Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պուտինը և Տոկաևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը
 |tert.am|

Պուտինը և Տոկաևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ղազախական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով գրում է ՏԱՍՍ գործակալությունը։«Ղազախստանի նախագահը նշել է Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և մարտական գործողությունների դադարեցման ուղղությամբ գործադրվող ջանքերի արդյունավետությունը։ Երկու կողմերը վստահություն են հայտնել, որ նոյեմբերի 9-ին բարձր մակարդակով համաձայնեցված միջոցառումների համալիրը նախադրյալներ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ և լիարժեք կարգավորման համար ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների»,- ասված է հաղորդագրության մեջ:
22:07 - 11 նոյեմբերի, 2020
Պուտինն ու Էրդողանը կարևորել են ԼՂ-ում կրակի լիարժեք դադարեցման մասին պայմանավորվածության ձեռքբերումը |armenpress.am|

Պուտինն ու Էրդողանը կարևորել են ԼՂ-ում կրակի լիարժեք դադարեցման մասին պայմանավորվածության ձեռքբերումը |armenpress.am|

armenpress.am: Թուրքական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունման հարցին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահի մամուլի լրատվական ծառայությունը: «Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք լավ հիմք են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորման համար: Հատկապես կարևորվել է կրակի լիարժեք դադարեցման մասին պայմանավորվածության ձեռքբերումը, որը թույլ է տվել դադարեցնել արյունահեղությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա սերտ փոխգործակցության համատեքստում Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարությամբ նախատեսված համալիր միջոցառումների իրականացման մասին»,- նշված է հաղորդագրության մեջ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են շարունակել կանոնավոր երկխոսությունը տարբեր ձևաչափերով։
22:52 - 10 նոյեմբերի, 2020
ՌԴ նախագահը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև պատերազմի դադարեցման հայտարարության ընդունումը |armenpress.am|

ՌԴ նախագահը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև պատերազմի դադարեցման հայտարարության ընդունումը |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահն այս մասին ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում: «Իսկապես, նման բարդ հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար անհրաժեշտ է գտնել փոխզիջումներ, իսկ դրա համար էլ, իր հերթին, անհրաժեշտ է որոշում կայացնողների խիզախությունը: Այդ կապակցությամբ, իհարկե, դուք բոլորդ պետք է աջակցեք և Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանին, և Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևին ՝ տարածաշրջանում իրավիճակի խաղաղ զարգացման և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջև հարատև հարաբերությունների կառուցման համար պայմաններ ստեղծել նրանց վճռականությանը»,-ասել է Պուտինը: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել: Այդ հայտարարությունում, ի թիվս, այլ կետերի, նշվում է՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:
18:00 - 10 նոյեմբերի, 2020
Ղարաբաղում տեղի ունեցողն իրապես մեծ ողբերգություն է․ Վլադիմիր Պուտին |factor.am|

Ղարաբաղում տեղի ունեցողն իրապես մեծ ողբերգություն է․ Վլադիմիր Պուտին |factor.am|

factor.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողն անվանել է մեծ ողբերգություն ու հույս է հայտնել, որ  հակամարտության կարգավորման համար ձեռնարկված քայլերը կբերեն հարատև խաղաղության հաստատման։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Ղարաբաղում տեղի ունեցողն իրապես մեծ ողբերգություն է։ Ես մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել նախանշված փոխզիջումը և արյունահեղությունը դադարեցնելու համար ձեռք բերված պայմանավորվածությունները: Հուսով եմ, որ վերջերս մեր ձեռնարկած բոլոր քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության հաստատմանը` ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների »,- հայտարարել է Պուտինը՝ եույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության  անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Համաձայն այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում լիակատար հրադադարը սկսվում է նոյեմբերի 10-ից, Հայաստանն ու Ադրբեջանը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում, ինչպես նաև սկսվում է ռազմագերիների փոխանակում։ Լեռնային Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ։
15:02 - 10 նոյեմբերի, 2020
Ալիեւի, Փաշինյանի եւ Պուտինի հայտարարության 9 կետերը

Ալիեւի, Փաշինյանի եւ Պուտինի հայտարարության 9 կետերը

Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինը, հայտարարեցինք հետևյալը. 1. 2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: 2. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը: 3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: 4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է ժամկետ 5 տարի ժամկետով, որըինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն Կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: 5. Հակամարտության Կողմերի կողմից համաձայնագրերի կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծվում է խաղաղապահ կենտրոն: 6. Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետոռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով: 7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: 8. Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: 9. Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը։
10:29 - 10 նոյեմբերի, 2020
Միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստորեն ոչնչացվել է. Պուտին |armenpress.am|

Միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստորեն ոչնչացվել է. Պուտին |armenpress.am|

armenpress.am: Սիրիայում կարգավորման աշխատանքը, որը Ռուսաստանի կողմից անցկացվում Է Իրանի եւ Թուրքիայի հետ համատեղ, ցույց Է տալիս իր արդյունավետությունը. միջազգային ահաբեկչության օջախն այնտեղ փաստորեն ոչնչացվել Է: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ նոյեմբերի 9-ին կայացած հանդիպմանը, որն անցել Է տեսախորհրդաժողովի ռեժիմով: Պուտինն ընդգծել Է, որ Ռուսաստանը շարունակում Է ակտիվ ջանքեր ներդնել «Սիրիայի Հանրապետությունում երկարաժամկետ կարգավորմանը, նրա ինքնիշխանության վերականգնմանը, անկախությանը, միասնությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու ուղղությամբ»: «Այդ առնչությամբ չի կարելի չնշել նաեւ այն աշխատանքի արդյունավետությունը, որն անցկացվել Է Աստանայի համաժողովի շրջանակներում՝ Իրանից եւ Թուրքիայից մեր գործընկերների մասնակցությամբ,-նշել Է Ռուսաստանի ղեկավարը:-Համատեղ ջանքերով մեզ հաջողվել Է շատ բանի հասնել. միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստորեն ոչնչացվել Է»: Բացի այդ, Պուտինի խոսքով, Սիրիայում նկատելիորեն նվազել Է բռնության մակարդակը, կարգավորվում Է խաղաղ կյանքը, իրականացվում Է բացառիկ քաղաքական գործընթաց՝ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:05 - 09 նոյեմբերի, 2020
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Ղարաբաղի հարցը  |armenpress.am|

Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Ղարաբաղի հարցը |armenpress.am|

armenpress.am:   Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:   «Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների մասին: Քննարկումները միտված են եղել ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու և քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորման տարբերակների որոնմանը»,-ասված է հաղորդագրության մեջ: Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը փոխգործակցել հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:
00:07 - 08 նոյեմբերի, 2020
Մակրոնն ու Պուտինը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում |civilnet.am|

Մակրոնն ու Պուտինը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում |civilnet.am|

civilnet.am: Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ լուրջ մտահոգություն է հայտնվել հակամարտության գոտում շարունակվող լայնածավալ բախումների և դրանցում Սիրիայից և Լիբիայից ժամանող ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության վերաբերյալ: Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին՝ ի շահ կրակի շուտափույթ դադարեցման և բանակցությունների վերսկսման, որոնք կոչված են ապահովել քաղաքական-դիվանագիտական լուծման ելքը: Հաստատվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի համակարգված միջնորդական ջանքերը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրությունում: Պուտինը և Մակրոնը քննարկել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի այլ հարցեր։
18:31 - 07 նոյեմբերի, 2020
ՌԴ-ն անում է ամեն հնարավորը, որ Հարավային Կովկասում հակամարտությունն արագ ավարտվի. Պուտին
 |1lurer.am|

ՌԴ-ն անում է ամեն հնարավորը, որ Հարավային Կովկասում հակամարտությունն արագ ավարտվի. Պուտին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպել է Ռուսաստանում կրոնական միավորումների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Սրբազանը Վլադիմիր Պուտինին շնորհավորել է Ազգային միասնության տոնի կապակցությամբ ու շնորհակալություն հայտնել նախնիներից ժառանգած այն արժեքներին խոր իմաստ հաղորդելու գործում ներդրած ջանքերի համար, որոնք նաև շատ մոտ են հայ ժողովրդին: «Ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ խաղաղարար ջանքերի համար, որ ներդնում եք մեզ պարտադրված պատերազմը դադարեցնելու, Հայաստանի անվտանգությունն ապահովելու, բնիկ ժողովրդի՝ պատմական հայրենիքում ապրելու արդար իրավունքը պաշտպանելու և Կովկասում խաղաղությունը պահպանելու համար»,- հայտնել է Եզրաս արքեպիսպոպոսը: Հոգևոր առաջնորդի խոսքին ի պատասխան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ ռուսական կողմն իրենից կախված ամեն ինչ անում է և կանի Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար։ «Գիտեք՝ Ռուսաստանը իրենից կախված ամեն ինչ անում է, որ Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի: Անհրաժեշտ է պահպանել մարդկանց կյանքերը, որոնք մեկը մյուսի դեմ են կանգնած ինքնաձիգների, հրացանների նշանառության տակ և միմյանց դեմ զենք են օգտագործում՝ այն նպատակներին հասնելու համար, որոնց, մեր դիտարկմամբ, հնարավոր է հասնել խաղաղ բանակցային գործընթացի շնորհիվ»,- ասել է ՌԴ նախագահը: Վլադիմիր Պուտինը հավելել է, որ Ռուսաստանն ամեն դեպքում կապի մեջ է թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ: Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հասնել այն արդյունքին, որը հարմար կլինի տարածաշրջանում բնակվող բոլոր մարդկանց, և հասնել դրան խաղաղ ճանապարհով:
15:14 - 05 նոյեմբերի, 2020
Պուտինը նշել է Ռուսաստանի առաջնահերթությունները հրթիռատիեզերական ոլորտի զարգացման գործում
 |tert.am|

Պուտինը նշել է Ռուսաստանի առաջնահերթությունները հրթիռատիեզերական ոլորտի զարգացման գործում |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տիեզերագնացության զարգացման առաջնահերթությունների շարքում նշել է հրթիռային համալիրների հեռանկարային շարքի ստեղծումը և սեփական տիեզերական ենթակառուցվածքների կատարելագործումը: «Պետք է ելնենք առաջնահերթություններից: Դա սեփական տիեզերական ենթակառուցվածքների կատարելագործումն է, տիեզերական սարքավորումների որակական բարելավումն ու հարստացումը, կառավարվող ծրագրերի ռիթմիկ շարունակությունը, հրթիռային համալիրների հեռանկարային շարքի ստեղծումը, նորարար տիեզերական տեխնիկայի, արտադրանքի և ծառայությունների մասնաբաժնի ավելացումը», -ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ղեկավարը: Պուտինի խոսքով՝ «այդ ռազմավարական առաջադրանքների լուծումը հսկայական նշանակություն ունի երկրի համար»:  
20:15 - 02 նոյեմբերի, 2020
Ռուսաստանն անհապաղ օգնություն կտրամադրի Երևանին, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն անհապաղ օգնություն կտրամադրի Երևանին, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովելու համար ՌԴ-ի տրամադրելիք օգնության տեսակն ու չափը որոշելու համար խորհրդակցություններ սկսկելու առնչությամբ ՌԴ նախագահ Վ․ Պուտինին ուղղված՝ ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի դիմումի վերաբերյալ մենք վերահաստատում ենք ՌԴ հավատարմությունը ՀՀ նկատմամբ դաշնակցային պարտավորություններին՝ ներառյալ Ռուսաստանի եւ Հայաստանի՝ 1997 թվականի օգոստոսի 29-ի բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին համաձայնագրից բխողները: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ Նշված է, որ այս պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են հատուկ գործողություններ՝ զինված հարձակման սպառնալիքի կամ միմյանց տարածքի դեմ ագրեսիայի գործողության դեպքում: Պայմանագրին համապատասխան՝ Ռուսաստանը Երեւանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք: «Մենք եւս մեկ անգամ կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կրակի անհապաղ դադարեցում, լարվածության լիցքաթափում եւ վերադառնալ առարկայական բանակցություններին՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների այս տարվա հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների»: Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
12:52 - 31 հոկտեմբերի, 2020