Սահման

16 մարզային մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների հատկացվել են համակարգչային նոր սարքավորումներ

16 մարզային մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների հատկացվել են համակարգչային նոր սարքավորումներ

Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) 16 հաստատություն ստացել է պլանշետներ՝ կրթության որակի բարելավման, հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Միջոցառումն իրականացվել է ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Համակարգչային սարքավորումների հանձնման միջոցառմանը մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ սա հերթական կարևոր քայլն է համավարակի հետևանքով կրթական համակարգում առաջացած խնդիրների լուծման գործում: «Սա գործընկերային ճկուն հարաբերությունների դրսևորում է, երբ ջանքերի համախմբմամբ ուսումնական հաստատությունների համար առաջացած ճգնաժամային իրավիճակում ստեղծվում են զարգացման, հեռավար ուսուցման բարելավման պայմաններ: Անկախ նրանից, թե երբ վերջնականապես կհաղթահարենք համավարակը, այս ընթացքում զարգացրած կարողությունների, գործիքների մի մասը կկարողանանք օգտագործել նաև հետագայում: Հույս ունեմ՝ այս սարքավորումները կծառայեն որպես ճգնաժամի հաղթահարման, հաստատությունների զարգացման գործիք: Գիտենք, որ կան ընթացիկ բարելավման խնդիրներ, բայց սա ևս շատ քայլ է: Պետք է մշտապես շարունակել զարգացման գործընթացը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և շնորհակալություն հայտնել ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ-ին արդյունավետ համագործակցության և նախարարության կողմից ՄԿՈՒ ոլորտում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերած շարունակական աջակցության համար: Ծրագրի համակարգող Կարինե Սիմոնյանը ևս կարևորել է ԿԳՄՍ նախարարության հետ գործընկերային հարաբերությունները և ասել, որ համակարգչային սարքավորումների տրամադրումը ոչ թե պարզապես գեղեցիկ քայլ է, այլ կարիքների գնահատման արդյունքում առաջացած գաղափար: «Մեր ծրագրերում փորձում ենք անպայման ներառել մարդկային կարողությունների զարգացման բաղադրիչը` կրթական խնդիրների հաղթահարման և երիտասարդության՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկման նպատակով: Սա հակաճգնաժամային ծրագիր է, որն իրականացվել է հետպատերազմական և համավարակի պայմաններում՝ կոնկրետ 3 մարզի համար: Սարքավորումների տրամադրման որոշումը կայացվել է կատարված հետազոտության արդյունքում. ՄԿՈՒ հաստատություններն ունեն համակարգչային տեխնիկայի թարմացման և ստեղծված պայմաններին համապատասխան գիտելիքների զարգացման կարիք»,- ասել է Կարինե Սիմոնյանը և վստահեցրել, որ պատրաստ են ծրագրերն առավել բարելավել և դարձնել հասցեական՝ հաշվի առնելով ՄԿՈՒ հաստատությունների առաջարկները: «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում իրականացվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատոււթյունների և քաղաքականություն մշակողների հարմարեցումը «նոր բնականոնին» ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի պայմաններում» թեմայով հետազոտություն. հավաքագրվել և ամփոփվել է ՄԿՈՒ հաստատությունների առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ տեղեկատվություն, որի հիման վրա մշակվել են վերոնշյալ սահմանամերձ մարզերի ՄԿՈՒ հաստատությունների ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունների զարգացմանն ուղղված առաջարկություններ: Բացի դրանից՝ առցանց դասընթացները լավագույնս նախապատրաստելու և վարելու համար վերապատրաստվել է ՄԿՈՒ հաստատությունների ավելի քան 400 աշխատակից:
16:14 - 12 մայիսի, 2021
ՀՀ պետական սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն չի իրականացվել, մենք որևէ տեղից նահանջ չունենք․ Թագուհի Թովմասյանը՝ Վարդենիսի ուղղությամբ տարածվող լուրերի մասին |tert.am|

ՀՀ պետական սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն չի իրականացվել, մենք որևէ տեղից նահանջ չունենք․ Թագուհի Թովմասյանը՝ Վարդենիսի ուղղությամբ տարածվող լուրերի մասին |tert.am|

tert.am: Ես քիչ առաջ խոսեցի բանակային կորպուսի հրամանատարի հետ, և նա ինձ հավաստիացրեց, որ Հայաստանի պետական սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն չի իրականացվել, որևէ ագրեսիա չկա հակառակորդի դիրքերում այդ հատվածում։ Այս մասին ասաց Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ադրբեջանական կողմը երեկվանից դիրքերն առաջ է բերել Վարդենիսում։ «Խնդիրն այն է, որ երբ նրանք նախկինում դիրքավորված են եղել՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ առատ ձյան պատճառով, չեն կարողացել դիրքավորվել այն դիրքերում, որտեղ նախատեսել էին և որտեղ GPS-ը ցույց է տալիս որպես ադրբեջանական սահման։ Այսինքն՝ նրանք ավելի հետ են եղել և հիմա, որ ձյունը հալվել է, իրենք ուղղակի առանց ագրեսիայի իրենց դիրքերում են դիրքավորվում»,– ասաց նա։«Մենք որևէ տեղից նահանջ չունենք, մեր զորքերը ամուր կանգնած են իրենց տեղում և չեն էլ պատրաստվում նահանջել»։
15:41 - 12 մայիսի, 2021
3-րդ բանակային կորպուսը, համաձայն այս տարվա պլանի՝ իրականացնում է զորավարժություն․ Սամվել Ասատրյանը՝ «տագնապ» հրամանով զորք դիրքեր բարձրացնելու մասին |168.am|

3-րդ բանակային կորպուսը, համաձայն այս տարվա պլանի՝ իրականացնում է զորավարժություն․ Սամվել Ասատրյանը՝ «տագնապ» հրամանով զորք դիրքեր բարձրացնելու մասին |168.am|

168.am: «Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը քիչ առաջ գրել է, որ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսում տագնապ է հայտարարվել, և որ Վանաձոր քաղաքի զորամասից «տագնապ» հրամանով  դիրքեր են բարձրացնում: «Հրապարակ» կայքն էլ գրել է, որ Լուսակերտի զորամասից զորք են տեղափոխում Սյունիք: «3-րդ բանակային կորպուսը, համաձայն 2021 թվականի տարվա պլանի՝ իրականացնում է զորավարժություն: Լուսակերտի և այլ զորամասերում Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայությունը մարտական պատրաստության ստուգումներ է իրականացնում»,- այս մասին ասաց ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը: Գնդապետ Ասատրյանը հորդորեց զերծ մնալ սոցցանցերում և մեդիահարթակներում բաց աղբյուրներով հակառակորդին տեղեկություն տալուց:
15:10 - 12 մայիսի, 2021
Սյունիքում բողոքի ակցիաների դեպքերով մեղադրյալ Հայկ Հայրապետյանն արդարացվել է |hetq.am|

Սյունիքում բողոքի ակցիաների դեպքերով մեղադրյալ Հայկ Հայրապետյանն արդարացվել է |hetq.am|

hetq.am: Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով մեղադրյալ Հայկ Հայրապետյանն արդարացվել է: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Հայրապետյանի պաշտպան Միքայել Շխիմյանը: Հիշեցնենք, որ Հայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով՝ խմբի կազմում խուլիգանությունը՝ զուգորդված բռնությամբ և առանձնակի ցինիզմով: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նա ձերբակալվել էր, ապա դատարանի որոշմամբ՝ ազատ արձակվել: Շխիմյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին և 21-ին եղել է Սյունիքի մարզում, որտեղ այցելել է Շուռնուխ․ Ագարակ, Մեղրի ու Կապան։ Այցի ընթացքում քաղաքացիներն ընդվզել և դժգոհություն են հայտնել, բողոքի ակցիաներ կազմակերպել, վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ հնչեցրել, ճանապարհ փակել։ Մեղրիում քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։ Շարունակությունը՝ hetq.am–ում
14:58 - 12 մայիսի, 2021
ԱԱԾ-ն զգուշացնում է. հայտարարություն Սյունիքի իրավիճակի վերաբերյալ

