Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական եւ (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատողների առողջության եւ անվտանգության ապահովման բնագավառներում` հանդես գալով ՀՀ անունից:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն է Հակոբ Ավագյանը, տեղակալներն են Սուրեն Ամիրյանը եւ Գոհար Դարբինյանը։

COVID-անվտանգության նոր կանոնները թերի են կիրառվում մարզերում. ԱԱ տեսչական մարմին

COVID-անվտանգության նոր կանոնները թերի են կիրառվում մարզերում. ԱԱ տեսչական մարմին

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի Գավառ, Աբովյան և Հրազդան քաղաքների հիվանդանոցներում, ատամնաբուժարաններում, վարսավիրանոցներում և մանրամեծածախ առևտրի կետերում ստուգայցի ընթացքում մտահոգիչ խախտումներ են նկատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։ «ԱԱՏՄ տեսուչներն արձանագրել են, որ բժշկական հաստատություններում խախտումներ են եղել՝ կապված վտանգավոր թափոնների անվտանգ գործածության և մանրէազերծման աշխատանքների հետ։ Տեսչականի մասնագետները խախտումներն արագ վերացնելու հանձնարարական են տվել։ Մյուս տնտեսավարողների մոտ հիմնական խախտումները շարունակում են նույնը մնալ՝ թերություններ ախտահանման աշխատանքներում, ոչ ճիշտ չափաբաժիններով ախտահանիչ նյութերի առկայություն, չի իրականացվում օրական 2 անգամ ջերմաչափում, պատշաճ կերպով չեն վարվում կամ առհասարակ բացակայում են գրանցամատյանները: Ինչ վերաբերում է դիմակ կրելուն, ապա ԱԱՏՄ տեսուչներն այստեղ դրական դինամիկա են տեսնում. նկատվում է դիմակներն ավելի շատ և ճիշտ կրելու միտում։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը հանրապետության ողջ տարածքում։ Հիշեցում՝ տարբեր ոլորտների համար սահմանված covid-անվտանգության կանոններում նոր փոփոխություններ կան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
22:16 - 27 նոյեմբերի, 2020
ԱԱՏՄ-ն Հյուսիսային պողոտայի խանութների պատասխանատուներին հանձնարարել է հրատապ վերացնել առկա կուտակումները

ԱԱՏՄ-ն Հյուսիսային պողոտայի խանութների պատասխանատուներին հանձնարարել է հրատապ վերացնել առկա կուտակումները

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) Երևանի տարածքային ստորաբաժանման աշխատանքային թիմերն այսօր լայնածավալ ստուգայց են կատարել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Հյուսիսային պողոտայի խանութներում, «Մետրոնում» առևտրի կենտրոնում։ Զուգահեռ՝ դիտարկվել են նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲ և Հարավկովկասյան երկաթուղի «ՀԿԵ» ՓԲ ընկերությունների գրասենյակները, Երևանի քաղաքապետարանը։ Դիտարկված բոլոր տնտեսավարողների մոտ, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր է նկատվել։ Առանձնահատուկ և կոպիտ խախտումներ ԱԱՏՄ տեսուչները չեն արձանագրել։ ՀԷՑ և ՀԿԵ ՓԲԸ գրասենյակներն ու Երևանի քաղաքապետարանը շարունակել են կիրառել նախկինում ընդունված ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների ձևանմուշները և իրազեկման թերթիկները։ Տեսչականի մասնագետները տեղում իրազեկել և թերությունները վերացնելու հանձնարարական են տվել։ Մարդկանց կուտակում է նկատվել Հյուսիսային պողոտայի խանութներում, ինչի մասին տեղյակ է պահվել պատասխանատուներին եւ հանձնարարվել է հրատապ վերացնել խախտումները։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ամենօրյա ռեժիմով շարունակում է աշխատանքը, նպատակը սահմանված անվտանգության նորմերի պահպանման վերահսկողությունն ու համաճարակի տարածումը կանխելն է:
20:11 - 27 նոյեմբերի, 2020
ԱԱՏՄ-ն մտահոգիչ խախտումներ է արձանագրել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

ԱԱՏՄ-ն մտահոգիչ խախտումներ է արձանագրել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի Գավառ, Աբովյան և Հրազդան քաղաքների հիվանդանոցներում, ատամնաբուժարաններում, վարսավիրանոցներում և մանրամեծածախ առևտրի կետերում Covid-անվտանգության նոր կանոնները թերի են կիրառվում: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները մտահոգիչ խախտումներ են արձանագրել: Տեսչական մարմնի տեղեկատվությամբ՝ բժշկական հաստատություններում խախտումներ են եղել՝ կապված վտանգավոր թափոնների անվտանգ գործածության և մանրէազերծման աշխատանքների հետ։ Խախտումներն արագ վերացնելու հանձնարարական են տվել։ Մյուս տնտեսավարողների մոտ հիմնական խախտումները շարունակում են նույնը մնալ՝ թերություններ ախտահանման աշխատանքներում, ոչ ճիշտ չափաբաժիններով ախտահանիչ նյութերի առկայություն, չի իրականացվում օրական 2 անգամ ջերմաչափում, պատշաճ կերպով չեն վարվում կամ առհասարակ բացակայում են գրանցամատյանները: Ինչ վերաբերում է դիմակ կրելուն, ապա ԱԱՏՄ տեսուչներն այստեղ դրական դինամիկա են տեսնում. նկատվում է դիմակներն ավելի շատ և ճիշտ կրելու միտում։
19:17 - 27 նոյեմբերի, 2020
Հասարակական տրանսպորտում անվտանգության նորմերի պահպանումը՝ ԱԱՏՄ վերահսկողության ներքո

Հասարակական տրանսպորտում անվտանգության նորմերի պահպանումը՝ ԱԱՏՄ վերահսկողության ներքո

Ի՞նչ նորմեր է դիտարկում ԱԱՏՄ-ն հանրային տրանսպորտում․ արձանագրված խախտումների հիմքով ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:   Հասարակական տրանսպորտում Covid-անվտանգության նորմերի պահպանումը, այդ թվում՝ դրանցում ախտահանման աշխատանքների իրականացումը ԱԱՏՄ վերահսկողության ներքո է։   Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագետների ստուգայցերը շարունակվում են օրվա ամենատարբեր ժամերի՝ տարբեր տնտեսավարողների մոտ։ Արձանագրված խախտումների հիմքով կան հարուցված վարչական վարույթներ։   ԱԱՏՄ մասնագիտական թիմերի կրկնայցերով նաև դիտարկվում է, թե որքանով են վերացվել նախորդիվ արձանագրված խախտումները, որոնց անհապաղ շտկման զգուշացում է տրվել։   Հասարակական տրանսպորտային միջոցները շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչներին ԱԱՏՄ ստուգայցերի ընթացքում տրվում է խորհրդատվություն, իրազեկում՝ կապված հակահամաճարակային նորմերի պահպանման, ընթացիկ աշխատանքների կազմակերպման հետ։   Տնտեսվարողները բարձր են գնահատում ԱԱՏՄ աշխատանքը, ինչի մասին շեշտում են հենց իրենք՝ բարձրացնելով նաեւ խնդիրներ, որոնց առնչվում են։ ԱԱՏՄ մասնագիտական ուղղորդումը թույլ է տալիս շտկել խախտումները։ ԱԱՏՄ-ն տեղեկացնում է՝ տրանսպորտում համավարակի տարածումը կանխելու նպատակով հաստատված նորմերով, մասնավորապես, սահմանված է՝   Արգելվում է ուղևորի մուտքը տրանսպորտային միջոց՝ առանց դիմակի։   Պարտադիր է տրանսպորտային միջոց բարձրանալիս ուղևորներն ախտահանում են ձեռքերը։   Արգելվում է տրանսպորտային միջոցում կանգնած ուղևորների փոխադրումը, հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումը:   Պարտադիր է տրանսպորտային բոլոր միջոցներում մուտքի մոտ տեղադրվում են ձեռքերի առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչներ։   Արգելվում է Վարորդին՝ վարել առանց դիմակի։   Պարտադիր է Տրանսպորտային միջոցները պետք է ախտահանվեն օրը նվազագույնը 2 անգամ՝ 70-90% սպիրտային հիմքով ախտահանիչով (ըստ սահմանված ուղեցույցի):    
12:48 - 25 նոյեմբերի, 2020
ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները ուսումնական հաստատություններում

ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները ուսումնական հաստատություններում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում՝ դիտարկելով COVID-անվտանգության կանոնների պահպանումը։    Վերջիններս սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 24-ն հրամանով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147225։ Հաստատությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունը ողջ ծավալով կրում է դրա ղեկավարը։   Հանրակրթական հաստատությունների համար, մասնավորապես, սահմանված է.   դասարանի աշակերտների թիվը չի գերազանցում 20-ը.   չեն իրականացվում զանգվածային միջոցառումներ (ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառում, զվարճանք, բեմականացում).   ժամանակավորապես չեն գործում երկարօրյա ծառայությունները, խմբակները, բացառությամբ՝ հեռավար եղանակով կազմակերպվողների.   ժողովները և հավաքները կազմակերպվում են հեռավար, եթե անհնար է՝ բացօթյա, կամ այլ վայրում՝ պահպանելով սանիտարահամաճարակային կանոնները.   մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում, միջանցքներում, վարչական մասում տեղադրվում են «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ ոտնակով փակվող աղբամաններ, օգտագործված դիմակները հավաքվում են հերմետիկ փակ տոպրակներով և հեռացվում կենցաղային աղբի հետ.   մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում տեղադրվում են տարաներ՝ ախտահանման առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով՝ յուրաքանչյուր մտնողի ձեռքերի պարտադիր ախտահանման համար.   սովորողները, անձնակազմը և այցելուները պարտադիր դնում են դիմակ՝ բացառությամբ լսողության և խոսքի խանգարումներ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների։   Մանրամասները՝ ԱԱՏՄ պաշտոնական կայքում։
19:42 - 24 նոյեմբերի, 2020
Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ

Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ

Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ։ Մասնավորապես, Հոգեհանգստի արարողություն, սգո ծառայություններ իրականացնող կազմակերպության տնօրենը նշանակում է պատասխանատու, ով ապահովում է կազմակերպության ողջ տարածքում սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը եւ այլն։ Կազմակերպության կողմից հոգեհանգստի և հուղարկավորության արարողության համար նախատեսված վայրի ընդհանուր մուտքի, սանհանգույցի, առանձին սենքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի համար առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով, Հոգեհանգստի և հուղարկավորության արարողության համար նախատեսված տարածքում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային կառավարման ծորակներով, օճառով, դրա անհնարինության դեպքում՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով, Հուղարկավորության արարողությունից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չեն չորացվում, Հոգեհանգստի արարողության համար նախատեսված վայրում ապահովվում է պատշաճ բնական օդափոխություն՝ օրական առնվազն 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ, Oրական առնվազն երկու անգամ ախտահանվում են հոգեհանգստի արարողության համար նախատեսված վայրի մակերեսները 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով։ Ախտահանման աշխատանքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում։ Հոգեհանգստի և հուղարկավորության արարողության մասնակիցները պետք է զերծ մնան միմյանց հետ ֆիզիկական շփումից (համբուրվել, գրկախառնություն, ձեռքսեղմում), պարտադիր դնեն դիմակ, հնարավորինս պահպանեն հեռավորություն մյուսներից։ 60-ից ավելի մարդ չպետք է մասնակցի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը:Աշխատողների համար եւս սահմանվել են նորմեր՝ նրանց ամենօրյա ջերմաչափման, կորոնավիրուսին բնորոշ ախտանշանների դեպքում ձեռնարկվելիք քայլերի մասով։ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տեղեկացնում է՝ առողջապահության նախարարի 30-Ն հրամանով խմբագրվել է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները հաստատելու մասին նախարարի 17-Ն հրամանը։
14:26 - 24 նոյեմբերի, 2020
Covid-անվտանգության կանոնները վերանայվել են գեղեցկության սրահների և վարսավիրանոցների համար. ԱԱՏՄ

Covid-անվտանգության կանոնները վերանայվել են գեղեցկության սրահների և վարսավիրանոցների համար. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) իրազեկում է՝ Covid-անվտանգության կանոնները վերանայվել են նաեւ գեղեցկության սրահների և վարսավիրանոցների համար՝  համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 30-ն հրամանի։ ԱԱՏՄ նախորդիվ իրականացված ստուգայցերն ու դիտարկումները փաստում են՝ խախտումների դրսևորումներն առավել հաճախակի են այս տնտեսավարողների մոտ։ Դրանք հատկապես ռիսկային են այն առումով, որ գեղեցկության սրահներում աշխատողն ու հաճախորդը միմյանցից շատ փոքր հեռավորության  վրա են գտնվում։ Գեղեցկության սրահների և վարսավիրանոցների համար, մասնավորապես, սահմանված է.  Կազմակերպությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է դրա ղեկավարը, որն  աշխատողներին ապահովում է դիմակով, ձեռքերի առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով, անձեռոցիկներով,  Աշխատանքի մեկնարկին և օրվա ընթացքում (առնվազն 2 անգամ) կատարվում է տարածքի խոնավ մաքրում և ախտահանում՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ  ախտահանիչ միջոցով,  Ապահովվում են աշխատավայրի մուտքի մոտ ձեռքերի ախտահանման համար տարաներ՝ առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչով,  Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում,  Աշխատողները և այցելուները պարտադիր դնում են դիմակ,  Յուրաքանչյուր այցելուից հետո օգտագործված գործիքներն ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով,  Սրահում ապահովվում է բնական օդափոխոխություն յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ՝ 8-10 րոպե տևողությամբ կամ յուրաքանչյուր այցելուից հետո,  Աշխատողի ջերմությունը չափում են օրական նվազագույնը երկու անգամ (հեռահար կամ անհատական օգտագործման ջերմաչափով, այդ թվում՝ աշխատողների անձնական ջերմաչափով)՝ մեկը՝ աշխատողի աշխատանքի ներկայանալու ժամանակ, մյուսը՝ աշխատանքային օրվա ընթացքում, Մինչև 36,9 ջերմության դեպքում դրվում է նշան (V), իսկ 37 և բարձր ջերմության դեպքում գրանցվում է ջերմաչափի ցուցմունքը: 37 կամ ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում տվյալները հաղորդվում է անձի հաշվառման առաջնային առողջության պահպանման կենտրոն, COVID-19-ին բնորոշ ախտանիշներ (ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն) ունեցող աշխատողները չեն թույլատրվում աշխատանքի, Աշխատողների աշխատատեղերի միջև պահպանվում է առնվազն 1,5 մետր հեռավորություն, COVID-19-ին բնորոշ ախտանշաններով՝ ջերմություն (37 և ավելի), հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուների և աշխատակիցների մուտքը տարածք արգելվում է,  Արգելվում է սրահում մարդկանց կուտակումները և հերթերը, վերջիններիս առաջացման դեպքում պահպանվում է մարդկանց միջև 1.5 մետր հեռավորություն, Օգտագործված դիմակները հավաքվում են «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ ոտնակային կառավարմամբ կափարիչով աղբարկղի մեջ։
21:41 - 23 նոյեմբերի, 2020
Նոր պահանջներ ու նորմեր՝ արտադպրոցական կենտրոնների համար․ ԱԱՏՄ-ն իրազեկում է

Նոր պահանջներ ու նորմեր՝ արտադպրոցական կենտրոնների համար․ ԱԱՏՄ-ն իրազեկում է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է.   «Արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար սահմանվել են առանձին պահանջներ։   Դպրոցից դուրս գործող զարգացման կենտրոնների, խմբակների, լրացուցիչ կրթության կենտրոնների համար սահմանված նորմերը ենթակա են պարտադիր կատարման։ ՀՀ առողջապահության նախարարի 30-ն հրամանով (Հավելված 18), մասնավորապես, սահմանվել է․   Այս հաստատություններում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է դրա տնօրենը: Վերջինիս հրամանով նշանակվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու։   Հաստատությունում անհրաժեշտ է ապահովել՝   1) դիմակների, ձեռքերի և մակերեսների ախտահանիչ միջոցների առկայությունը. 2) ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջուր, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակ կամ ախտահանման հնարավորություն, օճառ. 3) «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ փակվող աղբամաններ. 4) հեռահար ջերմաչափ։   Հաստատությունում չեն իրականացվում զանգվածային միջոցառումներ՝ ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ եւ այլն։ Ժողովները և հավաքները կազմակերպվում են հեռավար կամ բացօթյա կամ այլ տարածքներում։   Հաստատություն հաճախողների ընդունումը և ճանապարհումն իրականացվում է հերթափոխով (օրինակ՝ սահմանել սովորողների գալու և գնալու ժամային միջակայք)՝ պահպանելով սոցիալական հեռավորություն:   Երեխային ուղեկցողը մուտք չի գործում հաստատություն: Մտնելիս և աշխատանքային օրվա կեսին սովորողներն ու աշխատողները ջերմաչափվում են, 37 և բարձր ջերմության դեպքում արդյունքները գրանցվում են գրանցման մատյանում, COVID-19-ին բնորոշ ախտանիշներ ունեցողները մուտք չեն գործում հաստատություն:   Մուտքի մոտ, լսարաններում, սանհանգույցներում, հանդերձարաններում տեղադրվում են ձեռքերի ախտահանման միջոցներ՝ առնվազն 70% սպիրտային հիմքով՝ յուրաքանչյուր մտնողի ձեռքերի պարտադիր ախտահանման համար:   Կրթությունը կազմակերպվում է բեռնաթափված խմբերով՝ առավելագույնը 16 սովորողի թվով և ապահովելով պարապմունքների ժամանակ սովորողների միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն՝ պահպանելով «խաչաձևության» սկզբունքը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սեղանի հակադիր ծայրերին նստեցումը:   Մարզասրահում, պարասրահում պարապմունքների ընթացքում պետք է ապահովել ամեն անձի համար առնվազն 2 քմ տարածություն: Խմբակային մարզումների ժամանակ պետք է խումբը բաժանել մասերի՝ տարածության պահպանման հնարավորություն ստեղծելով:   Հաստատությունը վերաբացելուց 1 օր առաջ և ամեն օրվա ավարտին ընդհանուր մաքրվում և ախտահանվում է հաստատության ողջ տարածքը՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց։   Բոլոր մանրամասները՝ կից հղումով` https://bit.ly/2USzdIU:   ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված վերահսկողական աշխատանքները հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ»։    
13:12 - 23 նոյեմբերի, 2020
Պարբերական բժշկական զննության ենթակա աշխատողների թիվն ԱԱՏՄ պետք է ներկայացվի մինչեւ դեկտեմբերի 1-ը

Պարբերական բժշկական զննության ենթակա աշխատողների թիվն ԱԱՏՄ պետք է ներկայացվի մինչեւ դեկտեմբերի 1-ը

ՀՀ կառավարության 2004թ. հուլիսի 15-ի 1089-Ն որոշման համաձայն՝ հանրապետությունում գործող տնտեսավարողները պետք է ոչ ուշ, քան մինչև դեկտեմբերի 1-ը ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին ներկայացնեն պարբերական բժշկական զննության ենթակա իրենց աշխատողների թիվը, որը վերջնականապես որոշվում է ԱԱՏՄ-ի հետ։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից, հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջները՝ ԱԱՏՄ-ն, իր վերահսկման ոլորտում հնարավոր խախտումները կանխելու և հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով, տեղեկացնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն աշխատողները, որոնք աշխատանքի վայրում կարող են ենթարկվել մասնագիտական ռիսկի գործոններին, պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար անցնել բժշկական զննություն` գործատուի հաստատած ժամանակացույցի համապատասխան:   Գործատուն պատասխանատվություն է կրում նախնական և պարբերական բժշկական զննություն չանցած, ինչպես նաև բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելու համար: Նա պարտավոր է հետամուտ լինել աշխատանքի վայրում մասնագիտական ռիսկի գործոնների ազդեցությանը ենթարկվող աշխատողների նախնական և պարբերական բժշկական զննության անհրաժեշտ ծավալով և որակով կատարմանը, ինչը հնարավորություն կտա կանխել աշխատողների առողջական վիճակով պայմանավորված դժբախտ պատահարները և մասնագիտական հիվանդությունները, ինչպես նաև խուսափել վարչական պատասխանատվությունից: Տեսչական մարմինը հսկողություն է իրականացնում նախնական և պարբերական բժշկական զննության ենթակա բոլոր աշխատողների պարտադիր բժշկական զննության ենթարկվելու և այն ժամանակին անցկացնելու նկատմամբ: «Նկատի ունենալով վերոգրյալը՝ հորդորում ենք տեսչական մարմնին ներկայացնել պարբերական բժշկական զննության ենթակա աշխատողների ցուցակը` ըստ արտադրությունների, արտադրամասերի (տեղամասերի) անվանումների, աշխատողների վրա ազդեցություն ունեցող համապատասխան արտադրական վնասակար և վտանգավոր գործոնների, մասնագիտությունների ու տվյալ պայմաններում աշխատանքի ստաժի։ Տեղեկացնում ենք նաև, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 475-րդ հոդվածի համաձայն՝ պարտադիր նախնական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելու, ինչպես նաև պարտադիր պարբերական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, բժշկական զննության ծավալի և բժշկական հակացուցումների ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 2004թ. հուլիսի 15-ի թիվ 1089-Ն որոշմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:33 - 20 նոյեմբերի, 2020
ԱԱՏՄ-ն ներկայացրել է COVID-անվտանգության վերանայված կանոնները և առևտրի վայրերի համար նոր նորմերը

ԱԱՏՄ-ն ներկայացրել է COVID-անվտանգության վերանայված կանոնները և առևտրի վայրերի համար նոր նորմերը

 ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) ներկայացրել է COVID-անվտանգության վերանայված կանոնները և առևտրի իրականացման վայրերի համար սահմանված նորմերի փոփոխությունները: Հայտնում են  ԱԱՏՄ-ից, ըստ նոր կարգավորումների, առավոտյան ժամը 10-12-ն ընկած ժամանակահատվածում միայն տարեց մարդկանց սպասարկելու կանոնն այլևս չի գործում։ Շփման մակերեսներն ախտահանելու համար կիրառվող նյութերին ներկայացված պահանջները փոխվել են․ 60-80%-ոց սպիրտի հիմքով ախտահանիչ նյութերի փոխարեն պետք է կիրառել 70-90% սպիրտի հիմքով նյութեր, ձեռքերը մշակել առնվազն 70% սպիրտի հիմքով ախտահանիչ նյութերով։ Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումներիպատասխանատուն այսուհետ պետք է նշանակվի տնօրենի հրամանով, որն աշխատակցի՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում պետք է օժանդակի նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակի ճշտմանը։ Առևտրի կենտրոններում մուտքի մոտ այսուհետ պետք է կատարել հաճախորդների ջերմաչափում, չսպասարկել կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչառություն ունեցող այցելուներին։ «ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 30-Ն հրամանով խմբագրվել է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները հաստատելու մասին նախարարի 17-ն հրամանը։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքներն՝ ուղղված COVID-անվտանգության նորմերի պահպանմանը»,- հայտնել են ԱԱՏՄ-ից։
21:15 - 20 նոյեմբերի, 2020
Խստացված ստուգայցեր՝ մայրաքաղաքը սպասարկող ուղևորափոխադրող ընկերություններում

Խստացված ստուգայցեր՝ մայրաքաղաքը սպասարկող ուղևորափոխադրող ընկերություններում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը մայրաքաղաքը սպասարկող մի շարք ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներում և դրանց դիսպետչերական կետերում դիտարկել են Covid-անվտանգության կանոնների պահպանումը։ Տեղում պարզվել է՝ արդյոք վարորդներին տրամադրվո՞ւմ են դիմակներ և ախտահանիչներ։ Հընթացս ստուգվել է նաև սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։   Վերահսկողական աշխատանքների շրջանակում կանգառներում՝ ընթացքի պահին և երթուղիների վերջին կետերում դիտարկվել է հանրային տրանսպորտային միջոցներում ախտահանիչների, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկների առկայությունը, վարորդների և ուղևորների կողմից դիմակների կրման պահանջի կատարումը։   Վերահսկողական աշխատանքները մեկնարկում են վաղ առավոտյան, ընթանում նաև երեկոյան, երբ ուղևորահոսքը համեմատաբար ավելի խիտ է։   Ստուգայցի ընթացքում ուղևորափոխադրող ընկերությունների մոտ շարունակում են արձանագրվել մի շարք խախտումներ, այն է՝ որոշները տրանսպորտային միջոցներին չեն տրամադրում ախտահանիչներ, վարորդներին չեն ապահովում դիմակներով, ախտահանման աշխատանքները թերի են, դրանց վերաբերյալ նշումներ չեն կատարվում գրանցամատյաններում։   Հաճախակի են դեպքերը, երբ վարորդներն ու ուղևորները դիմակ չեն կրում կամ ճիշտ չեն կրում։ Որոշ՝ տեղում շտկվող խախտումների դեպքում տրվում է դրանք անհապաղ վերացնելու ցուցում։ Արձանագրված առավել կոպիտ խախտումների հիմքով հարուցվել են վարչական վարույթներ։   ԱԱՏՄ աշխատանքային խմբերը դիտարկել են նաև Երևանի քաղաքապետարանի պատվերով երթուղայինների սրահներում օրվա որոշակի ժամերի ընթացիկ ախտահանում իրականացնող «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ աշխատանքները։ Դրանք ևս բավարար չեն, արձանագրվել են թերություններ։   ԱԱՏՄ ստուգայցերը հանրային տրանսպորտի ոլորտում շարունակական են:      
18:57 - 18 նոյեմբերի, 2020
ՀՀ ԱԱՏՄ-ն հորդորում է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում

ՀՀ ԱԱՏՄ-ն հորդորում է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում: Դպրոցներում ու մանկապարտեզներում դասապրոցեսը մասնակիորեն վերսկսվել է, ուստի ԱԱՏՄ-ն ստուգայցերով դիտարկելու է ջեռուցման նորմերի պահպանումը։ Հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 12-N հրամանով: Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է` • Հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։ • Հաստատության սենքերում ապահովվում է օդի հետևյալ ջերմաստիճանը. 1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան ցելսիուս, 2) ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան ցելսիուս, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան ցելսիուս: • Հաստատությունների սենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը 40-60 տոկոսի սահմաններում: Սույն պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա՝ անկախ սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից: Նախադպրոցական կազմակերպություններում ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի N 857 հրամանով։ Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է` • Շենքերը պետք է ապահովված լինեն կենտրոնացված ջեռուցման և օդափոխության համակարգերով: • Գյուղական բնակավայրերում մեկ հարկանի մսուր-մանկապարտեզների շենքերում (50 տեղից ոչ ավելի) թույլատրվում է վառարանային ջեռուցում: Վառարանի բացվածքը փակվում է հերմետիկ դռնով, տեղադրվում է միջանցքում և ոչ այն տարածքում, որտեղ երեխաներն են: Վառարանները վառվում են երեխաների բացակայությամբ և մարվում են երեխաների գալուց 1,5-2 ժամ առաջ: • Որպես ջեռուցիչ սարքեր կարող են օգտագործվել խողովակային տաքացուցիչները` տեղադրված բետոնե պանելների մեջ, ջեռուցիչներ, նաև տաք օդ մղող կոնվեկտորներ: Այրվածքներից ու վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է ջեռուցման սարքերը արտաքինից ծածկել փայտե ցանցաճաղով: Չի թույլատրվում ծածկել ԳՍՊ-ով (ՓՏՍ): Տարածքների օդի ջերմությունը պետք է տարբերակել՝ կախված տարածքի օգտագործման նպատակներից երեխաների տարիքից:
15:26 - 18 նոյեմբերի, 2020
ԱԱՏՄ-ն հայտնում է «Սոլկոսերիլ» դեղի տարբեր սերիաների հետկանչի մասին

ԱԱՏՄ-ն հայտնում է «Սոլկոսերիլ» դեղի տարբեր սերիաների հետկանչի մասին

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) հայտնում է «Սոլկոսերիլ» դեղի տարբեր սերիաների հետկանչի մասին։ Դեղ ներմուծող 6 կազմակերպության ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի կողմից տրվել է հետկանչի կարգադրագիր՝ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ փորձագիտական եզրակացությունը։ Համաձայն դրա՝ ՊԱԳ համապատասխանության դիտարկման ժամանակ հայտնաբերվել են ՊԱԳ պահանջների խախտումներ, բացակայել են ներարկման համար նախատեսված լուծույթների ստերիլության երաշխիքները հետեւյալ դեղերի դեպքում՝ • Սոլկոսերիլ արյունատրամալուծիչ հորթի արյունից սպիտակուցազերծ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 42,5մգ/մլ; (25/5×5/) ամպուլներ 2մլ Շվեյցարիա Լեգասի Ֆարմասյուտիկալս Սուիտզերլանդ ԳմբՀ, Ռուհրբերգշտրասե 21, 4127 Բրիսֆելդեն, ՄԵԴԱ Ֆարմասյուտիկալս Սուիտզերլանդ ԳմբՀ, Հեգնաուշտրասե 60, 8602 Վանգեն-Բրուտիսելեն (Շվեյցարիա), • Սոլկոսերիլ արյունատրամալուծիչ հորթի արյունից սպիտակուցազերծ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 42,5մգ/մլ; (5) ամպուլներ 5մլ Շվեյցարիա Լեգասի Ֆարմասյուտիկալս Սուիտզերլանդ ԳմբՀ, Ռուհրբերգշտրասե 21, 4127 Բրիսֆելդեն, ՄԵԴԱ Ֆարմասյուտիկալս Սուիտզերլանդ ԳմբՀ, Հեգնաուշտրասե 60, 8602 Վանգեն-Բրուտիսելեն (Շվեյցարիա) : Հաշվի առնելով ՀՀ ԱԱՏՄ կանոնադրության 19-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջները՝ ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի կողմից տրվել են կարգադրագրեր դեղը ներմուծող «Արտեմիդ» ՍՊ, «Ալֆա-ֆարմ իմպորտ» ՓԲ, «Վագա-ֆարմ» ՍՊ, «Նատալի ֆարմ» ՍՊ, «Էսկուլապ» ՍՊ, «Ռիխտեր-Լամբրոն» Հ/Ձ ՍՊ ընկերություններին՝ ըստ դեղի առանձին սերիաների։ Կարգադրված է բոլոր դեպքերում հետկանչի ավարտից հետո դեղի ոչնչացումն իրականացնել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածով և ՀՀ ԱՆ 2013 թ․ փետրվարի 1-ի «Դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 05-Ն հրամանով սահմանված կարգով։ Իրականացված միջոցառումների մասին 3 օրը մեկ անգամ ներկայացնել հաշվետվություն Տեսչական մարմին՝ ՀՀ ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129 և [email protected] հասցեներով: Բոլոր մանրամասները՝ կից հղումով՝ https://rb.gy/tz4apj։
15:32 - 09 նոյեմբերի, 2020
ԱԱՏՄ տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը շարունակել են ուժեղացված ստուգայցերը Վայոց ձորի մարզում

