Վեոլիա ջուր

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր գործունեությունն է ծավալում Հայաստանում 2017 թ․-ից։ «Վեոլիա Ջրի» սպասարկման տարածքն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում մայրաքաղաք Երևանը, 44 այլ քաղաք և 318 գյուղ: Ընդամենը 363 բնակավայր:

Դրանից բացի, ընկերությունը մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 53 բնակավայրի: Ընդհանուր առմամբ Օպերատորը սպասարկում 527 000 ակտիվ բաժանորդի:

Ստուգումներ «Վեոլիա ջուր» ընկերությունում. արձանագրված թերությունների կապակցությամբ տրվել են հանձնարարականներ. ԱԱՏՄ

Ստուգումներ «Վեոլիա ջուր» ընկերությունում. արձանագրված թերությունների կապակցությամբ տրվել են հանձնարարականներ. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ ՀՀ Կառավարության սահմանած ռիսկերի մեթոդաբանության համաձայն հաստատված 2021 թ. տարեկան ծրագրում առաջին անգամ ներառվել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն։ Ընթացիկ տարում այս ընկերությունում ստուգումներ են իրականացվել առողջապահության նախարարի 2002 թ. N 803 և N 876 հրամանների պահանջների (խմելու ջրի որակին և ջրամատակարարման կենտրոնացված համակարգերին ներկայացվող հիգիենիկ պահանջներ) պահպանումը պարզելու նպատակով։ Տեսչական մարմինն առաջին անգամ է կատարել նման ծավալով ստուգում՝ ըստ ներգրավված տեսուչների թվի, լաբորատոր փորձաքննությունների, ըստ ստուգման ենթակա տարածքի մեծության և ներգրավված այլ ռեսուրսների։ Ստուգվել են հանրապետության ամբողջ տարածքում ընկերության կողմից շահագործվող օրական կարգավորող ջրավազանները (ՕԿՋ) և ջրամատակարարման աղբյուրները։ Արձանագրված հիմնական թերություններն են՝ սանիտարական պահպանման առաջին գոտիների մի մասը սահմանազատված չէ, հատկապես՝ մարզերում.  որոշ տեղերում սանիտարական պահպանման առաջին գոտիների պահպանություն չի իրականացվում.  առաջին գոտում գտնվող ոչ բոլոր շենքերն ունեն կոյուղի և կեղտաջրերի մաքրման կայաններ.  երբեմն խախտված է մնացորդային քլորի որոշման հաճախակիությունը։ Ստուգումների արդյունքում արձանագրված թերությունների կապակցությամբ «Վեոլիա ջուր» ընկերությանը տրվել են հանձնարարականներ։ Հարկ է նշել, որ խմելու ջրի որակի հիմնական ցուցանիշներն ընդհանուր առմամբ համապատասխանում են գործող նորմերին, և որակի նկատմամբ հսկողությունն ընկերությունն իրականացնում է ամենօրյա կտրվածքով՝ սահմանված ժամկետներում։
12:08 - 16 նոյեմբերի, 2021
Նախատեսվում է, որ առաջիկա 10 տարվա կտրվածքով ջրի սակագնի փոփոխություն չի լինի |armenpress.am|

Նախատեսվում է, որ առաջիկա 10 տարվա կտրվածքով ջրի սակագնի փոփոխություն չի լինի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում  նախատեսվում է 2022-ի հունվարի 1-ից սպառողների համար փոփոխել ջրի սակագինը, քննարկվում է ներկայիս 180 դրամի փոխարեն առաջիկա 10 տարվա համար կայուն գին՝ 200 դրամ սահմանելու տարբերակը, իսկ սոցիալապես անապահով խմբի սպառողների համար ջրի սակագինը նախատեսվում է չփոփոխել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Ավելի վաղ «Վեոլիա ջուր»-ը ջրի սակագինը շուրջ 43 դրամով բարձրացնելու, այսինքն մոտ 223 դրամ դարձնելու հայտ է ներկայացրել: Հանձնաժողովն արդեն վերջացնում է Ջրային կոմիտեի և «Վեոլիա» ընկերության հետ քննարկումները՝ համաձայնագրի կնքման համար, որով նախատեսվում է, որ առաջիկա 10 տարվա կտրվածով վարձավճարների փոփոխություն չի լինի: «Այսինքն, կունենանք շուրջ 200 դրամի մոտ սակագի: Միաժամանակ շրջանառության մեջ է դրվում կառավարության որոշում, որով առաջարկվում է սոցիալապես անապահով սպառողների խումբ առանձնացնել, որոնց համար գինը չի բարձրանա»,-ասաց Բաղրամյանը: Այս հարցով հանձնաժողովի նիստը կկայանա նոյեմբերի վերջին: Իսկ սակագնի հնարավոր փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից: Այսպիսով սոցիալապես անապահով խմբի սպառողների համար սակագինը չի բարձրանա, այս պահին քննարկվում է մնացածինը՝ 200 դրամի շրջանակներում: Անդրադառնալով ընկերությունում մոնիթորինգի արդյունքներին՝ Բաղրամյանն ասաց, որ մոնիթորինգի արդյունքներն արդեն ամփոփել են: «Երեկ արձանագրությունն ուղարկվել է ընկերությանը: Շուրջ 2 մլն ջրի ծավալի ավելացում կլինի: Մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ: Կավելացվի փաստացի ծավալը»,-ասաց ՀԾԿՀ նախագահը:
10:46 - 10 նոյեմբերի, 2021
Երևանի մի շարք թաղամասերում ջուր չի լինի՝ պայմանավորված «Գառնի-Երևան» ջրատարի վրա աշխատանքներով

Երևանի մի շարք թաղամասերում ջուր չի լինի՝ պայմանավորված «Գառնի-Երևան» ջրատարի վրա աշխատանքներով

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 4-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 5-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան  փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 8, 10, 17, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Ծխախոտագործների 1-65 համարների, Խորենացու փող. 28-ից-231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի, Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի,  Թեյշեբանի Նիզամու, Մասիսի, Սևանի փողոցների ու նրբանցքների, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փողոցի և 3-րդ, 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 19, 41-ից-80 համարների, Արտաշատի խճուղու, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդի այգեգործական թաղամասերի, «Նաիրիտ» գործարանի, Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից     բարձր հարկերի ջրամատակարարումը: Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:10 - 03 նոյեմբերի, 2021
Հոկտեմբերի 25 և 26-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի

Հոկտեմբերի 25 և 26-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 1.   հոկտեմբերի 25-ին ժամը 10.00-19.00՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ա.Ավետիսյան 1-67 համարներ, Գյուլբենկյան 19/1, 22, 23, 25, 23/1, 36 համարներ: 2.   հոկտեմբերի 25-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 26-ը ժամը 10.00-ն՝ Երևանի՝ Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնց, Շիրվանզադե, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխին, Արաբկիրի թիվ 41, 43, 49, 51, 53 փողոցներ, Կոմիտասի 1-ին, Վրացական 4-րդ, Գրիբոյեդով 1-ին և Մալխասյանց նրբանցքներ, Ն.Զարյան՝ 21-140 համարներ իրենց կոտորակներով, Ազատության 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 21, 23, 24, 25, 26, 27 համարներ՝ կոտորակներով, Հ. Էմին 135-150 համարներ՝ կոտորակներով, Վրացական 12-21 համարներ՝ կոտորակներով, Կոմիտասի 35-67 կենտ և 52-66 զույգ համարներ՝ կոտորակներով, Կոմիտասի անցուղի՝ այգով, «Արաբկիր» ԲԿ:  Կոտայքի մարզ՝ Պտղնի և Վերին Պտղնի գյուղեր։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:53 - 23 հոկտեմբերի, 2021
Ջրի սակագինը կարող է դառնալ 200 դրամ. «Վեոլիա ջուր»-ը ավելի մեծ չափով բարձրացման հայտ է ներկայացրել |armenpress.am|

