Ադրբեջանցիները դիրքային աշխատանքների ընթացքում խախտել են մեր վարչական սահմանը, մերոնք միջամտել են. սյունեցի պատգամավոր |armtimes.com|
14:02 - 12 մայիսի, 2021

Ադրբեջանցիները դիրքային աշխատանքների ընթացքում խախտել են մեր վարչական սահմանը, մերոնք միջամտել են. սյունեցի պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: Սյունիքում այս պահին իրավիճակը հանգիստ է, հայկական, ադրբեջանական եւ ռուսական կողմերի մասնակցությամբ բանակցություններ են ընթանում՝ առաջացած հակասությունները հարթելու ուղղությամբ: Այդ մասին տեղեկացրեց սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ մարզպետը եւս տեղում է:

Խոսելով մամուլում տարածված տեղեկությունների մասին՝ համաձայն որոնց մարտեր են ընթացել Իշխանասարի ուղղությամբ, Խաչատրյանը դրանք ապատեղեկատվություն որակեց. «Իմ տեղեկություններով՝ ադրբեջանցիները, օգտվելով ձնհալից, փորձել են Իշխանասարի ուղղությամբ դիրքերի տեղադրման աշխատանքներ իրականացնել: Բայց քանի որ այդ ամենի հետեւանքով խախտել են մեր վարչական սահմանը՝ մերոնք միջամտել են եւ թույլ չեն տվել: Որեւէ միջադեպ չի եղել, լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունները ապատեղեկատվություն են, չեն համապատասխանում իրականությանը եւ ավելորդ տագնապ են առաջացնում ժողովրդի մոտ»,- ասաց Խաչատրյանը:

Հարցին՝ վիրավորներ ունե՞նք, պատգամավորը բացասական պատասխան տվեց. «Չէ, չէ, չունենք, ի՞նչ վիրավոր»:

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել