Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը երբեք չի դադարելու. Մնացականյան

 |armenpress.am|
19:36 - 15 ապրիլի, 2020

Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը երբեք չի դադարելու. Մնացականյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը փորձում է տարբերակներ գտնել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հայաստանում և աշխարհի մի շարք երկրներում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ոգեկոչելու համար։ Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Մնացականյանը՝ խորհրդարանում կառավարության հետ հարուցապատասխանի ընթացքում, պատասխանելով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հարցին։

«Հայոց ցեղասպանության ճանաչման, արդարության համար պայքարը երբեք չի դադարելու։ Հիմա աննախադեպ, անսովոր պայմաններ են, բայց այս ամբողջ ընթացքում հայ ժողովրդին որևէ հանգամանք չի կանգնեցրել արդարության համար այս կարևոր պայքարում։ Այս տարի ևս մենք կգտնենք տարբերակ, թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս։ Հայոց ցեղասպանությունը եղել և մնում է գերակա ուղղություններից մեկը արտաքին քաղաքականության մեջ»,- ասաց Մնացականյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել