azatutyun.am: Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների գլխավոր խորհրդականներն այսօր խորհրդակցություններ կանցկացնեն՝ Ուկրաինայի արևելքում լարվածության թուլացմանն ուղղված գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը քննարկելու համար:
Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանին կոչ արեցին դադարեցնել զորքի կուտակումը Ուկրաինայի սահմանի մոտ և Ղրիմում:
Անցած ամռանը ձեռք բերված փխրուն հրադադարի ռեժիմը խախտվել է, այս տարվա սկզբից առնվազն 30 ուկրաինացի զինծառայող է զոհվել:
Զելենսկին հայտարարել է, որ ձգտում է հասնել քառակողմ բանակցությունների՝ «նորմանդյան ձևաչափով», որում ներգրավված են Ուկրաինան, Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան: 2015 թվականից ի վեր Ֆրանսիան ու Գերմանիան միջնորդ են հանդիսանում ուկրաինական հակամարտությունում:
Ապրիլի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր գագաթնաժողովին նախապատրաստվելու համար Զելենսկին Փարիզում հանդիպեց Մակրոնին: Ավելի ուշ նրանց միացավ Մերկելը՝ տեսակապի միջոցով:
comment.count (0)