ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հուշագիրը` Շ.Գուլիևի և Դ.Ասկերովի կողմից Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մասին

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հուշագիրը` Շ.Գուլիևի և Դ.Ասկերովի կողմից Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մասին

Նոյեմբերի 15-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հուշագիրը՝ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի կողմից Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մասին: Հուշագրում, մասնավորապես, նշվում է, որ միջազգային իրավունքը նախատեսում է պետությունների պատասխանատվությունը՝ իրենց գործակալների կողմից կատարված հանցագործությունների համար: Նշված միջազգային իրավունքի նորմը կոդիֆիկացված է Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային իրավունքի հանձնաժողովի` միջազգային հակաիրավական արարքների համար պետությունների պատասխանատվության մասին զեկույցի 8-րդ հոդվածում, որում ասվում է, որ «անձի կամ անձանց խմբի վարքագիծը դիտվում է որպես պետության արարք՝ համաձայն միջազգային իրավունքի, եթե այդ անձը կամ անձանց խումբը նման վարքագծի իրականացման ժամանակ փաստացի գործում է այդ պետության ցուցումներով, կամ ղեկավարությամբ կամ վերահսկմամբ»։ Այդպիսով օտարերկրյա տարածքում որոշակի հանձնարարություններ կատարելու համար որպես «կամավորներ» ուղարկված ֆիզիկական անձանց հակաիրավական արարքները ենթադրում են պետությունների միջազգային պատասխանատվություն: Ադրբեջանը, հանցավոր խմբին զինելով և ուղարկելով Արցախի տարածք՝ լրտեսության և դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով, միջազգային պատասխանատվություն է կրում խմբի կողմից Արցախի տարածքում իրականացված բոլոր հակաիրավական արարքների համար: Հուշագրում բերվում են մանրակրկիտ փաստեր, որոնք հաստատում են անօրինական զինված խմբի ուղղակի կապը Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ: Հուշագրում նաև նշվում է, որ տարբեր միջազգային կազմակերպություններում, ներառյալ՝ Միավորված ազգերի կազմակերպությունում Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված արշավը, որի նպատակն է աջակցություն գտնել Ասկերովի և Գուլիևի ազատ արձակման հարցում, նույնպես կարող է դիտվել որպես Ադրբեջանի կողմից զինված խմբի հակաիրավական արարքների ճանաչման և ընդունման ապացույց:
11:13 - 22 նոյեմբերի, 2019
ՄԱԿ-ում հավանության չեն արժանացրել Արեւմտյան ափին իսրայելական բնակավայրերի հարցով ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխությանը |news.am|

ՄԱԿ-ում հավանության չեն արժանացրել Արեւմտյան ափին իսրայելական բնակավայրերի հարցով ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխությանը |news.am|

news.am։ ՄԱԿ մարդու իրավունքների խորհուրդը հաստատել է իր դիրքորոշումն այն մասին, որ պաղեստինյան գրավված տարածքներում իսրայելական բնակավայրերը խախտում են միջազգային իրավունքը, դրանով իսկ մերժելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վերանայված դիրքորոշումը, հայտնում է Reuters-ը։ Միացյալ Նահանգները փաստացի սատարել է գրավված Արեւմտյան ափին հրեական բնակավայրեր կառուցելու Իսրայելի իրավունքը՝ հրաժարվելով իր այն դիրքորոշումից, որ դա «չի համապատասխանում միջազգային իրավունքին»։ «Մեկ պետության քաղաքական դիրքորոշման փոփոխությունը չի փոխում միջազգային գոյություն ունեցող իրավունքը եւ Միջազգային դատարանի ու ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից դրա մեկնաբանությունը»,- Ժնեւում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը։
05:49 - 20 նոյեմբերի, 2019
Բողոքի շարժման ներկայացուցիչները կընդգրկվեն Լիբանանի նոր կառավարության կազմում |armenpress.am|

Բողոքի շարժման ներկայացուցիչները կընդգրկվեն Լիբանանի նոր կառավարության կազմում |armenpress.am|

armenpress.am: Լիբանանի նախագահ Միշել Աունը նոյեմբերի 19-ին խոստացել Է, որ բողոքի շարժման ներկայացուցիչները կընդգրկվեն հանրապետության ապագա կառավարության կազմում: Այդ մասին, ինչպես հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, նա հայտարարել Է Լիբանանի խնդրով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Յան Կուբիշի հետ կայացած հանդիպմանը։ «Ես աշխատում եմ քաղաքական աջակցություն ապահովել նոր կառավարությանը, որի մեջ կմտնեն հիմնական խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, լավ համբավ ունեցող պրոֆեսիոնալ տեխնոկրատներ եւ ժողովրդական շարժումից պատվիրակներ»,-ասել Է նախագահը: Աունի խոսքով՝ հենց որ վերացվեն նման կաբինետի ստեղծման ճանապարհի բոլոր խոչընոտները, ինքը կոնսուլտացիաներ կսկսի ապագա վարչապետի թեկնածության համաձայնեցման շուրջ: «Լիբանանի ֆինանսական ու տնտեսական իրադրությունը հսկողության տակ Է,-ասել Է Աունը: Ձեռնարկվում են կայունացմանն ուղղված քայլեր, ինչի մասին վկայում Է բանկային հիմնարկությունների աշխատանքի վերսկսումը»:Ինչպես հայտնել Է Al Hadath հեռուստաալիքը, բողոքի շարժման ղեկավարներից մեկը՝ Ահմեդ ազ-Զեյնը, դրական Է գնահատել երեք երրորդներից բաղկացած կառավարության ստեղծման գաղափարը: «18 նախարարներից բաղկացած կաբինետում վեց տեխնոկրատների եւ ժողովրդի վեց ներկայացուցիչների ընդգրկումը մեծ ձեռքբերում կդառնա` հայտարարել Է ազ-Զեյնը: -Մենք դա գնահատում ենք որպես հաջողություն, որպես մեր բողոքների կոնկրետ արդյունք»:Լիբանանում բողոքի զանգվածային ակցիաների ալիքն սկսվել Է հոկտեմբերի 11-ին եւ բերել Սաադ Հարիրիի գլխավորած կոալիցիոն կառավարության հրաժարականին, որն այժմ կատարում Է վարչապետի պարտականությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:41 - 19 նոյեմբերի, 2019
ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը լավատես է Հայաստանի հարցում |amerikayidzayn.com|

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը լավատես է Հայաստանի հարցում |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  Հայաստանը կարող է ապահովել միլիարդավոր դոլարների համարժեք արտահանում, եթե ներգրավի ներդրումներ, ասում է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովում: Կառույցը կոչ է անում բարեփոխումներ իրականացնել՝ ներդրումային միջավայրը բարելավելու ու տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար Հայաստանը կարող է ապահովել միլիարդավոր դոլարների համարժեք արտահանում առաջիկա 10-20 տարիների ընթացքում մի քանի ոլորտներում, որտեղ, եթե պատշաճ կերպով ներդրումներ արվեն, ապա հնարավոր է իրականացնել երկրի իշխանությունների կողմից խոստացված տնտեսական հեղափոխությունը: Սա երկրի վերաբերյալ այն հիմնական եզրահանգումներից է, որն արել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Հայաստանի մասին «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցը: Հայաստանի վերաբերյալ «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի քննարկումը տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի 11-րդ նստաշրջանում, որի ընթացքում ընդգծվեցին երկրի զարգացման ներուժ ունեցող մի շարք ոլորտներ, ներառյալ բարձրագույն տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, տեքստիլ արդյունաբերությունը, գինեգործությունը, գյուղատնտեսությունն ու դեղագործությունը: Այն նաև ուսումնասիրել է հավանական ներուժ ունեցող մի շարք ոլորտների զարգացման հեռանկարը: Դրանք ներառում են բիզնեսի աութսորսինգը, տարածաշրջանային լոգիստիկան, սննդի անվտանգությունը, օդանավերի վերանորոգումը և սպասարկումը, տարածաշրջանային ֆինանսական ծառայությունները և բարձրագույն կրթությունը: Բացառություն չի կազմում օտարերկրյա ուղղակի ներդրումների (FDI) հարցը: Փորձ է արվում վերականգնել ներդրումային հոսքերը նախաճգնաժամային մակարդակի: Հաշվի առնելով երկրի քաղաքական վերջին զարգացումները՝ ներդրողներն այժմ զբաղեցրել են սպասողական դիրք: ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը կոչ է անում բարելավել ներդրումային միջավայրը բարեփոխումների միջոցով: Ներդրումային քաղաքականության ուսումնասիրությունը» առանձնացնում է ներառական աճի ու կայուն զարգացման միտումները, որոնք կօգնեն կարգավորել մի շարք կարևոր սոցիալական ոլորտի հիմնախնդիրներ:
06:53 - 13 նոյեմբերի, 2019
ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպեց Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ

ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպեց Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ

Նոյեմբերի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպում ունեցավ Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ, որի ընթացքում անդրադարձավ Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի լարման, մարդկային կորուստների և քաղաքացիական բնակչությանը սպառնացող վտանգների խնդրին։ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց սիրիահայ համայնքի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների համար սպառնալիքները, մասնավորապես՝ ինքնության հողի վրա հանցանքների ու զանգվածային կոտորածների վտանգը։ Ադամա Դիենգի ուշադրությունը հրավիրելով Սիրիայի Քամիշլի քաղաքի հայ հոգևորականներ Հովսեփ և Աբրահամ Պետոյանների սպանությանը` Մհեր Մարգարյանը դատապարտեց այդ ոճրագործությունը՝ որպես կրոնական և ազգային պատկանելության վրա հիմնված հանցանք։ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականն իր ցավակցությունները հայտնեց հայ հոգևորականների սպանության կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց այլատյացության հողի վրա հանցանքների, զանգվածային ոճրագործությունների և ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությանը։
06:56 - 12 նոյեմբերի, 2019
ՄԱԿ-ում հայտարարել են, որ Իրաքում բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան 269 մարդ է զոհվել |tert.am|

ՄԱԿ-ում հայտարարել են, որ Իրաքում բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան 269 մարդ է զոհվել |tert.am|

tert.am: Իրաքում հոկտեմբերի 1-ից շարունակվող բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան 269 մարդ է զոհվել: Այդ մասին Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը, գրում է ria.ru-ն։ «Մենք լրջորեն մտահոգված ենք ցուցարարների դեմ ոստիկանության կողմից ուժի կիրառման հետևանքով մահերի և վիրավորների, ինչպես նաև Իրաքում զինված մարդկանց կողմից կատարված սպանությունների մասին շարունակական հաղորդագրությունների առիթով։ Հոկտեմբերի 1-ից մինչև երեկ գիշերն ընկած ժամանակահատվածում Իրաքում ՄԱԿ-ի օգնության առաքելության մարդու իրավունքների գրասենյակը 269 մահ է արձանագրել՝ կապված երկրում ընթացող ցույցերի հետ», - հայտարարել է նա։ Նրա խոսքով՝ ևս հինգ մարդ է սպանվել Բասրայում՝ կառավարության շենքի դիմաց ցույցերի ժամանակ։ Վիրավորվել է 8 հազար մարդ, այդ թվում՝ Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչները։
07:15 - 09 նոյեմբերի, 2019
ՄԱԿ ԱԽ-ի նիստին քննարկվել է Սիրիայում Թուրքիայի «խաղաղության ակունք» ռազմագործողությունը |ermenihaber.am|

ՄԱԿ ԱԽ-ի նիստին քննարկվել է Սիրիայում Թուրքիայի «խաղաղության ակունք» ռազմագործողությունը |ermenihaber.am|

ermenihaber.am: ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի «խաղաղության ակունք» ռազմագործողության և Սոչիում Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի թեման: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Բարքին հույս է հայտնել, որ համավատարիմ կմնան Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված հրադադարին և կպաշտպանեն քաղաքացիական անձանց: Ըստ նրա, եթե հաստատվեն այն տեղեկությունները, որ Թուրքիային աջակցող Սիրիայի ընդդիմադիր խմբավորումները դիտավորյալ թիրախավորել են քաղաքացիական անձանց, ապա այդ դեպքերը կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություն: Թեմայի շուրջ ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրօղլուն ասել է. «Պետք է հետաքննվի միջազգային իրավունքի ցանկացած խախտում և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»: Սինիրօղլուն ակնարկել է, որ դրա մեջ պետք է ընգրկվեն նաև ամերիկացի և իրենց մյուս դաշնակիցների կազմակերպած ռազմական գործողությունները:
09:19 - 25 հոկտեմբերի, 2019
Սիրիայի հյուսիս-արևելքում 176.000 խաղաղ բնակիչ տեղահան է եղել․ ՄԱԿ |ermenihaber.am|

Սիրիայի հյուսիս-արևելքում 176.000 խաղաղ բնակիչ տեղահան է եղել․ ՄԱԿ |ermenihaber.am|

ermenihaber.am: ՄԱԿ-ը տվյալներ է հրապարակել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողության հետևանքով տեղահան եղած բնակչության մասին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Թուրքիայի ռազմագործողությունների մեկնարկից սկսած 80.000 երեխա և 176.000 խաղաղ բնակիչ է ստիպված եղել լքել իր տունը: 7100 սիրիացի քրդեր Սիրիա-իրաքյան սահմանից տեղափոխվել են Իրաք, նրանց մեծամասնությունը եղել է Սիրիայի դեմոկրատական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանից: Թուրքական զինուժի ռազմագործողությունից վնասվել են ենթակառուցվածքները, էլեկտրահաղորդման գծերը, ինչի հետևանքով խնդիրներ են ստեղծվել 4 հիվանդանոցներում: Դյուժարիկը նկատել է տվել, որ այդ տեղահանված ընտանիքները ձմռանը կարող են դժվար կացության մեջ հայտնվել:
11:22 - 24 հոկտեմբերի, 2019
Այսօր Միացյալ ազգերի կազմակերպության օրն է |news.am|

Այսօր Միացյալ ազգերի կազմակերպության օրն է |news.am|

news.am։ Միացյալ ազգերի կազմակերպության օրը (United Nations Day), որն ամեն տարի նշվում է հոկտեմբերի 24-ին, հռչակվել է 1947-ի հոկտեմբերին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի № 168 բանաձեւով՝ ի նշանավորումն 1945-ին ուժի մեջ մտած ՄԱԿ կանոնադրության տարեդարձի, հաղորում է Calend-ը։ Գլխավոր ասամբլեան 1971 թվականին ընդունեց № 2782 բանաձեւը, որում նշվում էր, որ Միացյալ ազգերի կազմակերպության օրը պետք է դառնա միջազգային տոն, եւ անդամ-պետություններին առաջարկվում էր այն նշել որպես պետական տոն։ ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է միջազգային խաղաղության, անվտանգության եւ պետությունների միջեւ համագործակցության զարգացման պահպանման եւ ամրապնդման նպատակով։ ՄԱԿ-ի առաջին փաստաթղթերից է 1948-ի դեկտեմբերին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Նեկայում ՄԱԿ-ին անդամագրված են 193 երկրներ, որոնք միաժամանակ հադիսանում են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի անդամներ։ ՄԱԿ-ի գլխավոր մարմիններն են՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Տնտեսական եւ սոցիալական խորհուրդը (ECOSOC), Միջազգային դատարանը։ ՄԱԿ-ն ունի նաեւ մի շարք սեփական մասնագիտացված կառույցներ՝ տնտեսական, սոցիալական եւ հումանիտար հարցերով միջազգային միջկառավարական կազմակերպությունները (UNESCO, WHO, FAO, ILO, UNIDO եւ այլն)։ Միացյալ ազգերի կազմակերպության օրը մտնում է Միացյալ ազգերի կազմակերպության շաբաթվա մեջ, որն անցկացվում է հոկտեմբերի 20-26-ը։
05:48 - 24 հոկտեմբերի, 2019
Իրանի հարցով ՀՀԳՊ-ն պետք է պահպանվի․ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ |news.am|

