Մևլութ Չավուշօղլու

Մեւլութ Չավուշօղլուն 2014 թվականից մինչ այժմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է:

2010-2012 թվականներին եղել է ԵԱՀԿ նախագահ։ Նա Թուրքիայի «Արդարացում և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամ է։

Թուրքիան և Իսրայելը պատրաստվում են վերսկսել դիվանագիտական ​​հարաբերությունները դեսպանների մակարդակով

 |armenpress.am|

Թուրքիան և Իսրայելը պատրաստվում են վերսկսել դիվանագիտական ​​հարաբերությունները դեսպանների մակարդակով |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան և Իսրայելը պատրաստվում են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակով և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսել են։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և Իսրայելի ԱԳ նախարար Յայիր Լապիդը հանդիպման ժամանակ  անդրադարձել են նաև երկու կողմի դեսպանների նշանակման հարցին: «Թուրքիան Իսրայելի հետ աշխատանքներ է սկսել ներկայացուցչությունը դեսպանի մակարդակի բարձրացնելու ուղղությամբ»,- ասել է Չավուշօղլուն: Նա հայտնել է, որ  Անկարայի և Թել Ավիվի միջև դրական երկխոսության շարունակմամբ մոտ ապագայում նախատեսվում են երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների այցեր։ Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիայի և Իսրայելի համագործակցության հաջող ոլորտներից մեկը անվտանգության ոլորտն է։ «Թուրքիան և Իսրայելը անընդհատ հետախուզական տեղեկություններ են փոխանակում։ Այս հարցը քննարկվել է նաև նախագահների մակարդակով։ Անվտանգության կառույցները մշտական կապի մեջ են»,- ասել է թուրք նախարարը։ Անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտությանը՝ թուրք նախարարը նշել է, որ Անկարան հանդես է գալիս տարաձայնությունների կարգավորման օգտին՝ «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» սկզբունքի հիման վրա։
13:35 - 24 հունիսի, 2022
Կիպրոսի վերաբերյալ բանակցությունները հնարավոր են երկու պետությունների ճանաչման հիման վրա. Չավուշօղլու
 |news.am|

Կիպրոսի վերաբերյալ բանակցությունները հնարավոր են երկու պետությունների ճանաչման հիման վրա. Չավուշօղլու |news.am|

news.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Կիպրոսում կարգավորման վերաբերյալ բանակցություններն այսուհետ հնարավոր են կղզում երկու ինքնիշխան պետությունների գոյությունն ընդունելու սկզբունքի հիման վրա։ Այս մասին նախարարը ասել է միջազգային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ) կատարած այցի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։  «Այսուհետ խոսքը կարող է վերաբերել միայն ինքնիշխան, այլ ոչ թե քաղաքական հավասարությանը։ Այսինքն՝ կարգավորմանը երկու պետությունների սկզբունքի հիման վրա»,- նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։ Նա ավելացրել է, որ Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում Հյուսիսային Կիպրոսի միջազգային ճանաչման համար։ Կիպրոսը բաժանվել է ըստ ազգային պատկանելության, 1974թ. Թուրքիայի ներխուժման ժամանակներից, Հունաստանին կղզու միանալու կողմնակիցների պետական հեղաշրջման պատճառով։ Ռազմական գործողությունների հետեւանքով թուրքական վերահսկողության տակ անցավ Կիպրոսի տարածքի 37 տոկոսը, որի վրա 1983թ. կազմավորվեց ՀԿԹՀ-ն։ Կղզու հարավային մասը մնաց Կիպրոսի Հանրապետության վերահսկողության տակ։ Հունական եւ թուրքական համայնքների միջեւ բանակցությունները Կիպրոսի վերամիավորման մասին վարվում են ՄԱԿ-ի միջնորդությամբ։ Դրանք ընդհատվել էին շվեյցարական Կրան Մոնտանա քաղաքում 2017թ. հերթական փուլի ձախողումից հետո։  
14:12 - 13 հունիսի, 2022
Ուկրաինայից հացահատիկի դուրսբերման հարցով Անկարան Մոսկվայից պատասխանի է սպասում. Չավուշօղլու |armenpress.am|

Ուկրաինայից հացահատիկի դուրսբերման հարցով Անկարան Մոսկվայից պատասխանի է սպասում. Չավուշօղլու |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման հարցով Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու առաջարկի վերաբերյալ Անկարան պատասխանի է սպասում Մոսկվայից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա նշել է, որ Անկարայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկվել է հացահատիկի մատակարարման հարցը: Չավուշօղլուն ընդգծել է, որ իրենք՝ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկը դուրս բերելու ՄԱԿ-ի ծրագիրն ամենաճիշտն են համարում ու կարծում են, որ կողմերը պետք է քննարկեն այն: «Մենք հայտարարեցինք Ստամբուլում այս հարցով Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին: Մեր տեսակետը հստակ ներկայացվել է, հիմա մենք սպասում ենք Ռուսաստանի պատասխանին ինչպես հանդիպման, այնպես էլ այլ մանրամասների վերաբերյալ»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
15:40 - 11 հունիսի, 2022
Ռուսաստանը չի օգտվի առիթից, եթե Ուկրաինան ականազերծի իր նավահանգիստները․ Լավրով

Ռուսաստանը չի օգտվի առիթից, եթե Ուկրաինան ականազերծի իր նավահանգիստները․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսին հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է երաշխիքներ տալ, որ չի օգտվի ուկրաինական նավահանգիստների ականազերծումից կամ հացահատիկով բեռնված նավերի ելքի թույլտվությունից՝ «հատուկ ռազմական գործողության» նպատակներին հասնելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»։ «Այս մասին նախագահ Պուտինն արդեն խոսել է, նա հրապարակավ ասել է, որ մենք երաշխավորում ենք նմանատիպ երթուղիների անվտանգությունը և երաշխավորում ենք, որ երբ և եթե Ուկրաինան ականազերծում կատարի և թույլ տա նավերի ելքը, մենք չենք օգտվի այդ գործողությունից՝ ի շահ իրականացվող հատուկ ռազմական գործողության», - ասել է Լավրովը։ «Ռուսաստանի նախագահի այդ երաշխիքները մենք պատրաստ ենք այս կամ այն ձևով ձևակերպել», - հավելել է նա։ Ռուսաստանի արտգործնախարարը չի բացառել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների անմիջական հանդիպումը, եթե դրան նախորդի պատվիրակությունների բանակցությունների վերսկսումը։ «Սկզբից անհրաժեշտ է, որ բանակցային թիմերը վերսկսեն աշխատանքը։ Գնդակն Ուկրաինայի դաշտում է արդեն գրեթե երկու ամիս՝ ապրիլի կեսերից, երբ նրանք դրանից առաջ փոփոխեցին սեփական մոտեցումները, որոնք ներկայացվել էին Ստամբուլում», - ասել է Լավրովը։ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ասել է, որ իր երկիրը պատրաստ է «հնարավոր և առավելագույն ջանքերը կիրառել, որպեսզի բանակցային գործընթացը սկսվի»։ Նորա Վանյան
15:57 - 08 հունիսի, 2022
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը |factor.am|

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր Անկարայում կայացած բանակցություններում քննարկել են նաև Հայաստանի հետ կապված գործընթացները։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լավրովի հետ մամուլի ասուլիսում Չավուշօղլուն նշել է, որ քննարկել են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ «Մյուս կողմից, մենք քննարկել ենք Կովկասում 3+3 ձևաչափը և Ադրբեջան-Հայաստան, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը։ Շնորհակալ ենք Ռուսաստանին այդ հարցերում ցուցաբերած աջակցության համար»,-ասել է Չավուշօղլուն։ Նա նշել է, որ ըստ Անկարայի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր է տարածաշրջանի կայունության համար։
14:35 - 08 հունիսի, 2022
Թուրքիան դեմ է պատժամիջոցներին, սակայն թույլ չի տա իր միջոցով շրջանցել դրանք․ Չավուշօղլու

