Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանի նորընտիր նախագահը շնորհավորել է Ալիևին «գրավյալ տարածքների ազատագրության» կապակցությամբ |civilnet.am|

Իրանի նորընտիր նախագահը շնորհավորել է Ալիևին «գրավյալ տարածքների ազատագրության» կապակցությամբ |civilnet.am|

civilnet.am։ Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Իլհամ Ալիևին «գրավյալ տարածքների ազատագրության» կապակցությամբ: Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը` հղում կատարելով Բաքվում Իրանի դեսպանատանը։ Էբրահիմ Ռայիսին նախագահ ընտրվելու կապակցությամբ իրեն ուղղված շնորհավորական ուղերձին ի պատասխան, իր հերթին շնորհավորել է Իլհամ Ալիևին «գրավյալ տարածքների ազատագրության», դրանք Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ վերադարձի և ընդհանուր սահմանի վերականգման կապակցությամբ: Իրանի նորընտիր նախագահը հույս է հատնել, որ նոր պայմաններում երկկողմ համագործակցությունը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը: Ռայիսին Իրան-Ադրբեջան կապերը «եղբայրական ու բարեկամական» է  բնութագրել։ Նա ընդգծել է, որ դրանք ունեն ընդհանուր պատմական և մշակութային հենք:  
16:20 - 15 հուլիսի, 2021
Երկու երկրների փոխգործակցության խորացումն անխուսափելի է. Իրանի նախագահն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Երկու երկրների փոխգործակցության խորացումն անխուսափելի է. Իրանի նախագահն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը: «Բարձր եմ գնահատում Ձեր անկեղծ շնորհավորանքն իմ՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապերը հիմնված են երկու ազգերի մշակութային վաղեմի հարաբերությունների վրա, որոնք մշտապես եղել են բարեկամական: Միջազգային և տարածաշրջանային խնդիրների հարցում երկու երկրների նույնատիպ և մոտ դիրքորոշումները, որոնք ուղեկցվել են կառուցողական համագործակցությամբ, մեր հարաբերությունների կարևորության ցուցիչն են: Ընդհանուր մարտահրավերներն անխուսափելի են դարձրել երկու երկրների փոխգործակցության խորացումը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության ապահովման և կայունության պահպանման»,-ասված է ուղերձում:  Իրանի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկա ժամանակահատվածում կկարողանան սիներգիայի սկզբունքով ազդեցիկ քայլեր իրականացնել տարբեր ոլորտներում համագործակցության հիմքերի ամրապնդման ուղղությամբ: «Մաղթում եմ Ձեզ առողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ հաջողություն և բարօրություն»,-ասված է Իրանի նախագահի ուղերձում:
15:58 - 15 հուլիսի, 2021
Իրանում պատրաստ են ազատելու ամերիկացի բանտարկյալներին ԱՄՆ-ում իրանցի կալանավորների փոխարեն |armenpress.am|

Իրանում պատրաստ են ազատելու ամերիկացի բանտարկյալներին ԱՄՆ-ում իրանցի կալանավորների փոխարեն |armenpress.am|

armenpress.am: Իրանը պատրաստ Է ազատ արձակելու ամերիկացի բանտարկյալներին ԱՄՆ-ում իրանցի կալանավորների ազատման փոխարեն: Այդ մասին հուլիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին: «Մենք պատրաստ ենք ազատ արձակելու ամերիկացի բանտարկյալներին իրանցի կալանավորների ազատման փոխարեն,- մեջբերում Է Ռաբիի խոսքը Fars գործակալությունը: Մենք բոլոր իրանցի կալանավորներին, ովքեր ԱՄՆ-ի պահանջով ազատազրկված են աշխարհի որ երկրում Էլ որ լինի, դիտում ենք որպես իրանցի կալանավորների Միացյալ Նահանգներում»: Նախօրյակին Իանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտնել Է, որ Թեհրանը բանակցություններ Է վարում ԱՄՆ-ի հետ այնտեղ պահվող իր քաղաքացիների հարցի շուրջը: Նա չի ճշտել, թե ինչ ձեւով են ընթանում բանակցությունները: Հունիսին Իրանի խորհրդարանում ստացվել Է որոշման նախագիծ ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցությունների արգելքի մասին: Ավելի վաղ Խաթիբզադեն ասել Է, որ Իրանն ուղղակի երկխոսություն չի վարում ԱՄՆ-ի հետ բանտակյալների փոխանակման շուրջը: Նրա խոսքով՝ Թեհրանն ԱՄՆ-ի կողմից ուղերձներ Է ստացել Շվեյցարիայի դեսպանության միջոցով, որը նեկայացնում Է Վաշինգտնի շահերը, այդ ուղղությամբ աշխատելու՝ ամերիկացիների պատրաստակամության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:57 - 13 հուլիսի, 2021
Իրանի նախագահը չի բացառել երկրում կորոնավիրուսի հինգերորդ ալիքի բռնկումը |armenpress.am|

Իրանի նախագահը չի բացառել երկրում կորոնավիրուսի հինգերորդ ալիքի բռնկումը |armenpress.am|

armenpress.am: Իրանում կորոնավիրուսի վարակով պայմանավորված իրադրությունը վատանում է, երկրում հիվանդության հինգերորդ ալիքի բռնկման հավանականություն կա: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին: Նա տեղեկացրել է, որ երկրի հարավային և հարավ-արևելյան հատվածներում սկսել է տարածվել կորոնավիրուսի «Դելտա» շտամը: Ռոուհանին նշել է, որ թեպետ իրենք կարող են օրական պատվաստել մինչև 500 հազար քաղաքացու, սակայն անհրաժեշտ է պահպանել բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ կանխելու վիրուսի հետագա տարածումը: «Հնարավոր է՝ հինգերորդ ալիքն արդեն սկսվել է»,- ասել է նախագահը: Իշխանությունները կորոնավիրուսի չորրորդ ալիքի մասին հայտարարել էին 2021 թվականի ապրիլի սկզբին: Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 3.3 մլն մարդ, մահացել է 85.6 հազարը:
17:54 - 10 հուլիսի, 2021
Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն համատեղ ֆիլմարտադրության նպատակով

Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն համատեղ ֆիլմարտադրության նպատակով

Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հուլիսի 7-ին հանդիպել է «Ֆարաբի» կինոյի հիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշին: Կողմերը զրուցել են երկու երկրների մշակութային  ամուր կապերի մասին և ընդգծել կինոյի ոլորտում համագործակցության կարևորությունը՝ ազգային ֆիլմերի ցուցադրության, համատեղ ֆիլմարտադրության, փառատոններին մասնակցության և այլ աշխատանքների կազմակերպման համատեքստում: Այս մասին հաղորդարություն է զետեղվել Իրանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել կինոյի ոլորտում համագործակցության ուղղությամբ կատարված մեծ աշխատանքի կապակցությամբ՝ առանձնացնելով Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Ֆարաբի» հիմնադրամի, «Ոսկե ծիրան» և «Ֆաջր» փառատոնների, ինչպես նաև այլ կառույցների արդյունավետ համագործակցությունը: Անդրադարձ է եղել ընթացիկ տարում տեղի ունենալիք կինոփառատոններին (Երևանում՝ «Ոսկե ծիրան», Սպահանում՝ «Մանկապատանեկան ֆիլմերի 34-րդ միջազգային փառատոն») փոխադարձ մասնակցության հնարավորությանը: Զրույցի ընթացքում քննարկվել է նաև իրանահայության ունեցած էական դերն իրանական կինոյում՝ կարևորելով այդ ուղղությամբ գնահատանքի միջոցառումների կազմակերպումը:  
18:24 - 08 հուլիսի, 2021
Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան Իսրայելին կոչ են արել դադարեցնելու ռազմական հարձակումները Սիրիայում |armenpress.am|

Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան Իսրայելին կոչ են արել դադարեցնելու ռազմական հարձակումները Սիրիայում |armenpress.am|

armenpress.am: Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները (Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա) Իսրայելին կոչ են արել դադարեցնելու ռազմական հարձակումները Սիրիայում: Այդ մասին ասված Է ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել Է Աստանայի ձեւաչափով Սիրիային նվիրված 16-րդ միջազգային հանդիպման արդյունքներով: «Դատապարտեցինք Իսրայելի շարունակվող ռազմական հարձակումները Սիրիայում, որոնք խախտում են միջազգային իրավունքը, Սիրիայի եւ հարեւան երկրների ինքնիշխանությունը, սպառնում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը, եւ կոչ արեցինք դադարեցնելու դրանք»,- ասված Է փաստաթղթում: Կողմերը նաեւ համոզմունք են հայտնել, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Հավաստեցինք կենսունակ եւ երկարաժամետ քաղաքական գործընթացի առաջմղման՝ մեր հանձնառությունը, որը ՄԱԿ-ի աջակցությամբ իրականցնում են իրենք իսկ սիրիացիները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձեւին համապատասխան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:33 - 08 հուլիսի, 2021
Իրանը COVID-19-ի «դելտա» շտամի տարածմամբ պայմանավորված վերականգնում է մի շարք սահմանափակումներ |armenpress.am|

Իրանը COVID-19-ի «դելտա» շտամի տարածմամբ պայմանավորված վերականգնում է մի շարք սահմանափակումներ |armenpress.am|

armenpress.am: Իրանի իշխանությունները COVID-19-ի «դելտա» շտամի տարածմամբ պայմանավորված վերականգնում են մի շարք սահմանափակումներ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Մասնավորապես, իշխանությունները որոշում են կայացրել փակել ոչ առաջնային նշանակության կոմերցիոն ձեռնարկություններն այն տարածքներում, որտեղ կա  COVID-19- ի մեծ ռիսկ: Շուրջ 275 քաղաքում, այդ թվում Թեհրանում, փակ են բոլոր հանրային այգիները, ռեստորանները, գեղեցկության սրահները, առևտրի կետերը, գրքերի խանութները: Հաղորդակցության հարցում մտցվել է արգելք այն քաղաքների միջև, որտեղ կորոնավիրուսի հետ կապված հիվանդացության մակարդակը բարձր է: Իրանի գործող նախագահն ավելի վաղ մտավախություն էր հայտնել այն մասին, որ  «դելտա» շտամի արագ տարածման հետևանքով Իրանին սպառնում է COVID-19- ի 5-րդ ալիք: Իրանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը կազմում է 3 մլն 254 հազար 818: Վիրուսի հետևանքով մահացել է 84 հազար 792 մարդ:
12:17 - 05 հուլիսի, 2021
Իրանն իր աջակցությունն է հայտնում Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցության առաջարկին |hetq.am|

Իրանն իր աջակցությունն է հայտնում Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցության առաջարկին |hetq.am|

hetq.am: Իրանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդման համար «3+3» ձևաչափով տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու նախաձեռնությանը: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Ադրբեջանում Իրանի դեսպան Աբաս Մուսավին։  «Հարավային Կովկասի երեք երկրները (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան) + տարածաշրջանային երեք հարևանները (Իրան, Թուրքիա, Ռուսաստան) կարող են համագործակցել ի շահ տարածաշրջանի»,- նշել է Մուսավին։ «3+3» ձևաչափն առաջարկել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Դեռ հունվարի 29-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները ծրագրում են ընդլայնել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ ձևավորելով «3+3» ձևաչափը։
10:26 - 03 հուլիսի, 2021
ԱՄՆ-ը և Իրանը Վիեննայում կայացած բանակցություններում առկա տարաձայնությունների մի մասն են միայն հարթել. Բլինկեն |tert.am|

ԱՄՆ-ը և Իրանը Վիեննայում կայացած բանակցություններում առկա տարաձայնությունների մի մասն են միայն հարթել. Բլինկեն |tert.am|

tert.am: ԱՄՆ-ը և Իրանը Միջուկային համաձայնագրի շուրջ Վիեննայում ընթացող բանակցություններում առկա տարաձայնությունների մի մասն են միայն հարթել, դրանց ամբողջական վերացումը կախված է Թեհրանից, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: «Մենք Իրանի հետ բանակցությունների վեց փուլ ենք ունեցել արդեն՝ ոչ ուղիղ՝ մեր եվրոպացի գործընկերների միջնորդավորված օգնությամբ: Շատ տարաձայնություններ ենք հարթել, որոնց վերաբերում էին այն հարցին, թե ինչպես վերադառնալ միջուկային գործարքին, բայց բոլոր խնդիրները չէ, որ կարգավորվել են: Բացի այդ, պահպանվում են մի շարք էական տարաձայնություններ: Չեմ կարող ասել՝ կհաջողվի՞ մեզ հաղթահարել դրանք, գերազանցապես դա կախված է Թեհրանում երկրի գերագույն առաջնորդի կայացրած որոշումներից»,- ասել է Բլինկենը:
09:14 - 30 հունիսի, 2021
Ադրբեջանում Իրանի դեսպանը հստակեցրել է, որ Թեհրանը դեմ է սահմանների փոփոխությանը, ոչ թե ուղիների վերաբացմանը |azatutyun.am|

Ադրբեջանում Իրանի դեսպանը հստակեցրել է, որ Թեհրանը դեմ է սահմանների փոփոխությանը, ոչ թե ուղիների վերաբացմանը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում հստակեցրել է, որ Թեհրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե հաղորդակցության ուղիների բացմանը։ Պատասխանելով «Զանգեզուրյան միջանցք»-ի կապակցությամբ Թեհրանում հնչած քննադատությունների վերաբերյալ լրագրողի հարցին` դեսպանն ասել է․ «Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունում հստակ ասված է, որ Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե այդ միջանցքի բացմանը։ Չեմ կարծում, թե տարածաշրջանում ինչ-որ մեկը կողմ է սահմանների բռնի փոփոխությանը։ Մենք կողմ ենք, որ գործեն ցանկացած միջանցքներ, ցանկացած ուղիներով՝ առանց փոփոխելու պետությունների սահմանները։ Տվյալ միջանցքի բացումը Ադրբեջանի ու Հայաստանի գործն է։ Բռնի կերպով, ռազմական ճանապարհով սահմանների փոփոխությունը կխախտի տարածաշրջանի անկայունությունը, և դեռևս նման հեռանկար չի երևում»,- ասել է Իրանի դեսպանը, հավելելով, որ երկաթուղային ուղիների բացումը կնպաստի Ադրբեջանի ու Հայաստանի միջև կապերի ու համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև օգուտներ կբերի ամբողջ տարածաշրջանին։
17:23 - 24 հունիսի, 2021