Իրանի հարցով ՀՀԳՊ-ն պետք է պահպանվի․ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ |news.am|

news.am: Իրանի հարցով Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանը (ՀՀԳՊ), որից դուրս է եկել ԱՄՆ-ը, պետք է պահպանվի, դրա համար անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք միջոցներ։ Այս մասին հայտարարել է զինաթափման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Իձումի Նակամիցուն։ «Մենք միշտ իրանական միջուկային գործարքը անվանել ենք մեծ հաջողություն միջուկային զենքի չտարածման ռեժիմի համար։ Այս պայմանավորվածությունը կարեւոր գործիք է դարձել այդ տարածաշրջանում միջուկային զենքի տարածումը կանխելու համար։ Այդ պատճառով մենք, իհարկե, ուզում էինք, որ գործարքը ուժի մեջ մնա, սակայն, ցավոք, կողմերից մեկը նրանից դուրս եկավ»,- «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է նա։ «Մեզ այժմ անհրաժեշտ է մի շարք քայլեր ձեռնարկել»,- ասել է Նակամիցուն՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք փրկել ՀՀԳՊ-ն։ «Նախ՝ կարեւոր է, որ ՀՀԳՊ-ի բոլոր մասնակիցները եւ տարածաշրջանի պետությունները ձեռնպահ մնան որեւէ սադրիչ քայլերից, որոնք պոտենցիալ կերպով կարող են սրել տարածաշրջանում առանց այդ էլ փխրուն իրավիճակը։ Երկրորդ՝ մենք պետք է ապահովենք ԱԷՄԳ-ի աշխատանքի առավելագույն աջակցությունը, այդ կազմակերպությունը տեխնիկական բնույթի պրոֆեսիոնալ աշխատանք է կատարում։ Նրա ներկայացուցիչները շարունակում են այցելել Իրան, եւ մենք հուսով ենք, որ նրանց առավելագույն աջակցություն կցուցաբերվի»,- նշել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը։ Երրորդը, նրա խոսքերով, աջակցություն պետք է ցուցաբերվի բոլոր երկրներին եւ կազմակերպություններին, որոնք Իրանի հետ օրինական հիմունքներով առեւտրով են զբաղվում։ «Կարեւոր է, որպեսզի տնտեսական համագործակցությունը եւ Իրանի հետ առեւտուրը օրենքի շրջանակներում շարունակեն զարգանալ, որպեսզի Թեհրանը զսպվածություն ցուցաբերելու եւ գործարքին հավատարիմ մնալու խթան ունենա»,- ընդգծել է Նակամիցուն։ 2015թ․ կեսերին «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) եւ Իրանը հայտարարել էին Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանի մասին։ Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների հանում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ Գործարքն իր սկզբնական տեսքով երեք տարի էլ գոյություն չունեցավ՝ 2018թ․ մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց դրանից միակողմանիորեն դուրս գալու եւ իսլամական պետության դեմ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին։
05:30 - 16 հոկտեմբերի, 2019
ՄԱԿ զեկույց. Սիրիայի հյուսիսում մոտ 100 հազար մարդիկ լքել են իրենց տները |news.am|

ՄԱԿ զեկույց. Սիրիայի հյուսիսում մոտ 100 հազար մարդիկ լքել են իրենց տները |news.am|

news.am։ Սիրիայի հյուսիսում երկիր Թուրքիայի ներխուժման պահից սկսած իրենց տները լքել են մոտ 100 հազար մարդիկ, ՄԱԿ զեկույցի տվյալներն է փոխանցում BBC-ն: ՄԱԿ զեկույցում նշվում է, որ շատերը պատսպարվել են Հեսեքե եւ Թալ Թամփ քաղաքների դպրոցներում եւ այլ շենքերում: Թուրքիան ավելի վաղ Սիրիայում ռազմական գործողություն էր սկսել քրդական կազմավորումների դեմ, ինչը հարուցել է Վաշինգտոնի խիստ քննադատությունը: Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստովանել է, որ գործողության գոտուց ամերիկյան զորքերը դուրս է բերել, բայց միաժամանակ հայտարարել է, որ չի աջակցում Անկարայի գործողություններին: Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում օրինագծեր են հայտնվել, որոնք Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսում Սիրիայում ԱՄՆ-ին դաշնակից կազմավորումների դեմ գործողության պատճառով:
06:20 - 12 հոկտեմբերի, 2019
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվել համատեղ հայտարարություն ընդունել Սիրիայում ռազմական գործողությունների վերաբերյալ |tert.am|

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվել համատեղ հայտարարություն ընդունել Սիրիայում ռազմական գործողությունների վերաբերյալ |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հինգշաբթի դռնփակ նիստի ընթացքում տարաձայնությունների պատճառով չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության շուրջ, Interfax-ի փոխանցմամբ՝ հայտնում է Associated Press-ը: Ըստ աղբյուրի՝ հայտարարության ընդունմանը դեմ են արտահայտվել ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Պատճառն այն է, որ փաստաթղթում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ նշվել է «քննադատություն» բառը:ՄԱԿ-ում եվրոպական մի շարք երկրների մշտական ներկայացուցիչները հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են տարածել՝ Անկարային կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում: Ամերիկյան կողմն ավելի մեղմ դիրք է գրավել և հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պաշտպանում Թուրքիայի քայլը:ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան էլ ասել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության ընթացքում բոլոր կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն:
05:42 - 11 հոկտեմբերի, 2019
ՄԱԿ-ը ֆինանսական ճգնաժամի մեջ է, նոյեմբերից նույնիսկ աշխատավարձեր չի կարողանա վճարել |shantnews.am|

ՄԱԿ-ը ֆինանսական ճգնաժամի մեջ է, նոյեմբերից նույնիսկ աշխատավարձեր չի կարողանա վճարել |shantnews.am|

shantnews.am։ ՄԱԿ-ը ֆինանսական ճգնաժամի մեջ է: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Հաջորդ տարվա բյուջեի նախագիծը հաշվարկված է 2,94 միլիարդ դոլարի համար: Առաջին անգամ կազմվում է, ոչ թե երկու, այլ մեկ տարվա բյուջեի նախագիծ: Գուտերեշի խոսքերով` կառույցը ստիպված է մեծ տնտեսումների գնալ՝ սառեցնել որոշ նախագծեր, հետաձգել արդեն ծրագրված միջոցառումների մի մասը, հրաժարվել աշխատակիցների գործուղումներից, եթե անգամ դրանք անհետաձգելի են ու շատ կարևոր: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ անդամ երկրներից ոչ բոլորն են անդամավճարները վճարում: 2019-ի անդամավճարները 193 երկրներից վճարել են 123-ը, մինչդեռ տարին արդեն ավարտվում է: Տարեկան նախատեսված մուտքերի ընդամենը 70 տոկոսն է ապահովված: «Այս ամիս մենք վերջին տասնամյակների ամենամեծ ֆինանսական ճգնաժամը կարձանագրենք: Մենք հնարավոր է՝ սպառենք կանխիկ միջոցների ամբողջ պահուստը, որը նախատեսված է խաղաղապահ առաքելությունների համար: Իսկ նոյեմբերից մենք նույնիսկ աշխատավարձ չենք կարողանա վճարել»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:  
11:06 - 09 հոկտեմբերի, 2019