Դոնալդ Թրամփ

ԱՄՆ 45-րդ նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ։

Ծնվել է 1946թ. հունիսի 14-ին։ 1968 թվականին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի դպրոցի տնտեսագիտության բակալավրիատը։ 1971 թվականին ժառանգել է հորը պատկանող անշարժ գույքի և բնակարանային շինարարության ընկերությունը, կարճ ժամանակ անց այն վերանվանելով «The Trump Organization»։ 1996-2015 թվականներին հանդես է եկել «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում՝ տվյալ ժամանակահատվածում հանդիսանալով նաև տվյալ նախագծի սեփականատերը։ Կամեո ձևաչափով նկարահանվել է բազմաթիվ հեռուստաշոուներում և գեղարվեստական ֆիլմերում։

2000 թվականին ուժերն է փորձել ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն մասնակցության հայտը ետ է վերցրել քվեարկության նախօրեին։ Լայնամասշտաբ ճանաչման է հասել նաև «NBC»-ի հեղինակային «Աշակերտը» ռեալիթի հեռուստաշոուից, որի ժամանակ մասնակիցները պայքարում էին Թրամփի մոտ աշխատանքի անցնելու համար (2004-2015)։ 2016 թվականին «Ֆորբս» պարբերականի կողմից ճանաչվել է աշխարհի 324-րդ և ԱՄՆ-ի՝ 156-րդ ամենահարուստ անձ։ 

2015 թվականի հունիսին Թրամփը հայտարարում է ԱՄՆ նախագահական ընտրություններում մասնակցության մասին՝ արագորեն դառնալով Հանրապետական կուսակցության առաջադիրը։ 2016 թվականի մայիսին մնացած հանրապետական թեկնածուների մասնակցության դադարեցումից հետո, Թրամփն ի վերջո պաշտոնապես դառնում է ընտրություններում գլխավոր հանրապետական թեկնածուն։

2016 թվականի նոյեմբերի 8-ին ընտրվել է ԱՄՆ 45-րդ նախագահ` հաղթելով դեմոկրատ Հիլարի Քլինթոնին։ Նախագահի լիազորությունները Թրամփը ստանձնեց 2017 թվականի հունվարի 20-ին։ 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվում է Ջոզեֆ Բայդենին։

Թրամփն Արցախը ճանաչելու ակնարկ չի՛ արել. ելույթը սխալ է մեկնաբանվում |fip.am|

Թրամփն Արցախը ճանաչելու ակնարկ չի՛ արել. ելույթը սխալ է մեկնաբանվում |fip.am|

fip.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ՝ հոկտեմբերի 25-ին, առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակում հանրահավաք էր անցկացնում Նյու Հեմփշիր նահանգում, որտեղ կարճ անդրադարձ է կատարել Արցախում ընթացող պատերազմին և Հայաստանին։ Թրամփի ելույթը բավականին արագ տարածվեց համացանցի և սոցցանցերի հայկական տիրույթում, սակայն որոշ դեպքերում ԱՄՆ նախագահի խոսքն աղավաղվել է։ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իրենց էջերում հրապարակեցին Թրամփի ելույթի մի հատվածը՝ այն  մեկնաբանելով որպես Թրամփի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու ակնարկ։ Ավելին, Սիմոնյանն իր գրառումը սկսում է հետևյալ կերպ՝ «Կոսովո = Արցախ / Դ.Թրամփ»՝ ԱՄՆ նախագահին վերագրելով մի բան, որ նա ուղղակի չի ասել։ «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է Դոնալդ Թրամփի ելույթի թարգմանությունն ամբողջությամբ։   «Նայեք հայերին, նրանք հրաշալի մարդիկ են։ Նրանք կատաղի կռվում են։ Եվ գիտեք ինչ, մենք մի բան կանենք․․․․։ Գիտեք՝ հայերը դժվարին իրավիճակում են, բայց երեկ ես Օհայո նահանգում էի, որտեղ մի քանի տեղ կանգ առա։ Եվ Օհայոյում մենք հայերի հսկայական խումբ ունեինք՝ դրոշով, ամեն ինչով․․․։ Եվ այն բոլոր խնդիրները, որոնք նրանք ունեն՝ մահերը և մարտերը և այլ բաներ։ Մենք այդ ամենը կկարգավորենք։ Ես կարծում եմ՝ դա հեշտ գործ է։ Վերադարձեք և փոխանցեք ձեր ժողովրդին։ Հայաստան, ինչո՞ւ ոչ։ Երբ գիտես ինչ ես անում, այն հեշտ է դառնում։ Ինչպես Կոսովո-Սերբիայի դեպքում, երբ մենք ասացինք՝ կամ անում ենք ամբողջական համաձայնագիր, կամ չենք անում։ Եվ նրանք երկուսն էլ վերադարձան, նրանց վարչապետերը եկան և երկու շաբաթ առաջ Օվալաձև աշխատասենյակում էին՝ գրկախառնվում էին և համբուրվում։ Դա անհավատալի բան էր, շատ պատմական։ Եվ գիտեք մենք ինչ ենք անում՝ մենք փրկում ենք բազմաթիվ կյանքեր․․․»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։  Նշենք, որ 2020 թ․ սեպտեմբերի 4-ին Թրամփի միջնորդությամբ Կոսովոյի և Սերբիայի վարչապետերը համաձայնության էին եկել կարգավորելու երկկողմանի տնտեսական կապերը, Սերբիան համաձայնել էր իր դեսպանատունը Իսրայելում տեղափոխել Երուսաղեմ։ Եվ Կոսովոն ու Իսրայելը համաձայնել էին ճանաչել միմյանց։ Թրամփը հենց այս համաձայնությանն էր հղում անում։ Իր ելույթում Թրամփը Կոսովո-Սերբիա համաձայնագրի մասին խոսում է որպես իր դիվանագիտական ձեռքբերում, մեծ հաջողություն և որևէ կերպ չի ակնարկում, որ կարող է ճանաչել Արցախի անկախությունը։ Հովհաննես Նազարեթյան
15:07 - 26 հոկտեմբերի, 2020
Դոնալդ Թրամփը արտահերթ մասնակցել է նախագահական ընտրությունների քվեարկությանը |hetq.am|

Դոնալդ Թրամփը արտահերթ մասնակցել է նախագահական ընտրությունների քվեարկությանը |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտահերթ քվեարկել է նախագահական ընտրություններում։ Այդ մասին գրում է CNN-ը։ Թրամփը քվեարկությանը մասնակցել է Ֆլորիդայի ընտրատեղամասերից մեկում։ Նա հայտարարել է, որ քվեարկության ավանդական տարբերակն ավելի հուսալի է, քան փոստով քվեաթերթիկի ուղարկումը։ Պատասխանելով այն հարցին, թե ում օգտին է քվեարկել, ԱՄՆ նախագահը հայտարարել է. «Ես քվեարկել եմ Թրամփ անունով տղայի օգտին»։ Ֆլորիդան, այսպես կոչված, «տատանվող» նահանգներից մեկն է, որի քվեարկության արդյունքներից ուղղակիորեն կախված է նախագահական ընտրությունների ելքը։ CNN-ի իրականացրած վերջին հարցումների համաձայն՝ Ֆլորիդայում Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի միջև տարբերությունը գտնվում է վիճակագրական սխալի սահմաններում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների հիմնական օրը 2020 թվականի նոյեմների 3-ն է։
21:41 - 25 հոկտեմբերի, 2020
ԼՂ հակամարտության լուծման համար Թրամփի աշխատանքը համապատասխանում է միջազգային հարաբերություններին․ Ալիև

ԼՂ հակամարտության լուծման համար Թրամփի աշխատանքը համապատասխանում է միջազգային հարաբերություններին․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավասարակշռված է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է TACC-ը։ «Կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար նախագահ Թրամփի աշխատանքը լիովին համապատասխանում է միջազգային հարաբերություններին։ Մենք այս հարցում լիովին պաշտպանում ենք նրա դիրքորոշումը և անձնական տեսակետները»,- ասել է Ալիևը ամերիկյան «Fox News» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նրա հայտնել է, որ իրենք տեսնում են, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը հավասարակշռված է, և դա հենց այդպես էլ պետք է լիներ։ «Որովհետև ԱՄՆ-ը միջնորդ է։ Միացյալ Նահանգները որևէ մեկի կողմը չի ընտրում։ Մյուս համանախագահները ևս որևէ կողմ չպետք է ընտրեն»,- հավելել է Ալիևը` նկատի ունենալով Ֆրանսիային և Ռուսաստանին։ Ադրբեջանի նախագահը հավելել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի մրցակցին` դեմոկրատ Ժոզեֆ Բայդենին և նրա հետ քննարկել երկկողմ հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր: Ալիևի խոսքով` Բայդենի հետ զրույցից իրեն լավ հիշողություններ են մնացել։
16:39 - 25 հոկտեմբերի, 2020
ՌԴ-ն հետաքրքրություն կդրսևորի ԱՄՆ ցանկացած նախագահի նկատմամբ, որը Մոսկվայի հետ երկխոսության շուրջ կմտածի. Պեսկով |tert.am|

ՌԴ-ն հետաքրքրություն կդրսևորի ԱՄՆ ցանկացած նախագահի նկատմամբ, որը Մոսկվայի հետ երկխոսության շուրջ կմտածի. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի համաձայնել կարծիքի հետ, թե Մոսկվային առավել «հաճելի» կլինի Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում: Կրեմլի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ՌԴ-ն հետաքրքրված է ցանկացած ամերիկյան առաջնորդով, որը լրջորեն հետարքրված կլինի ռուսական կողմի հետ երկխոսությամբ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ Պեսկովը հիշեցրել է Պուտինի խոսքերն առ այն, որ Ռուսաստանը աշխատել է և շարունակելու է աշխատել այն նախագահի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը և որն օրինական կերպով Օվալաձև աշխատասենյակում կզբաղեցնի իր աթոռը։«Այս առումով ճիշտ չէ ասել, թե Թրամփը մեզ առավել հաճելի է»,- ընգծել է Պեսկովը և հիշեցրել նաև, որ Թրամփի կառավարման տարիների ընթացքում եղել են նաև մեծաքանակ պատժամիջոցներ, տարաձայնություններ և մի շարք ռուսատյաց երևույթներ։ Պեսկովը հավելել է նաև, որ Պուտինը երբևէ չի գնացել ընտրություններին միջամտելու ճանապարհով։Ավելին՝ tert.am-ում
10:47 - 23 հոկտեմբերի, 2020
Հայերը լավ մարդիկ են ու լավ գործարարներ. կաշխատենք ինչ-որ ուղղություններով. Դոնալդ Թրամփ  |armtimes.com|

Հայերը լավ մարդիկ են ու լավ գործարարներ. կաշխատենք ինչ-որ ուղղություններով. Դոնալդ Թրամփ |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Քարսոն-սիթի քաղաքում անցկացվող հանրահավաքի ժամանակ նախագահ Թրամփը խոսել է նաև հայերի մասին: Նա այդ մասին խոսել է՝ հայ համայնքի հազարավոր անդամների ցույցերից  եւ անմիջապես այն բանից հետո, երբ նախքան Քարսոն քաղաք հասնելը, հայ համայնքի ներկայացուցիչները, Արցախի ու Հայաստանի դրոշներով հավաքվել էին Կալիֆորնիայի Նյուպորտ Բիչ քաղաքի փողոցներում`այնտեղ հանգանակության մասնակցելու նպատակով ժամանող Թրամփին իրենց բողոքի ձայնը հասցնելու նպատակով: «Հայերը լավ մարդիկ են, սիրում են իրենց երկիրը, նաեւ` հիանալի գործարարներ: Այստեղ գալու ճանապարհին այնքան հայեր տեսա, իրենց գեղեցիկ դրոշները ծածանելիս: Ես նախանձում եմ հայերի ոգուն, հայերը հզոր ոգի ունեն եւ մեծ նվիրվածություն իրենց երկրի նկատմամբ: Աշխատում ենք ինչ-որ ուղղություններով»,- ասել է Թրամփը` հանրավաքի բազմության մեջ հայկական դրոշներ պարզած ամերիկահայերին:  
09:45 - 19 հոկտեմբերի, 2020
Թուրքիային զինում է Ադրբեջանին՝ հաշվի չառնելով բոլոր միջազգային խաղացողների կոչերը․ Պոմպեո |armenpress.am|

Թուրքիային զինում է Ադրբեջանին՝ հաշվի չառնելով բոլոր միջազգային խաղացողների կոչերը․ Պոմպեո |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան զինում է Ադրբեջանին՝ հաշվի չառնելով միջազգային խաղացողների կոչերը: Այս մասին հոկտեմբերի 14-ին հեռախոսային ճեպազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Թրամփի վարչակազմը՝ կապված ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունների հետ: «Ես խոսել եմ նախագահ Թրամփի հետ այս մասին առավոտյան: Մենք հետևում ենք, թե այնտեղ ինչ է կատարվում: Մենք միացել ենք մեր եվրոպական գործընկերներին և աշխարհի բազմաթիվ երկրների՝ ասելով, որ հրադադարը պետք է լինի խնդրի լուծման սկիզբը: Մենք հետևում ենք նաև քաղաքացիական զոհերի մասին տեղեկություններին: Հետևում ենք Թուրքիային, որը զինում է Ադրբեջանին՝ հաշվի չառնելով բոլոր միջազգային խաղացողների կոչերը՝ չուժեղացնել այս խառնաշփոթն ու դուրս գալ տարածաշրջանից: Մենք օգտագործում ենք մեր դիվանագիտական գործիքակազմը հրադադարի հասնելու և լուծման գալու համար, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի վրա: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում դրան:  Կարծում եմ, որ մեր ջանքերը, որ մինչև օրս ներդրել ենք, հնարավորություն կտան, որ այդ ամենը տեղի կունենա», - ասել է Պոմպեոն:
20:14 - 14 հոկտեմբերի, 2020
 «Թալիբանը» հույս ունի, որ Թրամփը կվերընտրվի, եւ Աֆղանստանից դուրս կբերվեն ԱՄՆ-ի զորքերը |armenpress.am|

«Թալիբանը» հույս ունի, որ Թրամփը կվերընտրվի, եւ Աֆղանստանից դուրս կբերվեն ԱՄՆ-ի զորքերը |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» արմատական շարժումը հույս ունի, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կվերընտրվի եւ Աֆղանստանից դուրս կբերվեն ԱՄՆ-ի զորքերը: «Մենք հուսով ենք, որ (Թրամփը) կհաղթի ընտրություններում եւ Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայությունը կավարտվի»,- հոկտեմբերի 11-ին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել Է թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը: Թրամփի ընտրական շտաբի մամուլի քարտուղար Թիմ Մերթաուն գերադասել Է զերծ մնալ նման աջակցությունից: «Թալիբանը» պետք Է իմանա, որ նախագահը միշտ կպաշտպանի ամերիկյան շահերը ցանկացած միջոցներով»,-ասել Է նա: Արմատականների մի այլ ներկայացուցիչ նշել Է, որ Թրամփը «շատ ավելի ազնիվ եղավ» շարժման հետ, քան իրենք ենթադրում Էին: Ինչպես ավելի ուշ տեղեկացրել Է Աֆղանստանի Tolonews հեռուստաալիքը, Մուջահիդն ինքը, մեկնաբանելով հրապարակումը, հետագայում հայտարարել Է, թե CBS-ը սխալ Է մեկնաբանել իր ասածները: Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը Fox Business հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ ամերիկացի զինծառայողները կարող են Աֆղանստանից վերադառնալ մինչեւ տարեվերջ: Փետրվարի 29-ին Դոհայում ԱՄՆ-ը եւ «Թալիբանն» ստորագրել են հաշտության համաձայնագիր: Ըստ համաձայնությունների՝ Մացյալ Նահանգները, նրա դաշինակիցները եւ կոալիցիան մտադիր են 14 ամսվա ընթացքում դուրս բերել բոլոր զորքերն Աֆղանստանից: Իրենց հերթին թալիբները երաշխավորում են, որ իրենց երկրի տարածքը չեն օգտագործի այնպիսի գործողությունների համար, որոնք սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:50 - 11 հոկտեմբերի, 2020
ANCA-ն Թրամփին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի և Էրդողանի դեմ

 |armenpress.am|

ANCA-ն Թրամփին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի և Էրդողանի դեմ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին և Կոնգրեսին՝ պատժամիջոցներ կիրառել Ալիևի և Էրդողանի դեմ՝ պատերազմական հանցագործության համար: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Թրամփի վարչակազմին կոչ է անում ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման գրասենյակի միջոցով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, նաև նրանց ռազմական առաջնորդների նկատմամբ՝ Հայաստանի և Արցախի քաղաքացիական անձանց դեմ պատերազմական հանցագործություն իրականացնելու համար: «Նախագահ Թրամփը, Կոնգրեսի երկկուսակցական աջակցությամբ, պետք է անհապաղ ուղղորդի ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին ՝ պատժամիջոցներ կիրառելու Ալիևի և Էրդողանի դեմ, երկուսն էլ ակնհայտորեն մեղավոր են կանխամտածված անակնկալ հարձակումը ղեկավարելու և Հայաստանում ու Արցախում խաղաղ բնակչության վրա հարձակման մեջ», - ասել է Հայ դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանը: Եթե ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ANCA-ի պահանջած պատժամիջոցները կիրառի, ապա Էրդողանի և Ալիևի ամբողջ ունեցվածքը Միացյալ Նահանգներում արգելափակվելու կամ սառեցվելու է: ԱՄՆ կանոնակարգերը սովորաբար արգելում են ԱՄՆ քաղաքացիներին արգելափակման տակ հայտնված անձանց հետ ցանկացած գործարք կատարել:
12:24 - 05 հոկտեմբերի, 2020
Հարվածները, որոնք կիրակի օրն իրականացվել են Ադրբեջանի տարածքից, ոչ մի արդարացում չունեն․ Մակրոն |azatutyun.am|

Հարվածները, որոնք կիրակի օրն իրականացվել են Ադրբեջանի տարածքից, ոչ մի արդարացում չունեն․ Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ իր ռուսաստանցի և ամերիկացի պաշտոնակիցներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ պայմանավորվել է պարբերաբար տեղեկություններ փոխանակել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների մասին: «Մենք պայմանավորվել ենք տեղեկատվություն փոխանակել և դրա հիման վրա անհրաժեշտ եզրակացություններ անել»,- Բրյուսելում ասել է Մակրոնը: Ֆրանսիայի ղեկավարի փոխանցմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն ամեն ինչ անում են իրավիճակը կայունացնելու, հակամարտությունը բանակցությունների եղանակով՝ միջազգային իրավունքի շրջանակներում կարգավորելու համար: «Հարվածները, որոնք կիրակի օրն իրականացվել են Ադրբեջանի տարածքից, ոչ մի արդարացում չունեն, և ես այդ մասին ուղիղ ասել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,- հայտնել է Էմանուել Մակրոնը:
18:34 - 01 հոկտեմբերի, 2020
Անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները. ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունը |armenpress.am|

Անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները. ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել հայտարարությամբ՝ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ: Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ասվում է. «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն, ովքեր ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական ձևով դատապարտում են բռնության էսկալացիան, որն առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում: Մենք սգում ենք զոհերի համար և ցավակցություններ ենք հայտնում սպանվածների ու վիրավորների ընտանիքներին: Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև: Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ անհապաղ իրենց վրա վերցնել կարգավորման շուրջ ըստ էության բանակցությունները բարեխղճորեն ու առանց նախապայմանների վերսկսելու պարտավորություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»:  
16:26 - 01 հոկտեմբերի, 2020