ԱԱԾ-ն զգուշացնում է. հայտարարություն Սյունիքի իրավիճակի վերաբերյալ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Նկատի ունենալով հիշյալ տեղեկությունների տարածման արդյունքում հանրության շրջանում ձևավորված անհանգստությունները՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ հրահրելու գործելաոճից ու տեղեկացնում, որ նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ: Ազգային անվտանգության մարմինները դարձյալ հորդորում են զերծ մնալ ոչ պաշտոնական ու չճշտված տեղեկությունների տարածումից և ապավինել բացառապես պաշտոնական լրահոսին:
14:45 - 12 մայիսի, 2021
Տեղ համայնքի ղեկավարը հերքում է տեղեկությունը, թե հակառակորդը Խնածախ բնակավայրի մոտ մի փոքր առաջ է եկել

Տեղ համայնքի ղեկավարը հերքում է տեղեկությունը, թե հակառակորդը Խնածախ բնակավայրի մոտ մի փոքր առաջ է եկել

Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն Infocom-ի հետ զրույցում հերքում է տեղեկությունները, թե հակառակորդը Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի մոտ մի փոքր առաջ է եկել․ «Տեղեկությունները ճիշտ չեն, մենք մեր գործը նորմալ անում ենք, չանհանգստանաք»։ Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը Infocom-ի հետ զրույցում հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե հակառակորդը Սյունիքի Իշխանասարի ուղղությամբ հարձակում է նախաձեռնել։ Իսկ Վերիշեն բնակավայրի ղեկավար Արարատ Օրդյանը հայտնլ է, որ այս գիշեր հակառակորդը Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքով առաջացել է դեպի Գորիսի Վերիշեն բնակավայրի վարչական տարածք՝ լճի տարածքը վերցնելով իր հսկողության տակ՝ հավելելով, որ մինչեւ այս գիշեր՝ լճի միայն 30 տոկոսն է եղել հակառակորդի հսկողության տակ։ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանն էլ Infocom-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունները, թե Կապանում տղամարդկանց հրահանգվել է պատրաստ լինել կամավորագրման։   
14:12 - 12 մայիսի, 2021
Ադրբեջանցիները դիրքային աշխատանքների ընթացքում խախտել են մեր վարչական սահմանը, մերոնք միջամտել են. սյունեցի պատգամավոր |armtimes.com|

Ադրբեջանցիները դիրքային աշխատանքների ընթացքում խախտել են մեր վարչական սահմանը, մերոնք միջամտել են. սյունեցի պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: Սյունիքում այս պահին իրավիճակը հանգիստ է, հայկական, ադրբեջանական եւ ռուսական կողմերի մասնակցությամբ բանակցություններ են ընթանում՝ առաջացած հակասությունները հարթելու ուղղությամբ: Այդ մասին տեղեկացրեց սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ մարզպետը եւս տեղում է: Խոսելով մամուլում տարածված տեղեկությունների մասին՝ համաձայն որոնց մարտեր են ընթացել Իշխանասարի ուղղությամբ, Խաչատրյանը դրանք ապատեղեկատվություն որակեց. «Իմ տեղեկություններով՝ ադրբեջանցիները, օգտվելով ձնհալից, փորձել են Իշխանասարի ուղղությամբ դիրքերի տեղադրման աշխատանքներ իրականացնել: Բայց քանի որ այդ ամենի հետեւանքով խախտել են մեր վարչական սահմանը՝ մերոնք միջամտել են եւ թույլ չեն տվել: Որեւէ միջադեպ չի եղել, լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունները ապատեղեկատվություն են, չեն համապատասխանում իրականությանը եւ ավելորդ տագնապ են առաջացնում ժողովրդի մոտ»,- ասաց Խաչատրյանը: Հարցին՝ վիրավորներ ունե՞նք, պատգամավորը բացասական պատասխան տվեց. «Չէ, չէ, չունենք, ի՞նչ վիրավոր»: Շարունակությունը՝ armtimes.com-ում։
14:02 - 12 մայիսի, 2021
Գիշերը հակառակորդը Սև լճի տարածքը վերցրել է իր հսկողության տակ․ Վերիշեն բնակավայրի ղեկավար Արարատ Օրդյան

Գիշերը հակառակորդը Սև լճի տարածքը վերցրել է իր հսկողության տակ․ Վերիշեն բնակավայրի ղեկավար Արարատ Օրդյան

Այս գիշեր հակառակորդը Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքով առաջացել է դեպի Գորիսի Վերիշեն բնակավայրի վարչական տարածք՝ լճի տարածքը վերցնելով իր հսկողության տակ։ Այս մասին Infocom-ի հետ զրուցում ասաց Վերիշեն բնակավայրի ղեկավար Արարատ Օրդյանը։ Նա նշեց, որ մինչեւ այս գիշեր՝ լճի միայն 30 տոկոսն է եղել հակառակորդի հսկողության տակ։ Նրա խոսքով՝ այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի հակառակորդը հետ քաշվի․ տարածքում են ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, համայնքապետը պատրաստվում է միանալ նրանց։ Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։
13:17 - 12 մայիսի, 2021
Ադրբեջանական զինուժը փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում․ ՊՆ-ն պարզաբանում է տարածել

Ադրբեջանական զինուժը փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում․ ՊՆ-ն պարզաբանում է տարածել

Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից «Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
13:10 - 12 մայիսի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 1/1, 13, 15 շենքեր, Մոլդովական փ. 3/1, 5, 12, 13, 14 շենքեր, Գայի պող. 11, 13 շենքեր, թիվ 164 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:30-16:00 «Ռեգնոս», «Սպայակա» ՍՊԸ-ներ, քաղ․ «Հ․Սարգսյան», «Արաքս-2» Ա/Կ, «Էկոֆորմ», «Ա-Ս ինվեսթ Մենթս», «Արկոմպ» ՍՊԸ-ներ, Կիրառական քիմիայի ինստիտուտ, «Արիակ» ՓԲԸ, «Վեոն Արմենիա» ընկերություն, «Յունի քիմ» ՍՊԸ, 11:00-17:00 Ազատության պող. 12 շենք, Զարյան փ. 2 շենք, Պռոշյան 1 նրբ. 20/1 շենք, Արաբկիր 21փ. 10; 39փ. 16, 18/1 շենքեր, Գոգոլի փակուղու սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 12 շենք, Կոմիտասի պող. 59/6 շենք, Ահարոնյան և Կամարակ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 7-րդ փողոցի և 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գարեգին Նժդեհի հրապարակի ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագավիթ 10, 13, 14, 16 փողոցների սեփական տներ, Արտաշատի խճուղու սեփական տներ, Նորագավիթ նոր ուղի կոլտնտեսություն, Չեխովի փ․6, 8, 8/1, 10, 10ա, 15, 17 շենքեր, Եղբայրության փ. 14, Շևչենկոյի փ․ 1, 4, 6, Եղբայրության փ․ 4, 6, 8 շենքեր, Մայիսի 9-ի փ․ 49, 51 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արագածոտնի մարզում՝ 11:00-17:00 Ուջան գյուղ,   Արարատի մարզում՝ 10:00-14:00 Նոր Կյուրին գյուղ մասնակի, 10:30-14:30 Բերդիկ գյուղ մասնակի, 10:00-16:00 Հովտաշատ, Ռանչպար և Այգավան գյուղեր մասնակի, 10:30-16:00 Բերքանուշ գյուղ մասնակի, 12:00-13:00 Մասիս քաղաք` Նոր թաղամաս մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։30 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան, Գայի, Խանջյան, Սայաթ Նովա, Զաքարյան, Արա Գեղեցիկի, Նոր թաղ, Նար-Դոսի փողոցներ, Կալեր, Ծիրանանոց, Բոլոր հողեր թաղամասեր մասնակի, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյան, Շիրակի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ձորաղբյուր և Գեղաշեն գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի, 12:00–16:00 Բալահովիտ գյուղ և հարակից և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Գեղարքունիքի մարզում՝ 09։30-10։30 Վարդենիս համայնք՝ Վ․Համբարձումյան, Վ․Սարգսյան, Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակովի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Մակվիչ” ՍՊԸ, “Վեոն Արմենիա”, “Յուքոմ” ընկերությունների բջջային կայաններ,   Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Ախուրյանի տրածաշրջան՝ Մայիսյան և Հացիկ գյուղեր,   Լոռու մարզում՝ 11:00-17:00 Սարատովկա, Նովոսելցովո և Գետավան գյուղեր,   Սյունիքի մարզում՝ 10:30-12:30 Սիսիան քաղաք՝ Կամոյի, Տերյան, Թումանյան և Րաֆֆի փողոցներ մասնակի, 13:00-17:00 Սիսիան քաղաք՝ Իսրայելյան փողոց, Ադամյան փ. 11 և Սիսական փ. 64 շենքեր, 10:30-15:30 Տեղ գյուղը մասնակի, 11:00-15:00 Քարահունջ գյուղ:
09:32 - 12 մայիսի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 8, 8/1, 8/2, 10, 10/1, 14 շենքեր, Մոլդովական փ. 20, 22, 24, 24/1, 24/2, 26, 26/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Կորյունի փ. 7 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11:00-17:00 Գարեգին Նժդեհի հրապարակի ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 5 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Շիրակի փ․13, 15, 17 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Կոմիտասի պող. 23/3 շենք, Ազատության պող. 12 շենք, Թամանյան փ. 1 շենք, Բաղրամյան պող. 2 փակ. 8 շենք, Անտառային փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Ավետիսյան փ. 63 շենք, Հակոբյան փ. 2 շենք, Զարյան փ. 2 շենք, Բաղրամյան պ. 22 շենք, Մամիկոնյանց փ. 34, 34ա, 24Գ, 36/1, 36/2, 36/8 շենքեր, Իսակովի պող. 52/1, 52/2, 52/3, 52/4, 52/5 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:00-12:00 Մարմարաշեն գյուղ մասնակի, 10:30-12:30 Եղեգնավան և Լուսառատ գյուղեր, 10:00-16:00 Վեդի քաղաք՝ Անդրանիկավան գյուղ մասնակի, 10:30-16:00 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Աճառյան, Արազի, Իսակովի, Դուրյան, Օրբելի, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Բերքանուշ գյուղ մասնակի, 13:00-14:00 Նոր Կյուրի գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-15:00 Գլաձոր գյուղ մասնակի, Ելփին, Չիվա, Ռինդ, Արենի գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան փողոցներ, Սաֆարյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծաղկաձոր քաղաք՝ Ծաղկաձորի քաղաքապետարան, Հայփոստ, “Արարատբանկ” ընկերություն, Չարենցի, Կեչառիսի, Օրբելի եղբայրներ, Մագիստրոսի փողոցներ, «Ռոսիա» հյուրանոց, «Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիր, «Կեչառիս» հյուրանոցային համալիր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ձորաղբյուր և Գեղաշեն գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի,   Գեղարքունիքի մարզում՝ 11։10-15։00 Մեծ Մասրիկ, Կուտական, Կախակն, Տրետուք գյուղեր, “Հրանտ Կարապետյան” ՍՊԸ, հեռոստակայան, “Գոգա-Սեդա” գազալցակայան և “Լուսինե Խաչատրյան” ՍՊԸ,   Սյունիքի մարզում՝ 10:30-12:00 Սիսիան քաղաք՝ Սիսական փ. 46, 46ա, 50, 50ա շենքեր ,Ա.Մանուկյան փ. շենք, 12:30-13:30 Սիսիան քաղաք՝ Իսրաելյան փ. 39, 39գ շենքեր, Նժդեհի փ. 2, 3, 4 շենքեր, Սիսական փ. 34 շենք, Ա.Մանուկյան փ. 3 շենք, Իսրայելյան փ. 35, 37 շենքեր, Ադոնցի փ. 1/1, 1/2, 1/4 շենքեր, 14:00-15:00 Սիսիան քաղաք՝ Իսրաելյան փողողց մասնակի, Ադամյան փ. 11 շենք, Սիսական փ.64 շենք, 15:30-16:30 Սիսիան քաղաք՝ Չարենց փ. 12 շենք, 11:00-16:00 Գորիս քաղաք՝ Հին վանքի տակ թաղամաս, 09:30-12:00 Գեղի գյուղ մասնակի, 10:00-15:00 Շինուհայր գյուղ մասնակի, 10:30-17:00 Խնձորոսկ գյուղ մասնակի, 11:00-17:00 Աղիտու գյուղ, 15:30-17:00 Հալիձոր գյուղ մասնակի:
09:07 - 11 մայիսի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական-Բագրևանդի փողոցների հարակից սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խանջյան փ. 47, 49 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 18, Մառի փ. 5, 6, 7, 9, 10, 11, 12, 13 շենքեր, Մառի նրբանցք 1 շենք, թիվ 166 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Անտառային փ. 131, 133, 135 շենքեր, Շիրվանզադե փ. 24/30 շենք, Ադոնցի փ. 17/5 շենք, Օրբելի փ. 51 շենք, Համբարձումյան փ. 119 շենք, Ա.Ավետիսյան փ. 112 շենք, Հակոբյան փ. 2 շենք, Չեխովի փ. 11, 12, Մանթաշյան փ․ 42, 50, Շևչենկո փ․ 7 շենքեր, Ղարիբջանյան փողոցի սեփական տներ, Կաշեգործների փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 7-րդ փողոցի և 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ 5, 6, 8, 10 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արագածոտնի մարզում՝ 10:00-16:00 Աշտարակ քաղաք` Նարեկ թաղամաս, Վանի Հերոսներ, Զ․Անդրանիկ, Պռոշյան, Նարեկացի, Շահազիզի, Շիրազի, Լինչի և Մաշտոցի փողոցներ, 12:00-14:00 Ոսկեհատ և Ագարակ գյուղեր,   Արարատի մարզում՝ 10:00-14:00 Արևաբույր գյուղ մասնակի, 11:00-16:00 Հովտաշատ գյուղ մասնակի, 10:30-14:30 Արաքսավան գյուղ մասնակի, 10:30-16:00 Բերքանուշ գյուղը մասնակի, 10:00-16:00 Վեդի քաղաք` Կասյան փողոց մասնակի, Արարատ գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-15:00 Գետափ գյուղ մասնակի, 10:00-16:00 Վայք քաղաք` Երկրաբաների, Շահումյան, Մայիսյան, Իսրայել Օրու, Շինարարների, Ազատության փողոցներ, Ջերմուկի խճուղի և Մոզ թաղամաս մասնակի, Արին գյուղ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան, Պ․ Սևակի 1, 2, 3 փողոցներ, Սաֆարյան, Շիրակի փողոցներ մասնակի, Բոլոր հողեր թաղամաս, Ծիրանանոց թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռավան համայնք՝ 9, 10, 11 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի համայնք՝ 4, 5, 38, 22, 23, 24 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հրազդան քաղաք՝ Մարզային ոստիկանություն, Հայփոստ, Վանատուր թաղամաս մասնակի, Ջրառատ թաղամաս մասնակի, Կենտրոն թաղամասի 44, 46, 48, 70, 74, 76, 80, 82, 84, 86, 88 շենքեր, Երկաթգծի թաղամաս, Տրեստի և Հրազդանմաշի հանրակացարաններ, Միկրոշրջանի Վահագնի թաղամաս և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-15։00 Ալափարս, Բջնի համայնքներ, «Վեոն Արմենիա», «Յուքոմ», «ՎիվաՍել- ՄՏՍ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ, թաղամաս մասնակի, 13։00-16։30 Ծաղկաձոր քաղաք՝ Չարենցի, Կեչառիսի, Օրբելի եղբայրներ, Մագիստրոսի փողոցներ, «Ռոսիա» հյուրանոց, «Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տուն», «Կեչառիս» հյուրանոցային համալիրներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծաղկաձորի քաղաքապետարան, Հայփոստ, «Արարատբանկ» ընկերություն, Նոր Գեղի համայնք՝ Նոր թաղամաս, «ՖԲՊ-ՄՍ Դայմոնդ» ՍՊԸ, Ս․ Ջուլֆյան թաղամաս, «Բուլդոկ» ՍՊԸ, «Էլեն» Ա/Կ, պոմպակայան 4, Նոր Արտամետ գյուղ, «Մուշ 95» սերվիս, «Բրիլյանտ» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Գեղարքունիքի մարզում՝ 13։00-15։00 Լճաշեն համայնք ամբողջությամբ, Վարսեր համայնք մասնակի, Լճաշենի համայքապետարան, «Տուֆ Գրանիտ», «Գոգ Արս», «Լեվ Լեն», «Արա Արեգ», «Հ. Սեդրակյան», «Ռանչպար» ՍՊԸ-ներ, Ավտոտեխսպասարկում, «Ա.Տեր Գրիգորյան», «Շ.Բոզոյան», «Է. Մխիթարյան», «Ա.Սալազարյան», «Հ. Պողոսյան» ԱՁ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Լոռու մարզում՝ 11:00-15:30 Կաթնաղբյուր, Ուրասար և Արմանիս գյուղեր, 11:00-17:00 Սպիտակ քաղաք՝ Իտալական թաղամաս, Ջրաշեն գյուղ մասնակի և Սարամեջ գյուղ,   Սյունիքի մարզում՝ 10:30-13:30 Գորիս քաղաք` Մամիկոնյան և Սարգսյան փողոցներ մասնակի, 10:30-11:30 Սիսիան քաղաք` Որոտան փ. 2 և Չարենց փ. 2, 4, 6 շենքեր, 12:00-13:00 Սիսիան քաղաք՝ Շիրակ փողոց, 10:00-15:00 Շինուհայր գյուղ մասնակի, 10:30-17:00 Խնձորեսկ գյուղ մասնակի, 11:00-16:30 Անգեղակոթ գյուղ, 15:30-17:30 Հալիձոր գյուղ:
09:09 - 07 մայիսի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք մարզերի որոշ հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 2, 4, 4/1, 6, 8, 10, 12, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 27 շենքեր, Գալշոյան փ. 2, 4, 6, 8, 8/1, 10, 12, 16, 46, 48, 50 շենքեր, Մառի փ. 16, 18, 18/1, 25 շենքեր, թիվ 6 երեկոյան դպրոց, թիվ 112 և 268 մսուր- մանկապարտեզներ, «Հայնախագիծ» և «Գեոդեզիայի» ինստիտուտներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Տոլբուխին փ. 34 շենք, Մամիկոնյանց փ. 38/3 շենք, Հակոբյան փ. 2 շենք, Լեռ Կամսար փողոցի սեփական տներ և հարակիցոչ բնակիչ-բաժանորդներ, Կիևյան փ. 22 շենք, Վաղարշյան փ. 18 շենք, Նորք Մարաշ՝ Նորքի 9-րդ փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ 3, 6, 12 փողոցների սեփական տներ, Ավան՝ 6-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների սեփական տներ, “Օլիմպիա Գլաս”, “Էյ Ջի Գրուպ” ՍՊԸ-ներ, “Ջուլիետտա Միքայելյան” և “Սիմոնյան Խանում” ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․ 1, 14, 16 շենքեր, Մանթաշյան փողոցի սեփական տներ, Չեխովի փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Նիզամի փ․ 24, 26, 28 շենքեր, Մայիսի 9-ի փողոցի սեփական տներ, Եղբայրության փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Ներքին Չարբախ 3, 5 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վահե Վահյան, Հ.Ներսիսյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արեշ 2-րդ փ. 1-30; 4-րդ փ. 1-46 սեփական տներ, Մուրացան փ. 130-138 (զույգ) սեփական տներ, Դավիթ Բեկի փ. 45-104 սեփական տներ, Դավիթ Բեկի 4-րդ նրբանցքի 1-43 սեփական տներ,   Կոտայքի մարզում՝ 10:00-12:00 Հրազդան քաղաք՝ Կենտրոնի 3, 9, 12, 17, 18, 19, 25, 26, 30, 98 շենքեր, Մաքրավան թաղամասի դպրոց և Նոր Մաքրավան թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 14:00–16:00 Հրազդան քաղաք՝ Աբովյան 1 պոմպակայան, 11։00-16։00 