armtimes.com: Ռուսաստանի Դաշնությունում ավարտվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ձայների հաշվարկը: Մշակված է քվեաթերթիկների 99,9 տոկոսը:
Արդյունքների համաձայն, ռուսների 77,93 տոկոսը կողմ են քվեարկել Սահմանադրության փոփոխություններին: ՌԴ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն, փոփոխություններին դեմ է ընտրողների 21,26 տոկոսը:
Ամբողջ Ռուսաստանի տարածքում հանրաքվեի մասնակցության ցուցանիշն ընտրատեղամասերը փակելու պահին ավելի քան 65 տոկոս է կազմել:
Առաջակվող փոփոխությունների համաձայն՝ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում, ի թիվս այլ փոփոխությունների, կզրոյացվեն Պուտինի նախորդ 2 նախագահության ժամկետները, եւ վերջինս հնարավորություն կունենա կրկին առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում, քանի որ, ըստ գործող Սահմանադրության, նույն անձը չի կարող 2 անգամից ավելի առաջադրվել նախագահի պաշտոնում:
Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
comment.count (0)