս. Հանուն ձեր զավակների ապագայի, սեփական երկրում ազատ ու անկախ ապրելու նրանց իրավունքի, հանուն դրա հարյուրամյակներով կռիվ ու կյանք տված մեր նահատակների անմահ հիշատակի՝ դուրս եկեք թմբիրից, վանեք ձեզնից անտարբերությունն ու հուսահատությունը և կանգնեք ձեր պայքարող եղբայրների ու քույրերի կողքին: Նրանց պայքարը նաև ձեր ու ձեր զավակների վաղվա օրվա համար է: Դիմում եմ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներին. Թույլ մի տվեք ձեր իշխանություններին խաբել և մոլորեցնել ձեզ՝ հայտարարելով, թե իբր անցյալ դարասկզբին «մարդկային ողբերգության առումով ոչինչ տեղի չի ունեցել», պատմական Հայաստանի տարածքում իբր հայ ժողովրդի ներկայության ապացույցներ չկան, իբր էթնիկ զտումների ու կոտորածների չի ենթարկվել մեկուկես միլիոն հայ, չի արտագաղթել մեկ միլիոնից ավելին, ներկայիս Թուրքիայի տարածքում չեն ոչնչացվել ու ոչնչացվում հայկական քաղաքակրթական արժեքներ: Նայեք ձեր շուրջը, գտեք և խոսեք դեռևս ձեր կողքին ապրող ձեր իսկ հայրենակիցների հետ, որոնց ծնողներն ու հարազատները այդ ամենի ականատեսն են եղել, նրանցից ոմանք անգամ փորձել են պետականորեն ծրագրված եղեռնագործությունից փրկել իրենց հայ հարևաններին: Փնտրեք ճշմարտությունը, փնտրեք ամենուր, քանի որ դրա հետքերը, որքան էլ փորձեն կոծկել ու վերացնել, սփռված են աշխարհով մեկ:Գտեք և ընթերցեք ականատեսների վկայությունները, հավատացեք ճշմարտության համար հալածվող ձեր մտավորականներին, ովքեր համարձակություն և ազնվություն են ունեցել բարձրաձայնելու ճշմարտությունը: Ավելի լավ աշխարհում և կողք-կողքի խաղաղ ապրելու համար ճշմարտությունն իմանալը, դրա համար պայքարելն ու ողջախոհությունը չկորցնելը կարևոր է: Դիմում եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչած և մարդկության դեմ գործված այդ հանցագործությունը դատապարտած պետություններին. Դուք ձեր համարձակ ու շիտակ կեցվածքով ապացուցել եք համամարդկային արժեքներին ձեր հավատարմությունը, արդարությունը վեր եք դասել քաղաքական, տնտեսական և այլ շահերից, ինչն արժանի է հարգանքի ու երախտագիտության: Դիմում եմ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված եղեռնագործությունը դեռևս չճանաչած պետություններին. 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունը՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց եղեռնը, տեղի ունեցավ առաջադեմ մարդկության աչքի առաջ, քաղաքակիրթ պետությունների անտարբերության, լռության կամ չափազանց ուշացումով արձագանքելու պայմաններում: Եվ մարդկությունը դրա համար շատ թանկ վճարեց՝ վճարեց աշխարհի այլ ժողովուրդների նկատմամբ այլատյացության, էթնիկ զտումների ու ցեղասպանության կրկնություններով, որ շարունակվում են մինչ օրս: Հիշեք՝ ցեղասպան հանցագործ ռեժիմներին պատասխանատվության չենթարկելու, հանցագործությունը չդատապարտվելու դեպքում այն մի օր կարող է պատահել նաև ձեր ժողովուրդների հետ: Մենք բոլորս միասին կարող ենք կանխել նոր ցեղասպանությունները, փրկել մարդկային կյանքեր և անգամ 21-րդ դարում խելահեղ պատերազմների ու արյան մեջ ընկղմվող աշխարհը դարձնել ավելի լավը, եթե լինենք վճռական և այս անգամ չհապաղենք, անտարբեր չլինենք ու պայքարենք մեր իրավունքների և ազատության համար»:
10:33 - 24 ապրիլի, 2022
Թող Փաշինյանը հրապարակի, թե իրեն ինչ են առաջարկել, և ընդհանրապես իր համար որն է նշաձողը. Սերժ Սարգսյան |news.am|

Թող Փաշինյանը հրապարակի, թե իրեն ինչ են առաջարկել, և ընդհանրապես իր համար որն է նշաձողը. Սերժ Սարգսյան |news.am|

news.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որպես քաղաքացի է մասնակցում ավանդական ջահերով երթին: Այս մասին նա ասել է ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում:  «Ես քաղաքացի լինելուց հրաժարվե՞լ եմ: Քաղաքականությունը մի բան է, քաղաքացի լինելը՝ այլ: Ցանկացած քաղաքական գործիչ, առաջին հերթին, պետք է լինի քաղաքացի»,- ասել է նա: Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նախկինների ժամանակ միջազգային հանրության կողմից Արցախի նշաձողը իջեցնելու պահանջ է եղել, Ձեր նախագահության ժամանակ այդպիսի պահանջ արդյոք նրա առջև դրվե՞լ է, նա պատասխանեց. «Ո՛չ: Ի՞նչ է նշանակում դա: Ես կարծում եմ՝ այդպիսի հարցերին ոտի վրա պատասխանելն այդքան էլ հարիր չէ, բայց այդուհանդերձ, Ադրբեջանն էլ չէր ուզում 88-ից սկսած ընդհանրապես որևէ նշաձողի մասին խոսել, արդյո՞ք դա ինչ-որ այնպիսի մի փաստ է, որը մեզ պետք է ստիպեր հրաժարվել մեր նպատակներից, իհարկե, ո՛չ: Բոլոր այդ փաստաթղթերը կան, դուք պահանջեք Նիկոլ Փաշինյանից՝ թող հրապարակի, թե 2019 թ. իրեն ինչ են առաջարկել, և ընդհանրապես իր համար որն է նշաձողը»:
21:13 - 23 ապրիլի, 2022
«Ցավոք սրտի, 2018 թ. ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է. ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում». Սերժ Սարգսյան |news.am|

«Ցավոք սրտի, 2018 թ. ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է. ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում». Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Կցանկանայի, որ այսօր էլ մեր ժողովուրդը ցնծար հրապարակում, որ այդ ժամանակահատվածում ցնծար նրա համար, որ կառուցել է ավելի լավ երկիր, ավելի բերեկեցիկ Հայաստան, ավելի հզոր բանակ, ավելի ապահով Արցախ, բայց ցավոք սրտի, 2018թ. ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է։ Այս մասին Ջահերով երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ողբում է կրկնապատկված, եռապատկված Եռաբլուրում, ողբում է Արցախի մի մասը կորցնելու համար, ողբում է մեր անպաշտպան սահմանների համար, կազմաքանդված բանակի համար, և այս առումով իհարկե ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում, քան ապրել եմ 2018թ. այս օրը», - ասաց Սարգսյանը։ Հարցին՝ չեք փոշմանել, որ 2018թ. ուժ չեք կիրառել և թույլ եք տվել, որ տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ, նա պատասխանեց. «Ես այդ հարցին մի քանի անգամ պատասխանել եմ: Իրականության մեջ ես չեմ փոշմանել, բայց եթե ես կարողանայի կանխատեսել այս ամբողջ արհավիրքը, միգուցե 2018թ. մարտ-ապրիլ ամիսներին այլ կերպ կգործեի, բայց իրոք չեմ փոշմանել, որ մեր խաբված ժողովրդի դեմ ուժ չեմ կիրառել: Ուղղակի կցանկանայի, որպեսզի այսօր էլ 2018թ. պահանջատեր ժողովուրդը նույն պահանաջատիրությամբ այսօր հանդես գար: Այդ ժողովրդին խոստացել էին կարճ ժամանակում Հայաստանը դրախտ դարձնել, բա, նույն պահանջատիրությամբ պետք է հանդես գար: Ցավոք սրտի, այն ժամանակվա ոգևորությունը այսօր վերածվել է հիասթափության, բայց մեր թիմը, մեր համակիրները, ողջախոհ մարդիկ պահանջատեր լինելուց առաջ հայրենասերներ են և ցանկացած պարագայում մենք կանգնելու ենք մեր ժողովրդի, մեր պետականության կողքին»:
20:34 - 23 ապրիլի, 2022
Նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի արձագանքի մասին

Նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի արձագանքի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի 2021թ․-ի կատարողական զեկույցի եզրափակիչ ելույթի ընթացքում անդրադարձավ երեկվա ելույթի մի քանի արձագանքների։ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքին, որովհետև, ըստ նրա, այդ արձագանքը տվեց մի շարք ֆունդամենտալ և կարևոր հարցերի պատասխան. «Երեկ այս դահլիճում ներկայացրեցի 1998թ․-ից 2018թ․ տեղի ունեցող իրադարձությունների շղթան, և պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը այդ երեք ժամանոց քննարկումից անդրադարձել է ընդամենը մեկ դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ երբեք չի բանակցել»։ Փաշինյանը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը միայն այդ դրվագին անդրադարձել․ «Որովհետև դրվագի պարզաբանմամբ ֆունդամենտալ մի հարց է լուծվում, որ 1998 թ․-ի իշխանափոխությունը ոչ թե ԼՂ որևէ կարգավիճակի համար է, ոչ թե ԼՂ-ն ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ իշխանությունը զավթելու համար էր։ Սա է պատճառը, որ նա անդրադարձել է այս դրվագին, որովհետև միայն այս դրվագի պարզաբանումը՝ առանց մանրամասների, ընդգծում է, որ 20 տարվա պատմությունը ունեցել է բոլորովին ուրիշ համատեքստ։ Ամենևին էլ պատահական չի, որ 2020թ․-ի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը վերադառնալով 2018թ․, ասում է՝ ես այն ժամանակ ուզում էի 2 անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո մնալ վարչապետ Ղարաբաղի հարցի համար։ Նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է, բայց նույն ինքը մոռանում է, որ էստեղից է հայտարարել, որ ինքը մնում էր Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Ո՞նց էր լուծելու Ղարաբաղի հարցը, երբ 2018 թ․-ի ապրիլի 17-ին այս ամբիոնից ասել է, որ բանակցությունները կանգնած են, լավատեսություն չեն ներշնչում և Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացից անիրատեսական են և անընդունելի մեզ համար։ Գնալու էր և ընդունե՞ր Ադրբեջանի անիրատեսական պահանջները»։ Փաշինյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի ապրիլի 17-ի ելույթից մի հատված, որում վերջինս ասել է, որ չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել հարցը․ «Էս էլ էն հարցի պատասխանը, թե իրականում պատերազմի հեղինակը կամ պատերազմական իրադրության հեղինակը ով է։ Մեր իշխանությո՞ւնն է պատերազմի հեղինակը, թե՞ մեր իշխանությունը չի։ Իսկ երբ ասում եմ, որ այո, կարելի էր պատերազմը կանգնեցնել, դա ժանր է, կոչվում է գրոտես, ես ասում եմ, որ պատերազմը կարելի էր կանխել Սերժ Սարգսյանի հիշատակած անիրատեսական և անընդունելի պահանջները կատարելու արդյունքում։ Ուշադիր նայեք իմ տեսքտսին, թե ինչի մասին է»։ Փաշինյանը անդրադարձավ փուլային և փաթեթային տարբերակների վերաբերյալ քննարկումներին․ «Դեռևս 1997 թ․-ին նախատեսվում էր հարցը բաժանել մասերի․ սկզբից Ղարաբաղի հարց, հետո խաղաղության պայմանագիր, 2018 թ․-ի փաթեթով էլ է այդպես, 2016 թ․-ի