Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Բելառուսի ու ՌԴ նախագահները քննարկել են մայիսի 9-ի միջոցառումների նախապատրաստական աշխատանքի ընթացքը |armenpress.am|

Բելառուսի ու ՌԴ նախագահները քննարկել են մայիսի 9-ի միջոցառումների նախապատրաստական աշխատանքի ընթացքը |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինտեգրացիոն կառույցներում համագործացությունը, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքի ընթացքը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բելառուսի նախագահի աշխատակազմը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լուկաշենկոն ՌԴ նախագահին տեղեկացրել է տոնական շքերթի նախապատրաստական աշխատանքը և Բելառուսում տիրող ընդհանուր իրավիճակի մասին: Մայիսի 3-ին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը զխորը գաղափարական և զգացմունքային նշանակություն ունի Բելառուսի համար, ուստի այն չի կարող չեղարկվել, չնայած որ համաճարակային իրավիճակ է: Նախագահը այլ պետությունների ղեկավարներին հրավիրել է Մինսկ մասնակցելու շքերթին:
21:46 - 05 մայիսի, 2020
«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ». Թրամփ
 |tert.am|

«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ». Թրամփ |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած իր աշխատակազմի կողմից Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցային ճնշմանն ու կոշտ քայլերին, ինքը Ռուսաստանի հետ առաջվա պես լավ հարաբերություններ է պահպանում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ոչ ոք Պուտին հետ այդքան կոշտ չի եղել, ինչպես ես: Եվ նա դա բոլորից լավ գիտի: Նայեք պատժամիջոցներին, տեսեք թե ես ինչ եմ արել Եվրոպա գնացող նրանց գազատարի հետ: Բայց միևնույն ժամանակ ես ծատ լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ, ինձ հաջողվել է գործարք կնքել Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և ՕՊԵԿ+-ի հետ, դա մեզ կապահովվի Տեխասի, Հյուսիսային Դակոտայի, Օկլահոմայի և այլ նահանգների պահանջները»,-ասել է Թրամփը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահը չի կարծում, որ երկրի հարաբերությունները մի շարք երկրների, այդ թվում Ռուսաստանի հետ վատացել են:
14:54 - 19 ապրիլի, 2020
Պուտինը հանձնարարել է պաշտպանության նախարարությանը դիտարկել կորոնավիրուսի դեմ պայքարին բանակի ներգրավման հնարավորությունը |hetq.am|

Պուտինը հանձնարարել է պաշտպանության նախարարությանը դիտարկել կորոնավիրուսի դեմ պայքարին բանակի ներգրավման հնարավորությունը |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մշակել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հարցում հատուկ ուժերի և զինուժի միջոցների ներգրավման հնարավորությունը։ Համապատասպան հանձնարարականը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայք էջում։ Առաջարակությունները պետք է ներկայացվեն մինչև ապրիլի 22-ը։ Դեռ ապրիլի 13-ին Պուտինը խոսել էր COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարում երկրի զինված ուժերի ներգրավման տարբերակի վերաբերյալ։ «Բոլոր հնարավորությունները, այդ թվում նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության, եթե կարիքը լինի, իհարկե կարող են և պետք է ներգրավվեն»,- հայտնել է Ռուսաստանի նախագահը։ Նա նշել է, որ նախարարության բուժծառայակիցներն արտասահմանում կուտակել են վարակների դեմ պայքարի փորձ՝ նշելով սակայն, որ պաշտպանության նախարարության հիմնական ուժերը կենտրոնացված են Ռուսաստանում և գտնվում են պահեստազորում։ Մարտի վերջին, Պուտինի հանձնարարականով, զինված ուժերում անց են կացվել ստուգիչ միջոցառումներ, որոնց նպատակը COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարին պատրաստ լինելն էր։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքերով՝ ստուգումն անց է կացվել զինված ուժերի հրաձգարաններում մի քանի փուլերով և տևել է շուրջ չորս օր։   Շարունակությունը՝ hetq.am-ում։
18:30 - 18 ապրիլի, 2020
ՌԴ-ում վատթարացել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը. մեծ թիվ են կազմում ծանր դեպքերը |armtimes.com|

ՌԴ-ում վատթարացել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը. մեծ թիվ են կազմում ծանր դեպքերը |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Ռուսաստանում փոխվում է ժամ առ ժամ, երկրում իրավիճակը վատթարացել է, չափազանց մեծ թիվ են կազմում վարակված ծանր  վիճակում գտնվող հիվանդները: Այս մասին, համաճարակաբանական խորդրակցության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Աճել է վարակված անձանց թիվը, ընդ որում՝ շարունակ շատանում է հիվանդության ծանր տեսակով դեպքերը»,-հայտնել է նա՝ հանձնարարելով ՌԴ կառավարությունը կորոնավիրուսի իրավիճակի հետ կապված թվերն ավելի հաճախ թարմացնել եւ զեկուցել ամենօրյա ռեժիմով : Պուտինը նշել է, որ առաջիկա շաբաթներին առողջապահական համակարգին սպասվում է ծանր աշխատանք եւ ամեն բան հարկավոր է կազմակերպել  օպտիմալ տարբերակով: Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում կորոնավիրուսի դեպքերի աճ գրանցվեց  շատ կարճ ժամանակահատվածում: Այսօրվա տվյալներով, երկրում 18.328 հաստատված դեպք կա, որից միայն 11.513-ը՝ մայրաքաղաք Մոսկվայում, մահացել է 148 մարդ, լիարժեք առողջացումով դուրս գրվել՝ 1470-ը: Ռուսաստանի շրջանների մեծ մասում եւ մայրաքաղաքում գործում էմեկուսացման համազգային ռեժիմը: Իշխանությունները շարունակ կոչ են անում բնակչությանը չլքել տները եւ դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, պահպանել համաճարակաբանական կանոնները:
22:19 - 13 ապրիլի, 2020
Պուտինն առաջարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցներ, ինչպես նաև դիմել է ռուսաստանցիներին |hetq.am|

Պուտինն առաջարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցներ, ինչպես նաև դիմել է ռուսաստանցիներին |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով խորհրդակցություն է անցկացրել նահանգապետերի հետ, որը զուգորդվել է երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձով։ Այդ մասին գրում է BBC-ն։  Խորհրդակցության սկզբում Պուտինը շփվել է շրջանների ղեկավարների հետ։ Նա խոսել է հիվանդանոցներում հավելյալ մահճակալների և շտապ օգնության մեքենաների ավելացման մասին։ Այնուհետև Պուտինը հայտնել է առաջին նորությունը։ Երեք ամսով կներդրվի դաշնային հավելավճար բոլոր այն բուժաշխատողների համար, որոնք աշխատում են կորոնավիրուսով հիվանդ պացիենտների հետ։ Բժիշկներին կհատկացվի 80 000 ռուբլի, միջին օղակի մասնագետներին՝ 50 000 ռուբլի, իսկ կրտսեր բուժանձնակազմին՝ 25 000 ռուբլի։ Երկրորդ թեման, որն արծարծել է Պուտինը, եղել է տնտեսությունը, որն, ըստ նրա, չի կարելի կանգնեցնել։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ չի կարելի փակել տրանսպորտային և քաղաքացիական հաղորդակցությունը շրջանների միջև։ Ընդ որում, նա առանձին չի հիշատակել Չեչնիան։ Այդպիսի հաղորդակցության դադարեցումը կարող է մեծ վնաս հասցնել տնտեսությանը, նույնիսկ Մոսկվայում։ Պուտինը հավելել է, որ մայրաքաղաքի բազմաթիվ ընկերություններ շարունակում են աշխատել կամ անցել են հեռահար աշխատակարգի։ Պուտինը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է մտածել, թե ինչպես վերադառնալ նորմալ աշխատանքային գրաֆիկի՝ ուշադիր հետևելով կորոնավիրուսի տարածման իրավիճակին։ Նա հարկային մարմիններից պահանջել է ընկերություններին չծանրաբեռնել հավելյալ թղթաբանությամբ, որը կարող է խանգարել նրանց աշխատանքին։ Ըստ Պուտինի՝ ընկերությունները կարող են շարունակել աշխատանքը՝ պահպանելով սանիտարական նորմերը։ Պուտինը հանձնարարել է նահանգապետերին խորանալ յուրաքանչյուր ընկերության խնդիրների մեջ՝ հատկապես շեշտադրելով ընկերությունների կողմից աշխատատեղերի չկրճատման հանգամանքը։ Կառավարությանը և Կենտրոնական բանկին նա հանձնարարել է պատրաստել բիզնեսի աջակցության հավելյալ ծրագիր։ «Առաջնահերթ օգնել այն կազմակերպություններին, որոնք պահպանում են զբաղվածությունը»,- հանձնարարական է դրել Պուտինը՝ ենթադրելով, որ ընկերությունները հետաքրքրված են նրանում, որ պահպանեն իրենց աշխատակազմը և թիմը։ Ռուսաստանի նախագահը նորից դրել է բիզնեսի վրա հարկային և պարտատիրական ծանրաբեռնվածությունը կրճատելու հարցը, սակայն առաջնային պահանջել «օգնել այն քաղաքացիներին, որոնց եկամուտները կրճատվել են կորոնավիրուսի պատճառով»։ Նա հայտարարել է 3-7 տարեկան երեխաներին ուղղված նոր հատկացումների մասին՝ անկախ ծնողների ստացած եկամուտներից։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
20:58 - 08 ապրիլի, 2020
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր: Տեղեկատվություն են փոխանակել Covid-19 համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի մասին: Նշվել է, որ երկու երկրներում էլ իրավիճակն այդ առումով լիովին վերահսկելի է: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնմել ռուսական կողմին Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների անխափան իրականացումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի և Ռոսպոտրեբնաձորի հետ արդյունավետ համագործակցության համար: Կողմերը պաշտպանել են տեսակոնֆերանսի միջոցով Եվրասիական բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը: Զրուցակիցները կարևորել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում մշտական շփումների իրականացումը:
14:03 - 06 ապրիլի, 2020
Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են նավթի համաշխարհային շուկայի հարցը

 |armenpress.am|

Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են նավթի համաշխարհային շուկայի հարցը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:  Երկու երկրների առաջնորդներն անհանգստություն են հայտնել կորոնավիրուսի գլոբալ տարածման կապակցությամբ:  Պետությունների ղեկավարները միմյանց տեղեկացրել են նաև սպառնալիքին հակազդելու ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին: Քննարկվել են այս ուղղությամբ երկու երկրների միջև սերտ փոխգործակցության հնարավորությունները: Բացի դրանից, Պուտինը և Թրամփը կարծիքներ են փոխանակել նաև նավթի համաշխարհային շուկայի ներկայիս վիճակի վերաբերյալ և պայմանավորվել են երկկողմ խորհրդակցություններ՝ էներգետիկայի նախարարների մակարդակով: Նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական կապերը:
20:28 - 30 մարտի, 2020
Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակը կհաղթահարի 3 ամսից էլ կարճ ժամկետում․ «ՌԻԱ Նովոստի» |tert.am|

Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակը կհաղթահարի 3 ամսից էլ կարճ ժամկետում․ «ՌԻԱ Նովոստի» |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակը կհաղթահարի երեք ամսից էլ շուտ ժամանակում, գրում է ria.ru-ն։«Իմ գործընկերները հույս ունեն, որ երկու-երեք ամիս հետո կորոնավիրուսը կհաղթահարենք։ Սա վատ կանխատեսում չէ ։ Քանի որ որոշ երկրներում ասում են, որ վարակի դեմ պատերազմը կարող է շատ ավելի երկար տևել»,- հայտնել է ՌԴ նախագահը՝ հույս հայտնելով, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը նույնիսկ երեք ամսից էլ ավելի շուտ կհաղթահարեն։Նախագահի կարծիքով՝ Ռուսաստանում COVID-19-ի տարածման հետ կապված իրավիճակը, անկասկած, դեպի լավը կգնա։ Նա ընդգծել է, որ որքան արդյունավետ ու կոշտ լինեն կորոնավիրուսի պատճառով ձեռնարկվող միջոցները, այնքան քիչ դրանք կտևեն:Նախօրեին Պուտինը հեռուստաուղերձ է հղել Ռուսաստանի բնակիչներին կորոնավիրուսային վարակի տարածման ֆոնին: Անբարենպաստ իրադրության կապակցությամբ երկրի ղեկավարն առաջարկել է մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ մարտի 28-ից ապրիլի 5-ը հայտարարվել է ոչ աշխատանքային:
17:21 - 26 մարտի, 2020
Թուրքիան խախտում է հրադադարի ռեժիմը․ Ասադի խորհրդական |ermenihaber.am|

Թուրքիան խախտում է հրադադարի ռեժիմը․ Ասադի խորհրդական |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի խորհրդական Բուսեյնա Շաբանը Թուրքիային մեղադրել է Սիրիայի Իդլիբ նահանգում կողմերի միջև հաստատված հրադադարը խախտելու մեջ: «Նույնիսկ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո Թուրքիայի կողմից հրադադարի մի շարք խախտումներ են եղել»,- ասել է Շաբանը: Վերջինս նշել է, որ Սիրիայի կառավարությունը հավատարիմ է հրադադարի ռեժիմին.  Անդրադառնալով Սիրիայում Թուրքիայի գործողություններին՝ Ասադի խորհրդականն ասել է, որ իրենք ակնկալում են, որ ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը պետք է դատապարտեն միջազգային իրավունքների նորմերին հակասող Թուրքիայի գործողությունները: «Սիրիան անկախ պետություն է, սակայն տուժում է Թուրքիայի ագրեսիայից ու միջամտությունից: ՆԱՏՕ-ից, ԵՄ-ից ու աշխարհի բոլոր պետություններից մեր սպասելիքն այն է, որ առնվազն քննադատեն Թուրքիայի անօրինական գործողությունները»,- ասել է Շաբանը:
13:09 - 12 մարտի, 2020