Ալեքսեյ Նավալնի

Ռուս փաստաբան, ընդդիմադիր քաղաքական գործիչ, քաղաքական և ֆինանսական ակտիվիստ։ Երկրորդ տեղ է զբաղեցրել Մոսկվայի քաղաքագլուխի ընտրություններում (2013)՝ զիջելով անկուսակցական և Միասնական Ռուսաստանի կողմից պաշտպանվող Սերգեյ Սոբյանինին։ 2000-2007 թվականներին եղել է Յաբլոկո կուսակցության անդամ, 2013 թվականին հիմնադրել է Ռուսաստանի Առաջադիմական կուսակցությունը և կուսակցության ներկայիս նախագահն է։
Նավալնին գիտակցության է եկել և հիշել օդանավում կատարվածի մանրամասները․ բեռլինյան կլինիկայում անվտանգությունն ուժեղացվել է |factor.am|

Նավալնին գիտակցության է եկել և հիշել օդանավում կատարվածի մանրամասները․ բեռլինյան կլինիկայում անվտանգությունն ուժեղացվել է |factor.am|

factor.am: Բեռլինի «Շարիտե» կլինիկայում գտնվող ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին լիարժեք գիտակցության է եկել։ Նա արդեն կարող է խոսել և հիշել է օդանավում՝ մինչև գիտակցությունը կորցնելը տեղի ունեցածի մանրամասները։ Այս մասին գրում է kp.ru-ն՝ վկայակոչելով գերմանական Der Spiegel պարբերականը։ Նշվում է նաև, որ իրավապահներն ուժեղացրել են Նավալնու պահպանությունը։ Նոր հարձակման վտանգի պատճառով ոստիկանության աշխատակիցների թիվը բեռլինյան կլինիկայում ավելացվել է։ «Բեռլինի ոստիկանությունը ցանկանում է կանխել պացիենտի սպանության հետագա փորձը։ Եթե Նավալնու վիճակը շարունակի բարելավվել, կարող են նրա մոտ այցելուների թողնել։ Նա կրկին կարողանում է խոսել և հիշում է Մոսկվա ուղևորվող օդանավում տեղի ունեցածի մանրամասները։ Նրա հայտարարությունները կարող են վտանգավոր լինել հարձակման հետևում կանգնածների համար»,- գրել է գերմանական պարբերականը։
11:52 - 10 սեպտեմբերի, 2020
Մեծ է հավանականությունը, որ Նավալնիին թունավորել են Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաների պատվերով․ Փոմփեո |azatutyun.am|

Մեծ է հավանականությունը, որ Նավալնիին թունավորել են Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաների պատվերով․ Փոմփեո |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է՝ մեծ հավանականություն կա, որ ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաների պատվերով: Փոմփեոն երեկ տված ռադիոհարցազրույցում ասել է, որ ամբողջ աշխարհում մարդիկ երբ տեսնում են այլախոհին թունավորելու փորձ, գիտակցում են՝ կա զգալի հավանականություն, որ դա իսկապես Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մտահղացումն է: «Կարծում եմ, որ դա լավ չէ ռուս ժողովրդի համար», - ընդգծել է պետքարտուղարը: Նավալնիի թիմը, նրա հարազատները ևս կարծում են, որ թունավորման հետևում Ռուսաստանի իշխանություններն են: Կրեմլը կտրականապես հերքում է մեղադրանքները: 44-ամյա Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Նրան անգիտակից վիճակում հոսպիտալացրել էին Օմսկում, օրեր տևած պայքարից հետո ընդդիմադիր գործչի կինն ու թիմակիցներն ի վերջո կարողացան նրան տեղափոխել Գերմանիա։ Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, թե անհերքելի ապացույցներ են ձեռք բերել, որոնց համաձայն՝ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» դասին պատկանող քիմիական նյութով:
10:27 - 10 սեպտեմբերի, 2020
«Մեծ Յոթնյակի» երկրների ԱԳՆ ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի մեղավորներին |tert.am|

«Մեծ Յոթնյակի» երկրների ԱԳՆ ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի մեղավորներին |tert.am|

tert.am: «Մեծ Յոթնյակի» երկրների ԱԳՆ ղեկավարները երեքշաբթի ՌԴ-ին կոչ են արել պատասխանատվության ենթարկել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի մեղավորներին: Այս մասին հայտնում է ТАСС-ը: «Քիմիական զենքի ցանկացած կիրառում անընդունելի է և հակասում է նման զենքի կիրառումն արգելող միջազգային նորմերին: Մենք՝ «Մեծ Յոթնյակի» երկրների ԱԳՆ ղեկավարներս, ՌԴ-ին կոչ ենք անում հրատապ կարգով ապահովել լիակատար թափանցիկություն այս սարսափեցնող թունավորման հարցում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու առումով»,- նշվում է համատեղ հայտարարությունում, որը տարածել է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ  G7-ի երկրները «ուշադրությամբ կհետևեն», թե ինչ ՌԴ-ում ինչ արձագանք կտրվի Նավալնիի հետ տեղի ունեցածին:  
08:56 - 09 սեպտեմբերի, 2020
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը Ռուսաստանին կոչ է անում հետաքննել Նավալնիի թունավորման միջադեպը
 |azatutyun.am|

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը Ռուսաստանին կոչ է անում հետաքննել Նավալնիի թունավորման միջադեպը |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել հետաքննել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման միջադեպը։ «Բավարար չէ պարզապես հերքել, որ նա թունավորվել է և ժխտել անկախ, անաչառ և թափանցիկ քննություն անցկացնել», - ասել է նա։ Միշել Բաչելետը նշել է, որ Նավալնին «լուրջ հանցագործության» զոհ է և ակնհայտորեն պետական պաշտպանության կարիքն ուներ, բայց չի ստացել։ Այսօր տարածած հայտարարությունում նաև նշված է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում Ռուսաստանի քաղաքացիների թունավորման դեպքերը մտահոգություն են առաջացնում, հատկապես, որ նախկին մի շարք դեպքերը պատշաճ չեն հետաքննվել՝ ձևավորելով անպատժելիության մթնոլորտ։ Կին քաղաքական գործիչ Միշել Բաչելետը՝ Չիլիի նախկին նախագահն, ընտրվել է երկու անգամ։ Սոցցանցերում տեսանյութ կա, թե պաշտոնանկությունից հետո ինչպես են հարյուրավոր մարդիկ սիրով ու ջերմությամբ ճանապարհում նախագահական նստավայրից դուրս եկող Բաչելետին։
16:18 - 08 սեպտեմբերի, 2020
Նավալնիին դուրս են բերել արհեստական կոմայից․ նա սկսել է արձագանքել բանավոր ազդակներին
 |azatutyun.am|

Նավալնիին դուրս են բերել արհեստական կոմայից․ նա սկսել է արձագանքել բանավոր ազդակներին |azatutyun.am|

azatutyun.am: Ալեքսեյ Նավալնիին դուրս են բերել արհեստական կոմայից: Այս մասին հայտնել են Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի բժիշկները, որտեղ օգոստոսի 22-ից բուժում է ստանում ռուսաստանցի ընդդիմադիր գործիչը: «Վիճակը բարելավվում է, սկսել է արձագանքել բանավոր ազդակներին։ Առայժմ, սակայն, շատ վաղ է գնահատել նրա ծանր թունավորման հնարավոր երկարաժամկետ հետևանքները», - ասվում է «Շարիտե» հիվանդանոցի հայտարարությունում: 44-ամյա Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Նրան անգիտակից վիճակում տեղափոխվել էին Օմսկի հիվանդանոցներից մեկը, օրեր տևած պայքարից հետո ընդդիմադիր գործչի կինն ու թիմակիցներն ի վերջո կարողացան նրան տեղափոխել Գերմանիա։ Անցած շաբաթ կանցլեր Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը անհերքելի ապացույցներ ունի, որոնց համաձայն` Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» դասին պատկանող քիմիական նյութով»։
18:16 - 07 սեպտեմբերի, 2020
Մերկելը չի բացառում Նավալնիի դեպքի անդրադարձը «Հյուսիսային հոսք-2»-ի ճակատագրի վրա |azatutyun.am|

Մերկելը չի բացառում Նավալնիի դեպքի անդրադարձը «Հյուսիսային հոսք-2»-ի ճակատագրի վրա |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառում, որ ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորումն անդրադառնա Ռուսաստանից Գերմանիա ձգվող «Հյուսիսային հոսք-2» գազատարի ճակատագրի վրա: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆան Զեյբերտը: Գերմանացի պաշտոնյայի խոսքով` առայժմ վաղ է խոսել Նավալնիի գործով պայմանավորված ռուս-գերմանական հարաբերությունների հնարավոր հետևանքների մասին, Բեռլինում դեռևս սպասում են ընդդիմադիր գործչի հետ տեղի ունեցածի կապակցությամբ Մոսկվայի պատասխանին: Անցած շաբաթ կանցլեր Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը անհերքելի ապացույցներ ունի, որոնց համաձայն` Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» դասին պատկանող քիմիական նյութով»։ Գերմանիայի առաջնորդը Մոսկվային կոչ է արել հետաքննել տեղի ունեցածը: Ռուսաստանի իշխանությունները, սակայն, շարունակաբար պնդում են, թե ընդդիմադիր գործչի թունավորման հստակ ապացույցներ չկան, և նույնիսկ եթե Նավալնիին թունավորել են, ապա Ռուսաստանը դրան որևէ առնչություն չունի։ «Հյուսիսային հոսք-2» գազատարը Ռուսաստանն ու Գերմանիան իրար պետք է կապի Բալթիկ ծովով, ներկայում շինարարությունը դադարեցված է ամերիկյան պատժամիջոցների պատճառով, սակայն Մոսկվան և Բեռլինը պարբերաբար հայտարարում են այդ նախագծի իրականացումը ավարտին հասցնելու վճռականության մասին։ Անցած օրերին մի շարք գերմանացի քաղաքական և հանրային գործիչներ իշխանություններին հորդորել են հրաժարվել այդ նախագծից, եթե ռուսաստանյան իրավապահները չհետաքննեն Նավալնիի թունավորումը:
16:09 - 07 սեպտեմբերի, 2020
Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է Նավալնիի հարցով Ռուսաստանի գլխավոր դատախազության հարցման համաձայնեցման մասին |tert.am|

Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է Նավալնիի հարցով Ռուսաստանի գլխավոր դատախազության հարցման համաձայնեցման մասին |tert.am|

tert.am: Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար Հայկո Մաասը տեղեկացրել է, որ իր գլխավորած գերատեսչությունը համաձայնեցրել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործով իրավական օգնության մասին Ռուսաստանի ուղարկած հարցումը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Դա նշանակում է, որ տեղեկատվությունը, որը խնդրում են տրամադրել, մեր կողմից կարող է տրամադրվել: Բայց դա (բազմաստիճան) ընթացակարգ է, որովհետև անընդհատ նոր տվյալներ են գալիս, Նավալնիին շարունակում են բուժել, ստուգվում է, թե որքան թույն է մնացել նրա օրգանիզմում»,-բացատրել է Գերմանիայի արտգործնախարարը:Նախարարը հստակեցրել է, որ իրավաբանական օգնության հարցումը քննարկվում է տարբեր գերատեսչությունների կողմից, այդ թվում `որոշումը պետք է համաձայնեցվի նմուշները հետազոտած Charite կլինիկայի բժիշկների հետ:«Հետազոտության արդյունքներում մենք խոսում ենք անձնական տվյալների մասին, թույլտվություն (փոխանցման համար) պետք է տա այն անձը, ում դրանք պատկանում են», - հավելել է Մաասը:Նախարարը չի հստակեցրել, թե ով է տվյալ դեպքում անձնական տվյալների տերը: Սովորաբար, երբ խոսքը վերաբերում է առողջապահությանը, նկատի է առնվում «անհատականացված տվյալների հատուկ տեսակները»: Դրանք օրենքով պաշտպանված են երրորդ կողմերին փոխանցվելուց, սակայն ոստիկանությունը և դատախազությունը որոշակի դեպքերում կարող են պահանջել այդպիսի տեղեկատվություն:
11:43 - 07 սեպտեմբերի, 2020
Ռուսաստանի գլխավոր մանկաբույժը գերմանացի բժիշկների եզրակացությունները «պրոֆեսիոնալիզմից հեռու» է որակել |azatutyun.am|

Ռուսաստանի գլխավոր մանկաբույժը գերմանացի բժիշկների եզրակացությունները «պրոֆեսիոնալիզմից հեռու» է որակել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի գլխավոր մանկաբույժ Լեոնիդ Ռոշալը գերմանացի բժիշկներին առաջարկել է համատեղ խումբ ստեղծել Ալեքսեյ Նավալնիի թունավորումը հետաքննելու համար: Նա կասկած է հայտնել Նավալնիի օրգանիզմում թույնի առկայության հետ կապված և հայտարարել, որ գերմանացի բժիշկների եզրակացությունները «հեռու են պրոֆեսիոնալիզմից»: Նավալնիի կինը ՝ Յուլիան դրան ի պատասխան, Instagram-ում գրել է, որ իր ամուսինը Ռուսաստանի բժիշկների և իշխանությունների սեփականությունը չէ, ուստի Ռոշալը չի կարողանա նրա հաշվին ծառայություններ մատուցել Ռուսաստանի իշխանություններին: Իր հերթին Բեռլինը Ռուսաստանից պահանջում է հնարավորինս շուտ բացատրել, թե ինչ է պատահել Նավալնու հետ, հակառակ դեպքում սպառնում է պատժամիջոցներով: Ի պատասխան՝ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան սլաքները ուղղում է Բեռլին և պատասխանում, որ նրանք չեն համագործակցում և «զսպում են հետաքննության գործընթացը»: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը չի կասկածում, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբին պատկանող նյութով, և հույս ունի, որ Կրեմլի «մշուշոտ հայտարարությունները» չեն ստիպի փոխել դիրքորոշումը «Հյուսիսային հոսք-2» -ի հետ կապված: Այդ ծրագրով ռուսական գազը պետք է Բալթյան ծովով հասնի Գերմանիա, ապա փոխադրվի եվրոպական տարբեր երկրներ։
09:57 - 07 սեպտեմբերի, 2020
Ռուսաստանը պատասխանել է Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարությանը
 |pastinfo.am|

Ռուսաստանը պատասխանել է Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարությանը |pastinfo.am|

pastinfo.am: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է իր գերմանացի գործընկեր Հայկո Մաասին՝ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված հայտարարությանը։ Նրա խոսքով՝ վստահություն չկա, որ Բեռլինում երկակի խաղ չեն վարում։ Մեկնաբանությունը հրապարակվել է կիրակի՝ սեպտեմբերի 6-ին, Զախարովայի ֆեյսբուքյան էջում։ Նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ Գերմանիան մինչեւ հիմա չի փոխանցել Ռուսաստանի Գլխավոր դատախազության հարցման պատասխանը, որն ուղարկվել էր դեռեւս օգոստոսի 27-ին: «Որտեղ է այդ «հրատապությունը», որը պնդում եք։ Այն շատ է պակասում հենց գերմանական կողմի մոտ՝ դատելով Բեռլինի Արդարադատության վարչության պրոֆիլային բաժնի հայտարարություններից, որը միայն «ուսումնասիրում է հարցումը, իսկ հավանության մասին որոշումը կընդունվի անհրաժեշտության դեպքում՝ իրավասու դաշնային մարմինների հետ համաձայնեցմամբ»», — գրել է Զախարովան ։ Զախառովան նաեւ չի բացառել, որ Գերմանիան միտումնավոր է արգելակում գործի հետաքննության գործընթացը։
14:45 - 06 սեպտեմբերի, 2020
Եթե Ռուսաստանը կապ չունի Նավալնու թունավորման հետ, ապա հենց իր շահերից է բխում դա փաստերով ապացուցելը. Գերմանիայի ԱԳ նախարար
 |tert.am|

Եթե Ռուսաստանը կապ չունի Նավալնու թունավորման հետ, ապա հենց իր շահերից է բխում դա փաստերով ապացուցելը. Գերմանիայի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հետ կապված միջադեպի առնչությամբ մոտակա օրերին Ռուսաստանի կողմից գործողություններ է ակնկալում, հաղորդում է РИА Новости-ն: «Վերջնագրերը ոչ մեկին չեն օգնելու առաջ շարժվել: Բայց եթե մոտակա օրերին ռուսական կողմից պարզաբանումներ չհնչեն, մենք մեր գործընկերների հետ ստիպված կլինենք պատասխան քայլերը քննարկել»,- հայտարարել է Մաասը: Ըստ նրա՝ Նավալնու դեմ «հարձակումը կատարվել է միջազգայնորեն արգելված քիմիական մահացու նյութով»: Հարցին, թե որքանո՞վ են բավարար հիմնավորումներն առ այն, որ Նավալնու թունավորման ետևում Մոսկվան է կանգնած, գերմանացի պաշտոնյան պատասխանել է. «Շատ բան է դրա մասին վկայում, և այդ իսկ պատճառով ռուսական կողմն այժմ մարտահրավերի առաջ է կանգնած»: «Եթե Ռուսաստանը կապ չունի այս հարձակման հետ, ապա հենց իր շահերից է բխում դա փաստերով ապացուցելը»,- հայտարարել է Մաասը:  
12:16 - 06 սեպտեմբերի, 2020
Թրամփը առաջին անգամ անդրադարձել է Նավալնիի թունավորման լուրերին
 |azatutyun.am|

Թրամփը առաջին անգամ անդրադարձել է Նավալնիի թունավորման լուրերին |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ուրբաթ օրը կայացած ասուլիսում ասել է, թե Միացյալ Նահանգները պետք է շատ լրջորեն ուսումնասիրի ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման կասկածները։ Նա նշել է, որ Նավալնիին թունավորելու վերաբերյալ իր վարչակազմը դեռ ապացույցներ չունի, բայց միաժամանակ ասել է, թե որևէ պատճառներ չկան կասկածելու Գերմանիայի եզրահանգմանը, որ Նավալնին թունավորվել է։ «Ես կոնկրետ չգիտեմ ինչ է տեղի ունեցել, բաց կարծում եմ դա ողբերգություն է, սարսափելի է, դա չպետք է տեղի ունենար։ Մենք դեռ ապացույցներ չունենք, բայց մենք հետևում ենք, շատ փաստաթղթեր են ուղարկվելու մեզ», - ասել է Թրամփը` առաջին անգամ արձագանքելով ռուսաստանցի ընդդիմադիր գործչի թունավորմանը։ Նույն օրն ավելի վաղ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հրավիրվել է Պետդեպարտամենտ։  
19:15 - 05 սեպտեմբերի, 2020
ՆԱՏՕ-ն հատուկ ժողով է գումարում Նավալնիի թունավորման հարցով |azatutyun.am|

ՆԱՏՕ-ն հատուկ ժողով է գումարում Նավալնիի թունավորման հարցով |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարներն այսօր քննարկելու են Ալեքսեյ Նավալնիի թունավորման հարցը: Ընդդիմադիր գործչին թունավորել են մարտական նշանակության քիմիական նյութով, որի բաղադրիչներից մեկը «Նովիչոկն» է: Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է օգոստոսի 20-ին օդանավում, նրան տեղափոխել են Օմսկի հիվանդանոց, որտեղից էլ երկու օր անց հատուկ օդանավով փոխադրել են Բեռլինի «Շարիտե» հիվանդանոց: Գերմանացի մասնագետները հայտնել են, որ Նավալնիի արյան մեջ հայտնաբերել են «Նովիչոկին» նման նյութի հետքեր: Նավալնին գտնվում է արհեստական կոմայի մեջ: Բժիշկները դեռևս խուսափում են ասել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ թունավորումը Նավալնիի առողջության համար: Արևմուտքը Ռուսաստանից պահանջում է անհապաղ անցկացնել հետաքննություն և պարզաբանումներ ներկայացնել ընդդիմադիր գործչին թունավորելու հանգամանքների վերաբերյալ: Մոսկվան հերքում է թունավորման հետ առնչություն ունենալու մեղադրանքը և պնդում է, թե ըստ ռուսաստանցի բժիշկների, Նավալնիի օրգանիզմում քիմիական զենքի տարրեր չեն հայտնաբերվել: Գերմանիան ակնկալում է, որ Եվրոպական միությունը և ՆԱՏՕ-ն համատեղ կարձագանքեն այդ դեպքին, որը կանցլեր Անգելա Մերկելը որակել է որպես «ընդդիմադիր գործչին միտումնավոր սպանելու փորձ»:
15:17 - 04 սեպտեմբերի, 2020
Վրաստանում հերքել են ռուսական կողմի հայտարարությունը, թե «Նովիչոկ» տեսակի նյութեր են արտադրվում Թբիլիսիում
 |tert.am|

Վրաստանում հերքել են ռուսական կողմի հայտարարությունը, թե «Նովիչոկ» տեսակի նյութեր են արտադրվում Թբիլիսիում |tert.am|

tert.am: Վրացական իշխանությունների ներկայացուցիչները կտրականապես հերքում են, որ «Նովիչոկ» և նմանօրինակ քիմիական նյութերը մշակվում են Թբիլիսիին մոտ գտնվող Ռիչարդ Լուգարի անվան հետազոտական կենտրոնում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ ավելի վաղ ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Շվիտկինը հայտարարել էր, որ «Նովիչոկ» խմբի քիմիական նյութեր պատրաստող լաբորատորիաներ կան Վրաստանի և ԱՄՆ-ի տարածքում, մինչդեռ Ռուսաստանում նման նյութեր չեն արտադրում: Նման հայտարարությամբ գործիչը հանդես էր եկել Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտի հայտարարությունից հետո, որի համաձայն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որին հոսպիտալացրել էին Տոմսկ-Մոսկվա չվերթի ինքնաթիռից, թունավորվել է այդ տեսակի նյութով:  
22:44 - 03 սեպտեմբերի, 2020
Նավալնու թեմայով Պուտինի առանձին հայտարարությունն իմաստ չունի. Պեսկով |azatutyun.am|

Նավալնու թեմայով Պուտինի առանձին հայտարարությունն իմաստ չունի. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: «Ալեքսեյ Նավալնու հետ տեղի ունեցածի առթիվ Ռուսաստանի նախագահի առանձին հայտարարության հրապարակման մեջ Կրեմլում իմաստ չեն տեսնում», - այսօր հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակը նաև պնդել է, թե «Նավալնու թունավորումը հազիվ թե կարող էր բխել որևէ մեկի շահերից»։ «Ռուսաստանի Դաշնությունը այս պատմության սկզբից ևեթ ներկայացնում էր Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակը։ Պետք է խուլ լինել դա չլսելու համար», - ասել է Պեսկովը։ Հիշեցնենք՝ գերմանացի մասնագետները երեկ հրապարակել են իրենց եզրահանգումները, համաձայն որոնց՝ ռուսաստանցի ընդդիմադիր գործչին թունավորել են «Նովիչոկ» քիմիական նյութով: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Նավալնիին «ցանկացել են ստիպել լռել»: 44-ամյա Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Նրան անգիտակից վիճակում տեղափոխվել էին Օմսկի հիվանդանոցներից մեկը, օրեր տևած պայքարից հետո ընդդիմադիր գործչի կինն ու թիմակիցներն ի վերջո կարողացան նրան տեղափոխել Գերմանիա։ Կրեմլի կոշտ քննադատն արդեն շուրջ երկու շաբաթ է` կոմայի մեջ է։
15:22 - 03 սեպտեմբերի, 2020
Բայդենը Թրամփին քննադատել է Նավալնիի հարցով հայտարարությամբ հանդես չգալու և Պուտինին «չդիմակայելու» համար |tert.am|

Բայդենը Թրամփին քննադատել է Նավալնիի հարցով հայտարարությամբ հանդես չգալու և Պուտինին «չդիմակայելու» համար |tert.am|

tert.am:  Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը քննադատել է գործող նախագահ Դոնալդ Թրամփին ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի վերաբերյալ հայտարարությամբ հանդես չգալու համար, գրում է tass.ru-ն՝ հիշեցնելով, որ Նավալնիին, Գերմանիայի իշխանությունների պնդմամբ, թունավորել են նյարդակաթվածահար ազդեցության «Նովիչոկ» խմբին պատկանող ռազմական նյութով: Բայդենն իր հայտարության մեջ նշել է, որ «հարձակման մեթոդը կասկածի տակ չի դնում այն փաստը, որ կատարվածի պատասխանատվությունն ընկած է ռուսական պետության վրա»: Բայդենը նշել է, որ Թրամփը «հրաժարվում է դիմակայել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին»։«Նա դեռ չի դատապարտել Նավալնիի դեմ հարձակումը։ Նրա լռությունը հանցակցություն է։ Քանի դեռ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն է, ամերիկացիների անվտագությունը վտանգված է»,- ասել է նա։Նախագահի թեկնածուն նշել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում կհամագործակցի «դաշնակիցների և գործընկերների» հետ, որպեսզի «պատասխանատվության ենթարկի» ռուսական կողմին:
10:39 - 03 սեպտեմբերի, 2020