Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Նախագահ Խաչատուրյանը Կոմֆորտ Էրոյին մանրամասներ է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի վերաբերյալ

Նախագահ Խաչատուրյանը Կոմֆորտ Էրոյին մանրամասներ է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի վերաբերյալ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի գլխավորած պատվիրակությանը:Ողջունելով հյուրերին նախագահը նշել է, որ դեռևս 1990-ականներից արդյունավետ շփումներ է ունեցել խմբի հետ և բարձր է գնահատել Միջազգային ճգնաժամային խմբի գործունեությունն ու բազմաշերտ վերլուծությունները, որոնք կարևոր դեր ունեն քաղաքական որոշումների կայացման գործում: Կոմֆորտ Էրոն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է, որ Հարավկովկասյան տարածաշրջանը և, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտությունը մշտապես եղել են խմբի ուշադրության կենտրոնում:Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ընդհանուր իրողություններն ու զարգացումները: Այս համատեքստում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի վերաբերյալ:
18:23 - 20 դեկտեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանն ու ԱՄԿ գլխավոր տնօրենն անդրադարձել են ԼՂ-ից տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրներին

Վահագն Խաչատուրյանն ու ԱՄԿ գլխավոր տնօրենն անդրադարձել են ԼՂ-ից տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Հայաստանում առաջին անգամ անցկացվող աշխատանքի միջազգային համաժողովին: Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել «Սոցիալական արդարության խթանումը. աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրի ներքո Երևանում անցկացված համաժողովը: «Կարծում եմ թեման շատ ակտուալ է ոչ միայն նեղ մասնագիտական, այլ նաև ակադեմիական քննարկումների առումով: Դուք սոցիալական արդարությունը մեկնաբանում եք մարդկանց հնարավորություն տալու մոտեցմամբ: Սակայն, միևնույն ժամանակ, կան դեպքեր, երբ այլ մեկնաբանություն և մոտեցում է առաջարկվում, որն ավելի սոցիալիստական մոտեցում ունի և Խորհրդային միության ժամանակ էր տարածված: Կարծում եմ՝ այսօրվա պայմաններում ամենակարևորը՝ մարդկանց հավասար հնարավորություններ տալու հանգամանքն է»,- ասել է նախագահ Խաչատուրյանը: Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Աշխատանքի միջազգային կազմակերպության հետագա համագործակցությունը հետագայում ևս կշարունակվի ակտիվ կերպով: Կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն շնորհակալություն է հայտնել նախագահին համաժողովի բացմանը ներկա գտնվելու և ընդունելության համար: «Դուք իրավացիորեն ճիշտ նշեցիք, որ սոցիալական արդարությունը շատ բազմատարր է իր բոլոր դրսևորումներով».- նշել է Գիլբերտ Հունգբոն : Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատավորների իրավունքների պաշտպանության և դրանով զբաղվող արհմիութենական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել վերջին տարիներին ՀՀ Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումներին, որոնք միտված են սոցիալական արդարության ապահովմանը: Այս համատեքստում Հանրապետության նախագահը իր շնորհակալական խոսքն է ասել ԱՄԿ տնօրենին հայկական կողմի հետ ակտիվ համագործակցության և նոր Աշխատանքային օրենսգրքի ստեղծման գործում խորհրդատվական աջակցության համար: Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների սոցիալ տնտեսական ու հումանիտար խնդիրներին՝ այդ թվում աշխատանքային իրավունքների պաշտպանության ու աշխատանքի տեղավորման հարցերին: Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄԿ տնօրենին մանրամասներ է հայտնել այս ուղղությամբ կառավարության գործարկած ծրագրերի և քայլերի մասին:
18:53 - 18 դեկտեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» միջազգային համաժողովի բացմանը

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» միջազգային համաժողովի բացմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում մասնակցել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով միջազգային համաժողովի բացմանը: Միջոցառման ընթացքում բացման խոսքով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության տնօրեն Գիլբերտ Հունգբոն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն իր խոսքում ողջունել համաժողովը Հայաստանում անցկացնելու ԱՄԿ որոշումը և հույս հայտնել, որ միջոցառման ընթացքում տեղի կունենան արդյունավետ քննարկումներ և կգտնվեն լուծումներ ոլորտին առնչվող խնդիրների համար:
16:29 - 18 դեկտեմբերի, 2023
ՀՀ նախագահ Խաչատուրյանը Բուենոս Այրեսում այցելել է «Հայ-արգենտինական դպրոց»

ՀՀ նախագահ Խաչատուրյանը Բուենոս Այրեսում այցելել է «Հայ-արգենտինական դպրոց»

Արգենտինայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հայ-արգենտինական դպրոց»: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, կրթահամալիրը կառուցվել է 1954 թվականին Սիրանուշ և Պողոս Արզումանյանների հիմնադրամի նախաձեռնությամբ և փոխանցվել է Արգենտինայի կառավարությանը՝ որպես շնորհակալություն և երախտագիտություն հայերին ցուցաբերված օգնության և աջակցության համար: Կրթահամալիրում ուսանում են արգենտինացի երեխաներ: «Հանրապետության նախագահին դիմավորել են դպրոցի տնօրեն Սոլեդադ Սթրոնգը և Բուենոս Այրեսի մշակույթի նախարարության ներկայացուցիչը: Ի պատիվ Հայաստանի նախագահի դպրոց այցելության՝ համալիրի ուսուցչական և աշակերտական կազմերը նախապատրաստել են հայ-արգենտինական մշակութային ծրագիր՝ որը ներկայացնում էր երկու երկրների ազգային պարը, երգ-երաժշտությունը և ավանդույթները: Արգենտինացի դպրոցականները ներկայացրել են հայկական ժողովրդական մի շարք ստեղծագործություններ, որոնց թվում նաև Կոմիտասի մշակումներից»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ տպավորիչ ծրագրի ավարտին Վահագն Խաչատուրյանը, ողջունելով ներկաներին, շեշտել է, որ «Հայ-արգենտինական դպրոցը» վառ ապացույցն է հայ և արգենտինացի ժողովուրդների ամուր բարեկամության: «Արգենտինան հայերիս համար յուրահատուկ տեղ ունի՝ իր էությամբ ու էմոցիաներով, հայերի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքով, իսկ Հայաստանի անկախացումից հետո մեր համագործակցությունը նոր խթան ստացավ: Ես վստահ եմ, որ առաջիկայում էլ հայ-արգենտինական այս համագործակցությունը շարունակվելու է և հույս ունեմ, որ Երևանի մեր Հայ-արգենտինյան դպրոցն էլ մի այսպիսի գեղեցիկ անակնկալ միջոցառում կնվիրի մեր արգենտինացի բարեկամներին, ովքեր կայցելեն Հայաստան»,- ասել է նախագահը: Նշվում է, որ հանդիպման ավարտին ՀՀ նախագահը գրառում է կատարել դպրոցի պատվո հյուրերի մատյանում:
20:27 - 13 դեկտեմբերի, 2023
ՀՀ նախագահ Խաչատուրյանը հանդիպել է արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին

ՀՀ նախագահ Խաչատուրյանը հանդիպել է արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին

Արգենտինայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Հանրապետության նախագահը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի շուրջ ընթացող ներպետական գործընթացների և զարգացումների, երկրում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ։ Ըստ աղբյուրի՝ նախագահ Խաչատուրյանը հանգամանորեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից արվող քայլերին ու մշակվող ծրագրերին։ Նշվում է, որ հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը անմիջական մթնոլորտում պատասխանել է ներկաներին հուզող հարցերին։ 
15:09 - 10 դեկտեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսում հանդիպել է Արգենտինայի նորընտիր նախագահի հետ

Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսում հանդիպել է Արգենտինայի նորընտիր նախագահի հետ

Աշխատանքային այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի ընտրված նախագահ Խավիեր Միլեյի հետ։  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։  Դեկտեմբերի 10-ին կայանալիք երդմանակալության հանդիսավոր արարողությունից առաջ, Խավիեր Միլեյի և Վահագն Խաչատուրյանի հանդիպումն առաջինն է Արգենտինայի ընտրված նախագահի հանդիպումների շարքում։ Ողջունելով նախագահ Խաչատուրյանին Խավիեր Միլեյը շնորհակալություն է հայտնել իր երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերն ընդունելու համար։ «Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ, ես եղել եմ Հայաստանում և ծանոթ եմ Հայաստանին, վստահ եմ, որ մենք ավելի կխորացնենք ու սերտացնենք մեր հարաբերությունները»,-նշել է Արգենտինայի ընտրված նախագահը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Խավիեր Միլեյին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հաղթանակի կապակցությամբ, վստահ եմ, որ ամեն ինչ անելու ենք հայ-արգենտինական հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասցնելու համար, ցանկանում եմ նաև իմ շնորհակալությունը հայտնել Արգենտինայի բարձրագույն ղեկավարությանն այն աջակցության համար, որը վերջին տարիներին ցուցաբերվում է Հայաստանին, մենք միշտ զգում ենք Արգենտինայի ներկայությունը մեր երկրում»,- ասել է նախագահը։ Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը Խավիեր Միլեյին իր և ՀՀ վարչապետի անունից հրավիրել է Հայաստան, ինչին ի պատասխան Արգենտինայի ընտրված նախագահը նշել է, որ սիրով կայցելի Երևան հնարավորության դեպքում և այդ կերպ առավել նպաստելով երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորություններն ու ներդրումային ծրագրերի խթանումը։ Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել են պետական կառավարման համակարգում շարունակական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին ընգծվել է Հայաստանի և Արգենտինայի միջև արդյունավետ համագործակցության խթանման կարևորությունը։ 
10:36 - 10 դեկտեմբերի, 2023
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում ԵՄ-ն Հայաստանի համախոհն է․ ՀՀ նախագահ |armenpress.am|

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում ԵՄ-ն Հայաստանի համախոհն է․ ՀՀ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ որոշ ժամանակ հետո Հայաստանը կունենա համախոհներ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելու հարցում։ ՀՀ նախագահն այդ մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ «Ես կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ հետո, մենք կունենանք նաև համախոհներ, որոնք կցանկանան ներդրումներ անել այդ ծրագրի (խմբ․ »Խաղաղության խաչմերուկ) իրագործման մեջ մասնակցություն ունենալու համար»,- նշել է նախագահը։ Նա նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ»-ի հարցում Հայաստանն այս պահին էլ ունի համախոհ՝ հստակեցնելով, որ խոսքը ԵՄ-ի մասին է։ «Կարող եմ ասել, որ նրանք պատրաստակամ են։ Միայն մենք մասնագիտական առումով աշխատանք ունենք անելու»,- հավելել է նախագահը։ Վահագն Խաչատուրյանը հիշեցրել է, որ օրերս Երևանում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի թեմայով քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել են փորձագետներ Իրանից, Հնդկաստանից, Վրաստանից, Թուրքիայից։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները շատ կարևոր են․ «Ամեն ինչ այսպես է ծնվում։ Այնպես չի լինում, որ ասես՝ «ես լավ գաղափար ունեմ, ինչո՞ւ ոչ ոք չի լսում»։ Այդպես չի լինում։ Պետք է կարողանալ այդ ամենը մատուցել»,- մանրամասնել է ՀՀ նախագահը։ Նա նաև հավելել է, որ Հայաստանը պետք է կարողանա «Խաղաղության խաչմերուկ»-ի շարունակությունն էլ տեսնել դեպի տարբեր ուղղություններ, ինչի շնորհիվ այդ նախագիծն ավելի գրավիչ կարող է լինել։
16:28 - 07 դեկտեմբերի, 2023
Հայաստանը նախատեսում է մինչև 2040 թվականը այլընտրանքային էներգիայի տեսակարար կշիռն էներգետիկ համակարգում հասցնել 60 տոկոսի․ ՀՀ նախագահի հարցազրույցը
 |armenpress.am|

Հայաստանը նախատեսում է մինչև 2040 թվականը այլընտրանքային էներգիայի տեսակարար կշիռն էներգետիկ համակարգում հասցնել 60 տոկոսի․ ՀՀ նախագահի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է, թե ինչ պարտավորություններ և անելիքներ ունի Հայաստանը կլիմայական մարտահրավերների դեմ գլոբալ պայքարի համատեքստում։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ամփոփել է իր աշխատանքային այցը Դուբայ, որտեղ  նրա գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28): Նախագահն ընդգծեց, որ Հայաստանը մասնակից է կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում համաշխարհային պայմանավորվածություններին, որոնք երկիրը կնքել է տարբեր տարիների ընթացքում։ Խաչատուրյանը նշեց, որ Հայաստանը, ինչպես աշխարհի մյուս երկրները, ունի արտանետումները կրճատելու և սահմանափակելու, այլընտրանքային էներգետիկ աղբյուրների տեսակարար կշռի մեծացման պարտավորություն։ «Մեր էներգետիկ ռազմավարության մեջ վերջերս փոփոխություն տեղի ունեցավ, և մենք նախատեսում ենք արդեն 2030 թվականին մեր էներգետիկ համակարգում արևային էներգիայի տեսակարար կշիռը հասցնել 15 տոկոսի։ Մենք ռեալ ենք համարում, որ 2030 թվականին կարող ենք հասնել դրան»,- ասաց Խաչատուրյանը՝ նշելով, որ այս պահին արևային էներգիայի տեսակարար կշիռը Հայաստանի էներգետիկ համակարգում 5 տոկոս է։   Նախագահը մանրամասնեց, որ մինչև 2040 թվականը նախատեսվում է ընդհանրապես այլընտրանքային էներգիայի (հիդրոկայանները, հողմային և արևային էներգիա, ատոմային էներգիա) տեսակարար կշիռը ՀՀ էներգետիկ համակարգում հասցնել մինչև 60 տոկոսի: Վահագն Խաչատուրյանը կարևորեց այն հանգամանքը, որ բոլորն են համաձայն, որ հարկավոր է հրաժարվել նաև հանածո վառելիքի օգտագործումից  և աստիճանաբար անցնել այլընտրանքային էներգիայով աշխատող ավտոմեքենաների օգտագործման՝ հստակեցնելով, որ խոսքը հիմնականում էլեկտրոմոբիլների կամ, տեխնոլոգիական նոր լուծումներ գտնելու դեպքում, ջրածնով աշխատող մեքենաների մասին է։ Հաջորդ կարևոր խնդիրն այս գործընթացում նոր տեխնոլոգիաների կիրառումն է։ Նախագահի խոսքով՝ վերը նշված պարտավորությունները համաշխարհային մակարդակով դրված են բոլոր երկրների առջև, և Հայաստանը չի կարող այդ ամենից զերծ մնալ։ Ավելի մանրամասն՝ armenpress.am-ում։
16:03 - 07 դեկտեմբերի, 2023
Անկախության ճանապարհին առաջին քայլերն անող Հայաստանի համար երկրաշարժը ծանր փորձություն էր. Վահագն Խաչատուրյան

Անկախության ճանապարհին առաջին քայլերն անող Հայաստանի համար երկրաշարժը ծանր փորձություն էր. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձով է հանդես եկել Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ: «Սիրելի հայրենակիցներ, Այսօր լրանում է Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ը մեր պատմության ողբերգական օրերից մեկն է, երբ բնական աղետի զոհ դարձան հազարավոր մեր հայրենակիցներ, հարյուրհազարները մնացին անօթևան, երկրի տնտեսությունը հսկայական վնասներ կրեց: Անկախության ճանապարհին առաջին քայլերն անող Հայաստանի համար երկրաշարժը ծանր փորձություն էր: Սակայն մեր ժողովուրդը, ուժերի լարումով ու ջանքով, կարողացավ քայլ առ քայլ հաղթահարել բնական աղտի հետևանքները: Մարդկային կորուստների ցավը մեղմելու և երկրաշարժի հետևանքները վերացնելու գործում մեր երկիրն ստացավ հայկական սփյուռքի, մեր բարեկամ ժողովուրդների ու պետությունների բարոյական ու նյութական անուրանալի աջակցությունը: Այսօր մեր զոհված հայրենակիցների հիշատակը պետք է հարգենք նախևառաջ երկրաշարժից տուժած մեր քաղաքներն ու բնակավայրերը շենացնելով, ինչպես նաև պատասխանատվությամբ, քանի որ բնական աղետների վնասները նվազագույնի հասցնելու համար հավասարապես կարևոր են մեր քաղաքացիների, շինարարների, ճարտարապետների ու պետական պաշտոնյաների՝ բարեխիղճ, պատասխանատու և գիտակից որոշումները»,- ասված է ուղերձում:
09:56 - 07 դեկտեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանը և Նասիմ Նիքոլաս Թալեբը անդրադարձել են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացներին

Վահագն Խաչատուրյանը և Նասիմ Նիքոլաս Թալեբը անդրադարձել են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ակնարկագիր, մաթեմատիկոս և փիլիսոփա Նասիմ Նիքոլաս Թալեբին: Այդ մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի գրասենյակից։Նասիմ Թալեբը Հայաստանում է գտնվում Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Գիտության և գործարար 2023» համաժողովին մասնակցելու նպատակով:Ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվել են Թալեբի գործերում արծարծված փիլիսոփայական հայեցակարգերն ու գաղափարական սկզբունքները:Իր խոսքում նախագահը նշել է, որ խմբագրել է հեղինակի «Incerto»-ի հինգ հատորանոց փիլիսոփայական էսսեն անորոշության մասին, որը հրատարակվել է 2001-ից 2018 թվականներին՝ «Հակափխրունություն», «Սև Կարապ», «Պրոկրուստյան Մահիճ», «Երբ Խաղադրույքը Սեփական Մաշկդ է», «Պատահականության Խաբկանքից Մոլորվածները», որոնցում առկա նորահայտ մոտեցումները հասարակական քաղաքական և տնտեսական զարգացումների և իրադարձությունների վերաբերյալ էական ազդեցություն են ունեցել արդի քաղաքական և տնտեսական մտքի, քաղաքական կառուցակարգերի փոփոխության գործընթացի վրա: Հնգհատորյակը հայերեն թարգմանվել և հրատարակվել է «Կողբ» հիմնադրամի և «Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել խաղաղության, խաղաղ ապրելու հայեցակարգերի և գաղափարական ու կիրառական սկզբունքների վերաբերյալ:Նասիմ Նիքոլաս Թալեբն իր խոսքում անդրադարձել է նաև Սփյուռք երևույթին և մասնավորապես հայկական Սփյուռքին, նշելով, որ լիբանանյան ծագում ունենալով սերտ հարաբերություններ ունի լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ժամանակակից աշխարհում կրթության ոլորտում և ընդհանրապես հանրային կյանքում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահը նշել է, որ Սյունիքում առաջիկայում կառուցվելու են երկու «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոններ» և առաջարկել է հյուրին ապագայում Հայաստան գալու հնարավորության դեպքում այցելել նաև երկրի հարավ:
18:03 - 03 դեկտեմբերի, 2023