Թուրքիան դեմ է պատժամիջոցներին, սակայն թույլ չի տա իր միջոցով շրջանցել դրանք․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն «Անադոլու» լրատվական գործակալության լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներին։ Նա նշել է, որ պատժամիջոցների ազդեցությունը կրում են ոչ միայն այն երկրները, որոնք մտցնում են այդ սահմանափակումները, կամ նրանք, ում դեմ դրանք կիրառվում են, այլև շատ այլ երկրներ։ «Թուրքիան տեղակայված է մի տարածաշրջանում, որտեղ շարունակվում է պատերազմը։ Հակամարտության [գոտուց] մեզ միայն ծովն է բաժանում։ Մեր երկիրը կրում է պատժամիջոցների հետևանքները, չնայած որ չի սատարել դրանք։ Ռուսաստանը պատասխան սահմանափակումներ է կիառում, սահմանփակում է արտահանումը։ Դա վերաբերում է, օրինակ, պարարտանյութերի, արևածաղկի ձեթի և հացահատիկի արտահանմանը», - նշել է նա։ Չավուշօղլուն ընդգծել է, որ իր երկրի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ հստակ է․ «Մենք սկզբունքորեն դեմ ենք ցանկացած տիպի պատժամիջոցներին։ Թուրքիան հայտարարում է, որ կսատարի միայն այն սահմանափակումները, որոնք կիրառվում են ՄԱԿ մակարդակով։ […] Մենք չենք սատարել [ՌԴ դեմ] պատժամիջոցները, սակայն դա չի նշանակում, թե Անկարան թույլ կտա սահմանափակումները շրջանցել Թուրքիայի միջոցով»։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը, Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ Անկարան այդ երկրներից ակնկալում է «ահաբեկչական խմբավորումների հետ ցանկացած կապի դադարեցում»։ «Մեզ հստակ գրավոր երաշխիքներ են պետք։ […] Սկանդինավյան երկրները մեզ հայտնում են ազգային օրենսդրության վերանայման անհրաժեշտության մասին։ Մենք պատրաստ ենք սպասել այնքան, որքան պետք է, մինչև որ բավարարվեն Թուրքիայի ազգային անվտանգությանն առնչվող պահանջները», - ասել է նա։ Նորա Վանյան
17:40 - 31 մայիսի, 2022
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ստիպված կլինի Սիրիայում գործողություն իրականացնել, եթե սպառնալիքը մեծանա

 |factor.am|

Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ստիպված կլինի Սիրիայում գործողություն իրականացնել, եթե սպառնալիքը մեծանա |factor.am|

factor.am: Թուրքիայի իշխանությունները ստիպված կլինեն նոր գործողություն իրականացնել Սիրիայում, եթե սահմանային գոտում սպառնացող վտանգը մեծանա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ-ը։ «Թուրքիայի համար սպառնալիքը սկսել է մեծանալ «Խաղաղության աղբյուր» օպերացիայի անցկացման գոտում և այլ ուղղություններում։ Մենք անցկացրել ենք այդ գործողությունները, որպեսզի վերացնենք վտանգը։ Սակայն եթե վտանգը նորից աճի, ապա մեր պարտքն է՝ միջոցներ ձեռնարկել դրա դեմ։ Ամերիկացիները, ինչպես մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի գործընթացում, ասում են, որ հասկանում են մեր մտահոգությունները։ Մեր անհանգստությունն իրական է»,- ասել է Չավուշօղլուն։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը խոստացել է նվազեցնել ահաբեկչական կազմակերպությունների ներկայությունը թուրքական սահմանից մինչև 30 կմ խորության վրա գտնվող տարածքներում, սակայն «խոստումը չի կատարվել»։
18:44 - 26 մայիսի, 2022
Թուրքիայի ԱԳ նախարարն այցելում է Իսրայել և Պաղեստին |azatutyun.am|

Թուրքիայի ԱԳ նախարարն այցելում է Իսրայել և Պաղեստին |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի և Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները հույս ունեն ընդլայնել երկու երկրների միջև տնտեսական կապերը՝ փորձելով վերջ տալ երկարատև լարվածությանը Անկարայի և Թել Ավիվի հարաբերություններում։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նախօրեին երկօրյա այցով ժամանել է Պաղեստին, ապա Իսրայել՝ դառնալով վերջին 15 տարվա ընթացքում առաջին թուրք բարձրաստիճան պաշտոնյան, որը հյուրընկալվում է Իսրայելում։ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան և Իսրայելը միակարծիք են՝ անհրաժեշտ է երկխոսության տարբեր մեխանիզմներ մշակել ու զարկ տալ երկկողմ կապերին։ «Մեր նպատակը երկու երկրների միջև տնտեսական և քաղաքացիական համագործակցության ձևավորումն ու ընդլայնումն է», - իր հերթին, հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը՝ հույս հայտնելով, որ դրական օրակարգը թույլ կտա երկու երկրներին քննարկել տարաձայնությունները կառուցողական ճանապարհով։ Թեև Թուրքիան և Իսրայելը մի շարք ընդհանուր տնտեսական և տարածաշրջանային զարգացման շահեր ունեն, երկու երկրների հարաբերությունները վերջին տասնամյակում պարբերաբար խորը ճգնաժամի են առերեսվում։ Հիմնական պատճառը Թուրքիայի հանրային աջակցությունն է պաղեստինցիներին։ 2010 թվականին Անկարան հետ կանչեց իր դեսպանին Իսրայելում և վեց տարվա դիվանագիտական հարաբերությունների կասեցումից հետո երկրում նոր դեսպան նշանակեց 2016-ին։ Երկու տարի անց դեսպանը կրկին հետ կանչվեց, և միայն նախորդ տարվա դեկտեմբերին Անկարան նոր դեսպան ուղարկեց Թել Ավիվ։
16:01 - 25 մայիսի, 2022
Վարագույրների հետևում խոսում էին ՀՀ-ում ժողովրդավարության մասին․ մեզ համար իրական ժողովրդավարությունը առաջնահերթություն է․ Իշխան Սաղաթելյան

Վարագույրների հետևում խոսում էին ՀՀ-ում ժողովրդավարության մասին․ մեզ համար իրական ժողովրդավարությունը առաջնահերթություն է․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը այսօր կայացած հանրահավաքին ամփոփեց «Դիմադրություն» շարժման գրանցած արդյունքները։ Դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ նա ասաց․ «Էսօր դուք ցույց տվեցիք՝ եթե որեւէ մեկը համարձակվի որեւէ փաստաթուղթ ստորագրել, Հայաստան չի մտնելու»։ Սաղաթեյանն անդրադարձավ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը․ «Որ պատկերացնեք՝ մեր շարժումը ինչ ծավալների է հասել, ու ինչ արդյունքներ ունենք, շատ լավ չափորոշիչ է երեկ Թուրքիայի բացահայտ աջակցությունը օրվա իշխանություններին։ ՀՀ իշխանություններին օգնության է շտապել Թուրքիայի ԱԳ նախարար, որ հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունը ներսից արմատական ուժերի, դրսից՝ սփյուռքի ազդեցության տակ է։ Ճիշտ եք ասում՝ ՀՀ իշխանությունը ժողովրդի ճնշման տակ է, սփյուռքը ոտքի է, Արցախը ոտքի է, իսկ ձեր գործընկերը՝ մերժված», - հայտարարեց նա։ Ամփոփելով երեկվա իրենց գործողությունները՝ Սաղաթելյանը նշեց, որ հետապնդելով Լիտվայի նախագահին հստակ ուղերձ հղեցին՝ այն մարդը, որի հետ հանդիպում է, լեգիտիմ չէ։ «Երեկ ՀՀ-ում տեղի էր ունենում մի կարեւոր միջոցառում՝ «Ժողովրդավարությունը Հայաստանում» թեմայով, սա խայտառակություն էր․ ժողովրդավարության թեմայով միջոցառմանը թույլ չէին տալիս մտնել լրատվամիջոցներին կամ ընդդիմադիր գործիչներին, վարագույրների հետեւում խոսում էին ՀՀ-ում ժողովրդավարության մասին։ Հայաստանում չկա ժողովրդավարություն, քանի որ դրա թշնամին հայտնվել է իշխանության գլխին», - նշեց ընդդիմադիր գործիչը։  Սաղաթելյանն խոսեց նաեւ «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի ելույթի մասին՝ նշելով, որ «ՀՀ-ում ատելության մթնոլորտ ստեղծողը ունի հստակ հասցե՝ Նիկոլ Վովայի Փաշինյան»։ «Երբ որ վարչապետի աթոռին հայտնված անձը Աժ-ում հայտարարում էր՝ թաթիկներդ կկտրեմ, կծեփեմ ասֆալտին, ընտրարշավի ժամանակ մուրճը ձեռքին վազում էր համայնքի ղեկավարների հետեւից, ձեզանից որեւէ մեկը ձայն չէր հանում, լռում էր, եւ այս իրավիճակի պատասխանատվությունը ինչ-որ կերպով կիսում եք նաեւ դուք։ Հետեւաբար, այո, ՀՀ-ում ատելության խոսքը պետք է վերանա։ Պետք է լինի համերշխություն», - ասաց Սաղաթելյանը։ Սաղաթելյանը նշեց՝ իրենց համար ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, իրական ժողովրդավարությունը եւ երկրի իրական բարեփոխումները առաջնահերթություններ են։ Նրա խոսքով՝ ամբողջ ծավալով աշխատելու են միջազգային գործընկերների հետ իրական ժողովրդավարություն ունենալու համար։
22:46 - 21 մայիսի, 2022
«Հայաստանի իշխանությունները ճնշումների են ենթարկվում երկրի ներսում ռադիկալների, իսկ դրսից՝ սփյուռքի կողմից»․ Չավուշօղլու

«Հայաստանի իշխանությունները ճնշումների են ենթարկվում երկրի ներսում ռադիկալների, իսկ դրսից՝ սփյուռքի կողմից»․ Չավուշօղլու

«Երևանը պետք է դրական արձագանքի Բաքվի խաղաղարար նախաձեռնություններին»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Հիմա մենք ամեն անգամ ասում և խրախուսում ենք, որ Հայաստանը նույնպես արձագանքի այս բարի մտադրություններին: Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները ճնշումների են ենթարկվում երկրի ներսում ռադիկալների (արմատականների), իսկ դրսից՝ սփյուռքի կողմից»։ Չավուշօղլուի խոսքով՝  թուրքական կողմը ոչ միայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին է ասել, որ հայկական կողմին պետք է այս ուղղությամբ խրախուսել, այլ նաև իրենց մյուս զրուցակիցներին։ «Երեկվա մեր հանդիպման ժամանակ (Չավուշօղլուի և Բլինքենի-խմբ․)  ևս մեկ անգամ հիշեցրինք, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ուզում և ցույց են տվել իրենց բարի կամքը տարածաշրջանում կայունության համար»։ Չավուշօղլուն հիշեցրել է, որ ադրբեջանական կողմն է Հայաստանին առաջարկել կնքել խաղաղ համաձայնագիր։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը իր հերթին աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին։
12:39 - 20 մայիսի, 2022
Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 18-ին Նյու Յորքում հանդիպել են ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի շրջանակներում՝ վերահաստատելու իրենց ամուր համագործակցությունը որպես գործընկերներ և ՆԱՏՕ-ի դաշնակիցներ։ Այս մասին նշված է երկու երկրների կառավարությունների համատեղ հայտարարության մեջ: «Միացյալ Նահանգները և Թուրքիան հավատարիմ են սերտ համագործակցությանը ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար: Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Չավուշօղլուն մտադիր են խորացնել երկկողմ համագործակցությունը կառուցողական և բաց երկխոսության միջոցով, ինչպես նախատեսված է ԱՄՆ-ի Թուրքիայի «Ռազմավարական մեխանիզմով»։ Նրանք քննարկել են ուղիները և կոնկրետ քայլերը` ընդլայնելու իրենց համագործակցությունը պաշտպանության, ահաբեկչության, էներգետիկայի և պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և առևտրային կապերի խթանման ուղղությամբ՝ միաժամանակ պայմանավորվելով ակտիվացնել խորհրդակցությունները մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ: Նրանք նաև վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Ռուսաստանի անընդունելի պատերազմի դեմ»,- նշված է հաղորդագրության մեջ: Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում նշել է, որ, ի թիվս վերոնշյալ թեմաների, քննարկվել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
10:38 - 19 մայիսի, 2022