Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Մակրոնը հայտարարել Է, որ «Սպուտնիկ V»-ի կիրառումը չի լուծի պատվաստման արագացման հարցը Եվրամիությունում |armenpress.am|

Մակրոնը հայտարարել Է, որ «Սպուտնիկ V»-ի կիրառումը չի լուծի պատվաստման արագացման հարցը Եվրամիությունում |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը չի լուծի պատվաստման արագացման հարցը Եվրամիությունում: «Ես չեմ կարծում, որ ռուսական պատվաստանյութն այսօր (պատվաստման) արագացման հարցի լուծումն Է, քանի որ ժամանակ կպահանջվի ինչպես եվրոպական գործակալության թույլտվությունն ստանալու, այնպես Էլ այն բանի համար, որպեսզի այդպիսի պատվաստանյութն արտադրվի մեր մայրցամաքում»,- Էմանուել Մակրոնը հայտնել Է ամերիկյան CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում: Այն հարցին, թե արդյոք նա կգնի ռուսական պատվաստանյութը, Մակրոնը նշել Է, որ առողջապահության եվրոպական մարմինները դեռ թույլ չեն տվել դա, ուստի պատվաստանյութը չի կարող օգտագործվել Ֆրանսիայում: Ավելի վաղ Պրովանս-Ալպեր-Կապուտակ ափ ֆրանսիական հարավային տարածաշրջանի ղեկավար Ռենո Մյուզելիեն հայտարարել Է, որ COVID-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի նախնական պատվեր Է տվել՝ սպասելով առողջապահության եվրոպական ծառայությունների կողմից պատվաստանյութին հավանություն տալուն: Ֆրանսիական տարածաշրջանի ղեկավարը նշել Է, որ իրենց գործողությունների մասին ծանուցել Է Ֆրանսիայի ԱԳ նախարարության ղեկավար Ժան-Իվ լե Դրիանին: Ռուսաստանը հունվարի 29-ին դիմել Է ԴԵվԳ (Դեղամիջոցների եվրոպական գործակալություն)՝ «Սպուտնիկ V»-ն Եվրամիությունում գրանցելու համար: Մարտի 4-ին հայտնի Է դարձել ռուսաստանյան պատվաստանյութի փորձաքննությունն սկսելու մասին: ԴԵվԳ-ն կտա «Սպուտնիկ V»-ի արդյունավետության, անվտանգության եւ որակի՝ ԵՄ-ում սահմանված ստանդարտներին համապատասխան գնահատականը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
13:35 - 19 ապրիլի, 2021
Պուտինի, Զելենսկու, Մակրոնի և Մերկելի խորհրդականներն այսօր կքննարկեն գագաթնաժողովի հնարավորությունը |azatutyun.am|

Պուտինի, Զելենսկու, Մակրոնի և Մերկելի խորհրդականներն այսօր կքննարկեն գագաթնաժողովի հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների գլխավոր խորհրդականներն այսօր խորհրդակցություններ կանցկացնեն՝ Ուկրաինայի արևելքում լարվածության թուլացմանն ուղղված գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը քննարկելու համար: Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանին կոչ արեցին դադարեցնել զորքի կուտակումը Ուկրաինայի սահմանի մոտ և Ղրիմում: Անցած ամռանը ձեռք բերված փխրուն հրադադարի ռեժիմը խախտվել է, այս տարվա սկզբից առնվազն 30 ուկրաինացի զինծառայող է զոհվել: Զելենսկին հայտարարել է, որ ձգտում է հասնել քառակողմ բանակցությունների՝ «նորմանդյան ձևաչափով», որում ներգրավված են Ուկրաինան, Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան: 2015 թվականից ի վեր Ֆրանսիան ու Գերմանիան միջնորդ են հանդիսանում ուկրաինական հակամարտությունում: Ապրիլի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր գագաթնաժողովին նախապատրաստվելու համար Զելենսկին Փարիզում հանդիպեց Մակրոնին: Ավելի ուշ նրանց միացավ Մերկելը՝ տեսակապի միջոցով:
11:58 - 19 ապրիլի, 2021
Զելենսկին Մակրոնին առաջարկել է քննարկել Ուկրաինայի անդամակցության հարցը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին
 |1lurer.am|

Զելենսկին Մակրոնին առաջարկել է քննարկել Ուկրաինայի անդամակցության հարցը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկին ասել է, որ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը, հաղորդում է ТАСС-ը: Զելենսկին Մակրոնին առաջարկել է ստորագրել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցելու հռչակագիրը: «Մի քանի երկիր արդեն ստորագրել է այս փաստաթուղթը: Կան երկրներ, որոնք այժմ ծանոթանում են հռչակագրին»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:   Զելենսկին սպասում է Մակրոնի պատասխանին: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը կոչ էր արել Ֆրանսիայի նախագահին արհեստական ​​շնչառություն հաղորդել Դոնբասի իրավիճակի կարգավորմանն ուղղված նորմանդական ձևաչափի բանակցություններին: Նորմանդական քառյակը ներառում է Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան և Ֆրանսիան: Քառյակի վերջին բարձր մակարդակի գագաթնաժողովը տեղի է ունեցել Փարիզում 2019 թվականի դեկտեմբերին:
21:18 - 16 ապրիլի, 2021
Ելիսեյան պալատում կայացել է Մակրոնի և Զելենսկու հանդիպումը
 |1lurer.am|

Ելիսեյան պալատում կայացել է Մակրոնի և Զելենսկու հանդիպումը |1lurer.am|

1lurer.am: Այսօր Ելիսեյան պալատում կայացել է  Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Մակրոնի ու Զելենսկու հանդիպումը: France-Presse գործակալությունը, վկայակոչելով Ելիսեյան պալատի իր աղբյուրը, նախօրեին հայտնել էր, որ Փարիզում բանակցությունների թեմաներից մեկը կլինեն Ռուսաստանի հետ հարաբերությունները: Դրանից առաջ Ուկրաինայի ղեկավարի մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը տեղեկացրել էր, որ Զելենսկին բարձրացնելու է Դոնբասում տիրող իրավիճակի և Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի հարցը: Մինչև Փարիզ մեկնելը Զելենսին լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ քննարկելու են անվտանգային հարցեր, մասնավորապես, Դոնբասի շուրջ վերջին զարգացումները:  Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան էլ հինգշաբթի ասել էր, որ Ֆրանսիան ու Գերմանիան պետք է դադարեցնեն մասնակցությունը Ռուսաստանում տեղի ունեցող և ոչ մեկին չսպառնացող զորավարժությունների դեմ քարոզարշավին: Նրա խոսքով՝ Փարիզը և Բեռլինը պետք է խրախուսեն Կիևին թուլացնելու լարվածությունը Դոնբասում և կյանքի կոչելու Մինսկի միջոցառումների փաթեթը:
18:40 - 16 ապրիլի, 2021
Առողջապահական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը միշտ առանձնահատուկ դեր է խաղացել. նախարար

Առողջապահական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը միշտ առանձնահատուկ դեր է խաղացել. նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայի Գուստավ Ռուսսի ուռուցքաբանական կենտրոնի փոխտնօրեն Ստեֆան Պաղդուին, միջազգային բաժնի ղեկավար Աքսել Լը Սեսնըին, ինչպես նաև պատվիրակության այլ անդամների և ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ներկայացուցիչների:  «Ուզում եմ ընդգծել, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների մեջ առողջապահական ոլորտում համագործակցությունը միշտ առանձնահատուկ դեր է խաղացել: Ես շատ ուրախ եմ, որ համագործակցությունը վերջին մի քանի ամիսներին ավելի ակտիվ ընթացքի մեջ է, հետևաբար կարծում եմ, որ առաջիկայում միասին նորանոր ծրագրեր կկարողանանք կյանքի կոչել»,- ողջունելով ներկաներին` ասել է Անահիտ Ավանեսյանը:  Հայաստանի և Ֆրանսիայի բազմամյա փոխգործակցության շրջանակներում Գուստավ Ռուսսի հիվանդանոցը, որը քաղցկեղի բուժմամբ զբաղվող Եվրոպայի առաջատար կենտրոններից է, ցանկություն է հայտնել առավել ինստիտուցիոնալ հարաբերություններ հաստատել Հայաստանի առողջապահության նախարարության և հայաստանյան բժշկական հաստատությունների հետ։  Ըստ նախնական ծրագրերի` համագործակցությունը հայկական կողմի հետ ներառելու է հայ բժիշկների կարճաժամկետ և միջնաժամկետ վերապատրաստում Ֆրանսիայում և փորձի փոխանակում, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող ֆրանսիացի մասնագետների այցելություններ Հայաստան։  Համագործակցությունը կարող է ընդգրկել նաև հազվադեպ հանդիպող ուռուցքների կամ մանկաբուժության և արյունաբանության հետ կապված բարդ ախտաբանությունների բուժում, որի կազմակերպման գործում հայաստանյան կենտրոնները բախվում են դժվարությունների համապատասխան ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Հնարավոր է կազմակերպել նաև հիվանդների բուժում համատեղ ուժերով այն դեպքերում, երբ բուժման որոշ՝ ավելի բարդ փուլեր կանցկացվեն Ֆրանսիայում։    
20:35 - 12 ապրիլի, 2021
Մաղթում եմ, որ Արցախը կրկին կարողանա կերտել իր ապագան ազատության և անվտանգության մեջ. Ֆրանսիայի Սենատի պատգամավոր

Մաղթում եմ, որ Արցախը կրկին կարողանա կերտել իր ապագան ազատության և անվտանգության մեջ. Ֆրանսիայի Սենատի պատգամավոր

Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի (Սենատ) Հանրապետական կուսակցության խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն նամակ է հղել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, նամակում ասված է. «Ուրախ եմ, որ մեր Խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը ընդունվեց որպես հույսի նշան այն սարսափելի փորձությունների և ողբերգությունների ժամանակ, որոնց անսահման քաջությամբ բախվեց Ձեր ժողովուրդը: Մաղթում եմ, որ այս հույսը հնարավորինս արագ իրականանա, որպեսզի Արցախը կրկին կարողանա կերտել իր ապագան ազատության և անվտանգության մեջ: Եվ հաճույքով և պատվի զգացումով եմ ընդունում Ձեր ջերմ հրավերը՝ գալ և բացահայտել Արցախն ու արցախցիներին, երբ իրավիճակը դա թույլ տա: Վերահաստատելով Ձեզ իմ կատարյալ աջակցությունը, ընդունեք, խնդրեմ, պարոն Նախագահ, հարգանքներիս խորին հավաստիքը Կարող եք վստահ լինել իմ լիակատար աջակցության և ձեր կողմից պաշտպանվող Արցախ երկիր այցելելու ցանկության մեջ»:
15:03 - 06 ապրիլի, 2021
ՄԻՊ-ը գերիների անհապաղ վերադարձի հարցը ներկայացրել է Եվրախորհրդարանի Ֆրանսիայի պատգամավորին

ՄԻՊ-ը գերիների անհապաղ վերադարձի հարցը ներկայացրել է Եվրախորհրդարանի Ֆրանսիայի պատգամավորին

