Երևանի Արաբկիր վարչական շրջանում վթարային ջրանջատում կիրականացվի
21:59 - 13 հոկտեմբերի, 2021

Երևանի Արաբկիր վարչական շրջանում վթարային ջրանջատում կիրականացվի

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 14-ի ժամը 10.30-16.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Սունդուկյան, Գուլակյան, Վ. Համբարձումյան, Աղբյուր Սերոբի, Սոսեի, Ա.Ավետիսյան, Ջեյմս Բրայսի փողոցների, Բաղրամյան 2-րդ նրբանցքի և 70 համարի, Հր.Քոչարի 14/2, 18, 20, 22, 24, Վաղարշյան 12, 14, 16, Վահրամ Փափազյան 8, 11, 11/1, 13, 15, Գյուլբենկյան 19/1, 23, 23/1, 27/1, 36 համարների բաժանորդների ջրամատակարարումը:

Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը՝ հայցելով սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնելով ըմբռնման համար:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել