Զինված միջադեպ` ադրբեջանա-իրանական սահմանին. կա 1 զոհ |tert.am|
15:53 - 06 հուլիսի, 2021

Զինված միջադեպ` ադրբեջանա-իրանական սահմանին. կա 1 զոհ |tert.am|

tert.am: Հուլիսի 5-ի երեկոյան ադրբեջանա-իրանական սահմանին միջադեպ է տեղի ունեցել: Ադրբեջանի սահմանային պարեկը 5 անհայտ անձի կողմից Իրանից երկրի պետական սահմանի խախտման դեպք է գրանցել:

Ինչպես հայտնում է  minval.az-ը, սահմանախախտները եղել են զրինված: Նրանք փորձել են թմրանյութ տեղափոխել: 

Ադրբեջանական կողմը զենք է կիրառել, ինչի հետևանքով սահմանախախտներից մեկը, որն Ադրբեջանի քաղաքացի էր և գտնվում էր հետախուզման մեջ, սպանվել է:

Մյուս սահմանախախտները փախել են Իրանի տարածք: Դեպքի վայրում հայտնաբերվել է պայուսակ, որում եղել է 6895 գր նյութ` նման թմրանյութերի և դեղամիջոցների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել