ԱԱՏՄ տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը շարունակել են ուժեղացված ստուգայցերը Վայոց ձորի մարզում
12:10 - 09 նոյեմբերի, 2020

ԱԱՏՄ տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը շարունակել են ուժեղացված ստուգայցերը Վայոց ձորի մարզում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը հանգստյան օրերին շարունակել են ուժեղացված ստուգայցերը Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում:

ԱԱՏՄ տեսուչներն անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներ են իրականացրել նշված քաղաքների բժշկական կենտրոններում, դեղատներում, գեղեցկության սրահներում, հյուրանոցներում և առևտրի կետերում:

Տեսչական մարմնի աշխատակիցները փաստում են, որ պատերազմական դրությամբ պայմանավորված` անվտանգության կանոնների պահպանումը կարծես որոշակիորեն հետին պլան է մղվել: Բոլոր ոլորտներում նկատվել են ձևաչափերի ոչ ճիշտ լրացման դեպքեր, գրանցումներն արվել են անփութորեն, չի պահպանվել օրական 2 անգամ ջերմաչափելու պահանջը: Ընդհանուր առմամբ տնտեսվարողների մոտ արձանագրվել է զգոնության թուլացում:

ԱԱՏՄ աշխատակիցները իրազեկման և խորհրդատվական աշխատանքներին զուգահեռ հանձնարարականներ են տվել հակահամաճարակային կանոնները պատշաճ մակարդակով կատարելու վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել