tert.am։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կվերականգնի գործակցությունը Կիևի հետ, չնայած Ուկրաինայի քաղաքական էլիտայի հետ ունեցած բարդ հարաբերություններին: Այդ մասին նա ասել է МИР հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հաղորդում է Известия-ն:
Պուտինը պարզաբանել է, թե ինչպես է նա պատկերացնում երկու երկրների հարաբերությունների ապագան Վլադիմիր Զելենսկիի իշխանության գալուց հետո:
Նրա խոսքով՝ հարաբերությունները երկու եղբայր ժողովուրդների միջև վաղ թե ուշ պետք է վերականգնվեն: Միաժամանակ, ըստ Պուտինի, այդ հարաբերություններն այլևս կախված չեն լինի գործող կամ նախկին քաղաքական գործիչների հետ ունեցած փոխգործակցությունից:
comment.count (0)