Եղվարդ համայնքի` Շահումյան, Սպանդարյան, Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան, Սաֆարյան, Չարենցի, Իսահակյան, Շիրակի, Արա Գեղեցիկի փողոցները, Կոմիտասի, Աբովյան, Նոր Թաղ, Նար Դոսի փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, Պարույր Սևակի 1, 2, 3 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռավան համայնք՝ 9, 10, 11 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-15։00 Ֆանտան համայնք, «Կար-Կոր», «Ա Խառատյան» գազալցակայաններ, «Աէրոնավիգացիան», «Վեոն Արմենիա», «Յուքոմ», «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17։00 Ձորաղբյուր և Գեղաշեն գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի, 12:00–14:00 Վանատուր թաղամաս մասնակի, “Արարատ-Լադա” ՓԲ ընկերություն, “Եվրոքափ”ընկերություն և Ա/Ձ “Դ․ Սարգսյան”, Տրեստի հանրակացարան, արվեստի դպրոց, Հրազդան Մաշի հանրակացարաններ, Հրազդան քաղաք՝ 29, 31, 33, 35, 37, 41, 43, 45, 47, 63, 69, 71, 75, 77, 79 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Գեղարքունիքի մարզում՝ 11։00–16։00 Երանոս և Գեղհովիտ համայնքներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:00-12:00 Մարմարաշեն և Եղեգնավան գյուղեր մասնակի և Նոյակերտ գյուղ, 10:00-13:00 Արարատ գյուղ մասնակի, 10:00-16:00 Վեդի քաղաք՝ Շիրազի, Կասյան, Կոմիտասի, Գնունի փողոցներ մասնակի, 10:30-16:00 Բերքանուշ գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-15:00 Գնիշիկ գյուղ, 10:00-16:00 Զառիթափ, Գոմք, Կապույտ, Ազատեկ, Զեդան և Փոռ գյուղեր, Կարմրաշեն գյուղ մասնակի,   11:00-15:00 Գլաձոր գյուղ մասնակի,   Լոռու մարզում՝ 11:00-17:00 Հարթագյուղ, Խնկոյան, Լուսաղբյուր, Պառնի և Ծաղկաբեր գյուղեր,   Սյունիքի մարզում՝ 10:30-13:00 Գորիս քաղաք՝ Գետափնյա փողոց, 10:30-16:30 Սիսիան քաղաք՝ Գայի թաղ. 12, 13, 14, 15 շենքեր, Տերյան, Բակունցի, Աղայան, Սայաթ-Նովա, Սպանդարյան, Կամոյի, Մկրտչյան, Շահնազարյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-13:30 Քարաշեն գյուղ մասնակի, 14:00-17:00 Շաքե, Իշխանասար գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
09:12 - 06 մայիսի, 2021
Սյունիքի մարզպետարանը հերքում է մարզի տարածք ադրբեջանցիների ներթափանցման մասին տեղեկությունները

Սյունիքի մարզպետարանը հերքում է մարզի տարածք ադրբեջանցիների ներթափանցման մասին տեղեկությունները

 Իրականությանը չեն համապատասխանում համացանցում տարածված այն տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են Սև լճի տարածքն ու ներթափանցել են Սյունիքի մարզ: Այս մասին նշված է Սյունիքի մարզպետարանի «ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Այն, որ այս պահին ադրբեջանական կողմն անգամ դիրքեր չի տեղադրել իր հատվածում, իսկ տարածվող նյութն ապատեղեկատվություն է, հաստատում է Առաջին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժ․Պողոսյանը, որը վերջին երկու օրերին գտնվել է այդ տարածքում», - հայտնում է Սյունիքի մարզպետարանը՝ ընդգծելով, որ հայ-ադրբեջանական սահմանագիծն, ինչպես խորհրդային տարիներին, այժմ էլ՝ անցնում է լճի տարածքով, և ներկա պահին յուրաքանչյուր կողմը վերահսկում է իր հատվածը, իսկ Սյունիքի մարզից որևէ տարածք «Սև լիճ» արգելավայրում չի զիջվել։
18:14 - 05 մայիսի, 2021