Ջրի սակագինը կարող է դառնալ 200 դրամ. «Վեոլիա ջուր»-ը ավելի մեծ չափով բարձրացման հայտ է ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: «Վեոլիա ջուր»-ը ջրի սակագինը շուրջ 43 դրամով բարձրացնելու, այսինքն մոտ 223 դրամ դարձնելու հայտ է ներկայացրել, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, սակայն, առաջարկում է սոցիալապես անապահով սպառողների համար բարձրացում չանել, իսկ մնացած սպառողների համար սահմանել մոտ 200 դրամ կայուն գին՝ 10 տարվա համար: Այս մասին ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Քննարկում ենք երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու հնարավորություն, այսինքն՝ վարձակալության պայմանագրում այնպիսի փոփոխություններ անենք, որ վարձակալության մնացած ողջ 10 տարվա ընթացքում  ունենանք կայուն գնային քաղաքականություն: Դա ենթադրում է սակագնի որոշակի բարձրացում, որը սակայն կմնա կայուն 10 տարիների ընթացքում»,-ասաց Բաղրամյանն ու հավելեց, որ փոքր տատանումներ, սակայն, կարող են լինել: 2016-ից 15 տարով կնքված վարձակալության պայմանագրում դրված բազիսային գները ենթակա են ճշգրտման՝ որոշակի բանաձևերով, հիմնական գործոններն են սղաճը, էլեկտրաէներգիայի գնի փոփոխությունը և ջրի ծավալի փոփոխությունը: «Հաշվի առնելով այսօրվա սղաճի տեմպերը, ջրի ծավալների աճը կանխատեսելով՝ մենք 10 տարվա համար այնպիսի բազիսային գներ ենք պայմանավորվում, որ ունենանք որոշակի կայունություն»,-ասաց Բաղրամյանը: «Վեոլիա ջուր»-ն իր հայտով այժմ առաջարկում է ներկայում գործող 180 դրամը սակագինը բոլորի համար բարձրացնել շուրջ 43 դրամով: Եթե հանձնաժողովը հայտը բավարարի, ապա բարձրացումը կլինի հունվարի 1-ից: «Առաջարկվում ենք առանձնացնել սոցիալապես անապահով սպառողների խումբ, նրանց համար գինը չփոխել, պահել գործող գները, իսկ մնացած սպառողների համար բյուջեից վարձակալության վճարներով գնի զսպում չիրականացնել: Այսինքն՝ սոցիալապես անապահովների համար չբարձրացնել, իսկ մնացած սպառողների համար, եթե չեմ սխալվում, շուրջ 200 դրամի շրջակայքում՝ 10 տարվա կայուն գին սահմանել»,-ասաց Բաղրամյանը: Այսպիսով, ըստ ՀԾԿՀ առաջարկի՝ջրի գինը սոցիալապես անապահովների համար կշարունակի մնալ 180 դրամ, իսկ մնացած սպառողների համար առաջարկվում է այլևս բյուջեից վարձակալության վճարի նվազեցումներ, սուբսիդիաներ չանել, այլ ընդամենը 10 տարվա համար կայուն գնային քաղաքականություն ունենալ: Դա նշանակում է, որ վարձակալության պայմանագրով նախատեսված հաջորդ և մյուս տարվա բարձրացումները նույնպես չեն լինի: Իսկ ինչ վերաբերում է ընկերության աշխատանքի որակին՝ Բաղրամյան ասաց, որ վարձակալության պայմանագրում առկա են համապատասխան չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանի «Վեոլիա»-ն, կան նաև հանձնաժողովի կողմից սահմանված չափանիշներ՝ ջրանջատումների տևողություն, նորոգումների համար: Այդ բոլոր չափանիշների խախտման դեպքում առանձին տեղի են ունենում վարույթներ և ընկերությունը պատասխանատվության է ենթարկվում:  
12:29 - 20 հոկտեմբերի, 2021
Երևանի Քանաքեռ-Զեյթունում վարչական շրջանում վաղը 36 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Երևանի Քանաքեռ-Զեյթունում վարչական շրջանում վաղը 36 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 13-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 14-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Լեփսիուսի 1, 2, 5, 5Ա, 6, Ռայնիսի, Յաղուբյան, Գերցեն, Բուսաբանական փողոցների, Դրոյի 4 շենքի, Գոգոլի 50-ից բարձր համարի շենքերի, Նորաշխարհայինի անհատական տնատիրությունների, Մյասնիկյան 1-65 համարի անհատական տնատիրությունների և իրավաբանական անձանց, Էմինեսկուի 1, 2, Ռուբինյանց 1, 1Ա, 2, 2/1, 2/2, 2/3, 12, 14, 16, 19, 25, 27 շենքերի և կոտորակների, Ծարավաղբյուրի 55 շենքի և կոտորակների, Ուլնեցու 3-րդ փակուղու շենքերի, Հասրաթյան 5, 5/1, 5/2 շենքերի և փողոցին հարող այգիների, Սարկավագի 72-128, 129-131 շենքերի և կոտորակների, անհատական տնատիրությունների և կոտորակների, Քանաքեռ կայարանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:54 - 12 հոկտեմբերի, 2021
ՀԾԿՀ-ն ուսումնասիրում է ջրի սակագնի բարձրացմանը վերաբերող «Վեոլիա ջրի» հայտը

ՀԾԿՀ-ն ուսումնասիրում է ջրի սակագնի բարձրացմանը վերաբերող «Վեոլիա ջրի» հայտը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը մանրամասներ ներկայացրեց ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ։ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն օգոստոսի սկզբին դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը ավելի քան 40 դրամով թանկացնելու հայտով։ Ներկա 180 դրամի փոխարեն առաջարկվում է 1 խ/մ-ի գինը դարձնել շուրջ 223 դրամ։ Լրագրողների հետ զրույցում Բաղրամյանը նշեց, որ ջրի սակագնի փոփոխությունը պարբերական գործընթաց է։ «Հայաստանի ջրի մատակարարման համակարգը հանձնված է վարձակալության 15 տարով։ Հաղթող ճանաչվելուց հետո ընկերությունը ներկայացրել է 15 տարվա բազիսային գներ, որոնք ընդամենը 3 գործոնով ենթարկվում են ճշգրտման։ Բազիսային գնին նայելով՝ կարող եմ ասել, որ 2022 թվականի համար արդեն իսկ 214 դրամ էր։ Այսինքն, այդտեղ արդեն իսկ ունենք 34 դրամի ավելացում, ինչը ձևավորվել է մրցույթի ժամանակ։ Հայտը մուտքագրվել է օգոստոսի սկզբին, այժմ Ջրային կոմիտեի և սպառողների ՀԿ-ների հետ համատեղ մոնիթորինգ է իրականացվում։ Շրջաններում գործընթացն ավարտել ենք, իսկ հոկտեմբերի 1-ից այն կմեկնարկի նաև Երևանում։ Ջրային կոմիտեի, «Վեոլիա ջրի», ինչպես նաև Կառավարության հետ քննարկում ենք վարձակալության պայմանագրի սցենարում փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը։ Ունենք սցենար, երբ մինչև 2025-2026 թթ. բարձրանում է գինը, հետո սկսում է նվազել։ Այժմ «Վեոլիա ջրի» հետ բանակցում ենք ավելի հաստատուն գնային քաղաքականություն ունենալու համար, սակայն դեռ հստակ չէ»,- նշեց Բաղրամյանը և հավելեց, որ ջրի գնի բարձրացման պատճառները տարբեր են՝ սղաճ, էլեկտրաէներգիայի բարձրացում… Հայտի ուսումնասիրության ժամկետը 80 օր է, ինչը եթե հաստատվի, ապա 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի նոր սակագինը։ «Ըստ օրենքի, նախատեսվում է, որ որոշումը պետք է կայացվի ամենաուշը դեկտեմբերի 1-ին»,- ասաց Բաղրամյանը։ Հարցին, թե ինչպես է ստացվում, որ հնարավոր է դառնում ջրի գնի բարձրացումը, այն դեպքում, երբ 2018 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «Վեոլիա» ընկերության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանա, Բաղրամյանն ասաց, որ նույն գինը վճարելը հնարավոր կլինի բյուջեի մուտքերի հաշվին։ «Մենք կարող ենք մինչև 2035 թվականը չբարձրացնել՝ չվճարելով համապատասխան վարձակալության վճարները պետական բյուջե։ Այսինքն, եթե բյուջեում կան ֆինանսական միջոցներ, և չուզել մոտ 6,8 մլրդ վարձակալության վճարը ու նույնիսկ իջեցնել սակագները։ Դրանք տարբերակներ են, որոնք պետք է քննարկել ելնելով բյուջեի հնարավորություններից և անհրաժեշտությունից։ 1 խ/մ-ի համար 180 դրամ սակագինը մոտ 3 տարի պահպանվել է՝ ելնելով վարձակալության վճարների նվազումից։ Եթե կընտրվի այդ քաղաքականությունը, որ էլի նույն գինն ենք վճարելու, դա հնարավոր է, բայց դա կլինի բյուջեի մուտքերի հաշվին։ Ճիշտ ու նպատակահարմար չեմ համարում, որպեսզի բյուջեի հաշվին ջրի գինն ավելի քիչ վճարենք։ Սա սխալ ազդակ է, իմ կարծիքով»,- ասաց ՀԾԿՀ նախագահը։ Նրա խոսքով՝ քննարկումներ կլինեն, որպեսզի սոցիալապես անապահով սպառողների համար գինը մնա նույնը։
14:01 - 29 սեպտեմբերի, 2021