ԱԱՏՄ տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը շարունակել են ուժեղացված ստուգայցերը Վայոց ձորի մարզում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը հանգստյան օրերին շարունակել են ուժեղացված ստուգայցերը Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում: ԱԱՏՄ տեսուչներն անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներ են իրականացրել նշված քաղաքների բժշկական կենտրոններում, դեղատներում, գեղեցկության սրահներում, հյուրանոցներում և առևտրի կետերում: Տեսչական մարմնի աշխատակիցները փաստում են, որ պատերազմական դրությամբ պայմանավորված` անվտանգության կանոնների պահպանումը կարծես որոշակիորեն հետին պլան է մղվել: Բոլոր ոլորտներում նկատվել են ձևաչափերի ոչ ճիշտ լրացման դեպքեր, գրանցումներն արվել են անփութորեն, չի պահպանվել օրական 2 անգամ ջերմաչափելու պահանջը: Ընդհանուր առմամբ տնտեսվարողների մոտ արձանագրվել է զգոնության թուլացում: ԱԱՏՄ աշխատակիցները իրազեկման և խորհրդատվական աշխատանքներին զուգահեռ հանձնարարականներ են տվել հակահամաճարակային կանոնները պատշաճ մակարդակով կատարելու վերաբերյալ:
12:10 - 09 նոյեմբերի, 2020
Ուշ երեկոյան ստուգայցեր են իրականացվել մայրաքաղաքը սպասարկող ուղեւորափոխադրող կազմակերպություններում․ ԱԱՏՄ

Ուշ երեկոյան ստուգայցեր են իրականացվել մայրաքաղաքը սպասարկող ուղեւորափոխադրող կազմակերպություններում․ ԱԱՏՄ

Ուշ երեկոյան ստուգայցեր` մայրաքաղաքը սպասարկող ուղեւորափոխադրող կազմակերպություններում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։«Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի խմբերը դիտարկում են աշխատանքային օրվա ավարտին կատարվող ախտահանման աշխատանքները` նախատեսված սանիտարական նորմերով։«Երեւանի Մուրատ» ՓԲԸ-ում նախորդիվ արձանագրվել էին խախտումներ, որոնց հիմքով կազմվել էր վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, նշանակվել էր վարչական տույժ` նախազգուշացում։ Երեկոյան անակնկալ ստուգայցի ընթացքում արդեն խախտումները վերացված են եղել։ԱԱՏՄ-ն զգուշացնում է` խիստ մոտեցում է ցուցաբերվում ուղեւորափոխադրող բոլոր կազմակերպությունների նկատմամբ. Covid-անվտանգության կանոնների խախտման դեպքում կիրականացվի վարչարարություն»,- նշված է հաղորդագրության մեջ։
12:14 - 07 նոյեմբերի, 2020
ԱԱՏՄ-ն Կոտայքի և Գեղարքունիքի ջրամատակարարման անվտանգության ստուգման վարույթներ է հարուցել

ԱԱՏՄ-ն Կոտայքի և Գեղարքունիքի ջրամատակարարման անվտանգության ստուգման վարույթներ է հարուցել

Հայաստանում ռազմական դրությամբ պայմանավորված՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված վերահսկողական աշխատանքները ջրամատակարարման համակարգի անվտանգության նկատմամբ։ Դրանց շրջանակում մի շարք վարչական վարույթներ են հարուցվել Կոտայքի և Գեղարքունիքի ջրամատակարարման համակարգի անվտանգությունը ստուգելու նկատառմամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի խմելու ջրի որակի, ինչպես նաև ջրառների, օրվա կարգավորիչ ջրամբարների անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ ԱԱՏՄ արեւելյան տարածքային կենտրոնն իր ստուգայցերի ընթացքում իրականացրել է հերթական զննումները Մեղրաձոր համայնքի Մեղրաձոր, Փյունիկ, Ուլաշիկ և Արտավազ գյուղերում։ Ձեռնարկված այս միջոցառումները հաջորդել են նշված մարզերի մարզպետարաններում ԱԱՏՄ նախաձեռնությամբ ջրի անվտանգության հարցերի շուրջ քննարկումներին՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների։ «Որպես սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին՝ ԱԱՏՄ-ն արձանագրվող շեղումների դեպքում իրավասու է կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար օգտագործվող ջրի օգտագործումը կասեցնելու կարգադրագիր տալ, մինչև շեղումները բացառվեն, եթե որպես այդպիսիք կգրանցվեն։ Ջրի անվտանգության վերահսկողական միջոցառումներն ԱԱՏՄ-ի կողմից խստացվել են ՀՀ-ում ռազմական դրության ընթացքում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով՝ ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի հրամանով։ Նախորդիվ՝ ջրի անվտանգության հարցերով խորհրդակցություններ են տարվել Երեւանում եւ հանրապետության այլ մարզերի մարզպետարաններում եւս։ Պատասխանատու օղակների հետ ձեռնարկվել են այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր»։  
19:11 - 06 նոյեմբերի, 2020