փաթեթով էլ է այդպես։ Այդ փաթեթի մեջ շատ հստակ գրված է, որ այս նախնական սկզբունքները համաձայնեցնում են, հետո սկսվում է կառավարությունների միջև խաղաղության պայմանագրի բանակցություններ։ Հիմա շատ կարևոր մի արձանագրում․ ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կասենք՝ էս ինչ լավ բան է, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այստեղ է, որ ԼՂ ներկայացուցիչները ասելով նկատի էր առնվելու ԼՂ հայեր և ԼՂ ադրբեջանցիների, ևս այդտեղ է, որ այդ կարգավորման առաջարկով ԼՂ ադրբեջանցիները նստելու էին բանակցությունների սեղանի շուրջ և որևէ կարգավորում չէր լինելու, մինչև էդ հարցը չլուծվեր, մինչև Շուշիի հարցը չլուծվեր, որը 1994 թ․-ից, 1996 թ․-ից սեղանի շուրջ է եղել»։ Փաշինյանի խոսքով՝ եթե Սերժ Սարգսյանը չհանձներ Շուշին, պատերազմ էր սկսելու․ «Եվ ոչ միայն Շուշին։ Ղարաբաղի մի մասը հանձնելու էր, տարածքների մասին չեմ խոսում։ Խոսում են, հեքիաթներ են պատմում Լաչինի միջանցքը սենց պիտի լիներ, Լաչինի միջանցքը էսպիսին պիտի լիներ։ Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում ոչմիբան չկա։ Դա հետո պիտի քննարկվեր։ Եվ էս փուլայինին մի փուլ էլ է ավելացել, Անվտանգության խորհրդի նիստում պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի ընթացիկ կարգավիճակը։ Էսօր մեզ ասւոմ են Ղարաբաղը հանձնեցին կամ ուզում են հանձնել, եթե մենք Ղարաբաղը ուզենայինք հանձնել, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք, որովհետև եթե նույնիսկ պետք է տեղի ունենար կողմերի համար համաձայնեցված ժամկետներում, այսինքն՝ էն ժամկետներում։ Փաշինյանը նաև նշեց, որ առանց Շուշի քաղաքը հանձնելու հնարավոր չէր կանգնեցնել կամ կանխել պատերազմը․ «Այն, ինչ խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին է, որովհետև եթե մենք այլ ճանապարհով գնանք, մենք Ղարաբաղը հանձնելու ենք, Փառուխի դեպքերը ձեզ օրինակ, կտոր-կտոր։ Հերիք է խաբենք իրար»։
13:40 - 14 ապրիլի, 2022
Իմ պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում ես երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ․ Սերժ Սարգսյան

Իմ պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում ես երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ԱԺ-ի այսօրվա ելույթում հերթական անգամ ի ցույց դրեց ստախոսի և մանիպուլյատորի իր ողջ էությունը: Նա կրկին ստում է և փորձում մոլորեցնել հանրությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին խոսելիս:Իմ պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում ես երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ:Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կա՛մ մինչև հիմա չի հասկացել փուլային և փաթեթային տարբերակների տարբերությունը, կա՛մ գործի է դրել իր հիմնական զենքը՝ մանիպուլյացիան:Փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով:Թող վերընթերցի տարբեր ժամանակահատվածներում իմ տված հարցազրույցները և որքան էլ իր համար դժվար լինի, հասկանա այդ երկու տարբերակների տարբերությունը և առանձնահատկությունները:Ի դեպ, վերոհիշյալ թեմայով ասածներս հաստատել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Էլ չեմ խոսում իր կողմից «կառուցողական» բնորոշված Ալիևի խոստովանությունների մասին»:
20:31 - 13 ապրիլի, 2022