Իշխան Սաղաթելյան

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1982 թվականի մայիսի 6-ին, Սևանի շրջանի Գեղամավան գյուղում  (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2006-2007 թվականներին և 2016 թվականից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ 2009-2012թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում որպես ԱԺ պատգամավորի օգնական։ 2016 թվականի դեկտեմբերից ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական։

2018 թվականի հունիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 3-ը՝ Գեղարքունիքի մարզպետ։

Այս պահին շրջափակված է նաեւ Անվտանգության խորհրդի շենքը. Իշխան Սաղաթելյան  |news.am|

Այս պահին շրջափակված է նաեւ Անվտանգության խորհրդի շենքը. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Ցանկացած շենք, որ շրջափակում ենք, սահմանված ժամանակ չկա, շրջափակում ենք այնքան, որքան ժողովուրդը ցանկանում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, Բաղրամյան պողոտայում, ՀՀ նախագահական նստավայրի մոտ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Այսօրվա ակցիայի նպատակը պարզ է, մենք առաջին օրից հայտարարել ենք, որ այն պետական հաստատությունները, որոնք չեն սպասարկում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը, պետք է շրջափակվել ՀՀ քաղաքացիների կողմից, խոչընդոտվի իրենց գործունեությունը, որովհետեւ չեն սպասարկում մեր պետության շահերը: Նախագահականն իր նախագահով հանդերձ այն պետական կարեւոր պետական հաստատությունն է, որը ոչ մի առնչություն չունի մեր պետականության պաշտպանության ու մեր երկրի հետ: Ինքն ըստ էության, ՔՊ-ի ներկայացուցիչն է նախագահականում նստած: Մեկ ամիս է երկրում տեղի են ունենում հմաժողովրդական ընդվզման ակցիաներ, որեւէ արձագանք չկա: Նախագահը ոչ մի կերպ չի արձագանքում ազգադավ ծրգրերին, որովհետեւ ինքն այս շենքում հայտնվել է հենց այդ նախապայմանով: Նիկոլը կառավարության նիստում հայտարարեց, որ մեզ պետք է նախագահ, որը կկիսի մեր թիմի հետ պատասխանատվությունը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը: Նա տեղեկացրեց, որ այս պահին շրջափակված է նաեւ Անվտանգության խորհրդի շենքը. «Դա ամենեւին պատահական չէ, ԱԽ քարտուղարը այն հիմնական պաշտոնյաներից է, որ ամեն օր եւ ամեն կերպ հիմնավորում է այն բոլոր զիջումները, որոնք իրենք պատրաստվում են իրականացնել: Մեր նպատակը շատ պարզ է՝ շրջափակել այս հաստատությունների շենքերը եւ թույլ չտալ իրենց աշխատանքը, որովհետեւ իրենք իրենց աշխատանքով նպաստում են այն կորուստներին, որոնք տեղի են ունենում»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:
10:54 - 25 մայիսի, 2022
«Դիմադրության» շարժման մասնակիցները շրջափակեցին ՀՀ նախագահի նստավայրը |news.am|

«Դիմադրության» շարժման մասնակիցները շրջափակեցին ՀՀ նախագահի նստավայրը |news.am|

news.am: «Դիմադրության» շարժման մասնակիցների երթը Ֆրանսիայի հրապարակից Բաղրամյան պողոտայով հասել է ՀՀ նախագահի նստավայր եւ շրջափակել շենքը: ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը դիմելով ներկաներին՝ ասաց. «Հարգելի հայրենակիցներ, անցակետից սկսած երկու շարքով թեւ տվեք պահեք, մեր մյուս խումբը գնում է էն մյուս մուտքը փակելու: Մեր նպատակն է, որեւէ աշխատակից չմտնի նախագահական շենք: Ինչու ենք շրջափակել նախագահականը, որովհետեւ երկրում մի ամիս է պրոցեսներ են տեղի ունենում, համաժողովրդական շարժում է, իսկ էստեղի նստած անձը իրականությունից կտրված է: Ինքը ոչ թե ՀՀ նախագահն է, այլ ընդամենը ՔՊ-ի ներկայացուցիչն այս շենքում»: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հայտնեց, որ շարժումն ամեն օր պատրաստվում է պետական տարբեր կառույցների շենքեր շրջափակել։
09:56 - 25 մայիսի, 2022
Ադրբեջանը և Թուրքիան շտապում են, որովհետև գիտեն՝ երբ Հայաստանում կորցնեն գործընկերոջը, չեն կարողանալու ծրագրերը ավարտին հասցնել․ Իշխան Սաղաթելյան
 |tert.am|

Ադրբեջանը և Թուրքիան շտապում են, որովհետև գիտեն՝ երբ Հայաստանում կորցնեն գործընկերոջը, չեն կարողանալու ծրագրերը ավարտին հասցնել․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Երևանի Սասունցի Դավթի արձանի մոտ մեկնարկեց «Դիմադրություն» շարժման հանրահավաքը, որը շարունակվեց երթով: «Այսօրվա գլխավոր թեման այս դավաճանի բրյուսելյան հանդիպումն էր։ Մենք որևէ դրական ակնկալիք սրանցից, բնականաբար, չունեինք։ Եվ որևէ հակահայ պայմանավորվածություն որևէ կերպ մեզ այլևս չի զարմացնում։ Մենք ասել ենք՝ ստեղծված իրավիճակից կա մեկ հիմնական լուծում՝ օր առաջ ազատվել այս չարիքի կառավարությունից»,-հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Իրավիճակը հետևյալն է՝ նկատեց նա․ Ադրբեջանը շտապում է, Թուրքիան շտապում է, շտապում են, որպեսզի կարողանան պատերազմում ձեռք բերած իրենց առավելությունը դարձնել դե յուրե՝ փաստաթղթավորել։ «Շտապում են, որովհետև գիտեն՝ երբ Հայաստանում կորցնեն իրենց գործընկերոջը, ու դրան շատ չի մնացել, արդեն այն ծրագրերը, որ դրված են իրենց առջև, չեն կարողանալու ավարտին հասցնել»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
20:18 - 24 մայիսի, 2022
Ընդդիմադիրները բացել են ԱԳՆ շենքի մուտքերը և երթով հասել են Ֆրանսիայի հրապարակ |armenpress.am|

Ընդդիմադիրները բացել են ԱԳՆ շենքի մուտքերը և երթով հասել են Ֆրանսիայի հրապարակ |armenpress.am|

armenpress.am: «Դիմադրության» շարժման անդամները բացել են Հայաստանի արտաքին գործերի նախարարության մուտքերը և երթով հասել են Ֆրանսիայի հրապարակ: Այս պահին որևէ ակցիա նախատեսված չէ: Այն ընթացքում, երբ շենքը ցուցարարների կողմից շրջափակված էր, Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ, որոնց թվում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը և Իշխան Սաղաթելյանը, մտան նախարարության շենք: Պատգամավորները ոստիկանների հետ քննարկումների ժամանակ նշում էին, որ որպես ԱԺ պատգամավորներ իրավունք ունեն և ցանկանում են մտնել ԱԳՆ շենք, փոխանցել շենքի դիմաց հավաքված քաղաքացիների ուղերձը: Քննարկումներից հետո ոստիկանությունը պատգամավորներին թույլ տվեց շենք մտնել: ԱԳՆ-ի շենքից դուրս գալուց հետո հավաքվածներին դիմեց Իշխան Սաղաթելյանը՝ կոչ անելով բացել շենքի բոլոր մուտքերը, ինչից հետո իրենք կներկայացնեն, թե ինչ է տեղի ունեցել շենքի ներսում, որից հետո երթով կշարժվեն դեպի Ֆրանսիայի հրապարակ: Սաղաթելյանը նաև հավելեց, որ երեկոյան ևս կարևոր գործ ունեն անելու:   Դիմելով հավաքվածներին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարևանյանը հայտարարեց, որ իրենք կարողացել են անել այն, ինչ քչերը կպատկերացնեին. Վարդևանյանի խոսքով՝ կարողացել են ապահովել ԱԳՆ աշխատակիցների գործադուլի իրավունքը: Նա նշեց, որ ԱԳՆ շենքի ներսում շատ քիչ մարդկանց են տեսել:   Գլխավոր նկարը՝ ՀՀԿ-ի ֆեյսբուքյան էջից։
12:40 - 24 մայիսի, 2022
Ընդդիմադիր պատգամավորների պահանջը կատարվեց. նրանք մտան ԱԳՆ |news.am|

