Վլադիմիր Վարդանյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 

Ծնվել է 1979թ. օգոստոսի 26-ին։ 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2002թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան,  2004թ.՝ տեղափոխվել  ԵՊՀ ասպիրանտուրան: 

2003-2006թթ. եղել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ, 2006-2013թթ.՝ նույն ծառայության միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ, 2013-2016թթ.՝ նույն ծառայության պետ: 2016-2018թթ.՝ ՀՀ ՍԴ խորհրդական: 2005 թվականից ԵՊՀ դասախոս է: 2007-2015թթ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս: 2014-2015թթ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի միջազգային եւ եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչ: 2016-ից մինչև 2019թ.-ի հունվար աշխատել է «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն: 2018թ. ապրիլ-2019թ. հունվար՝ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար:

2015 թվականից Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի խորհրդին առընթեր «Հայոց ցեղասպանության իրավական հարցերի» գիտավերլուծական կենտրոնի համակարգողն է: 2018 թվականից՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ:

2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ): 

 

Վլադիմիր Վարդանյանի կարծիքով` ՄԻՊ ինստիտուտը սկսել է ազատ գործել հեղափոխությունից հետո |armenpress.am|

Վլադիմիր Վարդանյանի կարծիքով` ՄԻՊ ինստիտուտը սկսել է ազատ գործել հեղափոխությունից հետո |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը կարծում է, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը սկսել է ազատ գործել թավշյա հեղափոխությունից հետո: Վարդանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ՄԻՊ-ի տարեկան զեկույցի քննարկմանը: «ՄԻՊ ինստիտուտը վերջնակապես իր թևերն է բացել և սկսել է ազատ գործել միայն թավշյա հեղափոխությունից հետո: Եթե ուսումնասիրենք մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեությունը, ապա կտեսնենք, թե ինչպես է ՄԻՊ-ը առավել անկաշկանդ և ազատ իր լիազորությունների շրջանակում սկսել իրականացնել իր գործունեությունը»,-ասաց նա: Վարդանյանը ուրախությամբ և հպարտությամբ նշեց, որ ՀՀ ազգային ժողովի ամբիոնից ՄԻՊ-ը խոսում է Հայաստանում առկա մարդու իրավունքների խնդիրերի մասին: Նա դա համարեց չափազանց կարևոր: Պատգամավորը նկատեց, որ նաև աննորմալ կլինի, որ ՄԻՊ-ի ելույթը ԱԺ-ում պարզապես արժանանա ծափողջույնների, և որևէ հարցադրումներ չհնչեն: Նրա կարծիքով՝ դա կխոսի այն մասին, որ ժողովրդավարության հետ խնդիրներ կան: Պատգամավորը շեշտեց՝ ՄԻՊ-ը պետք է պաշտպանի բոլորի իրավունքները, սակայն նկատեց՝  հասարակության մեջ կան խոցելի խմբեր, իրավիճակներ, երբ ՄԻՊ-ի դերակատարությունը շատ աելի կարևոր է: «Եվ այդ հարցերի վրա կենտրոնացումը չի նսեմացնում այն դերակատարությունը, որ վերջինս պետք է ունենա: Դրական խտրականությունը չի քննադատվում և չպետք է քննադատվի: Այո, մենք պետք է ընդունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ պաշտպանության կարիք ունի, քան խորհրդարանական իշխանությունը»,-ասաց Վարդանյանն ու հիշեց՝ իրենց քաղաքական ուժը ևս եղել է ընդդիմություն, և չեն ուզում, որ իրենց նկատմամբ վերաբերմունքը կրկնվի ներկայիս ընդդիմության նկատմամբ: Նա հիշեցրեց, որ հեղափոխության օրերին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույն կերպ և շատ ակտիվ այցելում էր այն ժամանակվա դեռ ընդդիմությանը, այն անձանց, որոնք այդ օրերին ապօրինաբար զրկվել էին ազատությունից: Նա ՄԻՊ-ին հորդորեց, որ ցանակցած անձի, որն ապօրինի ոչ իրավաչափ ձևով կհայտնվի ազատազարկման վայրում, այցելի և կատարի ՄԻՊ-ի սահմանադրական պարտավորությունները: Թաթոյանը, անդրադառնալով Վարդանյանի ելույթին, վստահեցրեց՝ ՄԻՊ-ը միշտ է եղել անկաշկանդ: «Ես միշտ եմ իր գործողություններում եղել ազատ, անկաշկանդ: 2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձությունների հետևանքով իրավիճակը փոփոխության պատճառով մեր աշխատանքը սկսվեց նաև շատ երևալ»,-ասաց ՄԻՊ-ը: Նա նկատեց՝ նաև քաղաքացիների մոտ պետական ապարատի նկատմամբ ակնկալիքները բարձրացան, քաղաքացին հասկացավ, որ իր կամքով կարող է հասնել սկզբունքային փոփոխությունների երկրում: Թաթոյանը հիշեց՝ հեղափոխության օրերին իսկապես շատ ակտիվ է աշխատել:
13:27 - 12 մայիսի, 2020
Պատրաստ եմ ամեն ինչ տալ, որ նման միջադեպեր Հայաստանի խորհրդարանում չլինեն․ Վլադիմիր Վարդանյան |lragir.am|

Պատրաստ եմ ամեն ինչ տալ, որ նման միջադեպեր Հայաստանի խորհրդարանում չլինեն․ Վլադիմիր Վարդանյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ՀՀ ԱԺ պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ։ Պարոն Վարդանյան, ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ քաղաքական գնահատականից զատ խոսվում է նաև իրավական գնահատական տալու մասին: Կա՞ այդպիսի հնարավորությունը հարցն իրավական հարթությունում քննարկելու համար: Ես ամեն ինչ պատրաստ էի տալ և հիմա էլ պատրաստ եմ տալ, որ նման միջադեպեր Հայաստանի խորհրդարանում չլինեն, բայց, ցավոք, միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ որոշ նման դեպքեր լինում են: Իրավական գնահատական այս պահին իմ կարծիքով պետք չի տալ, պարզապես պետք է հետևություններ անել, խուսափել նման սադրանքներից և դրանց պատասխանելուց: «Լուսավոր Հայաստանը» չի գալիս խորհրդարան: Սա մտահոգիչ չէ՞: Բոյկոտը քաղաքական կուսակցության գործունեության ձևերից մեկն է, նախևառաջ խորհրդարանական կուսակցության: Ես ենթադրում եմ, որ մանդատ ստացած, ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձինք պետք է հավուր պատշաճի կատարեն իրենց պարտականությունները, իսկ նիստերին մասնակցելը նույնպես պարտավորություն է, որը պետք է ապահովվի: Իսկ «Իմ քայլը» ունի՞ իր քայլերը վերանայելու անհրաժեշտություն: Եթե չեմ սխալվում, ձեզ նույնպես հարված էր հասել: Բոլորս պետք է հետևություններ անենք տեղի ունեցածից: Իհարկե, որևէ ոչ իրավաչափ բռնություն չի կարելի արդարացնել, մյուս կողմից չի կարելի բացարձակապես արդարացնել որևէ սադրանք, որը հանգեցնում է բռնության, որովհետև շատ դեպքերում հենց խոսքն է, վերբալ արտահայտությունն է հիմք ծառայում բռնության համար: Ես պարզապես ևս մեկ անգամ պետք է նշեմ, որ մենք պետք է բոլորս հետևություններ անենք սրանից ու գնանք առաջ: Նաև սկսեցին համեմատել նախորդ խորհրդարանի հետ, որ փաստորեն այս խորհրդարանում նույնպես շմայսների պակաս չկա: Համեմատողներից հարցրեք, իմ կարծիքով 7-րդ գումարման խորհրդարանն էապես և որակապես տարբերվում է նախորդ խորհրդարաններից: Նման համեմատություններն անհարկի են: Շատերը նշում են, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումից հետո կրքերը այսպես շիկացան: Այդ մասին խոսեց նաև վարչապետը: Դուք այստեղ կապ տեսնո՞ւմ եք: Ես չեմ կարող բացառել նման կապը: Իհարկե, այդ նախագիծը այն նախագծերի շարքին էր դասվում, որոնք որոշ շրջանակներ շատ ծանր են տանելու, և մենք պատրաստ էինք դրան, գիտեինք ուր ենք գնում: Ես շատ եմ ուզում հավատացած լինել, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նման վարքագիծը պայմանավորված չի եղել այն բարեփոխումներով, որոնք իրականացնում են Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը: Եվ շատ կուզենամ հավատացած լինել, որ որևէ աղերս տեղի ունեցածի և բարեփոխումների միջև գոյություն չունի: Շարունակությունը՝ lragir.am-ում
10:35 - 12 մայիսի, 2020
«Իմ քայլը» առաջարկում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը

«Իմ քայլը» առաջարկում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացնող օրենքի նախագիծ են դրել շրջանառության մեջ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր շրջանառության մեջ է դրվել իմ և ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ՝ Արարատ Միրզոյանի, Լիլիթ Մակունցի, Հովհաննես Հովհաննիսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սարգիս Խանդանյանի, Արսեն Ջուլֆալակյանի և Թագուհի Ղազարյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում ենք՝ քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, քրեականացնելով ցեղասպանության հրապարակային և ուղղակի հրահրումը, ՀՀ-ն կշարունակի ցեղասպանությունների կանխարգելման գործընթացին ուղղված քայլերը՝ միաժամանակ ապահովելով Կոնվենցիայի շարունակական իրացվելիությունը: Նախագծի ընդունմամբ ՀՀ-ն կկատարի Կոնվենցիայից բխող պարտավորությունը՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված արաքների պատժելիության տեսանկյունից և կլրացվի այն բացը, որն այսօր առկա է ՀՀ քրեական օրենսգրքում: Մարդկայնության դեմ այդ հանցագործության ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և ժողովուրդների միջև համերաշխությանը, ինչպես նաև ոճրագործությունների կանխարգելմանը»,– գրել է նա:
23:36 - 23 ապրիլի, 2020
Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը երբեք չի դադարելու. Մնացականյան

 |armenpress.am|

Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը երբեք չի դադարելու. Մնացականյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը փորձում է տարբերակներ գտնել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հայաստանում և աշխարհի մի շարք երկրներում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ոգեկոչելու համար։ Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Մնացականյանը՝ խորհրդարանում կառավարության հետ հարուցապատասխանի ընթացքում, պատասխանելով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հարցին։ «Հայոց ցեղասպանության ճանաչման, արդարության համար պայքարը երբեք չի դադարելու։ Հիմա աննախադեպ, անսովոր պայմաններ են, բայց այս ամբողջ ընթացքում հայ ժողովրդին որևէ հանգամանք չի կանգնեցրել արդարության համար այս կարևոր պայքարում։ Այս տարի ևս մենք կգտնենք տարբերակ, թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս։ Հայոց ցեղասպանությունը եղել և մնում է գերակա ուղղություններից մեկը արտաքին քաղաքականության մեջ»,- ասաց Մնացականյանը։
19:36 - 15 ապրիլի, 2020
ԱԺ-ն չընդունեց ձերբակալված անձանց տեսակցելու պատգամավորի իրավունքին առնչվող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն չընդունեց ձերբակալված անձանց տեսակցելու պատգամավորի իրավունքին առնչվող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված բուռն քննարկման արժանացած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում էր պատգամավորներին հնարավորություն տալ տեսակցել կալանավորված և ձերբակալված այն անձանց, որոնց նկատմամբ տեսակցության արգելք է սահմանվել: «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 34 «կողմ», 79 «դեմ» ձայներ: Նախագծի շուրջ նախորդ օրը բուռն քննարկում, անհամաձայնություններ էին  եղել:  Նախագծի զեկուցող, խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ օրենսդրությունը սահմանում է, որ պատգամավորն ունի մուտքի և ելքի իրավունք: Պատգամավորի կարծիքով՝ արդարադատության նախարարության համապատասխան հիմնարկները մեկնաբանում էին, որ դա պարզապես մուտքի և ելքի իրավունք է և ոչ ավելի, դա շփման, տեսակցության իրավունք չի ենթադրում: Եվ այս օրենքի նախագծքով իրենք ցանկանում էին լուծել այդ հարցը՝ պատգամավորներին և 48-րդ հոդվածով սահմանված մյուս անձանց՝ օրինակ նախագահին, վարչապետին, ՍԴ նախագահին ևս տեսակցելու իրավունք տալ ձերբակալված և կալանավորված այն անձանց, որոնց նկատմամբ տեսակցության արգելք է սահմանվել: ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը վստահեցրել էր, որ մեկնաբանության խնդիր չկա, քանի որ չեն կարող մեկնաբանել մի բան, որը գրված չէ: Նա հիշեցրել էր, որ այսօր պատգամավորները և անձինք, որոնք նշված են քննարկվող օրենքի 48-րդ հոդվածում, իրավունք չունեն տեսակցել կալանավորված կամ ձերբակալված այն անձին, որի համար կա վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշում՝ տեսակցությունները սահմանափակելու մասին: Նախագծի վերաբերյալ տարբեր ու հակասական տեսակտներ ունեին նաև պատգամավորները: Նախագծի քվեարկությունից  առաջ  Պետաիրվական հարցերի  մշտական  հանձնաժողովի  նախագահ  Վլադիմիր Վարդանյանը կոչ արեց դեմ քվեարկել դրան: Նա, մասնավորապես, նշեց, որ, «Լուսավոր Հայաստան»-ը հանձնաժողովի նիստում չի ընդունել որևէ առաջարկ, որը ներկայացվել էր կառավարության կողմից: «Եվ, ըստ էության, հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն: Ցավալի է, քանի որ առնվազն այն տեսքով, որ առաջարկում էինք, կարևոր նախագիծ էր: Բայց առաջակում ենք դեմ քվեարկել այս նախագծին, քանի որ շեղվում է այն կարգավորումների տրամաբանությունից, որ ի սկզբանե նախատեսված էր»,-ասաց Վարդանյանը: Քվեարկությունից հետո «Իմ քայլ»-ից Սուրեն Գրիգորյանը նշեց՝ քանի որ ԱԺ-ն անձնական ամբիցիաների տեղ չէ, և պետք է որակով օրենքներ ընդունեն, և եթե ԼՀԿ-ն կարծում է, որ նախագիծն ի սկզբանե չի եղել մեկուսի տեսակցությունների մասին, ապա  հորդորեց, որ հանդես գան առաջարկությամբ և նախագիծը վերադարձնեն առաջարկությունների ստացման փուլ: «Լուսավոր Հաայստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց՝ գտնում են, որ նախագիծն այդ տեսքով հնարավոր է փոխել, որոշակիացնել, որ այլ մեկնաբանություններ չլինեն: «Սակայն, եթե նախագիծը չլինի էլ, գործող օրենքի իրավակարգավորմամբ մինչև 2010 թվականը կիրառվել է այսպես՝ եղել են քաղբանտարկյալներ, ում նկատմամբ տեսակցության արգելք է եղել, և  պատգամավորները, օմբուդսմենը և մնացածն այցելել են: Ինչպե՞ս եղավ, որ դուք նույն կերպ եք մեկնաբանում դրույթը, ինչպես նախկին իշխանությունները»,-ասաց Մարուքյանն ու նշեց, որ նախագիծը առաջարկությունների փուլ վերադարձնելու առաջարկ չեն ներկայացնելու:
11:45 - 15 ապրիլի, 2020
Դիտավորյալ վարակելու համար ենք բարձր պատիժներ սահմանել, մնացած դեպքերում սանկցիաներն ավելի մեղմ են․Վլադիմիր Վարդանյան |lragir.am|

Դիտավորյալ վարակելու համար ենք բարձր պատիժներ սահմանել, մնացած դեպքերում սանկցիաներն ավելի մեղմ են․Վլադիմիր Վարդանյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց՝  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ։ Պարոն Վարդանյան, արտակարգ դրության պայմանները խստացվեցին, այդ թվում պատիժներ են սահմանվել սահմանված կարգը խախտողների համար։ Ձեր գնահատմամբ, դա արդյունք կունենա՞, հաշվի առնելով, որ անկախ կոչերից, մարդիկ 100-հոգանոց հավաքույթներ են անում, բավարար չափով չեն պաշտպանվում։ ԱԺ կողմից երեկ ընդունված օրենսդրությունը կանխարգելիչ նշանակություն պետք է ունենա, քաղաքացիները պետք է հասկանան, որ համապատասխան օրենքով սահմանված պահանջները՝ մեկուսացման և ինքնամեկուսացման, եթե չպահպանեն, կհանգեցնի վարչական պատասխանատվության։ Իսկ եթե դա հանգեցնի վարակման, կամ առողջությանը, կամ կյանքին վնաս պատճառի, այդ դեպքում արդեն քրեական պատասխանատվություն է նախատեսվում։ Այսինքն սա կանխարգելիչ նշանակություն ունի։ Պետք է նաև հաշվի առնել, որ նրանք, որոնք ինքնակամ սոցիալական հեռավորությունը պահպանում են, նրանց համար այս նորմերը գուցե մեծ նշանակություն չունենան, բայց նրանք, որոնք չեն գիտակցում խնդրի լրջության աստիճանը և որոնց ցուցված կլինի, նրանք պետք է հասկանան, որ լինելու են դեպքեր, երբ կարող են ենթարկվել պատասխանատվության։ Խոսքը բոլորին չի վերաբերում, վերաբերում է միայն նրանց, որոնք ունեն հստակ ցուցում մեկուսացման, ինքնամեկուսացման կամ տեղաշարժի ազատությունը սահմանափակելու։ Ինչը ստիպեց 5-7 տարի ազատազրկում սահմանող դրույթը հանել նախագծից։ Մենք քրեական օրենսգրքում սահմանել ենք երկու դեպք. Մեկը կոնորավիրուսով վարակելու դեպքն է, որը շատ նման է ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի դիտավորյալ տարածման հանցակազմին։ Մյուս դեպքը վերաբերում է վարակի նկատմամբ դիտավորության, հետևանքների նկատմամբ անզգուշության միջոցով իրականացվող այնպիսի արարքներին, որի պարագայում անձը խախտում է այն սահմանափակումները, որոնց անտեսումը կարող է հանգեցնել վարակման։ Այսինքն մենք դիտավորյալ կատարած վարակելու համար ենք բարձր պատիժներ սահմանել, մնացած դեպքերում սանկցիաներն ավելի մեղմ են։ Սա անհրաժեշտ միջոց է, որովհետև կարծես թե բոլոր երկրները գնում են այս ճանապարհով։ Շատ երկրներ նման փոփոխություններ են կատարել իրենց օրենսդրության մեջ, և դրանք անհրաժեշտ են, որպեսզի իրոք կանխվի այս վարակի տարածումը։ Մի կողմից վարչապետը նշում է, որ այս իրավիճակը դեռ երկար կտևի, մյուս կողմից փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարում է, որ կարող է անգամ նախատեսված ժամկետից շուտ ավարտվի արտակարգ դրությունը։ Միշտ լավատես փորձենք լինել, հուսանք, որ ինչ-որ եղանակով վիրուսի տարածումն ամբողջ աշխարհում և Հայաստանում կդառնա վերահսկելի, և թվերը կնվազեն։ Բայց մյուս կողմից պետք է ավելի զգոն լինենք՝ հաշվի առնելով, որ աշխարհի երկրները, այդ թվում զարգացած երկրները բոլոր ջանքերը գործադրում են, որ կանխեն վիրուսի տարածումը, բայց ոչ միշտ կարող ենք արձանագրել, որ դա հաջողվում է, որովհետև դեպքերը վերջին շրջանում աճում են։ Այսինքն մենք, իհարկե, լավատեսությամբ պետք է գնանք առաջ։ Այս տեսանկյունից ես հասկանում եմ փոխվարչապետ Ավինյանի լավատեսությունը, ուզում եմ կիսել այդ լավատեսությունը։ Մյուս կողմից, զգոնությունը չպետք է թուլացնենք, որովհետև մենք պետք է պատրաստվենք ցանկացած սցենարի։ Անգամ կարող է արտակարգ դրությունը երկարի՞։ Այս պահի դրությամբ այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Արտակարգ դրությունն ինքնանպատակ չէ, այն պայմանավորված է արտակարգ իրավիճակի առկայությամբ։ Եթե արտակարգ իրավիճակի համար հիմք ծառայած դեպքերի թիվը նվազի, իհարկե, արտակարգ դրությունը պահպանելու իմաստն էլ կկորի։ Եթե կարիք լինի և Սահմանադրությամբ սահմանված հիմքերը լինեն, ապա կարող է քննարկվել նաև այդ տարբերակը, որովհետև շատ երկրներում արտակարգ դրությունը կամ կարանտինային պայմանները բավականին երկարաժամկետ են նախատեսվում։
10:39 - 24 մարտի, 2020
Պետք է հասնել այն մակարդակին, որ որևէ քաղաքացի չկասկածի դատավորների պրոֆեսիոնալ և բարոյական որակների վրա. Վլադիմիր Վարդանյան |aysor.am|

Պետք է հասնել այն մակարդակին, որ որևէ քաղաքացի չկասկածի դատավորների պրոֆեսիոնալ և բարոյական որակների վրա. Վլադիմիր Վարդանյան |aysor.am|

aysor.am: Դատաիրավական բարեփոխումներն անվերջ գործընթաց են, այդ համակարգն անընդհատ պետք է կատարելագործվի, Դատական օրենսգրքում փոփոխություների թեմայով ԱԺ լսումների ժամանակ այսօր ասաց ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։«Դատական համակարգում ունենք համակարգային խնդիրներ։ Դատավորների աշխատանքը տաժանակիր է, սակայն պետք է ասել, որ դատական համակարգում անբասիր դատավորները մեծ մաս են կազմում», - ասաց նա։ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ պետք է հասնել այն մակարդակին, որպեսզի որևէ քաղաքացի չկասկածի դատավորների պրոֆեսիոնալ և բարոյական որակների վրա։«Նապոլեոն Բոմնապարտն ասել է՝ դատավորներները հանրային կարգի պահապաններն են։ Եվ հիրավի, դատավորների տեղը պետք է լինի հասարակական հիերարխիայի առաջին շարքում։ Նրանք պետք է արժանանան ամենալայն վստահության, բայց նաև պարտավոր են ամեն օր իրականացել օրենքի վրա հիմնված արդարադատություն», - իր խոսքն ամփոփեց պատգամավորը։
12:08 - 25 փետրվարի, 2020
ԱԺ-ն ընդունեց համայնքի ստացած նվիրատվության մասին տեղեկությունը հրապարակային դարձնելու նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց համայնքի ստացած նվիրատվության մասին տեղեկությունը հրապարակային դարձնելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համայնքին կատարվող նվազագույն աշխատավարձի 100-պատիկը գերազանցող նվիրատվությունների մասին տեղեկությունը քաղաքացիների համար դարձնել հրապարակային:  Սերգեյ Բագրատյանի, Վարդան Վարդանյանի, Տիգրան Ստեփանյանի, Հրանտ Մադաթյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի և Սոնա Ղազարյանի հեղինակած նախագիծը ԱԺ նիստում ներկայացրել էր Սոնա Ղազարյանը: Առաջարկվող նախագծով փորձ է արվում ապահովել համայնքներին կատարվող նվիրատվությունների գործընթացների թափանցիկությունը: Մասնավորապես, առաջարկվում է համայնքի սեփականության գոյացման աղբյուրների մասին հոդվածում ավելացնել պարբերություն, որով սահմանվում է, որ համայնքի ղեկավարը մեկ շաբաթվա ընթացքում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկը գերազանցող նվիրաբերության մասին տեղեկատվությունը պետք է դարձնի հրապարակային քաղաքացիների համար: Պատգամավորներն առաջարկում են այդ մասին տեղեկատվությունը զետեղել համացանցային կայքում կամ այն փակցնել համատիրության պատին: Նախագծի գաղափարը ստեղծվել է Հանրային հեռուստատեսության եթերում քննարկման ժամանակ, երբ Սոնա Ղազարյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը բանավիճելիս են եղել Երևանի քաղաքապետարանի նվեր ստացած «Կամազ»-ների հայտնի թեմայով: Նախագիծն ԱԺ փետրվարի 13-ի նիստում ընդունվեց 105 կողմ, 1 ձեռնպահ ձայներով:
10:41 - 13 փետրվարի, 2020
ՍԴ 9 դատավորից 7-ը, ըստ էության, անձնական շահագրգռվածություն ունեն այս խնդիրը լուծելու պարագայում |lragir.am|

ՍԴ 9 դատավորից 7-ը, ըստ էության, անձնական շահագրգռվածություն ունեն այս խնդիրը լուծելու պարագայում |lragir.am|

lragir.am: Հարցազրույց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ։ Պարոն Վարդանյան, «Լուսավոր Հայաստանն» արդեն հայտարարել է, որ իրենք հանրաքվեի գործընթացին չեն մասնակցում, «ոչ»-ի ճամբար չեն ձևավորելու, մյուս ընդդիմադիր ուժերից դեռ արձագանք չկա։ Ի՞նչ կարող է լինել, եթե այդպես էլ «ոչ»-ի շտաբ չձևավորվի։ «Հանրաքվեի մասին» օրենքը նախատեսում է որոշակի լուծումներ այս հարցի վերաբերյալ։ Այդ ժամկետը բավական սեղմ է, բայց չենք կարող բացառել, որ դեռ նախաձեռնություն կլինի և «ոչ»-ի շտաբը կձևավորվի։ Այս պահին վաղ է խոսել դրա մասին։ Ընդհանուր առմամբ, քաղաքական ուժերի չմասնակցությունը գործընթացին և «ոչ»-ի նախաձեռնությանը չմիանալը նշանակում է, որ շատերը կողմ են, փաստորեն, հանրաքվեի անցկացմանը և հանրաքվեով առաջարկվող լուծումներին։ «Լուսավոր Հայաստանն» ուներ իր հիմնավորումները, որ գործընթացում եղել են ընթացակարգային կոպիտ խախտումներ, որ չէր կարելի ամբողջ ժողովրդին այս գործընթացի մեջ ներքաշել։ Նաև նշվում է, որ «ոչ»-ի շտաբի ձևավորումը ձեռնտու է իշխանություններին, որի համար դա թիրախ կդառնա։ Ես զարմանում եմ և շարունակում եմ զարմանալ բոլոր այն անձանց վրա, որոնք այս գործընթացը ընկալում են որպես ժողովրդին պրոցեսի մեջ ներքաշում։ Իշխանության կրողը ժողովուրդն է, հարկատուն ժողովուրդն է։ Ըստ էության, մեզ լիազորողը ժողովուրդն է, վերջնական արբիտրը ցանկացած վեճի պարագայում էլի ժողովուրդն է։ Այս պարագայում խոսել այն մասին, որ միջոցներ են վատնվում, որ պատասխանատվությունը գցում են ժողովրդի վրա, սա առնվազն վիրավորական պետք է հնչի հենց ժողովրդի համար։ Այն ժողովրդի, որն այսքան տարիներ  պայքարել է մի բանի համար, որ իր ձայնը լսելի լինի։ Հիմա մենք  փորձում ենք ժողովրդի ձայնը լսելի դարձնել, մեզ քննադատում են։ Ժողովրդին ինչպե՞ս է հնարավոր համոզել, որ գնա ու կողմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին, որովհետև այնքան էլ ընկալելի չէ, թե ինչի համար է քվեարկելու։ Պետք է երևի կոնկրետ նշվի, թե ընտրությունն ինչի միջև է։ Ինչպե՞ս եք քարոզարշավն իրականացնելու։ Հավատացնում եմ ձեզ, որ անկախության հանրաքվեից ի վեր, իսկ այդ ժամանակ հստակ հարց էր դրված և ժողովրդի ճնշող մեծամասնության համար այն հասկանալի էր, մնացած բոլոր հանրաքվեները, որոնք վերաբերել են սահմանադրական փոփոխություններին, դրանք իրոք, լուրջ մասնագիտական ընկալման կարիք ունեին, բայց այդուհանդերձ, ժողովորդն իր որոշումը կայացրել է։ Տվյալ պարագայում շատ ավելի հստակ հարց է դրված՝ պահպանել այն իրավիճակը, որն առկա է գործող Սահմանադրության մեջ, թե թույլ տալ, որ հնարավորինս շուտ կյանքի կոչվեն Սահմանադրության 7-րդ գլխում ամրագրված իրավական կանոնակարգումները։ Կարծում եք, եթե հանրությանը շատ հստակ չբացատրվի, գնալու է և կո՞ղմ է քվեարկելու հանրաքվեին։ Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ պարզ չի բացատրվելու կամ հանրությունը չի ընկալում ստեղծված իրավիճակը։ Որովհետև կարծեք թե հանրությունն իր օրակարգում սահմանադրական դատարանի ձեւավորման հարց չէր դրել։ Հանրությունը գուցե իր օրակարգում չի դրել սոսկ ՍԴ-ի ձևավորման հարցը, բայց այդ հարցն անմիջականորեն փոխկապակցված է խորհրդարանական կառավարման ձևի անցումային փուլն արագ անցնելու և բնականոն սահմանադրաիրավական հուն տեղափոխվելու հետ։ Իմ կարծիքով, հանրությանը պետք չի թերագնահատել, հանրությունը շատ լավ հասկանում և ընկալում է, թե ինչի մասին է խոսքը։ Շարունակությունը՝ lragir.am-ում
10:31 - 12 փետրվարի, 2020
Պետաիրավական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց հանրաքվեի նշանակումից հետո անհրաժեշտ գործընթացները |armenpress.am|

Պետաիրավական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց հանրաքվեի նշանակումից հետո անհրաժեշտ գործընթացները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ նախագահի կողմից Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օր նշանակելուց հետո իր գործառույթների իրականացմանը պետք է անցնի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Նախագահը ստորագրել է հրամանագիր և նշանակել է հանրաքվեի օրը: Դրանից ելնելով՝ ԿԸՀ-ն պետք է կազմի ժամանակացույց, և ըստ ժամանակացույցի պետք է ընթանան անհրաժեշտ գործընթացները. պետք է կազմվեն «Այո»-ի և «Ոչ»-ի շտաբները, պետք է համապատախանաբար բաշխվի քարոզչական եթերաժամանակը, տեղի ունենա քարոզարշավ և այլն»,- ասաց Վարդանյանը: Պատգամավորը նշեց, որ, եթե Ազգային ժողովի 1/5-րդը դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովի որոշումը և նախագահի հրամանագիրը, ապա Սահմանադրական դատարանն է որոշելու՝ կասեցնել, թե ոչ այս գործընթացը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին:
14:27 - 10 փետրվարի, 2020