Այսօր՝ ապրիլի 5-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանի անդամ Ֆրանսուա-Քզավիե Բելամիին: Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացրել է Ադրբեջանում ապօրնաբար պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ այդպիսով նպատակ ունենալով հոգեկան տառապանք պատճառել նաև նրանց ընտանիքներին: Պաշտպանը հանգամանորեն ներկայացրել է մարդու իրավունքների լրջագույն խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո անթույլատրելի արագությամբ ընթացող սահմանների հետ կապված գործընթացի պատճառով: Հանդիպման ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի և դեսպանության հետ ձևավորած արդյունավետ համագործակցությունը: Կողմերը պայմանավորվել են խորացնել համագործացկությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։
22:22 - 05 ապրիլի, 2021
Գերմանիան ու Ֆրանսիան անհանգստություն են հայտնել Դոնբասում իրավիճակը սրվելու կապակցությամբ
 |azatutyun.am|

Գերմանիան ու Ֆրանսիան անհանգստություն են հայտնել Դոնբասում իրավիճակը սրվելու կապակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի ու Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները ապրիլի 3-ին համատեղ հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով Ուկրաինայի արևելքում իրավիճակը սրվելու կապակցությամբ։ «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, մասնավորապես` ռուսական զորքերի տեղաշարժին և բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել ու ջանքեր գործադրել լարվածությունը մեղմելու համար», - ասված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, թե Ռուսաստանը զորքերը տեղաշարժում է իր տարածքում և իր հայեցողությամբ, և դա ոչ մեկին չպետք է անհանգստացնի։ Մարտի վերջերից սկսած` Ուկրաինայի զինվորական պաշտոնյաները հաղորդում են, որ Դոնբասում ռուսամետ անջատականները պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը։ Դոնեցկի ռուսամետ անջատականները իրենց հերթին մեղադրում են ուկրաինական ուժերին։
15:28 - 04 ապրիլի, 2021
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Մակրոնի՝ Ֆրանսիայում կայանալիք ընտրությունների վրա Անկարայի հնարավոր ազդեցության վերաբերյալ հայտարարությունը |tert.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Մակրոնի՝ Ֆրանսիայում կայանալիք ընտրությունների վրա Անկարայի հնարավոր ազդեցության վերաբերյալ հայտարարությունը |tert.am|

tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրություններին Անկարայի միջամտության մասին հայտարարության համար, հայտնում է Ahval-ը:Նախարարությունը Ֆրանսիայի նախագահի այդ խոսքերը համարել է «անընդունելի և երկրների միջև բարեկամությանն ու դաշինքին հակասող»:Նախարարությունը նշել է, որ Մակրոնի վերջին մեկնաբանությունները խոչընդոտում են Անկարայի կողմից հարաբերությունների կարգավորման փորձերը․ «Մենք կարծում ենք, որ Մակրոնի այս հայտարարությունները ցավալի և հակասական են այն դեպքում, երբ մենք ... հանդարտությամբ և բարեկամությամբ քայլեր ենք ձեռնարկում լարվածությունը վերացնելու համար»:
10:44 - 25 մարտի, 2021
Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում նախատեսվում է ֆրանսիական ինստիտուտ բացել |armenpress.am|

Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում նախատեսվում է ֆրանսիական ինստիտուտ բացել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը աշխատանքներ է տանում ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում Ֆրանսիական ինստիտուտի բացման ուղղությամբ: Այս մասին Լաքոտն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Մենք շարունակում ենք աշխատանքներ տանել ֆրանսիական ինստիտուտի բացման ուղղությամբ, որը լինելու է Շառլ Ազնավուրի կեցավայրում: Շարունակում ենք նաև «Ազնավուր» հիմնադրամի հետ բանակցությունները համագործակցության ավելի խորացված համաձայնագիր կնքելու համար: Այս կառույցը կլինի մշակութային պատուհան, որը ֆրանսիական ներկայության առումով պակասում է Հայաստանում»,- նշեց դեսպանը: Նրա խոսքով՝ Ազնավուրի երևանյան կեցավայրում նման կառույց հյուրընկալելը այն կդարձնի մշակութային ամենագեղեցիկ վայրերից մեկը քաղաքում:
16:18 - 17 մարտի, 2021