Ընդդիմադիր պատգամավորների պահանջը կատարվեց. նրանք մտան ԱԳՆ |news.am|

news.am: Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավորների պահանջը կատարվեց եւ նրանց թույլ տվեցին մտնել ԱԳՆ շենք: Մինչ այդ ոստիկանությունն արգելում էր նրանց մուտքը շենք: Մինչ ներս մտնելը ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «ԱԳՆ-ում վաղուց է խուճապային իրավիճակ, որովհետեւ Հայաստանի շահերի հետ կապ չունեն: Հիշո՞ւմ եք, որ Արարատին նշանակում էր նախարար, ի՞նչ ասեց: Ասեց՝ ինձ պետք է նախարար, որ կրի քաղաքական պատասխանատվություն: Այսինքն իրեն պետք էր նախարար, որ իր դավաճանությունը հետը հավասար կիսի: Մեր պատգամավորները ցանկանում են բարձրանալ նախարարության շենք, փոխանցել ժողովրդի ուղերձը եւ ժողովրդի անունից՝ ասել, որ դուք երկիրը հերթական անգամ աճուրդի հանելու իրավունք եւ մանդատ չունեք»: Մինչ պատգամավորները ԱԳՆ շենքում էին, բակում իրավիճակը լարվեց ոստիկանների և ցուցարարների միջև. նրանք սկսեցին հրել միմյանց: Պատգամավորները ԱԳՆ շենքից դուրս եկան իրավիճակը հանդարտեցնելու համար:
11:27 - 24 մայիսի, 2022
Ցուցարարները փակել են ԱԳՆ շենքի մուտքերը |news.am|

Ցուցարարները փակել են ԱԳՆ շենքի մուտքերը |news.am|

news.am: «Դիմադրության» շարժման մասնակիցները, որոնք Ֆրանսիայի հրապարակից երթով հասել են ԱԳՆ շենքի մոտ, շարունակում են շրջափակված պահել շենքը: ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Մենք դիմում ենք ԱԳՆ-ի շենքում գտնվող մեր հայրենակիցներին, այնտեղ կան պատրաստված դիվանագետներ, տարանջտվեք Նիկոլից, մի կրեք այդ դավաճանական պատասխանատվությունը, որն ինքը ստանձնել է: Մենք այս շրջափակումով ցույց ենք տալիս, որ այս շենքի յուրաքանչյուր աշխատանք հակապետական է դեմ է մեր շահերին»: Նա կոչ արեց քաղաքացիներին միանալ իրենց պայքարին, օգնել միասնաբար արգելափակելու նախարարությունների շենքերը. «Այդ թվում Կրթության նախարարության շենքը, որը տարիներ առաջ սկսեց պայքարը մեր եկեղեցու, մշակույթի, մեր ազգային արժեքների դեմ: Մենք մեր վրդովմունք ենք արտահայտում եւ արգելափակում պետական կառույցների գործունեությունը: Կոչ եմ անում ուշադիր լինել եւ թույլ չտալ՝ որեւէ աշխատակից ներս մտնի կամ աշխատանքից դուրս գա: Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում, մենք էլ մեր ուժերը պետք է կենտրոնացնենք: Ես առաջարկում եմ առաջանանք, ցեպ կազմենք, մեր նպատակը այս դալանով բոլոր մուտքերը պահելն է: Այս մուտքերը պինդ պետք է պահենք, որովհետեւ ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը: Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան հավաքվել են Ֆրանսիայի հրապաևակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով:
09:49 - 24 մայիսի, 2022
Եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ չի լինի, վաղվա հանրահավաքը կկայանա Սասունցի Դավթի արձանի մոտ․ Իշխան Սաղաթելյան

Եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ չի լինի, վաղվա հանրահավաքը կկայանա Սասունցի Դավթի արձանի մոտ․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ պատգամավոր, ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով վաղվա անելիքների մասին։ Գրառում ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես և հայտարարել էինք` այսօր վաղ առավոտվանից շարունակվում են անհնազանդության ակցիաները. մեր հարյուրավոր քաղաքացիներ ամենատարբեր ձևերով ամեն օր դրսևորում են իրենց արդար բողոքը:Վատ եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ նախատեսված չեն։Վաղը՝ մայիսի 24-ին, առավոտյան՝ ժամը 08:00-ին, բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում. միասին կարևոր անելիք ունենք:Իսկ նույն օրը երեկոյան՝ ժամը 19:00-ին, այս անգամ արդեն Սասունցի Դավթի արձանի մոտ կմեկնարկի մեր հանրահավաքը:Այս շաբաթվա ընթացքում մենք մեր ավանդական հանրահավաքները մեկնարկելու ենք Երևանի տարբեր վարչական շրջաններից` այդ վայրերում ապրող մեր քաղաքացիներին ավելի լավ առիթ տալով միանալու համազգային շարժմանը: Եվ ուրեմն, կհանդիպենք մայիսի 24-ին՝ ժամը 08:00-ին, Ֆրանսիայի հրապարակում»։
16:24 - 23 մայիսի, 2022
Վարագույրների հետևում խոսում էին ՀՀ-ում ժողովրդավարության մասին․ մեզ համար իրական ժողովրդավարությունը առաջնահերթություն է․ Իշխան Սաղաթելյան

Վարագույրների հետևում խոսում էին ՀՀ-ում ժողովրդավարության մասին․ մեզ համար իրական ժողովրդավարությունը առաջնահերթություն է․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը այսօր կայացած հանրահավաքին ամփոփեց «Դիմադրություն» շարժման գրանցած արդյունքները։ Դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ նա ասաց․ «Էսօր դուք ցույց տվեցիք՝ եթե որեւէ մեկը համարձակվի որեւէ փաստաթուղթ ստորագրել, Հայաստան չի մտնելու»։ Սաղաթեյանն անդրադարձավ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը․ «Որ պատկերացնեք՝ մեր շարժումը ինչ ծավալների է հասել, ու ինչ արդյունքներ ունենք, շատ լավ չափորոշիչ է երեկ Թուրքիայի բացահայտ աջակցությունը օրվա իշխանություններին։ ՀՀ իշխանություններին օգնության է շտապել Թուրքիայի ԱԳ նախարար, որ հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունը ներսից արմատական ուժերի, դրսից՝ սփյուռքի ազդեցության տակ է։ Ճիշտ եք ասում՝ ՀՀ իշխանությունը ժողովրդի ճնշման տակ է, սփյուռքը ոտքի է, Արցախը ոտքի է, իսկ ձեր գործընկերը՝ մերժված», - հայտարարեց նա։ Ամփոփելով երեկվա իրենց գործողությունները՝ Սաղաթելյանը նշեց, որ հետապնդելով Լիտվայի նախագահին հստակ ուղերձ հղեցին՝ այն մարդը, որի հետ հանդիպում է, լեգիտիմ չէ։ «Երեկ ՀՀ-ում տեղի էր ունենում մի կարեւոր միջոցառում՝ «Ժողովրդավարությունը Հայաստանում» թեմայով, սա խայտառակություն էր․ ժողովրդավարության թեմայով միջոցառմանը թույլ չէին տալիս մտնել լրատվամիջոցներին կամ ընդդիմադիր գործիչներին, վարագույրների հետեւում խոսում էին ՀՀ-ում ժողովրդավարության մասին։ Հայաստանում չկա ժողովրդավարություն, քանի որ դրա թշնամին հայտնվել է իշխանության գլխին», - նշեց ընդդիմադիր գործիչը։  Սաղաթելյանն խոսեց նաեւ «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի ելույթի մասին՝ նշելով, որ «ՀՀ-ում ատելության մթնոլորտ ստեղծողը ունի հստակ հասցե՝ Նիկոլ Վովայի Փաշինյան»։ «Երբ որ վարչապետի աթոռին հայտնված անձը Աժ-ում հայտարարում էր՝ թաթիկներդ կկտրեմ, կծեփեմ ասֆալտին, ընտրարշավի ժամանակ մուրճը ձեռքին վազում էր համայնքի ղեկավարների հետեւից, ձեզանից որեւէ մեկը ձայն չէր հանում, լռում էր, եւ այս իրավիճակի պատասխանատվությունը ինչ-որ կերպով կիսում եք նաեւ դուք։ Հետեւաբար, այո, ՀՀ-ում ատելության խոսքը պետք է վերանա։ Պետք է լինի համերշխություն», - ասաց Սաղաթելյանը։ Սաղաթելյանը նշեց՝ իրենց համար ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, իրական ժողովրդավարությունը եւ երկրի իրական բարեփոխումները առաջնահերթություններ են։ Նրա խոսքով՝ ամբողջ ծավալով աշխատելու են միջազգային գործընկերների հետ իրական ժողովրդավարություն ունենալու համար։
22:46 - 21 մայիսի, 2022
Հայաստանը պետք է առաջարկի բանակցությունների օրակարգը բաժանել երկու փուլի. Սաղաթելյան |azatutyun.am|

Հայաստանը պետք է առաջարկի բանակցությունների օրակարգը բաժանել երկու փուլի. Սաղաթելյան |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունն այսօր հանրահավաք էր հրավիրել: Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: Նա իր խոսքում ներկայացրեց, թե իշխանափոխության պարագայում ինչ են անելու հաջորդ իշխանությունները, Սաղաթելյանը նշեց իրենց պատկերացումները խաղաղության հասնելու շուրջ, տվեց սկզբունքային չորս կետերը: «44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանին մարտավարական առումով անհրաժեշտ է առաջին՝ զերծ մնալ շտապողական, վտանգավոր և ճակատագրական կտրուկ քայլերից մինչև աշխարհաքաղաքական տագնապալի իրավիճակի հարաբերական կայունացումը և հստակեցումը: Երկրորդ՝ ձևավորել անվտանգային այնպիսի մթնոլորտ, որը կանխատեսելի և ընկալելի կլինի ռազմավարական դաշնակցի և տարածաշրջանային ու միջազգային այլ կարևոր գործընկերների համար, նոր աշխարհակարգի ստեղծման պայմաններում անվտանգային արդյունավետ և հայանպաստ մեխանիզմների ապահովման նպատակով: Երրորդ՝ ռազմական, ռազմաարդյունաբերական, տեխնոլոգիական, տնտեսական և ենթակառուցվածքային բոլոր ուղղություններով անհապաղ մշակել և կյանքի կոչել հեռանկարային և հայեցակարգ: Չորրորդ՝ համախմբել համայն հայության ողջ ներուժը և սփյուռքը պետք է դառնա մասնակից ու պատասխանատու համահայկական օրակարգերի խնդիրների կենսագործման համար», - նշեց Սաղաթելյանը: Խոսելով հայ-ադրբեջանական բականցությունների մասին, ԱԺ ընդդիմադիր փոխնախագահն ասաց, որ Հայաստանը պետք է առաջարկի բանակցությունների օրակարգը բաժանել երկու փուլի: «Մենք համոզված ենք, որ իրական խաղաղության, հաշտեցման և համագոյակցության ապահովմանը պետք է անպայմանորեն նախորդեն չլուծված խնդիրների վերաբերյալ փոխհամաձայնություններ, ուստի Հայաստանը պետք է առաջարկի հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգը բաժանել երկու փուլի, առաջինը հարաբերությունների կարգավորման սկզբունքների հստակեցում և համաձայնեցում, երկրորդ՝ բուն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ և անհրաժեշտության դեպքում, պայմանագրի կնքում», - ընդգծեց նա: «Մեր կարծիքով ճիշտ ձևակերպելու, պատշաճ ներկայանալու դեպքում հայկական կողմը բանակցային գործընթացի մեկնարկին կարող է մոտենալ ավելի հիմնավոր, միջազգային հանրության համար ընկալելի, միջազգային իրավունքի տեսանկյունից անխոցելի դիրքերից, հետևաբար սրանց այն հիմնավորումները, որ իրենք ինչ անում են, դա առավելագույնն է, սուտ է, հակահայկական ու դավաճանական», - նաև ընդգծեց ԱԺ փոխնախագահը: Սաղաթելյանը նշեց, որ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերել, Արցախը պահել հնարավոր է, դրա համար, ըստ ընդդիմության, պետք է հեռացնել այս կառավարությանը: Իշխան Սաղաթելյանն ասաց՝ խաղաղությունը չպետք է լինի հայ ժողովրդի կենսական շահերի զիջման գնով, այլ՝ պետք է լինի արժանապատիվ: Այս պահին ընդդիմադիրները քայլերթ են իրականացնում, այնուհետև պատրաստվում են վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ:
20:43 - 21 մայիսի, 2022
Բողոքի ակցիայի մասնակիցները նախագահի նստավայրի մոտ են, որտեղ ժամանեց Լիտվայի նախագահը

Բողոքի ակցիայի մասնակիցները նախագահի նստավայրի մոտ են, որտեղ ժամանեց Լիտվայի նախագահը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները քայլերթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր: Այնտեղ ժամանելու է Հայաստանում գտնվող Լիտվայի նախագահը:   Ցուցարարների նպատակը, ըստ Գեղամ Մանուկյանի, քաղաքական բողոք արտահայտելն է, իրենց պահանջը ներկայացնելն է, որ «Նիկոլը չունի որևէ մանդատ բանակցելու Արցախի հարցում, Հայաստանի հարցում, և եվրոպական երկրները աչքերը փակ են պահում այն բռնատիրկան գործողությունների դեմ, որ կան Հայաստանում»: Մանուկյանը նաև նշեց, որ իրենց բողոքը ներկայացնում են քաղաքակիրթ: Լիտվայի նախագահի՝ մեքենայից իջնելու պահին ցուցարարները սկսեցին վանկարկել «Նիկո՛լ, դավաճան», «Դավաճա՛ն», «Ամո՛թ»: Ոստիկանությունը թույլ չի տալիս ցուցարարներին մոտենալ շենքին, նրանք դիմացի մայթին են: Հիշեցնենք, որ երեկ աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Սաղաթելյանը հայտարարել էր, որ նամակով դիմել են Լիտվայի նախագահին՝ առաջարկելով հանդիպել նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ։ 
10:28 - 20 մայիսի, 2022
«Դիմադրություն» շարժումը վաղը փողոցներ չի փակի, 09.30-ին կհավաքվեն Ֆրանսիայի հրապարակում, կլինեն այլ ակցիաներ
 |news.am|

«Դիմադրություն» շարժումը վաղը փողոցներ չի փակի, 09.30-ին կհավաքվեն Ֆրանսիայի հրապարակում, կլինեն այլ ակցիաներ |news.am|

news.am: Ընդդիմության պայքարը շարունակվելու է ամբողջ թափով, շարժումը երբեք չի մարելու, այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝  տեղեկացնելով, որ վաղը փողոցներ չեն փակելու։ Փոխարենը նա բոլորին հրավիրեց ժամը 09.30-ին գալ Ֆրանսիայի հրապարակ՝ նշելով, որ անհնազանդության այլ ակցիաներ կլինեն։ Իշխան Սաղաթելյանը նաև ասաց, որ վաղվա անելիքների բոլոր մանրամասնները չի կարող հիմա հայտնել, բայց նշեց, որ Հայաստանում կան միջազգային պատվիրակություններ, որոնք իրենց ձայնը պետք է լսեն։ «Մեր ակցիաները կշարունակվեն մինչև 19.00, իսկ 19.00 կրկին հրավիրում ենք հանրահավաքի»,- ասաց նա։ Իշխան Սաղաթելյանը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարելիք այցին, որի շրջանակում պետք է տեղի ունենա եռակողմն հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նա նշեց, որ «Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված այդ վեց առաջարկները հայ ժողովրդի կամքի, շահերի հետ որևէ կապ չունեն, հետևաբար Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն ոչ լեգիտիմ է և առ ոչինչ։ ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ այս օրերին տարբեր ֆորմատներով ներկայացրել են իրենց սկզբունքները, պատկերացումները Արցախի հարցի լուծման, երկրի տնտեսության, բանակի վերաբերյալ, սակայն դրան իշխանությունները չեն արձագանքել։ «Այս ամեն ինչին օրվա իշխանությունը, այդ քաղաքական խմբակը, որևէ կերպ, որևէ բովանդակային պատասխան կամ քննադատություն չունի, շարունակում է հասարակությանը կերակրել նրանով, ինչով չորս տարի խաբեց ու երկիրը հասցրեց էս օրին, շարունակում է խոսել թալանից, ապօրինի գույքի բռնագանձումից ու մարդկանց անընդհատ կերակրում այդ նյութով»,– ասաց նա։
22:18 - 19 մայիսի, 2022
Երբ պետք էր, Արցախում էինք, այսօր Արցախի ու Հայաստանի ճակատագիրը որոշվում է այս հրապարակում․ Իշխան Սաղաթելյան
 |tert.am|

Երբ պետք էր, Արցախում էինք, այսօր Արցախի ու Հայաստանի ճակատագիրը որոշվում է այս հրապարակում․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Օր օրի մեր շարքերն ավելանում են՝ բազմաթիվ վարորդներ ժամերով մնալով խցանումների մեջ, դադարեցնում էին երթևեկությունը ու միանում մեզ․ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։ Նա նշեց, որ այսօր բերման ենթարկվածների թիվը մեկ տասնյակից չի անցնում՝ ի տարբերություն նախորդ օրերի, երբ թիվը հասնում էր 600-700 հոգու։ «Մենք պայքարում ենք նաև ՀՀ Սահմանադրության համար, այն Սահմանադրության, որտեղ հստակ գրված է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը անձեռնմխելի է և հայոց բանակն ու պետական ղեկավարությունը պարտավոր է դա պահել․ այսօրվա իշխանությունները դա չեն անում։ Ուրեմն նաև հանուն Սահմանադրության է մեր պայքարը»,-ասաց նա։ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև քարոզչությանը՝ «եթե պայքարող եք՝ գնացեք Արցախում պայքարեք»։ «Դրանով վիրավորում են մեզ՝ այստեղ գտնվող իսկապես արժանապատիվ քաղաքացիներին․ այս հրապարակում ներկա մարդկանց մեծամասնությունը անմիջական մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմներին, այստեղ հաճախ կանգնած են լինում Արցախի և ՀՀ ազգային հերոսներ, այստեղ են հերոս որդիներ կորցրած ծնողներ, մարդիկ, ովքեր կորցրել են ձեռքերը, ոտքերը։ Բայց այդ պատերազմը մենք պարտվեցինք, որովհետև ունեինք դավաճան ղեկավարություն։ Ուրեմն վե՛րջ տվեք այդ սրիկայությանը․ երբ պետք էր՝ Արցախում էինք, այսօր Արցախի ու Հայաստանի ճակատագիրը որոշվում է այս հրապարակում»։   
20:40 - 19 մայիսի, 2022
Բացի ՔՊ-ական մի քանի պատգամավորներից` մյուսներին պատասխանատվություն չկրելու լիարժեք հնարավորություն է տրված․ Իշխան Սաղաթելյան  |tert.am|

Բացի ՔՊ-ական մի քանի պատգամավորներից` մյուսներին պատասխանատվություն չկրելու լիարժեք հնարավորություն է տրված․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Այն, ինչ խոսում են, դրա համար պատասխան են տալու. թող մի հատ նայեն իրենց անցյալին, տեսնեն իրենց ներկան ու մտածեն ապագայի մասին. ընդ որում խոսքը վերաբերում է ՔՊ-ական մի քանի պատգամավորների, իսկ մնացածը ազատ տեղ ունեն նահանջելու, պատասխանատվություն չկրելու, այդ հնարավորությունը իրենց լիարժեք տրված է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր  փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավորներին, ովքեր այսօր ԱԺ–ում խոսել էին, որ ընդդիմադիրները պաշտպանում են իրենց ունեցվածքը։ Պատասխանելով ՀՅԴ-ական 11 կալանավորներիմասին հարցին՝ ասաց, որ նրանք հայրենիքի համար են պատրաստ եղել կյանքը զոհել, ուր մնաց թե կլալանքից վախենան․«Չի ստացվելու վախեցնել կամ մեկուսացնել, մենք այնքան շատ ենք, որ որ մեկին վախեցնեն»։ Անդրադառնալով Դատախազության գործելաոճին, Իշխան Սաղաթելյանն ասաց․«Դատախազությունը մեկ անելիք ունի՝ պետական դավաճանության հոդվածով ձերբակալել ու կալանավորել Նիկոլ Փաշինյանին.։ Հիմա Դատախազությունը շարունակում է ծառայել օրվա իշխանությանը, բայց կարծում եմ՝ դա երկար չի տևի»։
16:10 - 19 մայիսի, 2022
Սաղաթելյանը հայտնեց, որ ոստիկանապետի հետ հանդիպումից հետո իրենց պահանջների հիմնական մասը համարում են բավարարված

Սաղաթելյանը հայտնեց, որ ոստիկանապետի հետ հանդիպումից հետո իրենց պահանջների հիմնական մասը համարում են բավարարված

Իշխան Սաղաթելյանը և հանրահավաքի մասնակիցները երեկոյան հանրահավաքից հետո երթով շարժվեցին դեպի Ոստիկանության շենք։ Այնտեղ նրանք հանդիպում պահանջեցին ոստիկանապետի հետ, իսկ վերջինս համաձայնեց։ Սաղաթելյանն ու ևս մի քանի պատգամավորներ գնացին հանդիպման, որից հետո Սաղաթելյանը ներկայացրեց, թե ինչ է քննարկվել ոստիկանապետի և ոստիկության ծառայողների հետ․  «Առաջին պահանջի վերաբերյալ ոստիկանապետը փոխանցեց, որ մեկ հոգու գործունեություն այս պահին կասեցվել է, 37 հոգու նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել է մեկ տասնյակից ավել քրեական գործեր և այսօրվա դեպքերով տեղի են ունենում ուսումնասիրություն և ոստիկանությունը շատ կարճ ժամանակում հանդես կգա հայտարարությունով։  Ավտոերթերի ընթացքում 80-ից ավել ավտոմեքենաներ բռնագրավված էին․ պայմանավորվել ենք, որ բոլոր մեքենաները կվերադարձվեն։  Սաղաթելյանը նշեց, որ այս պահին իրենց պահանջների հիմանական մասը համարում են բավարարված, բայց նաև նաև լինելու են հետևողական։     
21:56 - 18 մայիսի, 2022
Սաղաթելյանը ոստիկանությանը ուղղված հայտարարությամբ հանդես եկավ․ մասնակիցները երթով շարժվեցին ոստիկանություն՝ պահանջները փախանցելու

Սաղաթելյանը ոստիկանությանը ուղղված հայտարարությամբ հանդես եկավ․ մասնակիցները երթով շարժվեցին ոստիկանություն՝ պահանջները փախանցելու

Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարկում հրավիրված հանրահավաքին հանդես եկավ հայտարարությամբ՝ ուղղված ոսիկանությանը․  «Դիմում եմ ոստիկանապետին․ պետք է անհապաղ կասեցվի բոլոր այն ոստիկանների լիազորությունները, ովքեր այսօր և երեկ գործել են ապօրինություն, և պետք է անուն առ անուն ենթարկվեն պատասխանատվության,  երկրորդ․ պետք է սկսվի իրավական գործընթաց պարզելու՝ այս հանցագործություններ կատարած ոստիկաններին հանձնարարություններ և երաշխիքներ տված անձանց անունները, երրորդ․ պահանջում ենք, որպեսզի ոստիկանապետ հանդես գա հրապարակային գնահատականով այս վայրագությունների նկատմամբ և այլևս բացառվի որևէ անհամաչափ և բռնի գործողություն քաղաքացիների նկատմամբ», ասաց Սաղաթելյանը։   Նա առաջարկեց երթով շարժվել դեպի ոստիկանություն՝ պահանջները անմիջական փոխանցելու համար։
20:05 - 18 մայիսի, 2022