Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Աթույլատրելի է Սիրիան ազդեցության գոտիների բաժանելը․ Պուտին |news.am|

Աթույլատրելի է Սիրիան ազդեցության գոտիների բաժանելը․ Պուտին |news.am|

news.am: Սիրիայում իրավիճակի դեԷսկալացիայի գոտին չի կարող սադրանքների հարթակ ծառայել, անհրաժեշտ է միասնաբար հակազդել Իդլիբում ահաբեկչական սպառնալիքին, Թուրքիայի եւ Իրանի հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Արդիական խնդիր է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ անզիջում պայքարի շարունակումը։ Ամենամեծ անհանգստությունը նախկինի պես առաջացնում է դեէսկալացիայի գոտում մնացած Իդլիբի սրված իրավիճակը, որտեղ վերջին ժամանակներս մեծացել է ահաբեկչական կազմակերպությունների ակտիվությունը»,- ասել է նա։ Պուտինի խոսքերով, անթույլատրելի է Սիրիան ազդեցության գոտիների բաժանելը։Ռոուհանին ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարեւորությունը։Նա նշել է, որ օրակարգում կարեւորագույն խնդիր է երեք երկրների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ջանքերի գնահատականը՝ «սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման, ահաբեկչության դեմ պայքարի, սահմանադրական հանձնաժողովի ստեղծմանն օգնելու, փախստականներին վերադարձնելու, կալանավորվածներին եւ առեւանգվածներին փոխանակելու, հումանիտար իրավիճակը բարելավելու, այդ ոլորտում վերականգնման, ինչպես նաեւ միջազգային ջանքերի գնահատականը»։Ռոուհանիի խոսքերով, ամերիկյան զորքերի անօրինական ներկայությունը սիրիական հողում սպառնալիքի տակ է դնում նրա տարածքային ամբողջականությունը եւ ազգային ինքնորոշումը՝ որպես ՄԱԿ-ի անդամ անկախ պետության։ «ԱՄՆ նախագահը նախկինում խոսել էր իր զորքերը Սիրիայից հանելու մասին»,- ասել է Ռոուհանին։Նա հավելել է, թե Թրամփի խոսքերի ճակատագիրը «նույնն է, ինչ ցանկացած այլ պնդմանը՝ չի համապատասխանում իրականությանը»։
05:18 - 17 սեպտեմբերի, 2019
Ցույցերը ցնցում են իշխանությանը. Պուտին |news.am|

Ցույցերը ցնցում են իշխանությանը. Պուտին |news.am|

news.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մարդիկ իրավունք ունեն հայտնել իրենց կարծիքը, այդ թվում բողոքի ակցիաների միջոցով: Այս մասին նա ասել է Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական համաժողովի ժամանակ՝ պատասխանելով «շաբաթօրյա» ցույցերի երիտասարդության մասնակցության մասին հարցին, հաղորդում է Meduza-ն: «Երբեմն ցույցերը դրական արդյունքի են հանգեցնում, քանի որ ցնցում են իշխանությանը, վերջինիս ճիշտ ուղղության վրա են դնում, որպեսզի արդյունավետ լուծի իր առաջ ծառացած խնդիրները»,- ասել է Պուտինը: Նա նշել է, որ ցուցարարները պետք է «դրական գործեն՝ ղեկավարվելով ոչ թե իրենց, այլ հանրային շահերով»: «ես վստահ եմ, որ դրական տրամադրված մարդիկ տրամադրված են երկիրը զարգացնելուն»,- հավելել է Պուտինը: Նա նաեւ պատասխանել է այն հարցին՝ արդյոք անհրաժեշտ է ավելի մեղմ վարվել ցույցերի երիտասարդ մասնակիցների հետ. «Օրենքի շրջանակում՝ բոլորի հետ հավասար»:  
14:00 - 05 սեպտեմբերի, 2019
Պուտինը Մակրոնի հետ հանդիպմանը առաջին անգամ հրապարակային անդրադարձել է մոսկովյան ակցիաներին |azatutyun.am|

Պուտինը Մակրոնի հետ հանդիպմանը առաջին անգամ հրապարակային անդրադարձել է մոսկովյան ակցիաներին |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել հետևել ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին: Ելիսեյան պալատի ղեկավարը այդկերպ արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին, թե «Ֆրանսիայում բողոքի ակցիաներն ուղեկցվել են բռնություններով»:«Իսկապես, բազմաթիվ ոստիկաններ վնասվածքներ են ստացել, և ես շատ մտահոգ եմ այդ իրավիճակով: Բայց, այդուհանդերձ, Ֆրանսիան միշտ հետևել է ոչ միայն իր Սահմանադրությանը, այլ նաև մարդու իրավունքների հարցերով եվրոպական կոնվենցիաներին», - ասել է Ֆրանսիայի նախագահը:Պուտինը, պատասխանելով Մակրոնի խոսքերին, առաջին անգամ հրապարակային անդրադարձել է մոսկովյան ակցիաներին: «Քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ, գործող օրենսդրության շրջանակներում բողոքի ակցիաների, իսկ իշխանությունները պետք է ապահովեն այդ իրավունքների իրականացումը: Սակայն ոչ ոք՝ ոչ իշխանությունները, ոչ էլ ինչ-որ քաղաքացիների խմբեր, իրավունք չունի խախտել գործող օրենքը և իրավիճակը հասցնել անհեթեթության կամ բախումների իշխանությունների հետ: Դա օրենքի խախտում է, և նրանք, ովքեր մեղավոր են այդ խախտումներում, պետք է պատասխանատվության ենթարկվեն ռուսաստանյան նույն օրենքներին համապատասխան», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:Խոսելով ընտրություններին 57 ընդդիմադիր թեկնածուների չգրանցման մասին՝ Պուտինը պնդել է, որ նրանք հեռացվել են «ընտրական օրենսդրության ակնհայտ խախտումների պատճառով»:Կրեմլի ղեկավարը Ֆրանսիայում է նախագահ Մակրոնի հրավերով: Ելիսեյան պալատի ղեկավարը երեկ Պուտինին ընդունել է իր ամառային նստավայրում:
08:24 - 20 օգոստոսի, 2019
Պուտինը դեմ է Վրաստանի դեմ պատժամիջոցներին |aliq.ge|

Պուտինը դեմ է Վրաստանի դեմ պատժամիջոցներին |aliq.ge|

aliq.ge: Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն դեմ է: Այս մասին գրում է Ռիա նովոստին: «Ինչ վերաբերում է Վրաստանի նկատմամբ տարբեր պատժամիջոցների կիրառմանը, ես դա չեմ անի վրաց ժողովրդի նկատմամբ հարգանքից ելնելով»,- ասել է ՌԴ նախագահը:Նշենք, որ այսօր Ռուսաստանի դաշնության պետական Դուման լիագումար նիստում պետք է քննարկեր «Վրաստանում հակառուսական հիստերիայի մասին» նախագիծը, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին վրաստանյան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության մեկնաբանի հնչեցրած հայհոյանքների հարցը։ Այս մասին օրինագիծը արդեն հրապարակվել է պետդումայի պաշտոնական կայքում:Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ռուսաստանի դաշնության պետական Դուման ընդունել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությունը Վրաստանից հանքային ջրերի և գինու ներմուծման և դրամական փոխանցումների արգելք սահմանելու վերաբերյալ:
13:12 - 09 հուլիսի, 2019
Պուտինը Դումա է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի եւ ներկայացուցչության մասին օրինագծեր |news.am|

Պուտինը Դումա է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի եւ ներկայացուցչության մասին օրինագծեր |news.am|

news.am։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի եւ կազմակերպությունում ներկայացված երկրների լիազորությունների հստակեցման մասին օրինագծերի փաթեթը, նշված է խորհրդարանի ստորին պալատի տվյալների բազայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նշվում է, որ վավերացման ներկայացված 2002 թվականի հոկտեմբերի 7-ի ՀԱՊԿ Իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ եւ երրորդ արձանագրությունները ստորագրվել են 2018 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում: Փաստաթղթի հիմնավորման մեջ նշված է, որ երկրորդ արձանագրության դրույթներով հստակեցվում է ՀԱՊԿ «անդամ երկրների ներկայացուցիչներ» հասկացությունը, մտցվում են ՀԱՊԿ-ում մշտական եւ լիազոր ներկայացուցչի (ՀԱՊԿ-ում լիազոր ներկայացուցչի փոխարեն), գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնները եւ սահմանվում է դրանց հասկացությունը:  
11:14 - 08 հուլիսի, 2019
Պուտինը պայման է առաջ քաշել Կիևի հետ բանակցելու համար |panarmenian.net|

Պուտինը պայման է առաջ քաշել Կիևի հետ բանակցելու համար |panarmenian.net|

panarmenian.net: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Մոսկվայի և Կիևի երկխոսությունը, ինչպես նաև ՌԴ և Ուկրաինայի հարաբերությունների բարելավումը, հնարավոր կլինեն, եթե նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարի իր նախընտրական խոստումներն ու սկսի խոսել Դոնբասի իր հայրենակիցների հետ: Այդ մասին նա հայտարարել է Corriere della Sera թերթին տված հարցազրույցում: «Կառուցողական երկխոսություն Կիևի հետ հանարավոր է, եթե Զելենսկին սկսի կատարել իր նախընտրական խոստումներն ու ուղիղ կապ հաստատի Դոնբասի իր համաքաղաքացիների հետ, դադարի նրանց անջատողական անվանել: Եթե Ուկրաինայի իշխանությունները կատարեն Մինսկի համաձայնությունները, ոչ թե անտեսեն»,-ասել է Պուտինը, հայտնում է ՏԱՍՍ-ը: ՌԴ նախագահը հավելել է, որ «Ուկրաինայի քաղաքացիները Զելենսկուց և նրա թիմից ոչ թե հայտարարություններ են ակնկալում, այլ իրական գործողություններ, շուտափույթ փոփոխություններ դեպի լավը»: Պուտինը նշել է, որ Ուկրաինայի նոր իշխանությունները ստիպված են հանգուցալուծելու այն խնդիրները, որ մնացել են նախորդ իշխանություններից: «Եվ, իհարկե, Կիևի իշխանությունները պետք է վերջապես հասկանան, որ ընդհանուր շահերից է բխում ոչ թե առճակատումը ՌԴ և Ուկրաինայի միջև, այլ պրագմատիկ գործակցությունը վստահության ու փոխըմբռնման հիման վրա: Մենք պատրաստ ենք դրան»,-հայտարարել է Պուտինը:
09:25 - 04 հուլիսի, 2019
Պուտինը կոչ է արել վերիմաստավորել դոլարի դերը |news.am|

Պուտինը կոչ է արել վերիմաստավորել դոլարի դերը |news.am|

news.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել վերիմաստավորել դոլարի դերը, որը վերածվել է ողջ աշխարհում թողարկող երկրի ճնշման գործիքի, միաժամանակ նշելով, որ վստահությունը դոլարի հանդեպ աշխարհում ընկնում է, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։«Ինչ վերաբերում է ֆինանսներին, նշեմ. հիմնական գլոբալ գործիքներն այստեղ ստեղծվել են դեռեւս Բրետոն-Վուդյան համակարգի շրջանակում 75 տարի առաջ։ Նրան 70-ականներին փոխարինելու եկած Յամայկայի արժութային համակարգը, հաստատելով դոլարի գերակայությունը, ըստ էության, չի լուծել գլխավոր խնդիրները, առաջին հերթին՝ արժութային հարաբերությունների եւ առեւտրային փոխանակման հավասարակշռվածությունը։ Այդ ընթացքում ի հայտ են եկել նոր տնտեսական կենտրոններ, բարձրացել է տարածաշրջանային արժույթների դերը, փոխվել ուժերի եւ շահերի հավասարակշռությունը»,- ասաց պետության ղեկավարը՝ հանդես գալով ՊՄՏՀ-ում։«Ակնհայտ է, որ այդ խոր փոփոխությունները պահանջում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների ադապտացում, դոլարի դերի վերիմաստավորում, որը, դառնալով համաշխարհային պահուստային արժույթ, այսօր վերածվել է թողարկող երկրի ճնշման գործիքի մնացած աշխարհի վրա։ Ի դեպ, իմ կարծիքով, ամերիկյան ֆինանսական իշխանությունների, նաեւ քաղաքական կենտրոնների մեծ սխալն այն է, որ իրենք են խափանում իրենց առավելությունները, որոնք ստեղծվել են Բրետոն-Վուդյան համակարգի ստեղծման ժամանակ, վստահությունը դոլարի հանդեպ պարզապես ընկնում է»,- ամփոփել է նա։
13:19 - 07 հունիսի, 2019
Մարդը դուրս է գալիս հրապարակ և իրեն երկրի ղեկավար հայտարարում, դա նորմա՞լ է. Պուտին |lragir.am|

Մարդը դուրս է գալիս հրապարակ և իրեն երկրի ղեկավար հայտարարում, դա նորմա՞լ է. Պուտին |lragir.am|

lragir.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի մասին, որն ամիսներ առաջ իրեն երկրի նախագահ է հռչակել:Պուտինն ասել է, որ Գուայդոն համակրելի մարդ է, նրան նորմալ, լրիվ չեզոք է վերաբերվում, հայտնում է Ինտերֆաքսը:«Բայց եթե կիրառության մեջ դնենք իշխանության գալու այդ միջոցը՝ մարդը դուրս է գալիս հրապարակ, աչքերը երկինք հառում և աստծո առաջ իրեն երկրի ղեկավար հայտարարում: Դա նորմա՞լ է, թե ոչ: Այդ դեպքում քաոս կլինի ողջ աշխարհում», – ասել է Պուտինը:Պուտինն առաջարկել է, որ նման ձևով նախագահ ընտրեն ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, վարչապետ ընտրեն Մեծ Բրիտանիայում: «Ցանկանում եմ հարցնել նրանց, ովքեր աջակցում են՝ ցնորվե՞լ եք: Հասկանու՞մ եք՝ ինչի կհանգեցնի դա: Կանոններ պե՞տք է լինեն, թե ոչ», – ասել է Պուտինը:
14:35 - 06 հունիսի, 2019